«Ապրիլի 10–16-ը: Մատթեոս 15-17, Մարկոս 7-9. «Դու ես Քրիստոսը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023 (2022)
«Ապրիլի 10–16-ը: Մատթեոս 15-17, Մարկոս 7-9», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Ապրիլի 10–16-ը
Մատթեոս 15-17, Մարկոս 7-9
«Դու ես Քրիստոսը»
Սուրբ գրությունների ընթերցանությունը Սուրբ Հոգուն ձեր կյանք է հրավիրում։ Սուրբ Հոգու կարևոր առաքելություններից մեկը Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է։ Այս շաբաթ սուրբ գրությունները կարդալիս ուշադրություն դարձրեք հոգևոր զգացմունքներին, որոնք ամրացնում են ձեր վկայությունը Փրկիչի մասին:
Գրի առեք ձեր տպավորությունները
Արդյոք զարմանալի չէ՞, որ փարիսեցիներն ու սադուկեցիները պահանջեցին, որ Հիսուսը «երկնքիցը մի նշան» ցույց տա իրենց: Մի՞թե Նրա հայտնի հրաշքները բավարար չէին: Իսկ ի՞նչ կասեք Նրա հզոր ուսմունքների ու բազմաթիվ ուղիների մասին, որոնցով Նա իրականացրեց հնադարյան մարգարեությունները: Նրանք պահանջում էին ոչ թե նշանների պակասից մղված, այլ չէին ցանկանում «նշանները քննել» և ընդունել դրանք: (Տես Մատթեոս 16․1-4։)
Պետրոսը փարիսեցիների ու սադուկեցիների նման ևս վկա եղավ Փրկիչի հրաշքներին և լսեց Նրա ուսմունքները: Բայց Պետրոսի պարզորոշ վկայությունը՝ «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծոյ Որդին», չեկավ նրա ֆիզիկական զգացողություններից՝ նրա «մարմնից ու արյունից»: Նրա վկայությունը հայտնությամբ տրվեց մեր «Երկնային Հոր կողմից»: Հայտնությունը այն վեմն է, որի վրա Փրկիչը կառուցում է Իր Եկեղեցին ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա. հայտնություն, որը երկնքից է տրվում Նրա ծառաներին: Եվ սա այն վեմն է, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր աշակերտությունը. հայտնություն, որ Հիսուսը Քրիստոսն է, և Նրա ծառաները կրում են «արքայության բանալիները»: Երբ մեր հավատը կառուցվում է այս հիմքի վրա, «դժոխքի դռները չեն հաղթիլ [մեզ]» (Մատթեոս 16.15–19):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է Սուրբ Հոգու հայտնությամբ
Եթե Հիսուս Քրիստոսը այսօր հարցներ մարդկանց՝ «Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի», ի՞նչ կասեին նրանք: Ինչպիսի՞ն կլիներ ձեր պատասխանը, եթե Հիսուսը հարցներ ձեզ. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»: (Տես Մատթեոս 16.13-15)
Խորհեք Փրկիչի վերաբերյալ ունեցած ձեր վկայության մասին և այն մասին, թե ինչպե՞ս ստացաք այն։ Դուք ի՞նչ եք սովորում Մատթեոս 16.15–17-ից, որը կարող է զորացնել ձեզ: Եթե կամենում եք ավելին սովորել վկայության և անձնական հայտնության մասին, ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները. Հովհաննես 15.26, 2 Նեփի 31.17-18, Ալմա 5.45–48, Վարդապետություն և Ուխտեր 8.2–3:
Տես նաև «Նախագահ Նելսոն. Լսիր Նրան. Անձնական հայտնություն» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org.
Մատթեոս 16.13–19, 17.1–9, Մարկոս 9.2–9
«Երկնքի արքայութեան բանալիները» երկրի վրա են այսօր։
«Երկնքի արքայութեան բանալիները», որոնք Փրկիչը խոստացավ տալ Պետրոսին, քահանայության բանալիներն են (Մատթեոս 16.19): Ի՞նչ են քահանայության բանալիները: Ինչո՞ւ մենք ունենք դրանց կարիքը։ Խորհեք այս հարցերի շուրջ, երբ կարդաք Փրկիչի խոստման մասին հետևյալ հատվածներում՝ Մատթեոս 16.13–19 և դրա իրականացումը Մատթեոս 17.1–9, Մարկոս 9.2–9 (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 9.3 [Մարկոս 9.4, ծանոթագրություն ա]):
Այլ աղբյուրներ, որոնք կօգնեն ձեզ սովորել քահանայության բանալիների մասին, ներառում են՝ Վարդապետություն և Ուխտեր 65.2, 107.18–20, 110.11–16, 128.9–11, «Քահանայության բանալիները» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org), և երեց Գարի Ի. Ստիվենսոնի ուղերձը «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը», (Լիահոնա, մայիս 2016, 29–32): Այս նյութերն ուսումնասիրելիս ցուցակ կազմեք, թե ինչ եք սովորում քահանայության բանալիների և դրանցից բխող օրհնությունների մասին: Ձեր կարծիքով, բանալին ինչո՞ւ է լավ խորհրդանիշ քահանայության ծառայությունն ուղղորդելու իրավունքի համար:
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները», Լիահոնա, մայիս 2020, 69–72, Աստվածաշնչի բառարան Կերպարանափոխություն, սար»:
Մատթեոս 17.14–21, Մարկոս 9.14–29
Երբ ավելի մեծ հավատ եմ փնտրում, ես կարող եմ սկսել իմ ունեցած հավատից
Հայրը, ում մասին նշված էր Մատթեոս 17-ում և Մարկոս 9-ում, պատճառներ ուներ կասկածելու՝ արդյոք Հիսուսը կարող էր բժշկել իր որդուն: Նա արդեն խնդրել էր Հիսուսի աշակերտներին բժշկել իր որդուն, սակայն չէին կարողացել: Բայց երբ նա Փրկիչից հրաշք խնդրեց, նա որոշեց հավատք արտահայտել: «Հաւատում եմ, Տէր»,- ասաց նա Իսկ հետո, հասկանալով, որ իր հավատը կատարյալ չէր, ավելացրեց. «Իմ անհաւատութեանն օգնիր»:
Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ, երբ կարդում եք այս հրաշքի մասին: Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնել ձեզ մեծացնել ձեր հավատը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք հավատը, որն արդեն ունեք: Հավանաբար դուք կարող եք կազմել սուրբ գրությունների, համաժողովի ուղերձների և այն փորձառությունների ցուցակը, որոնք ամրացրել են ձեր հավատը:
Տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 93-95։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Մատթեոս 15.7–9, Մարկոս 7.6-7Ո՞րն է տարբերությունը մեր շուրթերով կամ խոսքերով Աստծուն պատվելու և Նրան մեր սրտով պատվելու միջև:
-
Մատթեոս 15.17-20, Մարկոս 7.18-23Մենք ինչո՞ւ ենք զգույշ այն բանի հանդեպ, թե ինչ ենք դնում մեր բերանը: Ելնելով այն ամենից, ինչ Հիսուսն ուսուցանեց այս հատվածներում, մենք ինչո՞ւ պետք է ավելի զգույշ լինենք այն բանի հանդեպ, թե ինչ է դուրս գալիս մեր բերանից և մեր սրտից: Ինչպե՞ս կարող ենք մաքուր պահել մեր սրտերը:
-
Մատթեոս 16.15-17Աստված ինչպե՞ս է հայտնում մեզ, որ Հիսուսը «Քրիստոս[ն է]՝ կենդանի Աստուծոյ Որդին» (հատված 16): Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել, որպեսզի Նրանից ստանանք այս հայտնությունը:
-
Մատթեոս 16.13-19, 17․1-9Երեխաներին քահանայության բանալիների մասին ուսուցանելու համար կարող եք պատմել Երեց Գարի Է. Սթիվենսոնի պատմությունը, երբ մեքենայի բանալիները կորցնելու պատճառով նրանք չէին կարողանում բացել մեքենան (տես տեսանյութը՝ «Որտե՞ղ են բանալիները» ChurchofJesusChrist.org). Դուք կարող եք ձեր երեխաներին թույլ տալ օգտագործել բանալիներ՝ տան, ավտոմեքենայի դռները կամ այլ կողպեքներ բացելու համար: Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի որևէ նկար և վկայեք, որ նա կրում է քահանայության բոլոր բանալիները՝ ինչպես Պետրոսը:
2:51 -
Մատթեոս 17․19Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով մարգարեները սարեր են շարժել (տես Հակոբ 4.6, Մովսես 7.13): Բայց սովորաբար դա այն հրաշքը չէ, որը մեզ պետք է: Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է. «Եթե մենք մանանեխի հատի չափ հավատք ունենանք, Տերը կարող է օգնել մեզ հեռացնել հիասթափության և կասկածի սարերը, որոնց կհանդիպենք, երբ ծառայենք Աստծո զավակներին՝ ընտանիքի անդամներին, Եկեղեցու անդամներին և նրանց, ովքեր դեռևս Եկեղեցու անդամներ չեն» («Թանկագին պարգևներ Աստծուց», Լիահոնա, մայիս 2018, 10): Մեր կյանքում որո՞նք են այն մի քանի սարերը, որոնք պետք է շարժվեն: Մենք ինչպե՞ս կարող ենք հավատ ցուցաբերել Աստծո զորության հանդեպ, որը կօգնի մեզ տեղաշարժել այդ սարերը:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «I Believe in Christ», Hymns, no. 134: