Նոր Կտակարան 2023
Մայիսի 8-14-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»


«Մայիսի 2-8-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023 (2022)

«Մայիսի 2-8-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Մշակները այգում

Մայիսի 8-14-ը

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»

Կարդացեք և խորհեք Մատթեոս 19–20-ի, Մարկոս 10-ի, և Ղուկաս 18-ի շուրջ, ուշադրություն դարձնելով ձեր ստացած հուշումներին: Գրառեք այդ հուշումները և որոշեք՝ ինչպես պիտի գործեք ըստ դրանց:

Գրի առեք տպավորությունները

Եթե դուք հնարավորություն ունենայիք Փրկիչին հարց ուղղելու, ի՞նչ հարց կտայիք: Երբ հարուստ երիտասարդն առաջին անգամ հանդիպեց Փրկիչին, հարցրեց. «Ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»: (Մատթեոս 19.16) Փրկիչի պատասխանն արտահայտեց թե՛ գնահատանք այն բարի գործերի համար, որոնք երիտասարդ տղամարդն արդեն արել էր, թե՛ սիրալիր քաջալերանք ավելին անելու համար: Երբ մենք խորհում ենք հավերժական կյանքի հնարավորության մասին, նույն կերպ կարող ենք հետաքրքրվել՝ արդյոք ավելի շատ բան կա, որ մենք պետք է անենք: Երբ մենք հարցնենք, մեր ձևով պիտի հարցնենք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ (Մատթեոս 19.20), Տերը կարող է մեզ պատասխաններ տալ, որոնք այնքան անձնական են, որքան Նրա պատասխանը հարուստ երիտասարդին: Ինչ էլ որ Տերը խնդրի մեզ անել, գործելով ըստ Նրա պատասխանների, մեզանից միշտ կպահանջի, որ վստահենք Իրեն ավելի շատ, քան մեր սեփական արդարությանը (տես Ղուկաս 18.9–14), և ընդունենք «Աստուծոյ արքայութիւնը ինչպէս երեխայ» (Ղուկաս 18.17, տես նաև 3 Նեփի 9.22):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 19.3–9, Մարկոս 10.2–12

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից

Այս փոխանակումը Փրկիչի և փարիսեցիների միջև այն մի քանի գրանցված օրինակներից է, որում Փրկիչը ուսուցանեց հատկապես ամուսնության մասին: Մատթեոս 19.3–9 և Մարկոս 10.2–12-ը կարդալուց հետո կազմեք այն մի քանի արտահայտությունների ցուցակը, որոնք, ձեր կարծիքով, արտահայտում են Տիրոջ տեսակետները ամուսնության մասին: Ապա ուսումնասիրեք որոշ նյութեր, որոնք գտնվում են «Ամուսնություն» (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org) և նոր դրույթներ ավելացրեք ձեր ցուցակին: Հոր փրկության ծրագրի մասին ձեր գիտելիքն ինչպե՞ս է ազդում ամուսնության վերաբերյալ ձեր մտածելակերպի և զգացողության վրա:

Մատթեոս 19.3–9, Մարկոս 10.2–12

Արդյո՞ք Հիսուսն ուսուցանեց, որ ամուսնալուծությունը երբեք ընդունելի չէ, և ամուսնալուծված մարդիկ չպիտի կրկին ամուսնանան

Ամուսնալուծությանը վերաբերող իր ելութում Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ ըստ Երկնային Հոր ծրագրի ամուսնական հարաբերությունները պետք է լինեն հավերժ: Այնուամենայնիվ, Աստված նաև հասկանում է, որ ամուսնալուծությունը երբեմն անհրաժեշտ է: Նախագահ Օուքսը բացատրել է, որ Տերը «թույլ է տալիս ամուսնալուծված անձանց կրկին ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում: Եթե ամուսնալուծված անձնավորությունը չի գործել լուրջ օրինազանցություններ, նա (տղամարդը կամ կինը) կարող է համապատասխանել տաճարային երաշխավորագրին նույն արժանավորության չափանիշներով, որոնք վերաբերում են մյուս անդամներին» («Ամուսնալուծություն», Լիահոնա, մայիս 2007, 70):

Մատթեոս 19.16–22, Մարկոս 10.17–22, Ղուկաս 18.18–23

Եթե ես խնդրեմ Տիրոջը, Նա կսովորեցնի ինձ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանքը

Հարուստ երիտասարդի պատմությունը կարող է վարանելու առիթ տալ նույնիսկ հավատարիմ, ցմահ հետևորդին: Երբ կարդում եք Մարկոս 10.17-22-ը, ի՞նչ վկայություն եք գտնում երիտասարդի հավատարմության և անկեղծության մասին: Ինչպիսի՞ն էր Տիրոջ վերաբերմունքը այս երիտասարդ մարդու հանդեպ:

Այս պատմությունը կարող է ձեզ հուշել, որ հարց տաք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ (Մատթեոս 19.20) Երկնային Հայրն ինչպե՞ս է օգնում մեզ լրացնել մեր պակասը (տես Եթեր 12.27): Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի պատրաստվենք ընդունել Նրա ուղղումն ու օգնությունը, երբ մենք ձգտում ենք կատարելագործվել:

Տես նաև Լարրի Ռ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Լիահոնա, նոյեմբեր 2015, 33–35, Ս. Մարկ Փալմեր, «Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց» Լիահոնա, մայիս 2017, 114–16:

Մատթեոս 20․1-16

Բոլորը կարող են ստանալ հավերժական կյանքի օրհնությունը, անկախ այն բանից, թե երբ են ընդունել ավետարանը

Այգու մշակներից որևէ մեկի փորձառությունը առնչվո՞ւմ է ձեզ հետ: Այս հատվածում ի՞նչ դասեր գտաք ձեզ համար: Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի «Այգու մշակները» ուղերձը (Լիահոնա, մայիս 2012, 31–33) կարող է օգնել ձեզ տեսնել այս առակի կիրառման նոր եղանակներ: Ի՞նչ լրացուցիչ հուշումներ է Հոգին տալիս ձեզ:

խոնարհ մարդ և փարիսեցի

«Ապաշխարող մաքսավորը և ինքնագոհ Փարիսեցին տաճարում», Ֆրանկ Ադամս

Ղուկաս 18.9-14

Մենք պետք է վստահենք Աստծո ողորմածությանը, ոչ թե մեր արդարությանը

Ինչպե՞ս կամփոփեիք այս առակի երկու աղոթքների տարբերությունները: Խորհեք, թե ըստ ձեզ, դուք ինչ պետք է անեք, որպեսզի ավելի շատ նմանվեք այս պատմության մաքսավորին և ավելի քիչ՝ փարիսեցուն:

Տես նաև Փիլիպպեցիս 4.11–13, Ալմա 31.12–23, 32.12–16:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մարկոս 10.13-16, Ղուկաս 18.15-17Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին խորհել այս հատվածների պատմության շուրջ, կարող եք միասին երգել դրան վերաբերող որևէ երգ, ինչպես, օրինակ՝ «I Think When I Read That Sweet Story» (Children’s Songbook, 56): Ի՞նչ զգացում կունենայիք, եթե լինեիք այն երեխաներից մեկը, ում Հիսուսը օրհնեց: Ի՞նչ է նշանակում «Աստուծոյ արքայութիւնը [ընդունել] ինչպէս երեխայ»: (Մարկոս 10.15)

Մարկոս 10:23–27Ո՞րն է տարբերությունը հարստություն ունենալ և հարստության վրա հույսը դնել արտահայտությունների միջև (տես Մարկոս 10.23–24): Երբ կարդաք հատված 27-ը, կարող եք նշել Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը. «Մարդկանց կողմից, ովքեր հույսը դնում են հարստության վրա, դա անհնարին է, բայց անհնար չէ այն մարդկանց կողմից, ովքեր հույսը դնում են Աստծո վրա և հանուն ինձ թողնում ամեն բան, քանի որ նրա հետ բոլոր այս բաները հնարավոր են» (Մարկոս 10.27, [Մարկոս 10.27, footnote ա]): Որպես ընտանիք՝ ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս, որ ավելի շատ վստահում ենք Աստծուն, քան նյութականին։

Մատթեոս 20․1-16 Մատթեոս 20․1–16-ում տրված սկզբունքները լուսաբանելու համար կարող եք մի փոքր մրցույթ անցկացնել, օրինակ՝ կարճ մրցավազք: Երբ մրցույթն ավարտվի, բոլորին տվեք նույն մրցանակը, սկսած այն մարդուց, ով վերջինն է ավարտել և վերջացրեք այն մարդով, ով առաջինն է ավարտել: Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ով է ստանում հավերժական կյանքի օրհնությունները Երկնային Հոր ծրագրում:

Մատթեոս 20.25-28, Մարկոս 10.42–45Ո՞րն է այս արտահայտության իմաստը. «Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի»: (Մատթեոս 20.27) Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է այս սկզբունքի օրինակը ծառայել: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին մեր ընտանիքում, ծխում, ճյուղում և մեր շրջապատում:

Ղուկաս 18․1-14Մենք ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին այս հատվածներում տրված երկու առակներից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Dearest Children, God Is Near You», Hymns, no. 96:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Գտեք ժամանակ, որը հարմար է ձեզ համար։ Հաճախ հեշտ է սովորել, երբ դուք կարող եք ուսումնասիրել սուրբ գրություններն առանց ընդհատման: Ձեզ հարմար ժամանակ գտեք և ամեն օր այդ ժամին հնարավորինս հետևողական ուսումնասիրեք:

Քրիստոսը և հարուստ երիտասարդը

Քրիստոսը և հարուստ իշխանավորը, Հեյնրիխ Հոֆման