Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը։ Մենք ենք պատասխանատու մեր անձնական կրթության համար


«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը։ Մենք ենք պատասխանատու մեր անձնական կրթության համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը։ Մենք ենք պատասխանատու մեր անձնական կրթության համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
ընտանիքը նայում է լուսանկարների ալբոմը

Դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ը

Մենք ենք պատասխանատու մեր անձնական կրթության համար

Այս համառոտ շարադրանքում եղած սուրբ գրության հատվածներն ընթերցելիս գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Դուք կտեսնեք, որ այս ձեռնարկի յուրաքանչյուր հատվածում կա գործնական աշխատանք փոքր և մեծ տարիքի երեխաների համար, և ցանկացած գործնական աշխատանք կարող եք հարմարեցնել ձեր դասարանին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Յուրաքանչյուր դասի սկզբում հնարավորություն տվեք երեխաներին կիսվել ավետարանի մասին իրենց սովորածով: Օրինակ` այս շաբաթ կարող եք հրավիրել նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց սիրելի պատմություններով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես հետևեմ Իրեն

Դուք և երեխաներն այս տարի շատ պատմություններ եք կարդալու Հիսուս Քրիստոսի կյանքի մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ այս պատմություններն ուսումնասիրելու նպատակն այն է, որ մենք կարողանանք ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք «Հետևիր ինձ» Փրկիչի հրավերի մասին, որը գտնվում է Մատթեոս 4․18–22-ում։ Կատարեք գործնական աշխատանք, որտեղ երեխաներից մեկը կատարում է մի գործողություն և ասում է մյուս երեխաներին` «հետևիր ինձ»: Հրավիրեք մյուս երեխաներին կրկնօրինակել նրան:

  • Ցույց տվեք այն մարդկանց նկարները, ովքեր տարբեր ձևերով հետևել են Փրկիչին թե՛ Նրա մահկանացու ծառայության ընթացքում, թե՛ մեր օրերում: Նկարներ կարող եք գտնել Ավետարանի պատկերագրքում կամ Եկեղեցու ամսագրերում: Ինչպես նաև կարող եք ցուցադրել «Լուսավորիր աշխարհը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Թույլ տվեք երեխաներն պարզել, թե ինչպես են մարդիկ հետևում Փրկիչին:

  • Օգնեք երեխաներին մտածել այն քայլերի մասին, որ իրենք կատարում են Փրկիչին հետևելու համար: «Seek the Lord Early» (Children’s Songbook, 108) երգը երգելիս որոշակի մտքեր կառաջանան նրանց մոտ։ Թույլ տվեք, որ նրանք նկարեն իրենց՝ այդ գործողությունները կատարելիս:

Նկար
տղան կարդում է սուրբ գրությունները

Երեխաները կարող են ձեռք բերել իրենց անձնական վկայությունները սուրբգրային ճշմարտությունների մասին:

Սուրբ գրությունները ճշմարիտ են

Երեխաները կարող են վկայություն ստանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են, նախքան կկարողանան կարդալ դրանք: Երբ այս տարի երեխաների հետ ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարող եք օգնել նրանց իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատմել իրենց սիրելի նվերների մասին, որոնք ստացել են ծննդյան օրերին կամ այլ առիթների ժամանակ: Բերեք նվերի տեսքով փաթեթավորված սուրբ գրություններ, թույլ տվեք, որ երեխաներից մեկը բացի այն և վկայեք, որ սուրբ գրությունները Երկնային Հորից ուղարկված նվերներ են մեզ համար:

  • Երեխաներին ցույց տվեք հնարովի պատմությունների մի քանի գիրք և հարցրեք նրանց իրենց սիրելի պատմությունների մասին: Նրանց ցույց տվեք սուրբ գրությունները և վկայեք, որ սուրբ գրությունները պարունակում են մեզ ուղղված Աստծո խոսքը։ Դրանք պատմում են այն մարդկանց մասին, ովքեր իսկապես ապրել են, և իրադարձությունների մասին, որոնք իսկապես տեղի են ունեցել:

  • Կիսվեք Բ Տիմոթեոս 3.15-ի և Մորոնի 10.3–5-ի ուղերձներով` օգնելով երեխաներին կրկնել մի քանի արտահայտություններ: Օգնեք նրանց հասկանալ, որ ինքնուրույն կարող են պարզել, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:

  • Թաքցրեք Փրկիչի նկարներից մեկը և հուշումներ կատարելով օգնեք երեխաներին գտնել այն: Օգնեք երեխաներին հասկանալ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել, որ մենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին: Թող երեխաները հերթով թաքցնեն նկարը և հուշեն մյուս երեխաներին:

  • Միասին երգեք ավետարանն ուսումնասիրելու մասին մի երգ, ինչպես օրինակ՝ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» (Հիմներ և մանկական երգեր, 66), և օգնեք երեխաներին բառերին համապատասխան շարժումներ կատարել: Երեխաների հետ կիսվեք ձեր սիրելի հատվածներից մեկով կամ երկուսով և ասեք նրանց, թե ինչպես եք իմացել, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Եթե երեխաներն ունեն սուրբ գրության սիրելի հատվածներ կամ պատմություններ, հրավիրեք նրանց կիսվել դրանցով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես սովորեմ Իր մասին և հետևեմ Իրեն

Մտածեք այն մասին, թե ինչպես եք ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել Նրա մասին ու հետևել Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել իրենց մտերիմ ընկերոջ մասին և նկարագրել, թե ինչպես է ընկերացել այդ մարդու հետ: Կարդացեք ու քննարկեք Հովհաննես 5.39 և Հովհաննես 14.15 հատվածները՝ Հիսուսին մոտ զգալու ուղիներ գտնելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ մոտ են զգացել Նրան:

  • Ձեր դասարանի հետ միասին քայլեք հավաքատան շուրջը: Հրավիրեք երեխաներին ձեռք բարձրացնել, երբ քայլելու ընթացքում տեսնեն ինչ-որ բան, որը հիշեցնում է նրանց, թե ինչպես կարող են հետևել Փրկիչին (ինչպես օրինակ` մկրտության ավազանը կամ որևէ նկար):

  • Երեխաների հետ երգեք Հիսուս Քրիստոսին հետևելու մասին որևէ երգ, օրինակ՝ Գիտեմ ապրում է Փրկիչն իմ (Հիմներ և մանկական երգեր, հր. 38)։ Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ հետևել են Փրկիչի օրինակին:

Ես կարող եմ ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները

Երբ կարդում եք սուրբ գրությունները երեխաների հետ ու նրանց հարցեր եք տալիս, կարող եք ամրացնել նրանց վստահությունը, որ իրենք կարող են սովորել սուրբ գրություններից ու գիտելիքի արժեքավոր գանձեր գտնել:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հովհաննես 5.39 և Գործք Առաքելոց 17.10–11 հատվածները և հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին սուրբ գրություններն ուսումնասիրելու եղանակի մասին:

  • Ընտրեք մի քանի պարզ, ազդեցիկ հատվածներ Նոր Կտակարանից, յուրաքանչյուրը գրեք մի թերթիկի վրա և թաքցրեք դրանք: Օգտագործեք հուշող միջոցներ, որոնք կառաջնորդեն երեխաներին սուրբ գրության այդ հատվածները գտնելու համար «գանձերի որոնում» կատարել դասարանում կամ եկեղեցու շենքում: Սուրբ գրության բոլոր հատվածները գտնելուց հետո քննարկեք, թե ինչ է նշանակում այդ հատվածը, և ինչու է այն գանձի նման:

  • Կիսվեք ձեզ համար արժեքավոր հատվածներով և բացատրեք, թե ինչու են դրանք իմաստալի ձեզ համար: Դասարանով կազմեք արժեքավոր սուրբ գրությունների ցանկ, որ երեխաները այս տարվա ընթացքում կգտնեն տանը կամ Երեխաների միությունում՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս:

  • Երեխաների հետ քննարկեք, թե ինչու է երբեմն դժվար կարդալ սուրբ գրությունները: Խնդրեք երեխաներին միմյանց հետ կիսվել սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ խորհուրդներով: Ինչպես նաև խնդրեք նրանց կիսվել սուրբ գրություններին առնչվող որևէ դրական փորձառությամբ:

  • Օգնեք երեխաներին կազմել պարզ օրացույցներ, որտեղ նրանք կարող են նշել, թե որքան հաճախ են կարդում սուրբ գրությունները: Այս օրացույցները կարող են հիշեցնել նրանց, որ ամեն օր կարդան սուրբ գրությունները:

Ես պետք է ունենամ իմ անձնական վկայությունը

Անհրաժեշտ է, որ ձեր ուսուցանած երեխաներն ունենան իրենց անձնական վկայությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ կարող եք անել, որ ոգեշնչեք նրանց ինքնուրույն ուսումնասիրել ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք տասը կույսերի մասին առակով (տես Մատթեոս 25.1–13, տես նաև «Գլուխ 47․ Տասը կույսերը»՝ Նոր Կտակարանի պատմություններում, 118–20, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Երեխաներին տվեք նմանատիպ հարցեր. ինչպե՞ս են մեր վկայությունները նման լամպերին: Ինչո՞ւ է կարևոր ունենալ մեր անձնական վկայությունը:

  • Քննարկեք, թե ի՞նչ կարող ենք անել մեր վկայությունն ամրացնելու համար։ Մտքերի համար հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Հովհաննես 7.17 և Մորոնի 10.3–5 հատվածները: Հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչը գիտեն՝ ճշմարիտ է:

  • Խնդրեք, որ երեխաներն օգնեն ձեզ խորանարդիկները պիտակավորել այն ճշմարտություններով, որոնցից բաղկացած են մեր վկայությունները (տես Ավետարանական թեմաները, «Վկայություն», topics.ChurchofJesusChrist.org)։ Թող երեխաները խորանարդիկների օգնությամբ մի շենք կառուցեն` ներկայացնելով վկայությունը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և նրանց ծնողներին իրենց տներում ուսումնասիրել Նոր Կտակարանը: Օրինակ՝ կարող եք հրավիրել երեխաներին անգիր սովորել դասարանում քննարկած սուրբ գրությունների հատվածներից մեկը (արագ սովորելու համար հատվածը կարելի է բաժանել փոքր արտահայտությունների) և այդ հատվածով կիսվել իրենց ընտանիքի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Վարժությունները կարող եք փոփոխել` կախված ձեր դասարանի երեխաների տարիքից և ունակություններից: Փոքր երեխաներն ավելի մանրամասն բացատրությունների կարիք ունեն և սովորում են ուսուցման զանազան եղանակներով: Երբ մեծանում են, նրանք կարողանում են ավելի շատ մասնակցել ու ավելի լավ են կարողանում կիսվել իրենց մտքերով: Նրանց կիսվելու, վկայելու և մասնակցելու հնարավորություն տվեք։ Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերեք: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)

Տպել