Նոր Կտակարան 2023
Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենաք»


«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենաք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար 2023

Հիսուսը քայլում է աշակերտների հետ և զամբյուղներով հաց են տանում

Մարտի 27-ից ապրիլի 2-ը

Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5–6

«Մի վախենաք»

Երբ պատրաստվեք ուսուցանել Մատթեոս 14, Մարկոս 6, և Հովհաննես 5-6 գլուխները, որոնեք ուղերձներ, որոնք կարելի է կիրառել ձեր ուսուցանած երեխաների կյանքում։ Ձեր կարծիքով, ի՞նչը կօգնի նրանց հասկանալ այդ ուղերձները: Այս համառոտ շարադրանքը ձեզ կտա որոշ գաղափարներ:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Հիսուսի նկարը, երբ Նա քայլում է ջրի վրայով (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում կամ Ավետարանի պատկերագիրք, էջ. 43) և խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ գիտեն այդ պատմության մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հովհաննես 5.1–9

Հիսուս Քրիստոսը գիտի, թե ես ինչի կարիք ունեմ, և կարող է օգնել ինձ

Մտածեք այն պատմության մասին, որտեղ Հիսուսը բժշկում է Բեթհեզդա ավազանի մոտ գտնվող մարդուն։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել, թե ինչ է այդ պատմությունն ուսուցանում Հիսուսի բարության, սիրո և այլ հատկանիշների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք «Քրիստոսը բժշկում է անդամալույծին Բեթհեզդայի մոտ» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 42), որպեսզի պատմեք երեխաներին Հովհաննես 5.1-9 հատվածներում գտնվող պատմությունը։ Կամ ցույց տվեք «Հիսուսը բուժում է տղամարդուն Հանգստության օրը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք այն մարդն են, ում Հիսուսը բժշկեց: Ի՞նչ կզգային, երբ Հիսուսը բժշկեր իրենց:

    3:3
  • Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որոնք դժվար են իրենց համար կամ տխրեցնում են: Պատմեք նրանց ձեր կյանքից մի ժամանակահատվածի մասին, երբ դժվար փորձության ժամանակ օգնություն եք ստացել Փրկիչից: Վկայեք, որ Հիսուսը գիտի մեր բոլոր խնդիրների մասին և ուզում է օգնել մեզ:

Մատթեոս 14.13-21

Ես հետևում եմ Հիսուսի օրինակին, երբ բարի եմ ուրիշների հանդեպ

Հիսուսի կողմից սեր ցուցաբերելու եղանակներից մեկն Իր հետևորդներին կերակրելն էր, երբ նրանք սոված էին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հիսուսի նման ծառայել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի զամբյուղ և մի քանի հաց` մինչ կպատմեք Մատթեոս 14.13–21 հատվածներում տրված պատմությունը: Բացատրեք, որ թեև Հիսուսը փորձում էր գտնել մի վայր, որտեղ մենակ կլիներ, ժողովուրդը ցանկանում էր Նրան մոտ լինել: Երեխաների հետ կիսվեք պատմության մյուս մասով և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հիսուսը, որպեսզի բարություն և սեր ցուցաբերեր մարդկանց հանդեպ:

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես է ինչ-որ մեկը բարի եղել իրենց հանդեպ: Ապա օգնեք նրանց մտածել այն բաների մասին, ինչ կարող են անել այս շաբաթ՝ ուրիշների հանդեպ բարի լինելու համար: Իրենց տված յուրաքանչյուր պատասխանի դիմաց գրատախտակին նկարեք հաց կամ ձուկ: Ասացեք երեխաներին, որ երբ նրանք անեն այս ամենը, կհետևեն Հիսուսի սահմանած օրինակին, երբ Նա կերակրեց հինգ հազար սոված մարդու:

Մատթեոս 14.22-33

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է օգնել ինձ չվախենալ

Պետրոսը մեծ հավատք ցուցաբերեց, երբ ջրերի վրայով քայլեց դեպի Հիսուսը: Այս պատմության մեջ ի՞նչ դասեր կարող են լինել երեխաների համար:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից (տես նաև Ավետարանի պատկերագիրք, էջ. 43), երբ ձեր բառերով պատմեք Մատթեոս 14․22–33 հատվածների պատմությունը: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին պատմել ձեզ այդ պատմությունը: Նաև կարող եք բերել փոքր թասով ջուր և հրավիրել երեխաներին ձևացնել, որ իրենց մատներով «քայլում» են ջրի վրայով:

  • Ցույց տվեք «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և հարցրեք երեխաներին, թե ինչու էր Պետրոսը վախենում: Այնուհետև խնդրեք նրանց պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք վախեցել են, և ինչն է օգնել նրանց: Օգնեք նրանց տեսնել, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն օգնում է մեզ հաղթահարել վախը:

2:6
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հովհաննես 5.17-47

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է ինձ Երկնային Հոր մասին

Ինչպե՞ս կարող են Հիսուսի ուսմունքներն Իր Հոր մասին օգնել երեխաներին սովորել Երկնային Հոր մասին:

Հնարավոր վարժություններ

  • Պատրաստեք երկու զույգ նմանատիպ քարտեր` վրան փակցնելով այն բառերը, որոնք Հիսուսն օգտագործել է՝ Հովհաննես 5 գլխում Երկնային Հոր մասին ուսուցանելիս, ինչպես օրինակ` սեր, կյանք և գործեր (տես Հովհաննես 5.20, 26, 36): Քարտերը երեսնիվայր դրեք և խնդրեք երեխաներին գտնել զույգերը` ամեն անգամ երկուական քարտ շրջելով: Զույգերը գտնելուց հետո կարդացեք այն հատվածը, որն ունի այդ բառը, և հարցրեք երեխաներին, թե ինչ է ուսուցանում մեզ տվյալ բառը Երկնային Հոր մասին:

  • Խնդրեք երեխաներին կարդալ Հովհաննես 5.30 հատվածը և այնուհետև ավարտել այս նախադասությունը. «Իմ կամքը չեմ որոնում, այլ…»: Ինչպե՞ս է Քրիստոսը կատարել Իր Երկնային Հոր կամքը: Մենք ինչպե՞ս կարող ենք կատարել Երկնային Հոր կամքը:

Հաց և ձուկ

Հիսուսը հրաշքով կերակրեց հինգ հազար մարդու՝ հինգ հացով և երկու ձկով:

Հովհաննես 6․5-14

Իմ փոքր զոհաբերությունները կարող են նկատելի լինել

Հաց ու ձուկ բերողը մի երիտասարդ տղա էր, որը Հիսուսն օգտագործեց հինգ հազարին կերակրելու համար: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, թե ինչպես կարող են աջակցել Տիրոջ գործին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին պատկերացնել, թե հինգ հազար հոգուց բաղկացած ամբոխը որքան մեծ կարող է լինել: Ինչպե՞ս հնարավոր կլիներ կերակրել այդքան շատ մարդու միայն հինգ հացով ու երկու ձկով:

  • Հրավիրեք երեխաներից մեկին իր բառերով պատմել հինգ հազար հոգուն կերակրելու պատմությունը: Ընդգծեք, որ մի երիտասարդ տղա բերեց այն հացն ու ձուկը, որոնք Տերն օգտագործել էր այս հրաշքը կատարելու համար: Ինչպե՞ս կարող ենք լինել Հովհաննես 6.9 հատվածում նկարագրված տղայի նման: Հրավիրեք երեխաներին թղթի վրա նկարել հացեր ու ձկներ և դրանց վրա գրել որոշ բաներ, որ կարող են տալ Տիրոջը, որպեսզի օգնեն Նրան Իր գործերում:

  • Երեխաներին փոքր գլուխկոտրուկ տվեք, որպեսզի լրացնեն: Ի՞նչ կպատահեր, եթե գլուխկոտրուկի մասերից մեկը չլիներ: Բացատրեք, որ մենք բոլորս նման ենք գլուխկոտրուկի մասերին. մենք բոլորս կարևոր ենք և միմյանց կարիքն ունենք։ Օգնեք երեխաներին նշել, թե ինչու են իրենք կարևոր իրենց ընտանիքներում, իրենց Երեխաների միության դասարանում, Աստծո ընտանիքում և այլ խմբերում:

Մատթեոս 14.22-33

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է օգնել ինձ չվախենալ

Հավատքն ու վախը մեծ դեր են խաղում Հիսուսի ու Պետրոսի` ծովի վրա քայլելու մասին պատմության մեջ: Ի՞նչ կարող են երեխաները սովորել այս պատմությունից:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքի մեջ և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում (տես նաև Ավետարանի պատկերագիրք, էջ. 43)։ Խնդրեք երեխաներին գտնել արտահայտություններ Մատթեոս 14․22–33 գլխում, որոնք նկարագրում են այդ նկարը:

  • Խնդրեք երեխաներին Մատթեոս 14.22–33 հատվածները կարդալիս ուշադրություն դարձնել հավատքի ու վախի նշաններին: Կարող եք նաև ցույց տալ «Wherefore Didst Thou Doubt?» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Ի՞նչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս։ Օգնեք երեխաներին հիշել, թե երբ է իրենց հավատքն օգնել նրանց հաղթահարել վախը:

    2:6
  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ ներկա են եղել և ունեցել են տեսախցիկ, երբ Հիսուսն ու Պետրոսը քայլում էին ծովի վրայով: Ո՞ր պահը կընտրեին նրանք լուսանկարելու համար և ինչո՞ւ: Առաջարկեք, որ մտքերի համար ուսումնասիրեն Մատթեոս 14.22-33 հատվածները: Հրավիրեք նրանց նկարել իրենց ընտրած պահը, կիսվել դրանով և բացատրել, թե ինչու են ընտրել այդ պահը:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Եթե երեխաներն ավարտել են այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, ապա հրավիրեք նրանց օգտագործել այն, որպեսզի իրենց ընտանիքի անդամներին ուսուցանեն, թե ինչ են սովորել դասարանում: Կամ տվեք նրանց այդ էջի օրինակը, որպեսզի նրանք տանը լրացնեն իրենց ընտանիքների հետ:

Բարելավենք մեր ուսուցումը

Հրավիրեք կիսվել։ Հարցրեք երեխաներին, թե ինչ մտքեր, զգացումներ ու փորձառություններ ունեն: Դուք կտեսնեք, որ նրանք հաճախ ունեն պարզ, բայց խորիմաստ մտքեր: