Նոր Կտակարան 2023
Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ»


«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7․ «Քո հաւատքն ապրեցրեց քեզ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը մահճակալից բարձրացնում է մարդուն

Փետրվարի 27-ից մարտի 5-ը

Մատթեոս 8, Մարկոս 2–4, Ղուկաս 7

«Քո հաւատքն ապրեցրեց քեզ»

Երբ այս շաբաթ կարդաք Մատթեոս 8, Մարկոս 2–4 և Ղուկաս 7 գլուխները, մտածեք այն երեխաների մասին, որոնց դուք ուսուցանում եք: Աղոթեք, որ Սուրբ Հոգին ներշնչի ձեզ գաղափարներ, որոնք կօգնեն երեխաներին բացահայտել այս գլուխների ճշմարտությունները:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին պատմել Հիսուսի գործած հրաշքների մասին պատմությունը (տեսեք հրաշքների ցանկը այս շաբաթվա համառոտ շարադրանքում բաժնից՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութում): Կարող եք նաև ցույց տալ դրանց հետ առնչվող նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 40):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 8, Մարկոս 2–3, Ղուկաս 7

Հիսուսը հրաշքներ գործելու զորություն ունի

Մինչ կկարդաք Փրկիչի բժշկող հրաշքների մասին, խորհեք, թե որ հրաշքով պետք է կիսվեք: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ հավատքի դերը Հիսուսի գործած հրաշքներում:

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք անդամալույծ մարդու մասին պատմությունով Մարկոս 2.1–12 հատվածներից: Կարող եք օգտվել «Գլուխ 23. Մարդը, ով չէր կարողանում քայլել» բաժնից՝ Նոր Կտակարանի պատմություններում էջ 57-58, կամ դիտեք համապատասխան տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ անդամալույծ մարդը չէր կարողանում քայլել: Օգնեք նրանց հասկանալ, որ Փրկիչը բուժեց այս մարդուն։

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ իրենք հիվանդ են եղել: Պատմեք Հիսուսի՝ հիվանդներին բժշկելու պատմություններից մեկի մասին, օրինակ՝ Մատթեոս 8․1–4, 5–13, 14–15, Մարկոս 3․1–5, Ղուկաս 7․11–16։ Հրավիրեք երեխաներին պատմել պատմությունը իրենց իսկ բառերով: Վկայեք, որ Հիսուսի զորությունը կարող է բուժել, օրհնել և մխիթարել մեզ:

Մատթեոս 8, Մարկոս 2–3, Ղուկաս 7

Հիսուսի նման ես կարող եմ սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ

Հիսուսը մեծ սեր ցուցաբերեց` բուժելով հիվանդներին ու տառապյալներին: Խորհեք, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին բարություն ցուցաբերել կարիքավորների հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք Հիսուսի մեկ կամ մի քանի պատմություններ, որոնք սեր են ցուցաբերում կարիքավորի հանդեպ, ինչպես օրինակ՝ Մատթեոս 8․1–4, 5–13, 14–15, Մարկոս 2․1–12, 3․1–5, Ղուկաս 7․11–16։ (Տես նաև «Նայինի այրին» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Պատմեք այն մասին, երբ ինչ-որ մեկը սեր է ցուցաբերել ձեր հանդեպ կարիքի պահին, և ի՞նչ եք դուք զգացել այդ պահին: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով:

  • Ցուցադրեք «Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy» կամ «The Coat» տեսանյութերը (ChurchofJesusChrist.org)։ Այս տեսանյութերում երեխաներն ինչպե՞ս հետևեցին Հիսուսի օրինակին: Հրավիրեք երեխաներին կիսվել այլ իրավիճակներով, երբ ինչ-որ մեկը կարող է կարիքի մեջ լինել: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։

  • Երգեք որևէ երգ՝ ուրիշներին սեր և բարություն ցուցաբերելու վերաբերյալ, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Մանկական երգեր, 63)։

Նկար
Հիսուսը նավակում հանդարտեցնում է փոթորիկը

Վախից դեպի հավատք, Հովարդ Լայըն

Մարկոս 4.35–41

Երբ ես վախենում եմ կամ վտանգի մեջ եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ խաղաղություն զգալ

Այն պատմությունը, երբ Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը, կարող է օգնել երեխաներին իմանալ, որ Նա կարող է վախի պահերին խաղաղություն պարգևել իրենց։

Հնարավոր վարժություններ

  • Մարկոս 4.35–41 հատվածները կարդալիս օգնեք երեխաներին պատկերացնել, որ իրենք նավի վրա են: (Տես նաև «Գլուխ 21․ Հիսուսը հրամայում է քամուն և ալիքներին» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում էջ 53, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում): Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչպես կզգային, եթե այնտեղ լինեին: Ե՞րբ են երեխաները վախեցած եղել: Ինչպե՞ս գտան մխիթարություն:

  • Հրավիրեք երեխաներին փոթորիկի ձայն հանել ու լռել, երբ ինչ-որ մեկն ասի «լռիր, պապանձուիր»: Վկայեք, որ ինչպես Հիսուսը կարող է խաղաղություն բերել մեզ, երբ դրսում փոթորիկ է, այնպես էլ Նա կարող է խաղաղություն բերել նաև մեր սրտերին, երբ մենք ներքուստ վատ զգանք:

  • Երեխաներին ուսուցանեք «Tell Me the Stories of Jesus» (Children’s Songbook, 57) երգի երրորդ պարբերությանը ուղեկցող շարժումներ և միասին երգեք այդ հատվածը՝ միաժամանակ կատարելով շարժումները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 8, Մարկոս 2–3, Ղուկաս 7

Հիսուսը կարող է հրաշքներ գործել իմ կյանքում, եթե ես հավատամ Նրան

Հիսուսը շատ հրաշքներ գործեց Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իմանալ, որ հրաշքներ այսօր էլ են կատարվում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալու և նկարելու համար ընտրել հետևյալ հրաշքներից մեկը. Մատթեոս 8․1–4, 5–13, 14–15, Մարկոս 2․1–12, 3․1–5, Ղուկաս 7․11–16։ Հրավիրեք երեխաներին համադասարանցիների համար մեկնաբանել իրենց նկարները: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին:

  • Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ են զգում, երբ հիվանդ են, տխուր են, վախենում են կամ անհանգիստ են: Ինչպե՞ս կարող է Հիսուսն օգնել, երբ մենք նման զգացումներ ենք ունենում։ Վկայեք, որ Հիսուսը կարող է օգնել երեխաներին այս բոլոր իրավիճակներում:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթներից մեկը, ստացել են քահանայության օրհնություն: Ինչպե՞ս է այդ մարդը ապաքինվել կամ օրհնվել:

Մարկոս 2.15-17, Ղուկաս 7.36-50

Հիսուսը սիրում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում և ցանկանում է օգնել, որ մենք ապաշխարենք

Մարկոս 2․15–17 և Ղուկաս 7․36–50 հատվածների պատմությունները կօգնեն երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում: Նա ցանկանում է օգնել, որ մենք ապաշխարենք և մոտենանք Իրեն:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք, թե ինչպե՞ս է Հիսուսը վերաբերվում մեղքին և ինչպե՞ս է Հիսուսը վերաբերվում մեզ, երբ մեղք ենք գործում: Խնդրեք երեխաներին մտածել այս հարցերի շուրջ, երբ միասին կարդան Մարկոս 2.15–17, այնուհետև կիսվեն իրենց պատասխաններով: (Կարող եք միասին կարդալ «Մաքսավոր» բառը Սուրբ գրքերի ուղեցույցում [scriptures.ChurchofJesusChrist.org]:) Ինչու՞ է կարևոր իմանալ, որ Հիսուսը սիրում է մեզ, թեպետ մենք կատարյալ չենք: Դա ինչպե՞ս կօգնի մեզ, երբ մենք ապաշխարելու կարիք ունենանք։

  • Դասից մի քանի օր առաջ առաջարկեք երեխաներից մեկին և ընտանիքի անդամներից մեկին գալ դասարան և պատրաստ լինել կիսվելու Ղուկաս 7.36–50 հատվածների պատմությամբ: Նրանք կարող են նկարել պատմվածքի մասին պատմող պատկերներ՝ դասարանին ցույց տալու համար: Երեխաների հետ քննարկեք, թե ինչ է Տերը ցանկանում, որ մենք սովորենք այս պատմությունից:

Մարկոս 4.35–41

Երբ ես վախենում եմ կամ վտանգի մեջ եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ խաղաղություն զգալ

Երեխաները պետք է իմանան, որ Փրկիչը կարող է խաղաղություն պարգևել իրենց, երբ կանգնեն կյանքի փոթորկի հանդիման` լինի դա ներկայումս, թե՝ ապագայում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներից մեկին, օգտագործելով Մարկոս 4.35-41 հատվածները և Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 40), պատմել Հիսուսի՝ փոթորիկը հանդարտեցնելու մասին պատմությունը: Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչպես կզգային, եթե այնտեղ լինեին:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք խաղաղություն են զգացել օգնության համար աղոթելուց հետո։ Հիշեցրեք նրանց, որ այդ խաղաղությունը գալիս է Փրկիչից:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թղթե ամպ և խնդրեք նրանց դրա վրա գրել ինչ-որ փորձություն, որ մարդիկ կարող են ունենալ: Բոլոր ամպերը դրեք տախտակի վրա` ծածկելով Փրկիչի նկարը: Հրավիրեք երեխաներից մեկին հեռացնել ամպերից մեկը և առաջարկել մի տարբերակ, թե ինչպես կարող ենք օգնել ինչ-որ մեկին խաղաղություն գտնել այդ փորձության մեջ: Երբ բոլոր ամպերը հեռացվեն, վկայեք մեր կյանքի փոթորիկները հանդարտեցնելու Փրկիչի զորության մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին գրի առնել մի ծառայություն, որը նրանք կանեն ինչ-որ մեկի համար այս շաբաթվա ընթացքում:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներն ակտիվ են: Երբեմն կարող եք զգալ, որ երեխաների եռանդը շեղում է նրանց սովորելուց: Սակայն կարող եք օգտագործել իրենց աշխույժ բնույթը` հրավիրելով նրանց բեմականացնել ինչ-որ պատմություն կամ կատարել շարժումներ, որոնք համընկնում են երգի կամ սուրբ գրության իրադարձությունների հետ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25:)

Տպել