Նոր Կտակարան 2023
Փետրվարի 6-12: Հովհաննես 2–4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»


«Փետրվարի 6-12: Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 6-12: Հովհաննես 2-4», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

Փետրվարի 6-12

Հովհաննես 2–4

«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»

Երբ կարդաք Հովհաննես 2–4 գլուխները, Հոգին կուսուցանի ձեզ ձեր դարձին վերաբերող մտքերը: Գրառեք Նրա հուշումները: Այս համառոտ շարադրանքի ուսումնական գաղափարներից կարող եք գտնել լրացուցիչ հոգևոր հուշումներ:

Գրի առեք տպավորությունները

Կանայում հարսանիքի ժամանակ Քրիստոսը ջուրը փոխակերպեց գինու. մի իրադարձություն, որը Հովհաննեսը կոչեց «նշանների սկիզբը» (Հովհաննես 2.11): Սա ճշմարիտ է շատ իմաստներով: Մինչ դա առաջին հրաշքն էր, որ Հիսուսը կատարեց հրապարակավ, այն կարող է խորհրդանշել նաև մեկ այլ հրաշքի սկիզբ՝ մեր սրտերի փոխակերպման սկիզբը, երբ մենք սկսում ենք ավելի շատ նմանվել մեր Փրկիչին: Մեր կյանքի ընթացքում տեղի ունեցող հրաշքը սկսվում է Հիսուս Քրիստոսին հետևելու որոշումից՝ Նրա միջոցով փոխվել և ապրել ավելի լավ կյանքով: Այս հրաշքը կարող է այնպես փոխել կյանքը, որ «վերստին ծնուիլ» արտահայտությունը կարող է լավագույնս նկարագրել այն (Հովհաննես 3.7): Բայց վերածնունդը աշակերտության ճանապարհի լոկ սկիզբն է։ Ջրհորի մոտ սամարացի կնոջն ուղղված Քրիստոսի խոսքերը մեզ հիշեցնում են, որ եթե մենք շարունակենք այս ճանապարհով, ի վերջո, ավետարանը կդառնա «ջրհոր» մեր մեջ, «որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ» (Հովհաննես 4.14):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 2․1-11

Հիսուս Քրիստոսի հրաշքները «իր փառքը յայտնեց»:

Երբ կարդաք Փրկիչի կողմից ջուրը գինու փոխարկելու պատմությունը Հովհաննես 2.1–11-ում կարող եք լրացուցիչ գաղափարներ ձեռք բերել՝ քննարկելով երևույթը այնտեղ գտնվող տարբեր մարդկանց՝ Մարիամի, աշակերտների և այլոց տեսանկյունից: Եթե ականատես լինեիք այստեղ նկարագրված իրադարձություններին, ինչպիսի՞ն կլինեին ձեր տպավորությունները Հիսուսի մասին: Այս հրաշքն ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին։

Հովհաննես 3․1-21

Ես պետք է կրկին ծնվեմ՝ Աստծո արքայությունը մտնելու համար

Երբ Նիկոդեմոսը անձամբ եկավ Հիսուսի մոտ, նա զգույշ դիտորդ էր: Սակայն ավելի ուշ նա հրապարակավ պաշտպանեց Հիսուսին (տես Հովհաննես 7.45–52) և միացավ հավատացյալներին Փրկիչի թաղման արարողության ժամանակ (տես Հովհաննես 19.38–40): Ի՞նչ ուսմունքներ եք գտնում Հովհաննես 3.1–21-ում, որոնք կարող էին ոգեշնչել Նիկոդեմոսին հետևել Հիսուսին և կրկին ծնվել:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Կրկին ծնվելը գալիս է Աստծո Հոգով՝ արարողությունների միջոցով» («Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ» [2007],95): Ի՞նչ դեր խաղաց ձեր մկրտությունը և հաստատումը՝ «ջրից և Հոգուց ծնու[ած]» լինելը [Հովհաննես 3.5], կրկին ծնվելու գործում: Ի՞նչ քայլեր եք կատարում՝ փոփոխության այս գործընթացը շարունակելու համար (տես Ալմա 5.11–14):

Տես նաև Մոսիա 5.7, 27.25–26, Դեյվիդ Ա. Բեդնար, «Ye Must Be Born Again», Liahona, May 2007, 19–22:

Հովհաննես 3.16-17

Երկնային Հայրը ցուցադրում է Իր սերը իմ հանդեպ Հիսուս Քրիստոսի միջոցով

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» («Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», կամ Լիահոնա, մայիս 2016, 127): Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը Նրա Որդու շնորհի միջոցով:

Հաղորդությունը ժամանակ է տալիս անդրադառնալ Աստծո սիրուն և Նրա Որդու շնորհին: Հաղորդության ո՞ր օրհներգերն են օգնում ձեզ զգալ այս սերը: Ի՞նչ կարող եք անել հաղորդության ժողովն ավելի իմաստալի դարձնելու համար:

Մինչ դուք շարունակում եք կարդալ Փրկիչի ուսմունքների և ծառայության մասին, հարցրեք ինքներդ ձեզ, թե ձեր կարդացածն ինչպես է օգնում ձեզ հասկանալ և զգալ Աստծո սերը:

Հովհաննես 4.24

Արդյո՞ք Աստված Հոգի է:

Ոմանք կարող են շփոթվել Հիսուսի արտահայտության վրա, որ Աստված հոգի է: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է կարևոր հստակեցում. «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն» ( Հովհաննես 4.24, ծանոթագրություն ա): Ժամանակակից հայտնությունը նաև ուսուցանում է, որ Աստված ունի ոսկորից ու մսից մարմին (տես Վարդապետություն և Ուխտեր 130.22–23, տես նաև Ծննդոց 5.1–3, Եբրայեցիս 1.1–3):

Հովհաննես 4․5-26

Քրիստոսն առաջարկում է ինձ Իր կենդանի ջուրը

Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, երբ Նա ասաց սամարացի կնոջը, որ ով խմում է Իր առաջարկած ջուրը, երբեք չի ծարավի: Ինչո՞վ է ավետարանը նման կենդանի ջրին:

գետակ

Քրիստոսի ավետարանը կենդանի ջուր է, որը սնուցում է մեր հոգիները:

Սամարացի կնոջն ուղղված Փրկիչի ուղերձներից մեկը հետևյալն էր. ավելի կարևոր է, թե մենք ինչպես ենք երկրպագում, քան այն, թե որտեղ ենք երկրպագում (տես Հովհաննես 4.21–24): Ի՞նչ եք դուք անում, որ «երկրպագեք Հորը հոգով և ճշմարտությամբ»: (Հովհաննես 4.23)

Տես նաև Սուրբ գրությունների ուղեցույց՝ «Երկրպագություն», scriptures.ChurchofJesusChrist.org, Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները», Լիահոնա, նոյեմբեր 2016, 93–95:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հովհաննես 2–4Երբ ձեր ընտանիքն ընթերցում է այս գլուխներն այս շաբաթ, հատուկ ուշադրություն դարձրեք նրան, թե Փրկիչն ինչպես էր օգտագործում առօրյա իրերն ու երևույթները՝ ծնունդ, քամի, ջուր և սնունդ՝ հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Ի՞նչ առարկաներ կարող եք օգտագործել ձեր տանը՝ հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար:

Այս գլուխներն ուսումնասիրելիս միասին դիտեք տեսանյութեր, որոնք պատկերում են այս իրադարձությունները՝ «Հիսուսը ջուրը գինի է դարձնում», «Հիսուսը մաքրում է Տաճարը», «Հիսուսն ուսուցանում է վերստին ծնվելու մասին», «Հիսուսն ուսուցանում է սամարացի կնոջը» (ChurchofJesusChrist.org):

2:26
1:34
6:4
4:11

Հովհաննես 2.13-17Ձեր ընտանիքն ի՞նչ անմաքուր ազդեցություններից պետք է հեռու պահի ձեր տունը, որպեսզի այն սուրբ վայր լինի՝ ինչպես տաճարը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խուսափեք այդ ազդեցություններից:

Հովհաննես 3․1-6Ընտանիքի անդամներին խնդրեք մտածել հղիության և ծնունդի հրաշքի մասին, որոնք հանդիսանում են ապրող և խելացի արարածի ստեղծման գործընթացը: Հիսուսն ուսուցանում է, որ մենք պիտի վերստին ծնվենք Աստծո արքայություն մտնելուց առաջ։ Վերածնունդն ինչո՞ւ է լավ փոխաբերություն հանդիսանում այն փոփոխության համար, որը պահանջվում է մեզանից՝ նախքան Աստծո արքայություն մտնելը: Մենք ինչպե՞ս կարող ենք զգալ հոգևոր վերածննդի գործընթացը:

Հովհաննես 3.16-17Հրավիրեք ընտանիքի անդամներին վերաձևակերպել այս հատվածը իրենց բառերով, կարծես բացատրում են ընկերոջը: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է օգնել մեզ զգալ Աստծո սերը մեր կյանքում։

Հովհաննես 4․5-15Փրկիչն ի՞նչ էր ուսուցանում մեզ, երբ Իր ավետարանը համեմատում էր կենդանի ջրի հետ: Ձեր ընտանիքը կարող է նայել հոսող ջրին և նկարագրել ջրի որակը: Մենք ինչո՞ւ պետք է ամեն օր ջուր խմենք: Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ Իր ավետարանը համեմատեց աղբյուրի հետ՝ «աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ»։ (Հովհաննես 4.14)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «God’s Love», Children’s Songbook, 97:

Ինչպես բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք խորհրդանիշներ: Հոգևոր ճշմարտություններ ներկայացնելու համար սուրբ գրությունները հաճախ օգտագործում են առարկաներ, իրադարձություններ և գործողություններ: Այս խորհրդանիշները կարող են հարստացնել ուսուցանվող վարդապետության ձեր հասկացողությունը: Օրինակ՝ Փրկիչը համեմատում է դարձը վերածննդի հետ:

Հիսուսը և սամարացի կինը ջրհորի մոտ

Կենդանի ջուրը, Սայմոն Դենվեյ