Նոր Կտակարան 2023
Ապրիլի 3-9-ը: Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»


«Ապրիլի 3-9-ը: Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 3-9-ը: Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Այգու գերեզմանը

Ապրիլի 3-9-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:

Օգտագործեք երեխաների հետ ունեցած ձեր ժամանակը, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, որ Զատիկի ժամանակ ուրախանում ենք Փրկիչով և խորացնում ենք մեր երախտագիտությունը Նրա զոհաբերության համար: Այս համառոտ շարադրանքի մտքերը կարելի է փոփոխության ենթարկել, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել ցանկացած տարիքի երեխաների:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Փրկիչի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Նրա Հարությունից հետո (տես նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութում և Ավետարանի պատկերագքում, հհ.56-60): Խնդրեք երեխաներին կիսվել նկարներում ցուցադրվող իրադարձությունների մասին իրենց պատկերացումներով:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Երբ կարդաք Հիսուս Քրիստոսի Քավության մասին, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զգալ, թե որքան շատ է Հիսուսը սիրում իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուսի նկարը և խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ նրանք գիտեն մեզ համար Նրա կատարած գործերի մասին: Բերեք ձեր վկայությունը Փրկիչի սիրո և մեզ մեղքից փրկելու Նրա զորության մասին: Պահեք հայելի և երեխաները թող հերթով նայեն դրա մեջ: Երբ ամեն երեխա նայի, ասացեք «Հիսուսը սիրում է [երեխայի անունը], և Նա կարող է օգնել [երեխայի անունը] կրկին ապրել Երկնային Հոր հետ»:

  • Ցույց տվեք «Հիսուսը Գեթսեմանիում աղոթելիս» (Ավետարանի պատկերագիրք, էջ 56) նկարը` Գեթսեմանիում աշխարհի մեղքերի համար Հիսուսի տառապանքի պատմությունը պատմելիս (տես Մատթեոս 26.36–46, Ղուկաս 22.39–44): Վկայեք, որ Նրա տառապանքների շնորհիվ մենք կարող ենք ներում ստանալ, եթե սխալ ընտրություն կատարենք: Նաև կարող եք օգտվել «Գլուխ 51. Հիսուսը տառապում է Գեթսեմանիի այգում» Նոր Կտակարանի պատմություններում 129-32, կամ դիտեք համապատասխան տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայքում):

  • Միասին երգեք մի երգ՝ մեր հանդեպ Հիսուսի սիրո մասին, օրինակ՝ «Երբ կարդում եմ Հիսուսի մասին» (Մանկական երգեր, 60): Օգնեք երեխաներին երգի մեջ գտնել բառեր, որոնք նկարագրում են Փրկիչի սերը: Ի՞նչն է մեզ օգնում զգալ Նրա սերը: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին զգալ Նրա սերը:

Քրիստոսը Մարիամի հետ դատարկ գերեզմանի մոտ

Նա հարություն առավ, Գրեգ Օլսեն

Քանի որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ, ես նորից կապրեմ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք ու մեր սիրելիները մի օր հարություն կառնեն:

Հնարավոր վարժություններ

  • Ուսուցանեք երեխաներին Զատիկի պատմությունը` օգտագործելով Քրիստոսի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Իր Հարությունից հետո (տես Ավետարանի պատկերագրքում (հհ․ 56-60, և ամբողջ էջի երկայնքով նկարը՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութից): Մի քանի երեխաներ թող պահեն նկարը` մինչ դուք կպատմեք պատմությունը: Պատմեք երեխաներին այն մի քանի մարդկանց մասին, ովքեր տեսել են Հիսուսին Նրա հարությունից հետո, ինչպես օրինակ` Մարիամը (տես Հովհաննես 20.1–18) կամ Թովմասը (տես Հովհաննես 20.24–29):

  • Հարցրեք երեխաներին, թե ինչու ենք մենք նշում Զատիկը: Բացատրեք, որ Զատիկի ժամանակ մենք տոնում ենք այն օրը, երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Հարցրեք՝ արդյո՞ք երեխաները կցանկանան կիսվել, թե ինչ են անում իրենց ընտանիքի անդամները Հիսուս Քրիստոսի Հարությունը հիշելու համար:

  • Բացատրեք, որ հարություն առնել նշանակում է նորից ապրել մեռնելուց հետո: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք հարություն կառնենք` կրկին կապրենք մահից հետո ու էլ երբեք չենք մահանա:

  • Օգտագործեք ձեռնոց, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մենք բոլորս ունենք մարմին (որը ներկայացնում է ձեռնոցը) և հոգի (որը ներկայացնում է ձեռքը): Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները և մարմինները բաժանվում են իրարից: Մեր հոգին շարունակում է ապրել, սակայն մեր մարմինը չի ապրում: Երբ մենք հարություն առնենք, մեր հոգիներն ու մարմինները կրկին կմիանան: Թող երեխաները հերթով հագնեն ու հանեն ձեռնոցը:

  • Միասին երգեք Զատիկի երգ, ինչպես օրինակ` «Did Jesus Really Live Again?» կամ «Հիսուսը հարյավ» (Մանկական երգեր էջ 64, 55) և երեխաներին ցույց տվեք Հիսուսի նկարները հարությունից հետո (տես Ավետարանի պատկերագիրք, հհ. 59–61

  • Ցույց տվեք ձեզ ծանոթ մարդու նկարը, ով մահացել է: Կիսվեք ձեր վկայությամբ, որ նա հարություն կառնի Հիսուս Քրիստոսի Քավության ու Հարության շնորհիվ:

  • Միասին դիտեք «Հիսուսը Հարություն է առել» կամ «Հարություն առած Տերը հայտնվում է Առաքյալներին» տեսանյութերը (ChurchofJesusChrist.org կայք): Կամ ցույց տվեք մեկ այլ Զատիկի տեսանյութ, որը կարելի է գտնել Easter.ComeuntoChrist.org-ում։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հիսուսը տառապել է ինձ համար Գեթսեմանիում և խաչի վրա

Այս շաբաթ սուրբ գրություններն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Ղուկաս 22.39-44 հատվածները և Մատթեոս 27.29-50 հատվածներից ընտրված հատվածներ: Հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին, որոնք օգնում են իրենց հասկանալ, թե ինչ զգաց Փրկիչը Գեթսեմանիում ու խաչի վրա:

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո երրորդ հանգանակը: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մեզ մեղքից ու մահից փրկելու զորություն ունի:

  • Օգնեք երեխաներին պատրաստել կարճ ելույթ Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որպեսզի կիսվեն ուրիշների հետ: Խրախուսեք՝ իրենց ելույթների մեջ ներառել սուրբ գրության որևէ հատված ու իրենց վկայությունը: Եթե լրացուցիչ օգնության կարիք ունենան, կարող են կարդալ «Քավել, Քավություն» եզրույթը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):

Քանի որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ, ես նորից կապրեմ

Ձեր ուսուցանած երեխաները մի օր կտեսնեն իրենց սիրելիներից մեկի մահը, եթե դեռ չեն տեսել: Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ, մենք բոլորս հարություն կառնենք:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք հհ. 57–59 նկարները՝ Ավետարանի պատկերագրքում, և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները հետևյալ հատվածների հետ. Մատթեոս 27.29–38, 59–60, Հովհաննես 20.10–18:

  • Հրավիրեք երեխաներին առանձին կարդալ «Հարությունը» Սուրբ Գրությունների ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և գտնել մի բան, որը կցանկանային սովորեցնել իրենց ընտանիքներին: Ժամանակ տվեք երեխաներին կիսվել գտածով:

  • Օգնեք երեխաներին նայել թեմաների ցանկը՝ Երեխաների երգերում, որպեսզի գտնեն մի երգ, որը կցանկանային երգել Հիսուս Քրիստոսի կամ Հարության մասին: Երգեք միասին և հարցրեք երեխաներին, թե ինչ են նրանք սովորում այս երգից:

  • Ցույց տվեք «Հիսուսը հարություն առավ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և հրավիրեք մի քանի երեխաների կիսվել Փրկիչի Քավության և Հարության վերաբերյալ իրենց վկայություններով: (Դուք կարող եք խնդրել այս երեխաներին դա անել դասից մի քանի օր առաջ, որպեսզի նրանք պատրաստվեն։) Խնդրեք երեխաներին գրի առնել իրենց վկայությունները՝ ընտանիքում դրանցով կիսվելու համար:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել իրենց սովորածով, խրախուսեք նրանց այս շաբաթ ընտանիքում երգել Հիսուս Քրիստոսի մասին մի երգ:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներն օգուտ են քաղում կրկնությունից: Մի վախեցեք գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, հատկապես՝ կրտսեր խմբի երեխաների հետ: Կրկնությունը կօգնի երեխաներին հիշել այն, ինչ ուսուցանում եք: