«Փետրվարի 13-19: Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի է ձեզ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Փետրվարի 13-19: Մատթեոս 5, Ղուկաս 6», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Փետրվարի 13-19
Մատթեոս 5, Ղուկաս 6
«Երանի է ձեզ»
Ուշադրություն դարձրեք տպավորություններին, որոնք դուք ստանում եք, երբ կարդում եք Մատթեոս 5-ը և Ղուկաս 6-ը և գրանցեք դրանք ձեր օրագրում կամ մեկ այլ եղանակով: Այս համառոտ շարադրանքը կարող է օգնել ձեզ բացահայտել այս գլուխների որոշ կարևոր սկզբունքներ, բայց պատրաստ եղեք ընկալելու այլ սկզբունքներ, որոնք հայտնաբերում եք ձեր ուսումնասիրության ընթացքում:
Գրի առեք տպավորությունները
Հիսուսի ծառայության մինչև այդ պահը պարզ էր, որ Նրա ուսմունքները նման չէին լինելու այն ամենին, ինչ Նրա ժամանակի մարդիկ վարժված էին լսել: Աղքատները կստանա՞ն Աստծո արքայությունը։ Խոնարհները կժառանգե՞ն երկիրը: Օրհնվա՞ծ են հալածվողները: Դպիրներն ու փարիսեցիները այդպիսի բաներ չէին ուսուցանում: Եվ սակայն նրանք, ովքեր իրապես հասկանում էին Աստծո օրենքը, ճանաչում էին ճշմարտությունը Փրկիչի խոսքերում: «Աչքի տեղ աչք» և «քո թշնամիին ատիր» ավելի ցածր օրենքներն էին (Մատթեոս 5.38, 43): Բայց Հիսուս Քրիստոսը եկել էր ուսուցանելու մի ավելի բարձր օրենք (տես 3 Նեփի 15.2–10), որը նախատեսված էր օգնել մեզ՝ մի օր «կատարեալ [լինել], ինչպէս [մեր] Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 5․1–12, Ղուկաս 6.20-26, 46-49
Տևական երջանկությունը գալիս է, երբ ապրում ենք այնպես, ինչպես ուսուցանում է Հիսուս Քրիստոսը
Բոլորն են ցանկանում երջանիկ լինել, բայց ոչ բոլորն են երջանկություն փնտրում նույն տեղում: Ոմանք այն փնտրում են աշխարհիկ ուժի և դիրքի մեջ, ուրիշները՝ հարստության կամ ֆիզիկական ախորժակը բավարարելու մեջ: Հիսուս Քրիստոսը եկավ ուսուցանելու հարատև երջանկություն տանող ճանապարհը, ուսուցանելու, թե իրապես ինչ է նշանակում օրհնված լինել: Ի՞նչ եք սովորում տևական երջանկություն ձեռք բերելու մասին Մատթեոս 5.1–12 և Ղուկաս 6.20–26-ից: Ինչո՞վ է սա տարբերվում երջանկության մասին աշխարհի կարծիքից:
Այս հատվածները, Ղուկաս 6.46–49-ի հետ միասին, ի՞նչ են սովորեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու մասին։ Դուք ի՞նչ կարող եք ոգեշնչված անել, որպեսզի զարգացնեք այս հատվածներում նկարագրված հատկությունները:
Տես նաև Սուրբ գրությունների ուղեցույց՝ «Երանիները», scriptures.ChurchofJesusChrist.org, «Լեռան քարոզը. Երանիները» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org.
«Դուք երկրի աղն էք»
Աղը վաղուց օգտագործվել է պահպանելու, համ տալու և մաքրելու համար: Իսրայելացիների համար աղը ունեցել է նաև կրոնական նշանակություն: Մովսեսի օրենքի ներքո այն զուգորդվում էր կենդանիների զոհաբերության հնագույն սովորույթի հետ (տես Ղևտացոց 2.13, Թվոց 18.19): Երբ աղը կորցնում է իր համը, այն դառնում է անարդյունավետ կամ «այլ եւս ոչնչի պէտք չէ» (Մատթեոս 5.13): Սա պատահում է, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ կամ աղտոտվում է դրանցով:
Հիշեք սա, երբ կարդաք Մատթեոս 5.13-ը: Դուք ինչպե՞ս կպահպանեք ձեր «համը»՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Ինչպե՞ս կկատարեք պահպանման և մաքրման աշխատանքը՝ որպես «երկրի աղը»:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 103․9-10։
Մատթեոս 5.17–48, Ղուկաս 6.27–35
Քրիստոսի օրենքը գերազանցում է Մովսեսի օրենքին
Աշակերտները հավանաբար զարմացել էին, լսելով, որ Հիսուսն ասում էր, թե նրանց արդարությունը պիտի գերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը (տես Մատթեոս 5.20), ովքեր հպարտանում էին նրանով, թե իրենք որքան լավ էին պահում Մովսեսի օրենքը:
Երբ կարդաք Մատթեոս 5.21–48-ը և Ղուկաս 6.27–35-ը, նշեք վարքագիծը, որը պահանջվում էր Մովսեսի օրենքում («Լսել էք, որ…»), և Հիսուսն ինչ էր ուսուցանում դրանք բարձրացնելու համար: Ինչո՞ւ եք կարծում, որ Փրկիչի ուղին ավելի բարձր օրենք է:
Օրինակ՝ Հիսուսն ինչ էր ուսուցանում Մատթեոսի 5.27–28-ում մեր մտքերի վրա ունեցած մեր պարտականության մասին: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ կառավարել այն խոհերն ու զգացումները, որոնք գալիս են ձեր միտքն ու սիրտը (Տես Վարդապետություն և Ուխտեր 121․45:
Տես նաև «Լեռան Քարոզը. ավելի բարձր օրենքը» (տեսանյութ, ChurchofJesusChrist.org):
Արդյո՞ք Երկնային Հայրն իսկապես ակնկալում է, որ ես կատարյալ լինեմ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Կատարեալ եզրույթը հայերեն նշանակում է նաև ամբողջական,: … Բայի անկատար ձևը՝ teleiono (ամբողջացնել), նշանակում է՝ «հասնել վերջնակետին, լիարժեք զարգանալ, հասցնել ավարտին»: Ուշադրություն դարձրեք, որ բառը չի ենթադրում «սխալներից ազատում, այլ ենթադրում է՝ «հասնել հեռավոր նպատակի»: …
«…Տերն ուսուցանել է. «Դուք ի զորու չեք տանել Աստծո ներկայությունն այժմ …, ուստի, համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք» [Վարդապետություն և Ուխտեր 67.13]:
«Մենք չպիտի անհանգստանանք, եթե կատարելագործվելու մեր լուրջ ջանքերը այսօր թվում են ծանր ու անվերջ: Կատարելագործումը անընդհատ ընթացող գործողություն է: Այն լիովին կիրագործվի միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասվում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան և պահում նրա պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88)։
Տես նաև Բ Պետրոս 1.3–11, Մորոնի 10.32–33, Վարդապետություն և Ուխտեր 76․69, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017, 40–42։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Մատթեոս 5․1-9 Մատթեոս 5.1–9-ում ուսուցանվող ո՞ր սկզբունքները կարող են օգնել, որ ձեր տունը դառնա ավելի երջանիկ վայր: Կարող եք ընտրել մեկը կամ երկուսը, որը հատկապես կարևոր է թվում ձեր ընտանիքի համար: Օրինակ՝ ի՞նչ ուսմունքներ ենք գտնում, որոնք կարող են օգնել մեզ խաղարարարներ լինել (տես Մատթեոս 5.21–25, 38–44): Ի՞նչ նպատակներ կարող ենք դնել: Ինչպե՞ս կհետևենք դրանց կատարմանը:
-
Մատթեոս 5.13:Միասին կերեք որևէ ուտելիք՝ աղով համեմված և նույնը՝ առանց աղի: Ի՞նչ տարբերություն ենք նկատում: Ի՞նչ է նշանակում՝ եղեք «երկրի աղ[ը]»: Ինչպե՞ս կարող ենք անել այդ:
-
Մատթեոս 5.14-16Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «աշխարհի լույսը», կարող եք հետազոտել լույսի մի քանի աղբյուրներ ձեր տանը, ձեր հարևանությամբ և աշխարհում: Օգտակար կլինի ցուցադրել, թե ինչ է տեղի ունենում, երբ թաքցնում եք լույսը: Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, երբ Նա ասում էր. «Դուք աշխարհի լոյսն էք» (Մատթեոսի 5.14): Ո՞վ է լույսի դեր կատարել մեր ընտանիքի համար: Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ուրիշների համար (տես 3 Նեփի 18.16, 24–25):
-
Մատթեոս 5․43–45Երբ ձեր ընտանիքը կարդում է Փրկիչի խոսքերն այս հատվածներում, դուք կարող եք խոսել այն մասին, թե հատկապես ում կարող եք սիրել, օրհնել և ում համար աղոթել: Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր սերը նրանց հանդեպ:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Shine On», Children’s Songbook, 144։