Նոր Կտակարան 2023
Ապրիլի 17-23-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»


«Ապրիլի 17-23-ը։ Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 17-23-ը։ Մատթեոս 18, Ղուկաս 10», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Բարի Սամարացին

Բարի Սամարացին, Դան Բըր

Ապրիլի 17-23

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»

Ի՞նչ ճշմարտություններ պետք է սովորեն երեխաները Մատթեոս 18 և Ղուկաս 10 գլուխներից: Այս գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է առաջնորդել ուսումնասիրության ժամանակ, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Հիսուս Քրիստոսի մասին՝ տանը կամ Երեխաների միությունում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 18.21-35

Ես պետք է միշտ ներեմ ուրիշներին

Մատթեոս 18.21-35 հատվածները կարդալիս, հիշեք ներման դրվագներ պարունակող ձեր կյանքի փորձառությունները և այն, թե ինչ պետք է իմանան երեխաներն այս սկզբունքի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք չար ծառայի մասին առակը (տես Մատթեոս 18.23-35): Բացատրեք, որ երբ ինչ-որ մեկը չար կամ անարդար է, հավանաբար, մենք սկզբում բարկություն կամ տխրություն ենք զգում: Սակայն ներողամտությունը նշանակում է, որ մենք կարող ենք կրկին խաղաղություն զգալ: Երբ մենք ներում ենք որևէ մեկին, որոշում ենք այլևս չբարկանալ նրա վրա: (Օգնեք երեխաներին հասկանալ, որ եթե ինչ-որ մեկն իրենց նկատմամբ անբարյացակամ է կամ անարդար, ապա նրանք պետք է օգնություն խնդրեն իրենց ծնողներից կամ մեկ այլ վստահելի մեծահասակից:)

  • Գրատախտակին գրեք Ես ներում եմ քեզ և ասացեք երեխաներին, որ այս բառերը կարող են օգնել տխուր պահերը ուրախ դարձնել: Գրատախտակին նկարեք տխուր դեմք և կիսվեք մի քանի օրինակով, երբ երեխաները ներել եմ միմյանց: Յուրաքանչյուր օրինակից հետո հրավիրեք երեխաներից մեկին տխուր դեմքը ուրախ դարձնել:

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» (Մանկական երգեր, 66): Վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի մեզ ներել ուրիշներին:

Ղուկաս 10.25–37

Հիսուսն ուսուցանել է ինձ, որ բոլոր մարդկանց համարեմ ինձ ընկերներ ու սիրեմ նրանց

Բարի սամարացու մասին առակը կարող է երեխաներին ցույց տալ, թե ովքեր են մեր ընկերները և ինչպես պետք է վարվենք նրանց հետ: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին «[գնալ] … և այնպէս [անել]» (Ղուկաս 10.37):

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք յուրաքանչյուր երեխայի, թե «ով է իր ընկերը»: Ամփոփեք Ղուկաս 10.25–37 հատվածների պատմությունը և պատմեք, թե Հիսուսն ինչպես պատասխանեց այդ հարցին: Ի՞նչ սովորեցրեց Հիսուսն այն մասին, թե ինչպես պետք է վարվենք ընկերների հետ:

  • Կարդացեք Ղուկաս 10.25-37 հատվածները, մինչ երեխաները կբեմականացնեն բարի սամարացու առակը։ Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են նմանվել բարի սամարացուն՝ ուրիշների հանդեպ սեր և բարություն ցուցաբերելով:

  • Գրեք մի քանի օրինակ այն մասին, երբ ինչ-որ մեկին անհրաժեշտ կլինի օգնություն, և թաքցրեք թերթիկները սենյակում: Երեխաներին հրավիրեք գտնել այդ թերթիկները: Կարդացեք իրավիճակները և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող են նրանք բարություն ցուցաբերել այդ իրավիճակում հայտնված մարդու նկատմամբ:

  • Երեխաների հետ երգեք բարության մասին մի երգ, օրինակ՝ «Jesus Said Love Everyone» և «Բարին ինձնից պիտ գա» երգերը (Մանկական երգեր, 61 (անգ), 63)։ Օգնեք երեխաներին մտածել ուրիշների հանդեպ սեր և բարություն ցուցաբերելու մի քանի եղանակների մասին: Նրանք կարող են նաև նկարել իրենց այդ գործողությունները կատարելիս:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 18.21-35

Երկնային Հայրը կների ինձ, երբ ես ներեմ ուրիշներին

Անողորմ ծառայի մասին առակը կարող է ուսուցման հիշարժան եղանակ լինել երեխաների համար, որ Երկնային Հայրն ուզում է, որ մենք ներենք բոլորին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Մատթեոս 18․23-35 հատվածները։ Բացատրեք, որ տերը կամ թագավորը ներկայացնում է Երկնային Հորը, ծառան ներկայացնում է մեզ, իսկ մյուս ծառան ներկայացնում է նրանց, ովքեր սխալ են վարվել մեզ հետ: Երեխաներին տվեք այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունն այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին: Ե՞րբ է դժվար եղել ներել ինչ-որ մեկին։ Ինչպե՞ս ազատվեցիք այդ ցավ պատճառող զգացումներից: Ե՞րբ եք ներվելու կարիք ունեցել սխալ ընտրություն կատարելու պատճառով:

  • Ցույց տվեք «Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը, որը կօգնի երեխաներին պատկերացնել այս առակը:

  • Գրատախտակին գրեք բազմապատկման խնդիրը 70× 7 և օգնեք երեխաներին լուծել այն: Խնդրեք որևէ մեկին կարդալ Մատթեոս 18.21-22 հատվածները և բացատրել, որ Հիսուսն օգտագործեց այս թիվը, որպեսզի ուսուցաներ մեզ, որ մենք միշտ պետք է ներենք:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել մի քանի իրավիճակների մասին, երբ ինչ-որ մեկը մեկ ուրիշին ներելու կարիք ունի: Հրավիրեք երեխաներին բեմականացնել, թե այս իրավիճակներում նրանք ինչպես ներողամտություն կցուցաբերեն:

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» (Մանկական երգեր, 66): Օգնեք երեխաներին հասկանալ, թե երգը ինչ է սովորեցնում մեզ ուրիշներին ներելու մասին:

Ղուկաս 10․30–37

Ես կարող եմ սիրել ու ծառայել ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր կարիքի մեջ են

Մտածեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ ինչ-որ մեկը «բարի սամարացի» է եղել ձեր հանդեպ: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին լինել «բարի սամարացի» ուրիշների հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք լուռ կարդալ բարի սամարացու առակի մի հատված: Հրավիրեք երեխաներին պատմել առակի իրենց հանձնարարված հատվածները՝ իրադարձությունների կատարման հաջորդականությամբ:

  • Բացատրեք երեխաներին, որ հրեաներն այնքան չէին սիրում սամարացիներին, որ երբ նրանք ճամփորդում էին Երուսաղեմից Գալիլեա, շրջանցում էին Սամարիան, որպեսզի խուսափեին որևէ սամարացու հետ գործ ունենալուց։ Սա ցույց տալու համար ցուցադրեք Աստվածաշնչյան Քարտեզներ հմր․ 1, «Սուրբ Երկրի ֆիզիկական քարտեզը»։ Հիսուսն ինչո՞ւ այս առակում օգտագործեց սամարացուն՝ որպես բարության օրինակ: Այս պատմությունն ի՞նչ է սովորեցնում մեզ կարիքի մեջ գտնվողներին օգնելու մասին: (Sես նաև Մոսիա 4.16-22:)

  • Խնդրեք երեխաներին կիսվել մի փորձառությամբ, երբ ինչ-որ մեկն իրենց հանդեպ եղել է բարի սամարացու նման:

  • Հորդորեք երեխաներին նպատակ դնել այս շաբաթվա ընթացքում լինել բարի սամարացու նման: Կարող եք նրանց հարցնել, թե արդյո՞ք ճանաչում են մեկին, ով հիվանդ է կամ միայնակ, կամ ինչ-որ մեկին, ով պարբերաբար չի գալիս եկեղեցի: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են օգնել այդ անձնավորությանը: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է ուրիշներին ծառայելը օգնում նրանց պահել մկրտության ժամանակ տված խոստումները (տես Մոսիա 18.8–10):

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների անդամների հետ կիսվել, թե ինչ են նախատեսում անել այս շաբաթ՝ ավելի ներողամիտ կամ ավելի շատ բարի սամարացուն նմանվելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Եթե երեխաները կարողանան ձեռք բերել տպավորությունները գրի առնելու սովորություն, ապա այն կօգնի նրանց զգալ ու հետևել Սուրբ Հոգուն: Երեխաները կարող են գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով հասարակ գրառումներ իրենց օրագրում: