Նոր Կտակարան 2023
Մարտի 6-12-ը: Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»


«Մարտի 6-12-ը: Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 6-12-ը: Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 6-12-ը

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

«Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»

Այս համառոտ շարադրանքի ուսումնասիրության գաղափարները կոչված են օգնելու ձեզ անձնական իմաստ գտնել սուրբ գրություններում: Այնուամենայնիվ, դրանք չպետք է փոխարինեն անձնական հայտնությանը, որը դուք կարող եք ստանալ այն մասին, թե որ հատվածներն ուսումնասիրել կամ ինչպես ուսումնասիրել դրանք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուսի բժշկման հրաշքների լուրը արագ տարածվում էր: Բազմությունները հետևում էին Նրան՝ հուսալով թեթևացում գտնել իրենց հիվանդություններից: Բայց երբ Փրկիչը նայեց բազմություններին, Նա տեսավ ավելին, քան նրանց ֆիզիկական տկարություններն էին: Ողորմածությամբ լցված՝ Նա տեսավ «ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթեոս 9.36): «Հունձքը շատ է -, ասաց Նա,- բայց մշակները քիչ» (Մատթեոս 9․37): Ուստի Նա կանչեց տասներկու առաքյալներին, «նորանց իշխանութիւն տուաւ», ուղարկեց նրանց ուսուցանել ու ծառայել «Իսրայէլի տան կորած ոչխարների(ն)» (Մատթեոս 10.1, 6): Ներկայումս Երկնային Հոր զավակներին ծառայող մշակների կարիքը նույնքան մեծ է: Դեռևս կան տասներկու առաքյալներ, բայց կան Հիսուս Քրիստոսի ավելի շատ աշակերտներ, քան երբևէ նախկինում. մարդիկ, ովքեր կարող են հռչակել ողջ աշխարհին. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթեոս 10.7):

անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 9.18-26, Մարկոս 5.22-43

«Մի վախենար, բայց միայն հաւատա»

Երբ Հայրոսն առաջին անգամ խնդրեց Հիսուսին բժշկել իր դստերը, որը «վախճանելու մօտ էր», Հայրոսը շտապ, բայց հույսով ասաց. «Գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի» (Մարկոս 5.23): Բայց երբ նրանք գնացին, մի սուրհանդակ Հայրոսին ասաց, որ արդեն ուշ է. «Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին» (հատված 35): Նմանապես, Մարկոս 5.25–34-ում նկարագրված կնոջ համար, ով 12 տարի տառապում էր հիվանդությամբ, կարող էր շատ ուշ թվալ:

Երբ դուք կարդում եք այս պատմությունները, դուք կարող եք մտածել բաների մասին, որոնք բժշկման կարիք ունեն ձեր կյանքում կամ ձեր ընտանիքում, ներառյալ բաներ, որոնք կարող են թվալ «վախճանելու մօտ էր» կամ շատ ուշ՝ ապաքինման համար: Ի՞նչն է ձեզ տպավորում այս պատմություններում հավատքի արտահայտման մեջ: Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ է ասում Հիսուսը կնոջն ու Հայրոսին։ Ձեր կարծիքով, Նա ի՞նչ է ասում ձեզ:

Տես նաև Ղուկաս 8.41–56, Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 39–42, Եկեղեցու նախագահների ուսմունքները. Գորդոն Բ. Հինքլի (2016), 333–42:

Կինը դիպչում է Հիսուսի պատմուճանին

Վստահեք Տիրոջը, Լիզ Լեմոն Սվինդլ

Մատթեոս 10, Ղուկաս 9.1-6

Տերն Իր ծառաներին իշխանություն է տալիս կատարելու Իր գործը

Հրահանգը, որը Հիսուսը տվեց Մատթեոս 10-ում, ուղղված էր Նրա առաքյալներին, կիրառելի է նաև մեզ համար, քանի որ մենք բոլորս մեր բաժինն ունենք Տիրոջ աշխատանքում: Ի՞նչ զորություն տվեց Քրիստոսը Իր առաքյալներին, որպեսզի օգներ նրանց իրականացնել իրենց առաքելությունը: Ինչպե՞ս կարող եք օգտվել Նրա զորությունից այն աշխատանքում, որին կանչվել եք (տես Բ Կորնթացիս 6.1–10, Վարդապետություն և Ուխտեր 121.34–46):

Երբ կարդաք լիազորության մասին, որը Քրիստոսը տվեց Իր առաքյալներին, դուք կարող եք տպավորություններ ստանալ այն աշխատանքի մասին, որը Տերը ցանկանում է, որ դուք կատարեք: Այսպիսի աղյուսակը կարող է օգնել ձեզ կազմակերպել ձեր մտքերը.

Մատթեոս 10

Իմ ստացած տպավորությունները

Փրկիչն Իր աշակերտներին իշխանություն տվեց:

Աստված ինձ կտա այն զորությունը, որն ինձ անհրաժեշտ է իմ աշխատանքը կատարելու համար:

Տես նաև Մարկոս 6.7–13;Հավատո Հանգանակ 1.6, Ավետարանի բառարան, «Առաքյալ», «Հիսուսը կանչում է Տասներկու Առաքյալներին քարոզելու և օրհնելու ուրիշներին» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:

1:39

Մատթեոս 10․17–20

Երբ ես Տիրոջ ծառայության մեջ լինեմ, Նա կոգեշնչի ինձ անհրաժեշտ խոսքերով

Տերը կանխատեսել էր, որ Իր աշակերտներին կհալածեն և կասկածի տակ կդնեն նրանց հավատքը, նմանատիպ մի բան, որին աշակերտները կարող են բախվել այսօր: Բայց Նա խոստացավ աշակերտներին, որ նրանք Հոգու միջոցով կիմանան ինչ ասել: Երբևէ ունեցե՞լ եք փորձառություններ, երբ այս աստվածային խոստումը կատարվել է ձեր կյանքում, հավանաբար, երբ դուք բերել եք ձեր վկայությունը, օրհնություն եք տվել կամ զրուցել եք ինչ-որ մեկի հետ: Ձեր փորձառություններով կիսվեք ձեր սիրելի մարդու հետ կամ գրանցեք դրանք ձեր սուրբ գրությունների օրագրում: Արդյոք ունե՞ք ոգեշնչում այնպես վարվել, որ կարողանաք ավելի հաճախ ունենալ նմանատիպ փորձառություններ:

Տես Ղուկաս 12.11-12, Վարդապետություն և Ուխտեր 84.85:

Մատթեոս 10.34–39

Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, ասելով. «Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր»

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը մերժվել ու արտաքսվել են իրենց հոր և մոր, եղբայրների և քույրերի կողմից, երբ դուք ընդունել եք Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուխտ եք կապել Նրա հետ: Այսպես թե այնպես, ձեր գերակա սերը Քրիստոսի հանդեպ պահանջում էր հարաբերությունների զոհաբերում, որոնք թանկ էին ձեզ համար, և դուք շատ արցունք եք թափել: Սակայն ձեր չմարած սիրով հանդերձ, դուք կայուն կանգնեցիք այս խաչի տակ, անվախ ցուցադրելով, որ չեք ամաչում Աստծո Որդու հանդեպ ձեր սիրուց» («Գտնելով ձեր կյանքը», Ensign, Mar. 2016,28):

Փայփայած հարաբերությունները կորցնելու պատրաստակամությունը Փրկիչին հետևելու համար գալիս է խոստումով, որ «ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան» (Մատթեոս 10.39):

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մարկոս 5.22-43:Երբ ձեր ընտանիքը միասին կարդում է այս պատմությունը, դուք կարող եք ընդմիջել և հարցնել ընտանիքի անդամներին, թե ինչ կզգային, եթե նրանք լինեին Հայրոսը, կինը կամ պատմության մյուս մարդիկ: Դուք կարող եք նաև ցույց տալ պատմության նկարները, որոնք տրված են այս համառոտ շարադրանքում: Ինչպե՞ս են նկարները պատկերում մարդկանց հավատքը այս պատմություններում: (Տես նաև «Հիսուսը կենդանացնում է Հայրոսի դստերը» և «Հիսուսը բժշկում է հավատացյալ կնոջը» տեսանյութերը. ChurchofJesusChrist.org.) Կարող եք նաև մտածել որոշ դժվարությունների մասին, որոնց բախվում է ձեր ընտանիքը: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Նրա խոսքերը. «Մի վախենար, բայց միայն հաւատա» : (Մարկոս 16.20)

3:26
1:39

Մատթեոս 10.39, Ղուկաս 9.23-26Ի՞նչ է նշանակում՝ «կորցնել» մեր կյանքը և «գտնել» այն: (Մատթեոս 10.39) Հավանաբար, ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք ցույց են տալիս Հիսուսի ուսմունքները այս հատվածներում:

Մատթեոս 10.40Ինչպե՞ս եք դուք և ձեր ընտանիքը ընդունում և հետևում մեր օրերի առաքյալների խորհրդին: Մեր հնազանդությունը նրանց խորհրդին ինչպե՞ս է մեզ ավելի շատ մոտեցնում Հիսուս Քրիստոսին:

Ղուկաս 9․61-62Ի՞նչ է նշանակում՝ հետ նայել մեր ձեռքը մաճին դնելուց հետո: Այսպիսի վերաբերմունքն ինչո՞ւ է մեզ անհամապատասխան դարձնում Աստծո արքայության համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող հիմն. «When Faith Endures», Hymns, no. 128:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Լսեք Հոգուն։ Երբ ուսումնասիրում եք, ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2–3), նույնիսկ, եթե թվում է, որ դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն բաները, որոնք Տերը կամենում է, որ դուք իմանաք և կատարեք:

Հիսուսը բարձրացնում է աղջկան անկողնուց

Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց, Եվա Կոլեվա Թիմոթի