Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար


«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը: Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023

ընտանիքը նայում է լուսանկարների ալբոմը

Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը

Մենք ենք պատասխանատու մեր սեփական կրթության համար

Սուրբ գրությունների նպատակն է օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և խորապես դարձի գալ դեպի Նրա ավետարանը: Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ հասկանալ սուրբ գրությունները և դրանցում գտնել այն հոգևոր ուժը, որի կարիքն ունեք դուք և ձեր ընտանիքը: Այնուհետև, Եկեղեցու դասերի ժամանակ դուք հնարավորություն կունենաք կիսվել գաղափարներով և խրախուսել ձեր ընկերակից Սրբերին՝ Քրիստոսին հետևելու իրենց ջանքերում:

Գրի առեք ձեր տպավորությունները

«Ի՞նչ էք ուզում»: Հիսուսը հարցրեց Հովհաննես Մկրտիչի աշակերտներին (Հովհաննես 1.38): Դուք կարող եք ինքներդ ձեզ նույն հարցը տալ, քանի որ այն, ինչ կգտնեք Նոր Կտակարանում այս տարի, մեծապես կախված է նրանից, թե դուք ինչ եք ցանկանում գտնել: «Որոնեցէք եւ կգտնէք»՝ սա է Տիրոջ խոստումը (Մատթեոս 7.7): Ուստի տվեք այն հարցերը, որոնք ձեր միտքն են գալիս ուսումնասիրության ժամանակ, ապա ջանասիրաբար փնտրեք պատասխանները: Նոր Կտակարանում դուք կկարդաք Հիսուս Քրիստոսի աշակերտների զորեղ հոգևոր փորձառությունների մասին: Որպես Փրկիչի հավատարիմ աշակերտներ՝ դուք ևս կարող եք ունենալ ձեր զորեղ հոգևոր փորձառությունները, երբ ընդունեք Փրկիչի հրավերը, որը զետեղված է «Եկ, հետևի՛ր ինձ» վերնագրով այս սուրբ հատորում (Ղուկաս 18.22):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Որպեսզի իրապես սովորեմ Փրկիչից, ես պետք է ընդունեմ Նրա «Եկ, հետևի՛ր ինձ» հրավերը

Փրկիչի «Եկ, հետևի՛ր ինձ» հրավերը կիրառելի է բոլորի համար, անկախ նրանից՝ մենք նոր ենք աշակերտության ճանապարհին, թե քայլում ենք այդ ճանապարհով ամբողջ կյանքում: Սա Նրա հրավերն էր երիտասարդ հարուստ տղամարդուն, ով ձգտում էր պահել պատվիրանները (տես Մատթեոս 19.16–22, Ղուկաս 18.18–23): Այն, ինչ սովորեց երիտասարդ տղամարդը, և մենք պիտի սովորենք, հետևյալն է՝ լինել աշակերտ նշանակում է մեր ամբողջ հոգով նվիրվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Աշակերտության գործընթացում մենք առաջադիմում ենք, երբ հայտնաբերում ենք, թե ինչի կարիք ունենք, փոխվում ենք և ձգտում լիարժեք հետևել Նրանց:

Մենք սկսում ենք սովորել Փրկիչից, երբ ձգտում ենք հասկանալ, թե Նա ինչ է ուսուցանել: Օրինակ՝ ինչպե՞ս է խորանում խոնարհության մասին ձեր ըմբռնումը, երբ ուսումնասիրում եք հետևյալը:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ, փորձեք այս վարժությունը մեկ այլ ավետարանական սկզբունքի հետ, օրինակ՝ սեր կամ խոնարհություն:

Ես եմ պատասխանատու իմ սեփական կրթության համար

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է․ «Մենք չպետք է ակնկալենք, որ Եկեղեցին, որպես կազմակերպություն, ուսուցանի կամ պատմի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք և անենք, որպեսզի նվիրյալ աշակերտ դառնանք և քաջաբար համբերենք մինչև վերջ: Ավելի շուտ մեր անձնական պատասխանատվությունն է՝ սովորել այն, ինչ պետք է սովորենք, ապրել այնպես, ինչպես գիտենք, որ պետք է ապրենք, և դառնալ այնպիսին, ինչպիսին Վարդապետն է ցանկանում, որ դառնանք: Իսկ մեր տները սովորելու, ապրելու և դառնալու վերջնական միջավայրն են» («Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Լիահոնա, մայիս 2019, 102)։

Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն ստանձնել սեփական ուսման համար։ Հնարավոր պատասխանները փնտրեք երեց Բեդնարի հայտարարության մեջ և հետևյալ սուրբ գրություններում․ Հովհաննես 7.17, Ա Թեսաղոնիկեցիս 5.21, Հակոբոս 1.5–6, 22, 2.17, 1 Նեփի 10.17–19, 2 Նեփի 4.15, Ալմա 32.27 և Վարդապետություն և Ուխտեր 18.18, 58.26–28, 88.118: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեք, որպեսզի ավելի եռանդուն ուսումնասիրեք ավետարանը:

Ես ինքս պետք է իմանամ ճշմարտությունը

Հավանաբար դուք ճանաչում եք մարդկանց, ովքեր երբեք չեն կորցնում իրենց հավատքը, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում իրենց կյանքում: Նրանք ձեզ կհիշեցնեն Տիրոջ առակի հինգ իմաստուն կույսերի մասին (տես Մատթեոս 25.1–13): Դուք հավանաբար չեք տեսնի ճշմարտության մասին իրենց վկայությունն ամրապնդելու նրանց եռանդուն ջանքերը:

Մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել, ամրապնդել և զարգացնել մեր սեփական վկայությունը: Գրի առեք ձեր մտքերը, երբ խորհեք հետևյալ սուրբ գրությունների շուրջ. Ղուկաս 11.9–13, Հովհաննես 5.39, 7.14–17, Գործք 17.10–12, Ա Կորնթացիս 2.9–11 և Ալմա 5.45–46: (Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Վկայություն», topics.ChurchofJesusChrist.org։)

երիտասարդ աղջիկը ճանապարհի եզրին

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձեռք բերի սեփական վկայություն:

Ես ի՞նչ պետք է անեմ, երբ հարցեր ունեմ

Երբ հոգևոր գիտելիքներ եք փնտրում, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Հետևյալ սկզբունքները կարող են օգնել ձեզ հարցեր ուղղել այնպիսի եղանակներով, որոնք հավատք և վկայություն են կառուցում.

  • Հասկացողություն փնտրեք Աստծուց Աստված է աղբյուրը ողջ ճշմարտության, և Նա հայտնում է ճշմարտությունը Սուրբ Հոգու, սուրբ գրությունների և Իր մարգարեների ու առաքյալների միջոցով:

  • Գործեք հավատքով Եթե պատասխանները չեք ստանում անմիջապես, վստահ եղեք, որ Տերը կհայտնի պատասխանները, երբ ճիշտ ժամանակը գա: Միևնույն ժամանակ, շարունակեք ապրել այն ճշմարտությամբ, որը դուք արդեն գիտեք:

  • Պահպանեք հավերժական հեռանկար Փորձեք տեսնել իրերի դրությունն այնպես, ինչպես Տերն է տեսնում, այլ ոչ թե՝ ինչպես աշխարհը: Դիտարկեք ձեր հարցերը մեր Երկնային Հոր փրկության ծրագրի համատեքստում:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրման և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 13.1–23։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին պատրաստվել ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի, վերանայեք սերմնացանի առակը: Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ տան շուրջը փնտրելով առակում նկարագրված հողի տեսակները: Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը «բարի երկրի» նման դարձնել, ինչպես նկարագրում էր Հիսուսը։ (Մատթեոս 13.8):

Գաղատացիս 5.22–23, Փիլիպպեցիս 4.8Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հրավիրել է ձեզ «[ձեր] տները վերածել հավատքի սրբավայրի» և «վերափոխել ավետարանի ուսուցման կենտրոնների»: Նրանց, ովքեր այդպես են վարվում, նա խոստացել է. «Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկիչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը կնվազի ձեր կյանքի և ձեր տան վրա։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», ԼԻահոնա, նոյեմբեր 2018, 113)։

Նոր տարվա սկիզբը լավ ժամանակ է` ընտանեկան խորհուրդ անցկացնելու այն մասին, թե ձեր տունն ինչպես դարձնեք «հավատքի սրբավայր» և «ավետարանի ուսուցման կենտրոն»: Այս քայլերն իրականացնելու ի՞նչ գաղափարներ եք ունենում, երբ կարդում եք Գաղատացիս 5.22–23-ը և Փիլիպպեցիս 4.8-ը: Ձեր ընտանիքը կարող է անձնական և ընտանեկան նպատակներ դնել՝ ուսումնասիրելու Նոր Կտակարանը գալիք տարում: Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ հիշեցնել մեր նպատակների մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնում:

Առաջարկվող երգ․ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ և մանկական երգեր, 66։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք վարդապետությունը։ Վարդապետությունը հավերժական և անփոփոխ ճշմարտություն է: Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է, որ «ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17): Երբ ձեր ընտանիքի հետ ուսումնասիրեք սուրբ գրությունները, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կյանքն ավելի շատ նմանեցնել Փրկիչի կյանքին։

Հիսուս Քրիստոս

«Աշխարհի Լույսը», Բրենթ Բորուփ