«Մարտի 20-26-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Մարտի 20-26-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Մարտի 20-26-ը
Մատթեոս 13, Ղուկաս 8,13
«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»
Երբ կարդաք Մատթեոս 13-ը և Ղուկաս 8,13-ը, մտածեք, թե ինչպես կպատրաստվեք «լսելու» և արժևորելու Փրկիչի ուսմունքներն այս առակներում: Ի՞նչ կանեք դուք այս ուսմունքները ձեր կյանքում կիրառելու համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Փրկիչի անմոռանալի ուսմունքներից մի քանիսն արտահայտված էին պարզ պատմությունների ձևով, որոնք կոչվում են առակներ: Դրանք ավելին էին, քան հետաքրքիր պատմություններ սովորական թեմաների ու իրադարձությունների մասին: Դրանք պարունակում էին հիմնարար ճշմարտություններ Աստծո արքայության մասին նրանց համար, ովքեր հոգևորապես պատրաստ էին: Նոր Կտակարանում հիշատակված առաջին առակներից մեկը՝ սերմնացանի առակը (տես Մատթեոս 13.3–23), հրավիրում է մեզ քննել Աստծո խոսքն ընդունելու մեր պատրաստակամությունը: «Որովհետեւ ով որ ընդունում է,- հայտարարում է Հիսուսը,- նրան կտրվի և կավելանա» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 13.10 [Մատթեոս 13.12, ծանոթագրությունա]): Փրկիչի առակներից կամ Նրա ուսմունքներից որևէ մեկի ուսումնասիրությունը լավ մեկնարկ է՝ քննելու մեր սրտերը և որոշելու՝ արդյոք Աստծո խոսքի համար մենք «բարի երկիր» ենք (Մատթեոս 13․8) նախապատրաստում, որում առատությամբ կաճի, կծաղկի, կփթթի և կտա այն պտուղը, որը կօրհնի մեզ և մեր ընտանիքները:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 13.3–23, Ղուկաս 8.4–15, 13.6–9
Իմ սիրտը պետք է պատրաստ լինի ընդունել Աստծո խոսքը
Ինչո՞ւ է պատահում, որ երբեմն մեր սրտերը ընկալունակ են ճշմարտության հանդեպ, մինչդեռ երբեմն մենք գայթակղվում ենք դիմադրել դրան: Սերմնացանի առակի ընթերցումը լավ հնարավորություն է տալիս մտածել այն մասին, թե ինչպես ընդունել ճշմարտությունը Տիրոջից: Օգտակար կլինի համեմատել 3–8-րդ հատվածները Մատթեոս 13-ում այն մեկնաբանությունների հետ, որոնք տրված են հատվածներ 18–23-ում: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի «բարի երկիր» սերմանեք ձեր մեջ: Ի՞նչ կարող են նշանակել «փշերը», որոնք խոչընդոտում են ձեզ, որ իսկապես լսեք Աստծո խոսքը և հետևեք դրան: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ «փշերը»:
Այս առակի ձեր ուսումնասիրությունը կարող է նաև ազդել այն ձևի վրա, թե ինչպես եք կարդում առակը Ղուկաս 13.6-9-ում: Ո՞րն է այն «պտուղը», որը Տերը ակնկալում է մեզանից: Ինչպե՞ս ենք մենք սնուցում մեր «երկիրը», որպեսզի «պտուղ» տանք:
Տես նաև Մոսիա 2.9, Ալմա 12.10-11, 32.28–43, ԴալլինՀ. Օուքս, «Սերմնացանի առակը» Լիահոնա, մայիս 2015, 32–35:
Մատթեոս 13.24–35, 44–52, Ղուկաս 13.18–21
Հիսուսի առակներն օգնում են ինձ հասկանալ Նրա Եկեղեցու աճն ու ճակատագիրը
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Մատթեոս13-ի առակները նկարագրում են Եկեղեցու աճն ու ճակատագիրը վերջին օրերում: Կարող եք վերանայել մարգարեի խոսքերը Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 293–303, երբ մտածում եք, թե ինչ են ձեզ սովորեցնում հետևյալ առակները Տիրոջ Եկեղեցու մասին.
-
Ցորենի ու որոմների առակը (13.24–30, 36–43)
-
Մանանեխի հատիկը (13.31–32):
-
Թթխմորը (13.33)։
-
Թաքնված գանձը և թանկագին մարգարիտը (13.44–46):
-
Ուռկանը (13.47–50):
-
Տանտերը (13.52)։
Այս առակների շուրջ խորհելուց հետո դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ավելի ակտիվ մասնակցեք Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու աշխատանքին:
Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց «Աստծո արքայությունը կամ Երկնքի արքայությունը», «Առակ», scriptures.ChurchofJesusChrist.org:
Արդարները պետք է ապրեն ամբարիշտների հետ՝ մինչև աշխարհի վերջը
Այս առակը վերլուծելու համար պետք է նկարել այն և պիտակավորել մեկնաբանություններով՝ Մատթեոս 13.36–43-ից և Վարդապետություն և Ուխտեր 86.1–7-ից: Որոմը «թունավոր մոլախոտ է, որը մինչև հասկ դառնալը, տեսքով նման է ցորենին» (Աստվածաշնչի բառարան, «Որոմներ»): Այս առակում ո՞ր ճշմարտությունն է ոգեշնչում ձեզ հավատարիմ մնալ, չնայած աշխարհի ամբարշտությանը:
Ի՞նչ եղանակներով էին «մի քանի կանայք» ծառայում Փրկիչին
«Կին աշակերտները ճամփորդում էին Հիսուսի և տասներկու առաքյալների հետ՝ սովորելով (Հիսուսից) հոգևորապես և ծառայելով Նրան աշխարհիկ ձևով: … Ստանալով Հիսուսի ավետարանի բարի լուրերը և Նրա բժշկման օրհնությունների զորությունը, այս կանայք նաև ծառայում էին Նրան, նվիրվելով և բաժին հանելով իրենց ունեցածից» («Իմ արքայության դուստրերը» [2017],4): Կանայք, ովքեր հետևում էին Փրկիչին, նաև հզոր վկայություն էին բերում Նրա մասին (տես Լինդա Կ. Բըրթըն, «Վստահելի կանայք», Լիահոնա, մայիս 2017, 12–15):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Մատթեոս 13Երբ ձեր ընտանիքի անդամները կարդում են Փրկիչի առակները, նրանք կարող են հորինել իրենց սեփական առակները, որոնք ուսուցանում են նույն ճշմարտությունները երկնքի արքայության (Եկեղեցու) մասին՝ օգտագործելով առարկաներ և իրավիճակներ, որոնք ծանոթ են նրանց:
-
Մատթեոս 13.3–23, Ղուկաս 8.4–15Սերմնացանի առակը միասին կարդալուց հետո ձեր ընտանիքը կարող է քննարկել հետևյալ հարցերը. Ի՞նչը կարող է մեր «երկիրը» (մեր սրտերը) դարձնել «քարքարուտ» կամ «խեղդել» բառը: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր երկիրը բարի է և պտղաբեր:
Եթե ընտանիքում ունեք փոքր տարիքի երեխաներ, զվարճալի կլիներ հրավիրել ընտանիքի անդամներին գործել տարբեր ձևերով, որպեսզի պատրաստենք մեր սրտերը լսելու Աստծո խոսքը, մինչ ընտանիքի մյուս անդամները կկռահեն, թե նրանք ինչ են անում:
-
Մատթեոս 13.13-16:Ինչպե՞ս կարող եք օգնել ընտանիքի անդամներին հասկանալ Քրիստոսի խոսքը պատրաստակամ ընդունելու կարևորությունը: «Ականջներովը ծանր լսեց» երևույթը ցուցադրելու համար կարող եք փակել ընտանիքի որևէ անդամի ականջները, մինչ դուք հանգիստ կարդում եք Մատթեոս 13.13–16-ը: Ընտանիքի այդ անդամն ի՞նչ հասկացավ այս հատվածներից: Մենք ի՞նչ ձևերով ենք բացում մեր աչքերը, ականջներն ու սրտերը Աստծո խոսքի համար:
-
Մատթեոս 13.44-46Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երկու առակների մարդիկ: Կան լրացուցիչ բաներ, որոնք մենք պիտի կատարենք անհատապես և ընտանիքով, որպեսզի մեր կյանքում Աստծո արքայությունը դնենք առաջին տեղում:
-
Ղուկաս 13.11–17Ընտանիքի անդամները ունեցե՞լ են փորձառություններ, որոնք ստիպել են նրանց զգալ, որ չեն կարող «ուղիղ կանգնել»: Ճանաչու՞մ ենք մեկ ուրիշին, ով այդպես է զգում: Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել։ Ինչպե՞ս է Փրկիչը «արձակում» մեզ մեր թուլություններից։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. “We Are Sowing,” Hymns, no. 216: