Նոր Կտակարան 2023
Մայիսի 8-14-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»


«Մայիսի 8-14-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Հովհաննես 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 8-14-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Մշակները այգում

Մայիսի 8-14-ը

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

Կարդացեք Մատթեոս 19–20, Մարկոս 10 և Ղուկաս 18, մտքում պահելով երեխաներին, որոնց ուսուցանում եք։ Գրի առեք ձեր ստացած հուշումները: Ձեր նախապատրաստվածությունը կօգնի ձեզ ուսուցանել երեխաներին այն, ինչ նրանք պետք է իմանան այդ գլուխներից:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ նրանք հիշում են անցյալ շաբաթվա դասից: Ցույց տվեք նկարներ, որոնք կօգնեն նրանց հիշել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մարկոս 10.6-8

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես ամուսնանամ տաճարում և ունենամ հավերժական ընտանիք

Ինչպե՞ս կարող են ձեր ուսուցանած երեխաներն օգուտ քաղել հավերժական ամուսնության վարդապետության մասին սովորելիս: Ձեզ համար օգտակար կլինի վերանայել ամուսնության մասին ճշմարտությունները «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» (ChurchofJesusChrist.org) հռչակագրում։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մարկոս 10.6-8 հատվածները և ցույց տվեք մի ամուսնացած զույգի նկար: Խնդրեք երեխաներին մատնացույց անել տղամարդուն ու կնոջը, երբ լսեն ձեզ մարդ և կին բառերը կարդալիս: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ տղամարդն ու կինն ամուսնանան (տես Ծննդոց 1.27–28):

  • Ցույց տվեք ընտանիքի ու տաճարի նկարներ։ Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, ինչ տեսնում են նկարներում: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք տաճարում կնքվենք մեր ընտանիքների հետ, որպեսզի կարողանանք հավերժ նրանց հետ լինել: Եղեք զգայուն այն երեխաների հանդեպ, ում ծնողները դեռ կնքված չեն:

  • Երգեք որևէ երգ ընտանքիների մասին, օրինակ՝ «A Happy Family» (Children’s Songbook, 198): Կարող եք երգը մի քանի անգամ երգել: Հրավիրեք երեխաներին կիսվել այն զվարճալի պահերով, որ ունեցել են իրենց ընտանիքի անդամների հետ: Ինչո՞ւ են նրանք շնորհակալ իրենց ընտանիքի անդամների համար:

  • Երգեք երգ տաճարի մասին, ինչպես օրինակ` «I Love to See the Temple» կամ «Families Can Be Together Forever», (Children’s Songbook, 95, 188)։ Թող երեխաները պահեն տաճարների կամ ընտանիքների նկարներ և հրավիրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ երգեն «տաճար» կամ «ընտանիք» բառերը: Օգնեք երեխաներին մտածել պատճառների մասին, թե ինչո՞ւ է կարևոր ամուսնանալ տաճարում:

Նկար
Հիսուսը երեխաների և ծնողների հետ

Հիսուսը սիրում է երեխաներին, քանի որ «այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը» (Մարկոս 10.14):

Մարկոս 10․13–16

Հիսուսը ցանկանում է, որ փոքր երեխաները գան Իր մոտ, որպեսզի Նա կարողանա օրհնել նրանց

Այս պատմությունը հնարավորություն է տալիս օգնել երեխաներին զգալ, թե որքան է Հիսուսը սիրում նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք Մարկոս 10.13–16 հատվածներում գտնվող պատմությունը: Նաև կարող եք ցուցադրել “Suffer the Little Children to Come unto Me” տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Օգնեք երեխաներին վերհիշել այն պահերը, երբ զգացել են Հիսուսի սերն իրենց նկատմամբ: Երեխաների հետ կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուսը սիրում է իրենց ու ցանկանում է օրհնել:

  • Ցուցադրեք Քրիստոսն ու երեխաները (Ավետարանի պատկերագիրք, հ․ 47): Օգնեք երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե լինեին նկարում պատկերված Հիսուսի կողքին նստած երեխաներից մեկը: Խնդրեք երեխաներին կիսվել Հիսուսի հանդեպ իրենց վերաբերմունքով:

  • Թող երեխաները նկարեն իրենց նկարները` Հիսուսի կողմից օրհնություն ստանալիս (տես Մարկոս 10.16 և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը):

Մարկոս 10.17-22

Եթե ես հնազանդվեմ պատվիրաններին, կարող եմ ստանալ հավերժական կյանք

Հիսուսն ուսուցանեց հարուստ երիտասարդին, որ հավերժական կյանք ստանալու համար` ինչպիսին ունի Երկնային Հայրը, նա պետք է հնազանդվի պատվիրաններին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Մարկոս 10.17–22 հատվածների հարուստ երիտասարդի մասին պատմությունը: (Տես նաև «Գլուխ 42. Հարուստ երիտասարդը» Նոր Կտակարանի պատմություններ, 105-6, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Հիսուսը երիտասարդին, և ինչ պատասխանեց երիտասարդը:

  • Պատմեք մեկ կամ մի քանի պատմություն երեխաների մասին, ովքեր խորհուրդ կամ ուղղություն են հարցնում իրենց ծնողներից, սակայն չեն հետևում կամ հնազանդվում դրան: Որո՞նք են այն մի քանի քայլերը, որ Երկնային Հայրը խնդրում է մեզ կատարել: Ի՞նչ ենք մենք զգում, երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:

  • Կիսվեք փորձառություններով, երբ ստացել եք անձնական ոգեշնչում՝ ինչ-որ բան անել ավելի լավը դառնալու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մարկոս 10.6-8

Երկնային Հայրն ուզում է, որ ես ամուսնանամ տաճարում և ունենամ հավերժական ընտանիք

Ամուսնության մասին Հիսուսի ուսմունքները կարող են օգնել երեխաներին անհամբերությամբ սպասել տաճարային ամուսնանությանը և հավերժական ընտանիքին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 10․6-8 հատվածները։ Բացատրեք, որ կհարի նշանակում է «կպնել» կամ «ամուր կառչել» ինչ-որ բանից: Ինչո՞ւ է կարևոր, որ ամուսիններն ու կանայք միասին լինեն, սիրեն միմյանց ու գործեն որպես լծակիցներ:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել նման հարցերի պատասխանների մասին. «Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր Եկեղեցում», կամ «Ինչո՞ւ է կարևոր ամուսնանալ տաճարում»: Օգնեք նրանց պատասխան փնտրել հետևյալ նյութերում․ Մարկոս 10․6–8, Ա Կորնթացիս 11․11, Վարդապետություն և Ուխտեր 42․22, 131․1–4, Մովսես 3․18, 21–24, և «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին»։

  • Միասին երգեք ընտանիքների մասին մի երգ, օրինակ՝ «Families Can Be Together Forever» (Children’s Songbook, 188)։ Երեխաների հետ կիսվեք հավերժական ամուսնության և ընտանիքների մասին ձեր վկայությամբ: Հրավիրեք նրանց նույնպես կիսվել իրենց վկայություններով։

Մարկոս 10.17-22

Հիսուսը կարող է օգնել ինձ իմանալ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի առաջ ընթանամ

Հարուստ երիտասարդը փնտրում էր Հիսուսին ու նա ստացավ հատուկ հանձնարարություն, որը հատկապես իր համար էր: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին փնտրել նման առաջնորդություն իրենց սեփական կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գտնել մի հատված Մարկոս 10.17–22-ում, որը նկարագրում է այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութում: Բացատրեք, որ Հիսուսի տված խորհուրդը երիտասարդին անձնական էր, և մենք բոլորս կարող ենք Տիրոջից Սուրբ Հոգու միջոցով ստանալ անձնական առաջնորդություն:

  • Միասին կարդացեք Մարկոս 10.17-22 հատվածները: Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել այն պատվիրանները, որոնցով Փրկիչը պատվիրեց հարուստ երիտասարդին հնազանդվել (տես հատված 19): Ուրիշ ի՞նչ խնդրեց Հիսուսը անել (տես հատված 21): Խրախուսեք երեխաներին մտածել այն քայլերի մասին, որ նրանք պետք է սկսեն կատարել կամ դադարեցնեն, որպեսզի ավելի լավ հետևեն Հիսուսին: Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով կարող եք պարզել, թե ինչ է ցանկանում Հիսուսը, որ մենք կատարենք:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հորդորեք երեխաներին ցույց տալ իրենց ընտանիքներին՝ գուցե մի գրություն գրելով կամ մի բարի ծառայություն կատարելով, որ իրենք սիրում են նրանց։

Բարելավենք մեր ուսուցումը

Ուշադրություն դարձրեք երեխաներին: Ինչպե՞ս են ձեր դասարանի երեխաներն արձագանքում սովորելու գործընթացին: Եթե թվում է, որ նրանք ներգրավված չեն, ապա ժամանակն է փորձել մեկ այլ վարժություն կամ կատարել կարճ, ակնածանքով լի զբոսանք: Մյուս կողմից, եթե նկատում եք, որ երեխաները ներգրավված են և սովորում են դասի որոշակի հատվածից, մի փորձեք առաջ անցնել, որ հավաստիանաք, որ մատուցել եք դասի ողջ նյութը:

Տպել