«Հունվարի 16-22-ը: Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունվարի 16-22-ը: Հովհաննես 1», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Հունվարի 16-22-ը:
Հովհաննես 1
Մենք գտել ենք Մեսիային
Երբ կարդում և խորհում եք Հովհաննես 1 գլխի շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ձեր կարծիքով, ո՞ր ուղերձները ավելի մեծ արժեք կունենան ձեր և ձեր ընտանիքի համար: Ի՞նչ մտքերով կարող եք կիսվել Եկեղեցու դասերին:
Գրի առեք տպավորությունները
Երբևէ հետաքրքրվե՞լ եք` արդյոք դուք կճանաչեիք Նազովրեցի Հիսուսին՝ որպես Աստծո Որդի, եթե ապրեիք Նրա մահկանացու ծառայության ժամանակ: Երկար տարիներ հավատարիմ իսրայելացիները, այդ թվում Անդրեասը, Պետրոսը, Փիլիպպոսը և Նաթանայելը սպասել և աղոթել են խոստացված Մեսիայի Գալուստի համար: Երբ հանդիպեցին Նրան, ինչպե՞ս իմացան, որ Նա այն մեկն էր, ում իրենք փնտրել էին: Նույն կերպ բոլորս սկսում ենք ճանաչել Փրկիչին՝ ընդունելով «եկէք ու տեսէք» հրավերը (Հովհաննես 1.39): Նրա մասին մենք կարդում ենք սուրբ գրություններում: Մենք լսում ենք Նրա վարդապետությունը: Մենք հետևում ենք Նրա կյանքի ուղուն: Մենք զգում ենք Նրա Հոգին: Ինչպես Նաթանայելը, մենք ևս ճանապարհին բացահայտում ենք, որ Փրկիչը ճանաչում ու սիրում է մեզ և ցանկանում է պատրաստել մեզ ստանալու «աւելի մեծ բաներ» (Հովհաննես 1.50):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ո՞վ էր Հովհաննեսը
Հովհաննեսը Հովհաննես Մկրտիչի աշակերտն էր, իսկ ավելի ուշ դարձավ Հիսուս Քրիստոսի առաջին հետևորդներից և Նրա Տասներկու Առաքյալներից մեկը: Նա գրեց Հովհաննեսի ավետարանը, մի քանի թղթեր և Հայտնության գիրքը: Իր ավետարանում նա իրեն հիշատակում է որպես մի աշակերտի, «որին Յիսուսը սիրում էր» և «միւս աշակերտը» (Հովհաննես 13.23, 20.3): Ավետարանը քարոզելու Հովհաննեսի եռանդն այնքան զորեղ էր, որ նա խնդրեց մնալ երկրի վրա մինչև Փրկիչի Երկրորդ Գալուստը, որպեսզի կարողանար հոգիներ բերել դեպի Քրիստոսը (տես Վարդապետություն և Ուխտեր 7.1–6):
Տես նաև Աստվածաշնչի բառարան՝ «Հովհաննես» և «Հովհաննեսի ավետարանը»:
Հիսուս Քրիստոսը «ի սկզբանե Աստծո մոտ էր»
Հովհաննեսը սկսեց իր ավետարանը, նկարագրելով այն աշխատանքը, որը Հիսուսը կատարեց նախքան Իր ծնունդը. «Սկզբումն … Բանն (Հիսուս Քրիստոսն) Աստուծոյ մօտ էր»: Ի՞նչ եք սովորում հատվածներ 1–5-ից Փրկիչի և Նրա աշխատանքի մասին: Օգտակար համարեք պարզաբանումները Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5-ում (Աստվածաշնչի հավելվածում): Երբ սկսեք ուսումնասիրել Փրկիչի կյանքը, ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք Նրա նախաերկրային կյանքի մասին:
Տես նաև Ավետարանական թեմաներ, «Հիսուս Քրիստոսն ընտրվել է որպես Փրկիչ», topics.ChurchofJesusChrist.org:
Հիսուս Քրիստոսը «ճշմարիտ Լույսն է», Աստծո Որդին
Հովհաննեսը ոգեշնչված փնտրում էր Փրկիչին Հովհաննես Մկրտիչի վկայության պատճառով, ով հռչակել էր, որ Նա «վկայութեան համար եկաւ, … որ այն Լոյսի համար վկայէ» (Հովհաննես 1.8–9): Հովհաննեսը նույնպես զորեղ վկայություն է բերում Փրկիչի և Նրա առաքելության վերաբերյալ։
Հետաքրքիր կլինի կազմել ճշմարտությունների ցուցակը, որոնք Հովհաննեսը ներառել է Քրիստոսի մասին իր բացիչ վկայության մեջ (հատվածներ 1–18, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–19 [Աստվածաշնչի հավելված]): Ձեր կարծիքով, Հովհաննեսն ինչո՞ւ սկսեց իր ավետարանն այս ճշմարտություններով: Գրի առեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը. ինչո՞վ կկամենայիք կիսվել: Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ ճանաչել և հետևել Փրկիչին: Ո՞վ կարող է օրհնվել՝ լսելով ձեր վկայությունը:
Հիսուս Քրիստոսը մեզ «իշխանութիւն տուաւ լինելու» Աստծո որդիներ և դուստրեր
Չնայած մենք բոլորս Հայր Աստծո հոգևոր զավակներն ու դուստրերն ենք, սակայն երբ մեղք ենք գործում, օտարանում ու զատվում ենք Նրանից: Հիսուս Քրիստոսը մեզ վերադարձի ճանապարհ է առաջարկում Իր քավիչ զոհաբերության միջոցով: Խորհեք, թե Հովհաննես 1.11–13 հատվածներն ինչ են ուսուցանում Աստծո որդիներ և դուստրեր դառնալու մասին: Մտածեք նաև, թե այս սուրբ գրություններն ինչ են սովորեցնում այն մասին, թե ինչպես ենք մենք ստանում այդ պարգևը Հռովմայեցիս 8.14–18, Մոսիա 5.7–9, Վարդապետություն և Ուխտեր 25.1: Ձեզ համար ի՞նչ է նշանակում «իշխանութիւն տուաւ լինելու» Աստծո որդի կամ դուստր:
Հայրը վկայում է Իր Որդու մասին
Հովհաննես 1.18-ը հաստատում է, որ ոչ ոք չի տեսել Աստծուն: Սակայն այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, որ «ոչ ոք երբևէ չի տեսել Աստծուն, բացառությամբ Որդու մասին վկայելիս» (տես Հովհաննես 1.18, ծանոթագրություն գ): Վերանայեք հետևյալ դեպքերը, երբ Հայր Աստվածը վկայել է Իր Որդու մասին. Մատթեոս 3.17, 17.5, 3 Նեփի 11.6–7, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17:
Ինչո՞ւ է օրհնություն, որ ունենք այս պատմությունները: Դրանք ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի՝ Իր Հոր հետ ունեցած հարաբերությունների մասին:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Հովհաննես 1․4-10Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին պատկերացնել այն, ինչ նրանք կարդում են լույսի մասին այս հատվածներում: Դուք կարող եք թույլ տալ ընտանիքի անդամներին հերթով լույս վառել մութ սենյակում և կիսվել, թե Փրկիչն ինչպե՞ս է հանդիսանում իրենց կյանքի Լույսը: Հետո, երբ կարդաք Հովհաննես 1.4–10-ը, ընտանիքի անդամները կարող են լրացուցիչ հասկացողություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի՝ Աշխարհի Լույսի վերաբերյալ Հովհաննեսի վկայության մասին:
-
Հովհաննես 1.35–36Ձեր կարծիքով, Հովհաննես Մկրտիչն ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսին անվանում «Աստծո Գառ»: Ի՞նչ ենք սովորում այս տիտղոսի մասին երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձից՝ «Ահա Աստծո Գառը» և երեց Ջերիթ Վ. Գոնգի ուղերձից՝ «Բարի Հովիվ, Աստծո Գառ» (Լիահոնա, մայիսի 2019, 44–46, 97–101)
-
Հովհաննես 1.35–46Որո՞նք էին Հովհաննեսի վկայության արդյունքները: Ձեր ընտանիքն ի՞նչ կարող է սովորել այս հատվածներում նկարագրված մարդկանցից այն մասին, թե ինչպես կիսվել ավետարանով։ Տես նաև «Ինչպես հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել» տեսանյութը (ChurchofJesusChrist.org):
1:17 -
Հովհաննես 1.45-51Ի՞նչ արեց Նաթանայելը, որն օգնեց նրան վկայություն ձեռք բերել Փրկիչի մասին: Հրավիրեք ընտանիքի անդամներին խոսել այն մասին, թե նրանք ինչպես ձեռք բերեցին իրենց վկայությունները:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ “The Lord Is My Light,” Hymns, no. 89։