Նոր Կտակարան 2023
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4–5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է»


«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Հիսուսը կանգնած է անապատում

Գնա անապատ, Եվա Կոլեվա Թիմոթի

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը

Մատթեոս 4, Ղուկաս 4–5

«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»

Փրկիչն օգտագործեց սուրբ գրությունները` թե՛ սատանայի գայթակղություններին դիմակայելու և թե՛ Իր սեփական աստվածային առաքելության մասին վկայելու համար (տես Ղուկաս 4.1–21): Խորհեք, թե սուրբ գրություններն ինչպես կարող են կառուցել ձեր հավատքը և գայթակղությանը դիմակայելու ձեր վճռականությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր պատանեկությունից սկսած Հիսուսը տեղյակ էր, որ Ինքն ուներ յուրահատուկ, սրբազան առաքելություն: Բայց երբ Հիսուսը պատրաստվում էր սկսել Իր երկրային ծառայությունը, հակառակորդը ձգտում էր կասկած սերմանել Փրկիչի մտքում: «Եթե Աստուծոյ որդի ես»,- ասաց սատանան (Ղուկաս 4.3, շեղագիրն ավելացված է): Բայց երկնքում Փրկիչը խոսել էր Իր Երկնային Հոր հետ: Նա գիտեր սուրբ գրությունները, և Նա գիտեր, թե ով էր Ինքը: Նրա համար սատանայի առաջարկը՝ «Այս բոլոր իշխանութիւնը քեզ կ’տամ» (Ղուկաս 4.6), դատարկություն էր, քանի որ Փրկիչի ամբողջ կյանքի պատրաստությունը Նրան հնարավորություն էր տալիս ստանալ «Հոգիի զօրութիւնը» (Ղուկաս 4.14): Ուստի, չնայած գայթակղությանը, փորձությանն ու մերժումին, Հիսուս Քրիստոսը երբեք չհեռացավ Իրեն նշանակված աշխատանքից. «Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ» (Ղուկաս 4.43):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 4.1–2

Աստծո հետ շփումը պատրաստում է մեզ Նրան ծառայելուն

Իր առաքելությանը նախապատրաստվելու համար Հիսուսը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Մտածեք, թե դուք ինչ եք անում՝ Աստծուն ավելի մոտ զգալու համար: Սա ինչպե՞ս է պատրաստում ձեզ այն աշխատանքին, որը Նա է ցանկանում, որ դուք կատարեք:

Մատթեոս 4.1–11, Ղուկաս 4.1–13

Հիսուս Քրիստոսը օրինակ ծառայեց ինձ համար՝ դիմակայելով գայթակղությանը

Երբեմն մարդիկ մեղավոր են զգում, երբ գայթակղվում են մեղքով: Բայց անգամ Փրկիչը, ով ապրում էր «առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15), ենթարկվեց գայթակղության: Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչ գայթակղությունների ենք բախվում, և ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարել դրանք (Եբրայեցիս 2.18, Ալմա 7.11–12):

Երբ կարդում եք Մատթեոս 4.1–11-ը և Ղուկաս 4․1–13-ը, ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ, երբ բախվում եք գայթակղություններին: Դուք կարող եք գրի առնել ձեր մտքերը այսպիսի աղյուսակի մեջ.

Հիսուս Քրիստոսը

Ես

Հիսուս Քրիստոսը

Սատանան ի՞նչ գայթակղության մղեց Քրիստոսին։

Ես

Սատանան ի՞նչ գայթակղության է դրդում ինձ:

Հիսուս Քրիստոսը

Քրիստոսն ինչպե՞ս էր պատրաստ դիմակայելու գայթակղությանը:

Ես

Ես ինչպե՞ս կարող եմ պատրաստվել դիմակայել գայթակղությանը:

Հիսուս Քրիստոսը

Ես

Ի՞նչ հավելյալ գաղափարներ ձեռք բերեցիք Մատթեոս 4-րդ գլխի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից (տես ծանոթագրությունները ամբողջ Մատթեոս 4-ում):

Տես նաև Ա Կորնթացիս 10.13, Ալմա 13.28, Մովսես 1.10–22, Ավետարանի թեմաներ, «Գայթակղություն», topics.ChurchofJesusChrist.org:

Ղուկաս 4.16-32

Հիսուս Քրիստոսը Մեսիան է, ում մասին մարգարեացել են

Եթե ձեզ խնդրեին նկարագրել, թե Հիսուս Քրիստոսն ինչի՞ համար էր ուղարկվել երկիր, դուք ի՞նչ կասեիք: Մեջբերելով Մեսիայի մասին Եսայիայի մարգարեություններից մեկը՝ Փրկիչը նկարագրեց Իր առաքելության բնութագրերը (տես Ղուկաս 4.18–19, Եսայիա 61.1–2): Ի՞նչ եք սովորում Նրա առաքելության մասին, երբ կարդում եք այս հատվածները:

Ի՞նչ եղանակներով է Փրկիչը հրավիրում ձեզ մասնակցել Իր աշխատանքին:

Հիսուսը կանգնած է ժողովարանում

Չնայած հրեաները դարերով սպասել էին Եսայիայի մարգարեության իրականացմանը, շատերը չէին ընդունում, որ Հիսուսը Մեսիան էր, երբ Նա հայտարարեց. «Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը» (Ղուկաս 4.21): Երբ կարդաք Ղուկաս 4.20–30-ը (տես նաև Մարկոս 6․1–6), փորձեք պատկերացնել ձեզ Նազարեթի ժողովրդի տեղում: Կա՞ ինչ-որ բան, որը կարող է խոչընդոտել, որ դուք լիովին ընդունեք Քրիստոսին՝ որպես ձեր անհատական Փրկիչի:

Տես նաև Մոսիա 3.5–12-ը, «Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է» (տեսանյութ, ChurchofJesusChrist.org):

3:24

Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11

Քանի որ ես վստահում եմ Տիրոջը, նա կարող է օգնել ինձ հասնել իմ աստվածային ներուժին

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կհայտնաբերեն, որ Նա կարող է իրենց կյանքից շատ ավելի մեծ բան ստեղծել, քան իրենք են ունակ անել այդ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն [2014],42): Ահա թե ինչ պատահեց Սիմոն Պետրոսի և նրա ընկերակից ձկնորսների հետ: Հիսուսը նրանց մեջ ավելի մեծ բան տեսավ, քան իրենք իրենց մեջ։ Նա ցանկանում էր նրանց «մարդկանց որսորդ» դարձնել (Մատթեոս 4.19, տես նաև Ղուկաս 5.10):

Երբ կարդում եք Մատթեոս 4.18*22-ը և Ղուկաս 5.1–11-ը, խորհեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ է օգնում ձեզ դառնալ: Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը հրավիրել է ձեզ հետևել Իրեն: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք «ամեն բաները թողնել» (Ղուկաս 5.11)՝ Նրան հետևելու համար:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 4.1–2, Ղուկաս 4.1–2Այս պատմությունից ի՞նչ գաղափարներ կարող ենք ձեռք բերել ծոմի զորության մասին: Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին սովորել ծոմի մասին, կարող եք օգտագործել «Ծոմ և ծոմի նվիրատվություններ» հոդվածը Ավետարանի թեմաներից (topics.ChurchofJesusChrist.org): Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են ծոմապահության հետ կապված։ Կարող եք աղոթքով ծրագիր կազմել որևէ հատուկ նպատակով ծոմ պահելու մասին:

Մատթեոս 4.3–4, Ղուկաս 4.3–4Երբ սատանան գայթակղեց Քրիստոսին քարը հաց դարձնել, նա վիճարկեց Քրիստոսի աստվածային ինքնությունը, ասելով. «Եթե Աստուծոյ որդի ես», (Մատթեոս 4․3, շեղագիրն ավելացված է): Ինչո՞ւ է սատանան փորձում ստիպել մեզ կասկածի տակ դնել մեր աստվածային ինքնությունը և Փրկիչի ինքնությունը: Ինչպե՞ս է նա փորձում անել դա: (Տես Մովսես 1.10–23)

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.11Երբ Հիսուսը փորձվեց ֆիզիկապես և հոգեպես, Նրա մտքերը դարձան դեպի Հովհաննես Մկրտիչը, ով բանտում էր. «Եվ այժմ ահա Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր նետվել, և նա ուղարկեց հրեշտակներին, և ահա նրանք եկան և ծառայեցին նրան [Հովհաննեսին] (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 4.11 [Մատթեոս 4.11, ծանոթագրություն ա): Որքան օրհնված ենք մենք, երբ հետևում ենք Քրիստոսի օրինակին՝ մտածելով ուրիշների մասին:

Ղուկաս 4.16–21.Արդյո՞ք մենք ճանաչում ենք որևէ մեկին, ով վշտահար է կամ ով կարիք ունի «արձակ(վ)ելու ազատ»: (Ղուկաս 4.18): Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին ստանալ Փրկիչի բժշկումն ու փրկությունը։ Կարող եք նաև քննարկել, թե տաճարային արարողությունների կատարումն ինչպե՞ս է օգնում «գերիներին թողութիւն» բերելու (Ղուկաս 4.18):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Come, Follow Me», Hymns, no. 116

Ինչպես բարելավենք մեր ուսուցումը

Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով: «Ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել որպես ծնող կամ ուսուցիչ՝ ամբողջ սրտով ավետարանով ապրելն է : … Սա սկզբունքային եղանակ է Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք, միայն ջանասիրաբար փորձեք ու ձգտեք ներում ստանալ Փրկիչի Քավության միջոցով, երբ սայթաքում եք» (Ուսուցանել Տիրոջ ձևով, 13):

Հիսուսը կանչում է առաքյալներին՝ դառնալ մարդկանց որսորդներ

Քրիստոսը կանչում է առաքյալներ Հակոբոսին և Հովհաննեսին, Էդվարդ Արմիթիջ (1817–96)/Sheffield Galleries and Museums Trust, UK/© Museums Sheffield/The Bridgeman Art Library International