Նոր Կտակարան 2023
Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»


«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Նավու Իլինոյս Տաճարի ապակենկարով պատուհանը, Թոմ Հոլդման

Հունվարի 23-29-ը

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»

Սկսեք՝ կարդալով Մատթեոս 3, Մարկոս 1 և Ղուկաս 3-ը: Երբ աղոթեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ հասկանալ այս գլուխները, Նա ձեզ կտա գաղափարներ, որոնք հատկապես ձեզ համար են: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կարող են փոխել ձեզ: Ղուկասը մեջբերել է Եսայիայի մարգարեությունը, որը նկարագրում էր այն ազդեցությունը, որը կունենա Փրկիչի գալուստը. «Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. Եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն» (Ղուկաս 3.5, տես նաև Եսայիա 40.4): Սա ուղերձ է բոլորիս համար, ներառյալ նրանց, ովքեր կարծում են, որ իրենք չեն կարող փոխվել: Եթե հնարավոր է հարթեցնել հաստատուն լեռը, ապա Տերն, անշուշտ, կարող է օգնել մեզ հարթել մեր խոտոր ճանապարհները (տես Ղուկաս 3.4–5): Երբ ընդունենք Հովհաննես Մկրտիչի հրավերը, ապաշխարենք և փոխվենք, մենք կպատրաստենք մեր մտքերն ու սրտերը Հիսուս Քրիստոսին ընդունելու համար, որպեսզի մենք ևս կարողանանք տեսնել «Աստուծոյ փրկութիւնը» (Ղուկաս 3.6):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ո՞վ էր Մարկոսը

Ավետարանների հեղինակներից մենք ամենաքիչը գիտենք Մարկոսի մասին: Մենք գիտենք, որ նա Պողոսի և Պետրոսի և մի քանի այլ միսիոներների զուգընկերն էր: Աստվածաշնչի շատ գիտնականներ կարծում են, որ Պետրոսը ուղղություն էր ցույց տալիս Մարկոսին, իսկ նա գրանցում էր Փրկիչի կյանքի իրադարձությունները: Մարկոսի ավետարանը հավանաբար գրվել է մյուս երեք ավետարաններից առաջ:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Մարկոս»։

Մատթեոս 3.1–12; Մարկոս 1.1–8, Ղուկաս 3.2–18

Ապաշխարությունը մտքի և սրտի հզոր փոփոխություն է

Հովհաննես Մկրտիչի առաքելությունն էր՝ պատրաստել մարդկանց սրտերը Փրկիչին ընդունելու և Նրան ավելի շատ նմանվելու համար: Նա ինչպե՞ս արեց այդ: Նա հայտարարեց. «Ապաշխարեցէք» (Մատթեոս 3.2): Եվ նա օգտագործեց այնպիսի պատկերներ, ինչպիսիք են պտուղը և ցորենը՝ ապաշխարության մասին ուսուցանելու համար (տես Ղուկաս 3.9, 17):

Ի՞նչ այլ պատկերներ եք գտնում Հովհաննես Մկրտիչի ծառայության պատմություններում (տես Մատթեոս 3.1–12, Մարկոս 1.1–8, Ղուկաս 3.2–18): Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ պատկերեք նկարներում: Այս պատկերներն ի՞նչ են ուսուցանում ապաշխարության վարդապետության և ապաշխարության անհրաժեշտության մասին:

Ճշմարիտ ապաշխարությունը «մտքի և սրտի փոփոխություն է, որը մեզ նոր պատկերացում է տալիս Աստծո, մեր և աշխարհի մասին: … [Դա նշանակում է] դարձնել սիրտն ու կամքը դեպի Աստված (Աստվածաշնչի բառարան, «Ապաշխարություն): Ղուկաս 3.7–14-ում Հովհաննեսը ի՞նչ փոփոխություններ է առաջարկում մարդկանց կատարել, որպեսզի պատրաստվեն ընդունել Քրիստոսին: Այս խորհուրդը որքանո՞վ է կիրառելի ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ դուք իսկապես ապաշխարել եք (տես Ղուկաս 3.8):

Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67–69, Դալլին Հ. Օուքս, «Մաքրված ապաշխարությամբ», Լիահոնա, մայիս 2019, 91-94։

Մատթեոս 3.7, Ղուկաս 3.7

Ովքե՞ր էին փարիսեցիներն ու սադուկեցիները

Փարիսեցիները հրեական կրոնական համայնքի անդամներ էին, ովքեր հպարտանում էին Մովսեսի օրենքի և դրա ծեսերի խիստ հետևորդներ լինելու փաստով: Սադուկեցիները հարուստ հրեական դասակարգից էին՝ կրոնական և քաղաքական մեծ ազդեցությամբ և չէին հավատում հարության վարդապետությանը: Երկու խմբերն էլ շեղվել էին Աստծո օրենքների սկզբնական էությունից:

Տես նաև Մատթեոս 23.23–28, Աստվածաշնչի բառարան, «Փարիսեցիներ», «Սադուկեցիներ»:

Մատթեոս 3.11, 13–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.15–16, 21–22

Հիսուս Քրիստոսը մկրտվեց, «որ ամեն արդարութիւն կատար[վ]ի»

Երբ մկրտվեցիք, դուք հետևեցիք Փրկիչի օրինակին: Փրկիչի մկրտության պատմություններից ձեր սովորածը համեմատեք ձեր մկրտության ժամանակ տեղի ունեցածի հետ:

Փրկիչի մկրտությունը

Իմ մկրտությունը

Փրկիչի մկրտությունը

Ո՞վ մկրտեց Հիսուսին, և ի՞նչ իշխանություն ուներ նա:

Իմ մկրտությունը

Ո՞վ մկրտեց ձեզ, և ինչ իշխանություն ուներ նա:

Փրկիչի մկրտությունը

Որտե՞ղ մկրտեցին Հիսուսին։

Իմ մկրտությունը

Որտե՞ղ մկրտեցին ձեզ:

Փրկիչի մկրտությունը

Ինչպե՞ս մկրտեցին Հիսուսին:

Իմ մկրտությունը

Ինչպե՞ս ձեզ մկրտեցին:

Փրկիչի մկրտությունը

Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց:

Իմ մկրտությունը

Ինչո՞ւ մկրտվեցիք դուք:

Փրկիչի մկրտությունը

Երկնային Հայրն ինչպե՞ս ցույց տվեց, որ Նա գոհ էր Հիսուսից:

Իմ մկրտությունը

Երկնային Հայրն ինչպե՞ս ցույց տվեց, որ Նա գոհ էր, երբ դուք մկրտվեցիք: Նա ինչպե՞ս է ցույց տվել Իր հավանությունը այդ ժամանակից ի վեր:

Տես նաև 2 Նեփի 31, Մոսիա 18.8–11, Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–74, «Հիսուսի մկրտությունը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:

2:54

Մատթեոս 3.16–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.21–22

Աստվածագլխի անդամները երեք առանձին էակներ են

Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Աստվածագլխի անդամները երեք առանձին էակներ են: Փրկիչի մկրտության պատմությունները օրինակներից մեկն են: Երբ կարդաք այդ պատմությունները, մտածեք, թե ինչ եք սովորում աստվածագլխի մասին: Այդ վարդապետություններն ինչո՞ւ են կարևոր ձեզ համար։

Տես նաև Ծննդոց 1.26, Մատթեոս 17.1–5, Հովհաննես 17.1–3, Գործք 7.55–56, Վարդապետություններ և Ուխտեր 130.22:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 3Հովհաննես Մկրտիչը կրում էր Ահարոնյան Քահանայություն: Հովհաննեսի օրինակից ի՞նչ կարող ենք սովորել Ահարոնյան Քահանայության նպատակների մասին: Ի՞նչ օրհնություններ ենք ստանում Ահարոնյան քահանայության շնորհիվ։ Եթե ձեր ընտանիքում ունեք երիտասարդ տղամարդ, կարող եք ժամանակ հատկացնել՝ օգնելով նրան հասկանալ, թե ինչպես կարող է օգտագործել Ահարոնյան Քահանայությունը՝ ուրիշներին օրհնելու համար: (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 13.1, 20.46–60:)

երիտասարդ տղամարդը մեկ ուրիշի մկրտելիս

Երբ մկրտվում ենք, մեր մեղքերը սրբվում են:

Մատթեոս 3.11–17, Մարկոս 1.9–11, Ղուկաս 3.21–22Ձեր ընտանիքի անդամները տեսե՞լ են, որ ինչ-որ մեկը մկրտվի կամ հաստատվի Եկեղեցու անդամ: Ի՞նչ էին զգում ընտանիքի անդամները: Գուցե դուք կարող եք ուսուցանել նրանց մկրտության և հաստատման խորհրդանշականության մասին: Մկրտվելն ու հաստատվելը ինչո՞վ են նման կրկին ծնվելուն: Ինչո՞ւ ենք մենք ամբողջովին ջրի մեջ ընկղմվում, երբ մկրտվում ենք: Ինչո՞ւ ենք սպիտակ հագուստներ կրում, երբ մկրտվում ենք: Սուրբ Հոգու պարգևն ինչո՞ւ է նկարագրվում որպես «մկրտության կրակ»։ (Վարդապետություն և Ուխտեր 20.41, տես նաև Աստվածաշնչի բառարան, «Մկրտություն», «Սուրբ Հոգի»):

Մատթեոս 3.17, Մարկոս 1.11, Ղուկաս 3.22:Ե՞րբ ենք զգացել, որ Աստված գոհ է մեզանից: Ի՞նչ կարող ենք անել ընտանիքով, որպեսզի գոհացնենք Աստծուն:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Baptism», Children’s Songbook, 100–101:

Ինչպես բարելավել անհատական ուսումնասիրությունը

Տիրոջից օգնություն խնդրեք: Սուրբ գրությունները տրված են հայտնությամբ և դրանք իսկապես հասկանալու համար մենք անձնական հայտնության կարիք ունենք: Տերը խոստացել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7):

Հովհաննեսը մկրտում է Հիսուսին

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, Գրեգ Կ. Օլսեն