Նոր Կտակարան 2023
Փետրվարի 20-26-ը։ Մատթեոս 6–7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


«Փետրվարի 20-26-ը։ Մատթեոս 6–7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց», «Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 20-26-ը։ Մատթեոս 6-7», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Հիսուսն ուսուցանում է ծովափին

Հիսուսն ուսուցանում է ժողովրդին ափի մոտ, Ջեյմս Տիսո

Փետրվարի 20-26-ը

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Սկսեք՝ կարդալով Մատթեոս 6-7 գլուխները, մտածելով ձեր ուսուցանած երեխաների մասին: Այս գլուխներից ի՞նչ ուղերձներ պետք է լսեն նրանք: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութը և այս համառոտ շարադրանքը կարող են օգնել ձեզ և անհրաժեշտության դեպքում՝ տալ ուսուցման մտքեր:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ արեցին նախորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի ինչ-որ մեկի համար լույս կամ օրինակ լինեին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 6․5-13

Ես կարող եմ աղոթել իմ Երկնային Հորը, ինչպես Հիսուսն էր աղոթում

Երեխաները կարող են սովորել աղոթել` լսելով ուրիշների աղոթքները: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել Հիսուս Քրիստոսի աղոթքից, որը գրված է այս հատվածներում:

Հնարավոր վարժություններ

  • Վերանայեք Հիսուսի ուսմունքները աղոթքի մասին, որոնք գտնվում են Մատթեոս 6.5-13 հատվածներում: Կարող եք օգտվել «Գլուխ 20. Հիսուսն ուսուցանում է աղոթքի մասին» բաժնից՝ Նոր Կտակարանի պատմություններում էջ 51-52, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (ChurchofJesusChrist.org կայքում):

    NaN:NaN
  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին հիշել աղոթքի տարբեր մասերը:

  • Թերթիկների վրա գծեք յուրաքանչյուր երեխայի ձեռքը: Ասացեք, թե աղոթելիս ինչպես պետք է տեղադրենք մեր ձեռքերն ու արմունկները: Ամեն մի գծած ձեռքի վրա գրեք ինչ-որ բան, որ մենք անում ենք՝ աղոթելիս ակնածանք ցույց տալու համար (օրինակ` խոնարհում ենք մեր գլուխները, փակում ենք աչքերը և այլն):

  • Երեխաների հետ աղոթքի մասին որևէ երգ երգեք (ինչպես օրինակ` «Շնորհակալ եմ Քեզնից, թանկագին Հայր» Մանկական երգեր, էջ 61), և կիսվեք աղոթքի զորության մասին ձեր վկայությամբ: Հրավիրեք երեխաներին կիսվել աղոթքի մասին իրենց փորձառություններով։

աղոթող տղա

Ես կարող եմ աղոթել իմ Երկնային Հորը, ինչպես Հիսուսն էր աղոթում

Մատթեոս 7.12

Ես պետք է վարվեմ ուրիշների հետ այնպես, ինչպես ցանկանում եմ, որ իրենք վարվեն ինձ հետ

Հիսուսի ուսմունքը Մատթեոս 7.12 հատվածում, որը հայտնի է նաև որպես Ոսկե կանոն, պարզ ուղեցույց է այն մասին, թե ինչպես պետք է վարվենք ուրիշների հետ: Ի՞նչը կօգնի ձեր ուսուցանած երեխաներին ապրել համաձայն այս սկզբունքի:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մատթեոս 7.12 հատվածը և վերապատմեք այն պարզ բառերով, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ: Օգնեք երեխաներին մտածել մի քանի տարբերակով հետևյալ նախադասությունը լրացնելու մասին. «Ինձ դուր է գալիս, երբ ուրիշները ինձ համար»: Ամեն նախադասությունից հետո հրավիրեք նրանց կրկնել ձեզ հետ միասին․ «Այսպիսով ես պետք է ուրիշների համար»:

  • Երեխաների հետ երգեք մի երգ, որն, ըստ ձեզ, ամրապնդում է Մատթեոս 7.12-ը, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Մանկական երգեր, 63): Կատարեք երգին ուղեկցող պարզ շարժումներ։ Հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին Փրկիչի օրինակից այն մասին, թե ինչպես պետք է վարվեն ուրիշների հետ:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել բարի գործեր, որ իրենց ծնողները կամ ընտանիքի անդամներն անում են իրենց համար: Կարդացեք Մատթեոս 7.12 հատվածը և հրավիրեք երեխաներին կազմել բարի գործերի ցուցակ, որ կարող են կատարել իրենց ընտանիքի անդամների համար:

Մատթեոս 7.24–27

Հիսուսին հետևելով` ես կարող եմ ամուր հիմք կառուցել

Տունը ավազի կամ ժայռի վրա կառուցելու մասին Փրկիչի առակի օգտագործումը կարող է հիշվող եղանակ լինել երեխաների համար՝ մեր սովորածը գործի դնելու կարևորության մասին ուսուցանելիս:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ երգեք «The Wise Man and the Foolish Man» (Children’s Songbook, 281), և հորինեք երգին ուղեկցող պարզ շարժումներ:

  • Օգտագործեք Մատթեոս 7.24-27 հատվածները` իմաստուն մարդու և հիմար մարդու միջև տարբերությունների մասին ուսուցանելիս: Հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև նրանք տուն են կառուցում: Ինչպե՞ս կարող ենք լինել իմաստուն մարդու նման:

  • Թող երեխաները նկարեն իմաստուն մարդու և հիմար մարդու մասին առակի նկարներ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 6-7

Լեռան Քարոզն ուղերձ ունի ինձ համար

Այս գլուխներն ունեն շատ ուղերձներ, որոնք կարող են վերաբերել ձեր ուսուցանած երեխաներին: Կարդացեք դրանք` մտածելով երեխաների մասին: Ի՞նչն է նշանակալից ձեզ համար:

Հնարավոր վարժություններ

  • Հիշեցրեք երեխաներին, որ նրանք սովորում են այն մասին, թե ինչ է ուսուցանել Հիսուսը Լեռան քարոզի ժամանակ: Ի՞նչ ճշմարտություն կարող են հիշել, որ սովորել են անցած շաբաթվա ընթացքում:

  • Գրատախտակին գրեք մի քանի արտահայտություն Լեռան քարոզից և մի քանի արտահայտություն, որոնք սուրբ գրություններից չեն: Հրավիրեք երեխաներին պարզել, թե որ արտահայտություններն են Լեռան քարոզից։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ ուսմունքներից:

  • Ընտրեք մի քանի հատված Մատթեոս 6-7 գլուխներից, որոնք ձեր կարծիքով իմաստալից կլինեն երեխաների համար: Թերթիկների վրա գրեք սուրբ գրությունների հղումները և թաքցրեք դրանք սենյակում: Թող երեխաները գտնեն դրանք, կարդան հատվածները և բացատրեն, թե ինչու են այս ուսմունքները կարևոր իրենց համար:

  • Կիսվեք Մատթեոս 6-7 գլուխներից ձեզ դուր եկած հատվածով և բացատրեք, թե ինչու է այն ձեզ դուր գալիս: Եթե երեխաներին դուր է գալիս ինչ-որ հատված, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու է այն դուր գալիս իրենց և ինչ են սովորում դրանից:

  • Երեխաների հետ երգեք Փրկիչի և Նրա ուսմունքների մասին երգ, օրինակ ՝ «I’m Trying to Be like Jesus» (Children’s Songbook, 78–79)։ Դադարեցրեք երգը, երբ հասնեք մի արտահայտության, որը վերաբերում է Մատթեոս 6–7-ում ուսուցանված սկզբունքին: Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես են այս գլուխներից սովորած բաները փոխկապակցված:

Մատթեոս 6․5–13, 7․7–11

Երկնային Հայրը կլսի և կպատասխանի ինձ, երբ ես աղոթեմ

Մատթեոս 6.5-13 և 7.7-11 հատվածներն ուսումնասիրելիս, ձեր կարծիքով, երեխաներն ի՞նչ պետք է հասկանան աղոթքի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին բարձրաձայն կարդալ Մատթեոս 6.9-13 հատվածները և այնուհետև թվարկել այն, ինչ Փրկիչն ասաց Իր աղոթքի մեջ: Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ աղոթում ենք:

  • Երեխաների հետ աղոթքի մասին երգ երգեք, ինչպես օրինակ՝ «Աղոթեցի՞ր դու» (Հիմներ և մանկական երգեր, էջ 140): Օգնեք երեխաներին հետևել բառերին և գտնել այն պատճառները, որոնց համար աղոթում ենք, և ինչ օրհնություններ ենք ստանում աղոթքի շնորհիվ:

  • Օգնեք երեխաներին մտապահել Մատթեոս 7.7 հատվածը` խաղալով հետևյալ խաղը. երեխաներից մեկն ասում է այդ հատվածի առաջին բառը կամ արտահայտությունը և հետո նետում է գնդակը մյուս երեխային, ով այնուհետև ասում է հաջորդ բառը կամ արտահայտությունը:

  • Երեխաների հետ բեմականացրեք Մատթեոս 7.9-10 հատվածները` օգտագործելով հասարակ թատերական բեմասարքեր: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ է սա ուսուցանում նրանց աղոթքի մասին:

  • Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ ձեր աղոթքները ստացել են պատասխան:

Մատթեոս 6․19–21

Ես երկրային գանձերի փոխարեն կարող եմ փնտրել հավերժական գանձեր

Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել ավելի բարձր արժևորել հավերժական, և ոչ թե աշխարհիկ բաները:

Հնարավոր վարժություններ

  • Բերեք առարկաներով լցված «գանձերի» մի տուփ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այնպիսի բաներ, որ աշխարհն է գնահատում, օրինակ` փող կամ խաղալիքներ: Միասին կարդացեք Մատթեոս 6.19-21 հատվածները, այնուհետև խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել երկնային գանձերի մասին, որոնք կարող են փոխարինել այդ արկղում եղած երկրային առարկաներին:

  • Հրավիրեք երեխաներին անվանել կամ նկարել որոշ բաներ, որ կարող են անել «[երկնքում գանձեր դիզելու համար]» (Մատթեոս 6.20):

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Լեռան քարոզի իրենց նախընտրած ուսմունքով:

Բարելավեենք մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ ձեր դասարանի անդամներին: Դուք ճանաչում եք այն երեխաներին, ում ուսուցանում եք: Այս համառոտ շարադրանքում եղած մտքերը, հնարավոր է, ունենան փոփոխության անհրաժեշտություն՝ ձեր դասարանի երեխաների կարիքները լավագույն կերպով բավարարելու համար: Որպեսզի ձեր դասարանի համար մտքեր գտնեք, կարող եք վերանայել այս համառոտ շարադրանքի բոլոր գործնական աշխատանքները, ոչ միայն նրանք, որ նշանակված են ձեր ուսուցանած երեխաների տարիքային խմբի համար: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 7։)