Նոր Կտակարան 2023
Ապրիլի 3-9-ը: Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»


«Ապրիլի 3-9-ը: Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 3-9-ը: Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2023

Այգու գերեզմանը

Ապրիլի 3-9-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:

Երբ այս համառոտ շարադրանքում կարդաք Փրկիչի Հարության մասին վկայությունները, գրառեք զգացումներն ու տպավորությունները, որոնք դուք ստանում եք Սուրբ Հոգուց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա ընթացքում նրա շրջապատում գտնվող շատ հրեաներ մասնակցում էին Զատիկի ավանդական արարողություններին: Նրանք ուտելիքներ էին պատրաստում, երգեր էին երգում և հավաքվում էին միասին հիշելու Իսրայելի տան ազատումը եգիպտացիների ստրկությունից: Ընտանիքները լսում էին պատմությունն այն մասին, որ մահվան հրեշտակն անցնում էր նրանց նախնիների տների վրայով, ովքեր իրենց դռների վրա նշաններ էին արել գառան արյունով: Այս բոլոր տոնակատարությունների թվում, որոնք այնքան հարուստ էին ազատման խորհրդանշականությամբ, համեմատաբար քիչ մարդիկ էին տեղյակ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Գառը, պատրաստվում էր ազատել իրենց մեղքի ստրկությունից ու մահից՝ Իր տառապանքների, Իր մահվան և Իր Հարության միջոցով: Նույնիսկ այդ դեպքում կային մարդիկ, ովքեր ճանաչում էին Հիսուսին որպես իրենց խոստացված Մեսիա և հավերժական Ազատարար: Այդ օրվանից սկսած՝ Հիսուս Քրիստոսի առաքյալները վկայություն են բերում ողջ աշխարհին, «Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ…, Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ» (Ա Կորնթացիս 15.3–4):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 21–28

Հիսուս Քրիստոսն ազատում է ինձ մեղքից և մահից, զորացնում է ինձ իմ տկարությունների մեջ և մխիթարում ինձ իմ փորձությունների մեջ:

Այս շաբաթ Փրկիչի Քավության օրհնությունների վրա կենտրոնանալու եղանակներից մեկն այն է, որ ամեն օր կարդանք Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա մասին (ստորև տրված է ընթերցանության հնարավոր ժամանակացույցը): Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որոնք օգնում են ձեզ զգալ Փրկիչի սերը: Խորհեք, թե ինչ են այս գլուխները սովորեցնում ձեզ այն մասին, թե Նա ինչպես կարող է ազատել ձեզ մեղքից, մահից, փորձություններից և թուլություններից: Ինչպե՞ս եք դուք հավատք գործադրում Նրա ազատելու զորության հանդեպ:

Տես նաև Easter.ComeuntoChrist.org:

Հիսուսը խաչի վրա

Խաչելություն, ըստ Լուիս Փարքերի

Մատթեոս 28.1–10, Ղուկաս 24.13–35, Հովհաննես 20.19–29, Ա Կորնթացիս 15.1–8, 55

Շատ ականատեսներ են վկայում Հիսուս Քրիստոսի Հարության մասին։

Պատկերացրեք, թե աշակերտներն ինչ կզգային, տեսնելով, թե ինչպես են Հիսուսին ծաղրում, վատ վերաբերվում և խաչում: Նրանք վկա էին եղել Նրա իշխանությանը, զգացել էին Նրա ուսմունքների ճշմարտացիությունը և հավատում էին, որ Նա Աստծո Որդին է: Ականատես լինելով Նրա մահվանը՝ Նրա աշակերտները, հավանաբար, վշտի ու շփոթմունքի մեջ էին: Բայց շուտով նրանք դարձան Նրա Հարության մեծ հրաշքի վկաները:

Ինչ կարող եք սովորել նրանց պատմություններից, ովքեր վկա էին եղել Հարություն առած Փրկիչին: Նշեք յուրաքանչյուր մարդու փորձառությունը հետևյալ հատվածներում՝ Մատթեոս 28.1–10, Ղուկաս 24.13–35, Հովհաննես 20.19–29 և Ա Կորնթացիս 15.1–8, 55: (Հարություն առած Քրիստոսի մասին ուրիշ վկայություններ կարելի է գտնել հետևյալ հատվածներում՝ 3 Նեփի 11, Մորմոն 1.15, Եթեր 12.38–39, Վարդապետություն և Ուխտեր 76.19–24, 110.1–10, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15–17:) Ի՞նչն է ձեզ տպավորում այս վկաների խոսքերում: Փրկիչի Հարությունից հետո ուրիշները հարություն առան և հայտնվեցին շատերին (տես Մատթեոս 27.52–53, 3 Նեփի 23.9): Ինչպե՞ս է ձեր հավատքն առ Փրկիչն ու հարության խոստումը ազդում ձեր ապրելակերպի վրա:

Տես նաև «Հիսուսը Հարություն է առնում», «Հարություն առած Տերը հայտնվում է առաքյալներին», «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» (տեսանյութեր, ChurchofJesusChrist.org):

2:19
2:29

Ա Պետրոս 1.3-11

Հիսուս Քրիստոսը ինձ հույս և ուրախություն է տալիս

Ա Պետրոս 1.3-11-ում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ձեզ հույս տալիս Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Ե՞րբ եք զգացել այդ հույսը:

Երեց Ջերիթ Վ. Գոնգը վկայել է, որ Հարությունը «հույս է տալիս այն մարդկանց, ովքեր կորցրել են վերջույթները, ովքեր կորցրել են տեսնելու, լսելու կամ քայլելու կարողությունը, կամ համարվում էին կորած` անողոք հիվանդության, հոգեկան հիվանդության կամ այլ թուլացած կարողության պատճառով: Նա գտնում է մեզ: Նա ողջացնում է մեզ։ … [Նաև,] քանի որ «Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը» [Ալմա 42.15], Նա կարող է ողորմությամբ սատարել մեզ՝ ըստ մեր թուլությունների:… Մենք ապաշխարում ենք և անում ենք այն ամենը, ինչ կարող ենք։ Նա հավերժորեն առնում է մեզ «իր սիրո բազուկների մեջ» [2 Նեփի 1.15]» («Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատկի առանցքը», Լիահոնա, մայիս 2020, 54):

Տես նաև Ալմա 27.28, 36.1–24, 3 Նեփի 9.11–17, Մորոնի 7.40–41:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

ComeuntoChrist.org.Easter.ComeuntoChrist.org կայքը պարունակում է ժամանակացույցն ու նկարագրությունն այն ամենի, ինչ պատահեց Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրը: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ձեր ընտանիքը կարող է վերանայել նկարագրությունները, որպեսզի տեսնի, թե Փրկիչն ինչ է արել այդ օրը կամ Նրա վերջին օրվա մասին ընտանիքով կարող եք կարդալ սուրբ գրություններում (տես առաջարկվող ցուցակը «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» բաժնում):

Հիմներ և երեխաների երգարանԱյս շաբաթվա ընթացքում միասին երգեր երգեք Փրկիչի Քավության և Հարության մասին, ներառյալ այնպիսիք, որոնք պակաս ծանոթ են ձեզ, (տես թեմաների ցուցիչը Հիմներ կամ Երեխաների երգարան, հետևյալ թեմաների վերաբերյալ՝ «Քավություն», «Զատիկ» և «Հարություն»): (Տես թեմաների ցուցիչը Հիմներ կամ Երեխաների երգարան-ի համար հետևյալ թեմաների վերաբերյալ՝ «Քավություն», «Զատիկ» և «Հարություն»): Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին սովորել երգերը, կարող եք ցույց տալ նկարներ, որոնք համապատասխանում են բառերին:

«Հիսուս Քրիստոսը» հավաքածուն Gospel Library-ում:Հիսուս Քրիստոս վերնագրով Gospel Library հավաքածուն ներառում է տեսանյութեր, արվեստի գործեր և երաժշտություն, որոնք կարող են օգնել ձեր ընտանիքին այս Զատիկին տոնել Փրկիչի Հարությունը:

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»Ընտանիքով կարդացեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (ChurchofJesusChrist.org): Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել Զատկի որևէ ուղերձը այս վկայությունից՝ ուրիշների հետ կիսվելու համար: Օրինակ, դուք կարող եք ստեղծել պաստառներ և ցուցադրել սոցիալական լրատվամիջոցներում, ձեր շքամուտքի դռան վրա կամ ձեր տանը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Jesus Has Risen: Children’s Songbook, 70։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Սահմանեք իրական նպատակներ Օրական առնվազն մի քանի րոպե հատկացրեք սուրբ գրությունների ուսումնասիրությանը և ձեր կյանքը կօրհնվի: Պարտավորվելով ուսանել ամեն օր՝ որևէ եղանակով ինքներդ ձեզ հիշեցրեք ձեր հանձնառության մասին և հնարավորինս հետևեք դրա կատարմանը: Չհուսահատվե՛ք, եթե մոռանաք։ Պարզապես կրկին սկսեք:

Քրիստոսը Գեթսեմանիում

Գեթսեմանի, Ադամ Աբրամ