Նոր Կտակարան 2023
Մարտի 20-26-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»


«Մարտի 20-26-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 20-26-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

ցորենը հասել է բերքահավաքի համար

Մարտի 20-26-ը:

Մատթեոս 13, Ղուկաս 8,13

«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»

Առակները պարզ պատմություններ են, որոնք կարող են ուշագրավ լինել երեխաների համար: Այս համառոտ շարադրանքն ու Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող են օգնել ձեզ կիրառել Փրկիչի առակները երեխաներին կարևոր ճշմարտություններ ուսուցանելիս:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեզ հետ բերեք մի քանի առարկա, որոնք կարող են օգնել երեխաներին հիշել Մատթեոս 13 գլխում նշված իրերից մի քանիսը՝ սերմ, մարգարիտ կամ գանձերի տուփ: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում առակների մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 13.1–23

Ես պետք է պատրաստվեմ սովորել Հիսուսի ուսմունքները

Փոքր երեխաները գուցե չկարողանան հասկանալ սերմնացանի առակի բոլոր խորհրդանիշները, սակայն նրանք կարող են սովորել այն պարզ ճշմարտությունները, որոնք ուսուցանում է ավետարանը: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է այս առակը վերաբերում իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Մատթեոս 13.3-8 հատվածներն ամփոփելիս ցույց տվեք հողի տարբեր տեսակներ (կամ հողի նկարներ): Յուրաքանչյուր երեխայի տվեք սերմի հատիկ և հարցրեք, թե ինչ կարող են նրանք անել սերմերն աճեցնելու համար: Բացատրեք, որ մեր վկայությունները նման են սերմի: Ինչպե՞ս ենք մենք օգնում, որ մեր վկայության «սերմերն» աճեն:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե մեր սրտերի մասին ինչ է ուսուցանում Մատթեոս 13 գլխում նկարագրված ամեն տեսակի հողը: Հարցրեք երեխաներին, թե ըստ Հիսուսի, նրանք ինչպիսի սիրտ պետք է ունենան Նրա ուսմունքները սովորելու համար:

  • Կարդացեք Մատթեոս 13.9, 15 հատվածները և հրավիրեք երեխաներին ցույց տալ իրենց մարմնի տարբեր մասերը, երբ լսեն դրանց անունները: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այդ մարմնի մասերը՝ Հիսուսի ուսմունքները սովորելու համար:

Մատթեոս 13․24–30, 36–43, 47–48

Երկնային Հայրն ուզում է, որ ես ճիշտն ընտրեմ

Հիսուսի ուսմունքներից մի քանիսն ուսուցանում են, որ վերջին օրը Աստված ամբարիշտներին առանձնացնելու է արդարներից: Ինչպե՞ս կարող եք օգտագործել առակները, որպեսզի ոգեշնչեք երեխաներին ընտրել ճիշտը:

Հնարավոր վարժություններ

  • Թող երեխաները բեմականացնեն ցորենի և որոմների առակը (տես Մատթեոս 13.24–30): Բացատրեք, որ ցորենը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր արդար ընտրություններ են կատարում, իսկ որոմները (վնասակար մոլախոտերը) ներկայացնում են նրանց, ովքեր արդար ընտրություններ չեն կատարում: Մի օր Երկնային Հայրը կհավաքի արդար մարդկանց, որպեսզի Իր հետ ապրեն:

  • Երեխաների համար բերեք ճիշտ և սխալ ընտրության մի քանի օրինակ: Խնդրեք երեխաներին ասել «ցորենի ընտրություն», երբ նկարագրում եք ճիշտ ընտրություն և «որոմի ընտրություն», երբ նկարագրում եք սխալ ընտրություն:

  • Ձեզ հետ բերեք ցորենի ցողունների նկարներ և թույլ տվեք երեխաներին այդ նկարների վրա նկարել որոշ եղանակներ, թե ինչպես կարող են արդար լինել:

Մատթեոս 13.44–46

Իմ անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գանձ է

Ինչպե՞ս կարող եք օգտագործել գանձերի ու թանկագին մարգարիտների պատկերները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Քրիստոսի Եկեղեցուն պատկանելու արժեքը:

Հնարավոր վարժություններ

  • Սենյակում թաքցրեք գանձերի տուփ ու մարգարիտ և թույլ տվեք, որ երեխաները գտնեն դրանք: Օգտագործեք նկարներ, որպեսզի ուսուցանեք Մատթեոս 13.44-46 հատվածների առակներն ուսուցանելու համար: Խոսեք այն մասին, թե մարդն ինչու կարող է հրաժարվել իր ողջ ունեցվածքից՝ գեղեցիկ մարգարիտ կամ արտի մեջ թաքցված գանձի համար: Բացատրեք, որ երբեմն մենք պետք է հրաժարվեք որևէ լավ բանից՝ ավելի լավ բան ստանալու համար: Ասացեք երեխաներին, թե ինչու է ավետարանը արժեքավոր ձեզ համար:

  • Տուփի կամ արկղի մեջ դրեք մի քանի առարկա կամ նկար, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու «գանձերը», ինչպես օրինակ՝ Փրկիչին, տաճարները կամ Մորմոնի Գիրքը: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մեկական առարկա կամ նկար ու խոսել այն մասին, թե ինչու է այն գանձ հանդիսանում:

  • Միասին երգեք «The Church of Jesus Christ» (Children’s Songbook, 77), և կիսվեք երեխաների հետ, թե ինչ եք զգացել` լինելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ: Վկայեք այն օրհնությունների մասին, որ ստացել եք Եկեղեցու անդամության շնորհիվ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 13.1–23

Ես պիտի սրտով պատրաստ լինեմ` ընդունելու Հիսուսի ուսմունքները

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ մեղմ ու պատրաստակամ սիրտ ունենալու կարևորությունը, որպեսզի Հիսուսը կարողանա ուսուցանել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք երեխաներին Մատթեոս 13.4-8 հատվածներից կարդալ չորս տեսակի հողերից յուրաքանչյուրի մասին: Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել ու կիսվել, թե ինչ է տեղի ունենում սերմի հետ այն հողում, որի մասին իրենք կարդում են: Ինչպե՞ս կարող են մեր սրտերը լինել հողի տարբեր տեսակների նման (տես Մատթեոս 13․19–23

  • Երեխաներին ցույց տվեք մի այգու նկար: Ինչպիսի՞ն պետք է լինի հողը, որպեսզի բույսերը աճեն այնտեղ: Ցույց տվեք քարքարոտ կամ փշոտ հողի նկար: Ինչու՞ բույսերը դժվարությամբ կաճեն այսպիսի հողում: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր սրտերը նման են բարի հողին, որպեսզի կարողանանք ստանալ Փրկիչի ուսմունքները:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 13․15–17-ը։ Գրատախտակին նկարեք աչք, ականջ և սիրտ։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել դրանցից յուրաքանչյուրը՝ Հիսուսի ուսմունքները սովորելու համար:

Մատթեոս 13.24–30, 36–43

Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, երբ իմ շրջապատում մարդիկ այդպես չեն վարվում

Երբ կարդում եք այս հատվածները` մտածելով երեխաների մասին, ի՞նչ տպավորություններ եք ստանում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին Մատթեոս 13.24–30 հատվածների ցորենի ու որոմների առակի հիման վրա տարբեր տեսարաններ նկարել և դրանցով կիսվել դասարանի հետ: Խնդրեք նրանց պիտակավորել իրենց նկարները` օգտագործելով Մատթեոս 13.36-43 հատվածներում գտնվող առակի մեկնաբանությունը: Գուցե հարկ լինի բացատրել, որ որոմները վնասակար մոլախոտեր են:

  • Եթե հնարավոր է, ցույց տվեք ցորենի ու որոմների որևէ նկար: Բացատրեք, որ ցորենն ու որոմները միասին կաճեն մինչև բերքահավաքի օրը (մինչև աշխարհի վերջը): Սա մեզ ուսուցանում է, որ մեր շրջապատում կա և՛ չարը, և՛ բարին, և պետք է ուշադիր լինենք, որպեսզի ճիշտն ընտրենք: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող են ասել, թե ինչ տարբերություն կա չարի ու բարու միջև:

Մատթեոս 13.44–46

Իմ անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում գանձ է

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները իրենց անդամությունը Եկեղեցում համարում են արժեքավոր գանձ: Մատթեոս 13.44-46 հատվածներում տրված առակների քննարկումը կօգնի նրանց կիսվել Փրկիչի Եկեղեցու մասին իրենց զգացումներով։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին ինքնուրույն կարդալ Մատթեոս 13.44–46 հատվածները և, օգտագործելով իրենց սեփական բառերը, առակներով կիսվել իրենց դասընկերների հետ:

  • Կտրեք շրջանաձև թերթիկներ, որոնք կներկայացնեն մետաղադրամ, և դրեք դրանք գանձերի տուփի մեջ: Հրավիրեք երեխաներին վերցնել մի մետաղադրամ և դրա վրա նկարել կամ գրել մի բան, որն իրենց դուր է գալիս Եկեղեցու անդամ լինելու մեջ: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են գրել իրենց մետաղադրամի վրա:

  • Հրավիրեք ծխի անդամներից մեկին երեխաների հետ կիսվել իր դարձի գալու մասին պատմությամբ և ասել, թե նա ինչ է զոհաբերել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու համար: Կամ խնդրեք երեխաներին խոսել զոհաբերությունների մասին, որոնք նրանք կատարում են Տիրոջ և Նրա Եկեղեցու համար:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներին ուսուցանել առակներից մեկը, որ սովորել են Երեխաների միությունում:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Անգամ փոքր երեխաները կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամներին: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Երեխաների միությունում իրենց սովորածով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 30:)