Նոր Կտակարան 2023
Հունվարի 16-22-ը։ Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային


«Հունվարի 16-22-ը: Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 16-22-ը: Հովհաննես 1», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Կայարանում կինը կիսվում է ավետարանով

Հունվարի 16-22-ը

Հովհաննես 1

Մենք գտել ենք Մեսիային

Երբ կարդաք Հովհաննես 1 գլուխը, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կարող է օգնել ձեզ ուսումնասիրել այս գլուխները: Հետևյալ գործնական աշխատանքները կարող են ձեզ մտքեր տալ, թե ինչպես օգնեք երեխաներին սովորել Հովհաննեսի 1 գլխում տրված սկզբունքները: Ավագ խմբի երեխաների համար նախատեսված գործնական աշխատանքները ցանկության դեպքում կարող եք փոփոխել կրտսեր խմբի երեխաների համար:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին իրենց գիտելիքով, կարող եք ցույց տալ Նրա նկարները, որտեղ Նա իրականացնում է Հովհաննես 1 գլխում նկարագրված Իր դերերից մի քանիսը (օրինակ՝ երկրի ստեղծումը կամ ավետարանի ուսուցումը): Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում նկարներում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հովհաննես 1․1-2

Հիսուսն ապրել է Երկնային Հոր հետ՝ նախքան Իր ծնվելը

Հովհաննեսն ուսուցանել է, որ Հիսուսն ապրել է Հայր Աստծո հետ՝ նախքան Իր մահկանացու կյանքը: Մենք նույնպես ապրել ենք Աստծո հետ՝ նախքան մեր ծնունդը (տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ինչպե՞ս եք ուսուցանելու այս ճշմարտությունը երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ «Բանը» Հովհաննես 1.1-ում վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Բարձրաձայն կարդացեք այդ հատվածը և խնդրեք երեխաներին ասել «Հիսուս» ամեն անգամ, երբ կարդաք «Բանը» բառը: Ցույց տվեք «Նախամահկանացու կյանք» վերնագրով նկարազարդումը (ChurchofJesusChrist.org, տես նաև Նայեք ձեր փոքրիկներին [2008], 15): Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը, նախքան Իր երկիր գալը, ապրել է Երկնային Հոր հետ:

  • Հիմնվեք նման աղբյուրների վրա, որպեսզի երեխաներին ուսուցանեք Աստծո հետ մեր կյանքի մասին՝ նախքան երկիր գալը. «Ներածություն. Մեր Երկնային Հոր ծրագիրը» (Նոր Կտակարանի պատմություններում 1-5, կամ համապատասխան տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org-ում) կամ «Նախամահկանացու կյանք»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

  • Հրավիրեք որևէ ծնողի իր մանուկի հետ մասնակցել դասին: Հարցրեք երեխաներին, թե որտեղ է ապրել այդ երեխայի հոգին մինչև ծնվելը: Հիշեցրեք երեխաներին, որ նրանք մի ժամանակ մանուկ էին և վկայեք, որ նախքան ծնվելը նրանք նույնպես ապրել են երկնքում Երկնային Հոր հետ՝ որպես հոգևոր զավակներ։

Հովհաննես 1․3

Հիսուսն է արարել բոլոր բաները

Իմանալով Հիսուս Քրիստոսի՝ որպես Արարիչի դերի մասին, ձեր ուսուցանած երեխաները կմեծացնեն իրենց ակնածանքը Նրա հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Հովհաննես 1.3 հատվածը և ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից: Օգնեք երեխաներին անգիր հիշել «ամեն ինչ նորանով [Հիսուս Քրիստոսով] եղավ» արտահայտությունը:

  • Երեխաներից մեկին ցույց տվեք Տիրոջ արարչագործություններից մեկի նկարը: Թող նկարագրի դա մյուս երեխաներին և խնդրի նրանց կռահել, թե ինչն էր դա:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի անվանել մի բան, որը ստեղծել է Հիսուս Քրիստոսը: Օգնեք երեխաներին մտածել, թե նրանք ինչպես կարող են հոգ տանել երկրի և Տիրոջ այլ արարչագործությունների մասին:

Նկար
արևածագը անտառում

Հիսուս Քրիստոսն արարեց աշխարհը և այն ամենը, ինչ կա դրանում:

Հովհաննես 1.35-51

Ես կարող եմ հրավիրել ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և սովորել Նրանից

Հովհաննես 1 գլուխը ներառում է պատմություններ առաքյալների մասին, ովքեր հրավիրել են մարդկանց «գալ ու տեսնել», որ Հիսուսը Աստծո Որդին է։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են հետևել այս օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Նկարագրեք, թե Անդրեասն ինչպես իմացավ Հիսուսի մասին, և պատմեք, թե ինչպես Անդրեասն իր հերթին ուսուցանեց Պետրոսին (տես Հովհաննես 1.35–42): Կիսվեք, թե ինչպես եք իմացել Եկեղեցու մասին կամ հրավիրեք մի նորադարձ անդամի կիսվել, թե նա ինչպես է իմացել Եկեղեցու մասին:

  • Կիսվեք Փիլիպպոսի մասին պատմությամբ, թե նա ինչպես նա հրավիրեց Նաթանայելին «գալ ու տեսնել» (Հովհաննես 1.43–51): Թաքցրեք Հիսուսի նկարը արկղի մեջ ու խնդրեք երեխաներից մեկին «գալ ու տեսնել» այն և այնուհետև ասել մյուս երեխաներին, թե ինչ տեսավ:

  • Թույլ տվեք, որ երեխաները ներկեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և խրախուսեք նրանց օգտագործել այն, երբ ինչ-որ մեկին հրավիրեն Հիսուսի մասին սովորելու:

  • Երեխաներից մեկին խնդրեք պատմել այն մասին, երբ նա ինչ-որ իրով՝ խաղալիքով կամ նվերով, կիսվել է մեկի հետ: Ինչպե՞ս կարող ենք կիսվել ավետարանով: Պատմեք պատմություն մի երեխայի մասին, ով իր ընկերներից մեկի հետ կիսվեց ավետարանով, օրինակ՝ «Ընկեր և միսիոներ», Ընկեր, հուլիս 2018, 12–13, Լիահոնա, հուլիս 2018, 70–71։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հովհաննես 1․1-5

Նախքան Իր ծնունդը Հիսուսն ապրում էր Երկնային Հոր հետ

Նույնիսկ նախքան Իր ծնունդը Հիսուս Քրիստոսը կարևոր դեր է ունեցել Երկնային Հոր ծրագրում: Հովհաննես 1.1-5 հատվածներն ընթերցելիս, ի՞նչն է ձեզ տպավորում Քրիստոսի նախաերկրային աշխատանքի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն ինչ-որ բան, որ Հիսուսն արել է նախքան Իր ծնվելը: Հրավիրեք նրանց պատասխաններ փնտրել Հովհաննես 1.1–5 հատվածներում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5 հատվածների (Աստվածաշնչի հավելվածում) ընթերցումը կարող է օգնել ձեզ:

  • Կիսվեք «Ներածություն. Մեր Երկնային Հոր ծրագիրը» հատվածներից (Նոր Կտակարանի պատմվածքներում 1-5, կամ ChurchofJesusChrist.org կայքի համապատասխան տեսանյութում): Հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին:

  • Մի քանի օր առաջ երեխաներից մի քանիսին հրավիրեք իրենց հետ դասարան բերել կամ նկարագրել ինչ-որ բան, որ իրենք են ստեղծել: Ցույց տվեք Տիրոջ արարչագործություններից մի քանի նկարներ և կարդացեք Հովհաննես 1.3 հատվածը, որպեսզի բացատրեք, որ Հիսուսն է արարել երկիրը և բոլոր բաները նրա վրա:

Հովհաննես 1․4-9

Հիսուս Քրիստոսն իմ լույսն է

Լույսի խորհրդանշական իմաստը կարող է օգնել երեխաներին հասկանալ Փրկիչին ու Նրա ավետարանը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին ձգտել դեպի Փրկիչի լույսը, երբ աշխարհն այսքան խավար է թվում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Սաղմոս 27.1, Հովհաննես 1.4–9, Մոսիա 16.9 և Վարդապետություն և Ուխտեր 39.1–2 հատվածները` ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք ընդհանուր են այս հատվածներում: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման լույսի։

  • Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և մի քանի առարկաներ, որոնք լույս են արձակում, ինչպես օրինակ՝ լապտերը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման այս առարկաներին։ Ինչպե՞ս կարող ենք Նրա լույսով կիսվել ուրիշների հետ։ Միասին երգեք «The Lord Is My Light» (Hymns, no. 89) կամ մեկ այլ երգ ավետարանի լույսի մասին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում նրանք, երբ խավարի մեջ են ու վախենում են: Վկայեք, որ նրանք միշտ կարող են դիմել Փրկիչին, երբ վախենում են:

Հովհաննես 1.35-51

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, ես կարող եմ հրավիրել ուրիշներին հետևել Նրան

Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել Հովհաննես 1.35-51 հատվածների օրինակները, որպեսզի խրախուսեք երեխաներին հրավիրել ուրիշներին սովորել Փրկիչի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին ուսումնասիրել Հովհաննես 1.35-51 հատվածները, որպեսզի հասկանան, թե մարդիկ ինչ են ասել ուրիշներին, երբ հրավիրել են Փրկիչի մասին սովորելու: Թող նրանք սովորեն այն բառերը, որոնք կարող են ասել իրենց ընկերներից մեկին, երբ հրավիրեն Փրկիչի մասին սովորելու:

  • Խնդրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի հրավիրատոմս պատրաստեն և հրավիրեն իրենց ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկին սովորել Հիսուս Քրիստոսի մասին:

  • Հնարավորություն տվեք, որ երեխաները դասարանի անդամներին պատմեն որևէ բանի մասին, որը իրենց դուր է գալիս: Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես կարող է ավետարանով կիսվելը նման լինել մեր սիրելի առարկաներով կիսվելուն (օրինակ՝ տես «Good Things to Share» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում):

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք, որ երեխաները հրավիրեն իրենց սիրելի մարդկանցից մեկին սովորել Հիսուս Քրիստոսի մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք տեսողական նյութեր։ Գտեք եղանակներ, որոնք կօգնեն երեխաներին պատկերացնել այն, ինչ նրանք սովորում են սուրբ գրություններում: Դա կարող եք անել ավետարանի պատկերագրքի, նկարների, տեսանյութերի, տիկնիկների կամ զգեստների միջոցով:

Տպել