Նոր Կտակարան 2023
Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1. Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21. «Մարդի Որդին գալու է»


«Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21. «Մարդի Որդին գալու է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Երկրորդ Գալուստ

Երկրորդ Գալուստը, Հարրի Անդերսոնի

Մայիսի 22-28-ը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12–13, Ղուկաս 21

«Մարդի Որդին գալու է»

Մտածեք, թե ձեր ուսուցանած երեխաները ինչ պետք է սովորեն Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13 և Ղուկաս 21 գլուխներից: Ավագ խմբի երեխաների համար նախատեսված այս համառոտ շարադրանքի գաղափարները կարող եք հարմարեցնել կրտսեր խմբի համար և հակառակը:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարան բերեք այս շաբաթվա ընթերցանության առակներից կամ պատմություններից մեկի հետ առնչվող առարկա կամ նկար (օրինակ, յուղ՝ տասը կույսերին ներկայացնելու համար, կամ մետաղադրամներ՝ տաղանդները կամ այրի կնոջ լուման ներկայացնելու համար): Խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ նրանք գիտեն առակի կամ պատմության մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31

Նախքան Հիսուսի Երկրորդ Գալուստը, ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում

Մեկ նշան, որ Հիսուսը շուտով կվերադառնա, այն է, որ Նրա ավետարանը քարոզվում է ամբողջ աշխարհում: Երեխաները կարող են օգնել այս մարգարեության իրականացմանը՝ կիսվելով ավետարանով:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք քարտեզ, գլոբուս կամ երկրագնդի նկարը (տես Ավետարանի պատկերագիրքէջ 3) և օգնեք երեխաներին ասել. «Ավետարանը … կքարոզվի ողջ աշխարհում» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31): Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ Իր բոլոր զավակները լսեն Իր ավետարանի մասին:

  • Հրավիրեք երեխաներին տեղում քայլել, մինչ կերգեք ավետարանով կիսվելու մասին մի երգ, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» և «Called to Serve» (Children’s Songbook, 168, 174):

  • Ցուցադրեք «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Երբ երեխաները դիտեն, օգնեք նրանց տեսանյութում հաշվել այն ուղիները, որոնցով նրանք կարող են կիսվել ավետարանով։ Ավետարանով կիսվելու ուրիշ ի՞նչ ուղիներ նրանք կարող են հիշել:

երկիրը տիեզերքից

Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում: Նկարը համաձայն NASA-ի Johnson Space կենտրոնի

Մատթեոս 25․14-30

Ես կարող եմ օգտագործել այն պարգևները, որոնք Աստված տվել է ինձ

Փոքր երեխաները բացահայտում են իրենց պարգևներն ու ունակությունները: Օգնեք նրանց հասկանալ, որ այդ պարգևներն ու ունակությունները գալիս են Երկնային Հորից:

Հնարավոր վարժություններ

  • Մի քանի մետաղադրամ բերեք, որպեսզի օգտագործեք դրանք տաղանդների մասին առակը պատմելիս, որը գտնվում է Մատթեոս 25.14–30 հատվածներում: Կարող եք խնդրել երեք երեխայի ներկայացնել երեք ծառաներին: Բացատրեք, որ Հիսուսի օրոք տաղանդները վերագրվում էին փողին, սակայն այսօր տաղանդները կարող են նշանակել մեր շնորհներն ու ունակությունները:

  • Խնդրեք երեխաներին ասել, թե ինչպես են իրենց ծնողները, քույրերն ու եղբայրները, ուսուցիչները կամ ընկերներն օգնել իրենց: Այս մարդիկ ինչպիսի՞ տաղանդներ ունեն, որ կարողանում են ծառայել ուրիշներին:

  • Երեխաների համար մի փոքր երկտող գրեք` նրանցից յուրաքանչյուրին ասելով իրենց պարգևների կամ ունակությունների մասին, որ նկատել եք նրանց մեջ: Երեխաներից յուրաքանչյուրին ցույց տվեք այն պարգևները, որոնք տեսնում եք նրանց մեջ, ապա խրախուսեք նրանց բարելավել իրենց պարգևները և դրանք օգտագործել ուրիշներին ծառայելու համար:

Մատթեոս 25․31-46

Հիսուսը ցանկանում է, որ ես ծառայեմ ուրիշներին

Մենք ծառայում ենք Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին` ծառայելով մեր շրջապատում գտնվող մարդկանց: Օգնեք երեխաներին մտածել ուրիշներին ծառայելու ուղիների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Մատթեոս 25․34-46 հատվածներում տրված առակը։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Հիսուսին:

  • Պահեք որևէ երեխայի նկարը` դրա հետևում թաքցնելով Հիսուսի նկարը: Ի՞նչ կարող ենք անել՝ այդ երեխային ծառայելու համար: Հեռացրեք երեխայի նկարը և բացատրեք, որ երբ մենք ծառայում ենք միմյանց, մենք ծառայում ենք Հիսուսին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել իրենց նկարներն ուրիշներին ծառայելիս այնպես, ինչպես Փրկիչն է նկարագրել Մատթեոս 25.35-36 հատվածներում: Խնդրեք մյուս երեխաներին կռահել, թե նրանք ի՞նչ են անում:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկը Քրիստոսանման ծառայություն է մատուցել իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31

Նախքան Հիսուսի Երկրորդ Գալուստը, ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում

Ձեր ուսուցանած երեխաները կարող են օգնել ամբողջ աշխարհում քարոզել ավետարանը՝ նախքան Փրկիչի Երկրորդ Գալուստը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել օրհնություններով, որ ստացել են կամ ստանալու են, որովհետև Քրիստոսի Եկեղեցու անդամ են: Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31 հատվածը և հարցրեք երեխաներին, թե ինչպես է ավետարանն օրհնելու Աստծո զավակներին ողջ աշխարհում:

  • Երեխաներին ցույց տվեք աշխարհի կամ ձեր պետության քարտեզը և օգնեք նրանց գտնել որոշ վայրեր, որտեղ իրենց ընտանիքի անդամներից մեկը կամ ընկերը միսիայի ընթացքում քարոզել է ավետարանը:

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսին նախապատրաստված գալ, որպեսզի կիսվեն, թե ինչպես են իրենց ընտանիքի անդամները կամ նախնիները ծանոթացել ավետարանին:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի գրել ինչ-որ մեկի անունը, ում հետ կարող է խոսել Հիսուս Քրիստոսի մասին կամ հրավիրել եկեղեցի: Նաև խնդրեք երեխաներին թվարկել այն քայլերը, որ կարող են կատարել հիմա՝ միսիոներ լինելու համար:

Մատթեոս 25․1-13

Ես պատասխանատու եմ դեպի Հիսուս Քրիստոսն իմ դարձի համար

Տասը կույսերի մասին առակն ուսուցանում է, որ մենք չենք կարող դեպի Փրկիչը մեր դարձը ուրիշներից պարտքով վերցնել։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին պատասխանատվություն վերցնել իրենց անձնական դարձի համար:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք որևէ երեխայի պատրաստ գալ՝ կիսվելու, թե ինչպես է նա այս շաբաթ տանը սովորել տասը կույսերի առակը:

  • Գրատախտակին նկարեք յուղով վառվող լապտեր և այն կոչեք վկայություն: Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ, որն ունի յուղի կաթիլի տեսք, ու խնդրեք, որ ամեն մի երեխա վրան գրի ինչ-որ բան, որ նա կարող է անել՝ դեպի Փրկիչն ավելի շատ դարձի գալու համար: Նրանց կաթիլները փակցրեք գրատախտակին` լապտերի շուրջը:

  • Հրավիրեք երեխաներին ձեզ հետ միասին կազմել գործողությունների ցանկ, որ պատրաստվեն հատուկ այցելուին դիմավորելու համար: Այս գործողություններն ինչո՞վ են նման կամ տարբեր այն ուղիներից, որոնցով մենք կարող հոգևորապես նախապատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:

  • Հինգ թերթիկների վրա գրեք այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ պարտքով վերցնել: Ուրիշ հինգ թերթիկների վրա գրեք այնպիսի բաներ, որոնք հնարավոր է պարտքով վերցնել: Խառնեք թերթիկները և խնդրեք երեխաներին տեսակավորել դրանք այդ երկու խմբի մեջ: Միասին կարդացեք Մատթեոս 25․1–13 հատվածները։ Ինչո՞ւ է կարևոր ուրիշներին չապավինել դեպի Հիսուս Քրիստոսը մեր դարձի գործընթացում:

Մատթեոս 25․14-46

Վերջին Դատաստանի ժամանակ մենք հաշիվ կտանք Տիրոջը մեր կյանքի մասին

Հարությունից հետո Տերը կդատի մեզ համաձայն այն բանի, թե որքան հնազանդ ենք եղել Իր պատվիրաններին, և արդյոք ընդունել ենք Փրկիչի քավիչ զոհաբերությունը: Տաղանդների մասին առակը, ինչպես նաև ոչխարների ու այծերի մասին առակը ուսուցանում են մեզ այդ Վերջին Դատաստանի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Դասարանի մի կեսին հրավիրեք կարդալ Մատթեոս 25.14–30 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Մատթեոս 25.31-46 հատվածները: Խմբերին խնդրեք դասարանի համար բեմականացնել առակները: Տերն ի՞նչ է մեզ սովորեցնում այս առակներում:

  • Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Մատթեոս 25.35–36 հատվածները և կազմել որոշ գործողությունների ցանկ, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սերը ցույց տալու համար:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել, թե ինչպես կարող են ավելի լավ միսիոներ լինել, և խոսել իրենց ընտանիքի անդամների հետ այն մարդկանց մասին, ում հետ կարող են կիսվել ավետարանով:

Բարելավենք մեր ուսուցումը

Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն Քանի որ երեխաներին դուր են գալիս պատմությունները, փնտրեք ուղիներ, որպեսզի ներգրավեք նրանց ձեր պատմած սուրբգրային պատմությունների մեջ: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, նկարել պատմության նկարները, բեմականացնել պատմությունը կամ պատմել պատմությունը: Կրկնեք պատմությունները, որպեսզի օգնեք նրանց հասկանալ կարևոր մանրամասներն ու ավետարանի ուսմունքները: