Նոր Կտակարան 2023
Մայիսի 15-21-ը։ Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը գալիս է»


«Մայիսի 15-21-ը։ Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա, քո թագաւորը գալիս է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 15-21-ը։ Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

մարդը ծառի վրա է, երբ Հիսուսը մոտենում է

Զաքեոսը ժանտաթզենու վրա, Ջեյմս Տիսո

Մայիսի 15-21-ը

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

«Ահա քո թագաւորը գալիս է»

Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20 և Հովհաննես 12 գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած հուշումներին: Նայեք «Հոգ տանենք փոքր երեխաների կարիքների մասին» բաժինը այս ձեռնարկի սկզբում, որպեսզի հիշեք որոշ բաներ այս սկզբունքներն ուսուցանելիս:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց իմացածով այն մասին, թե ինչ է տեղի ունենում նկարում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ղուկաս 19.1-10

Երկնային Հայրը և Հիսուսը ճանաչում են ինձ անունով

Փրկիչի ու Զաքեոսի շփման մասին կարդալիս ի՞նչ ուղերձներ եք տեսնում, որոնք կարող են օրհնել ձեր ուսուցանած երեխաների կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Զաքեոսը ժանտաթզենու վրա նկարը (այս համառոտ շարադրանքում կամ ChurchofJesusChrist.org կայքում)։ Օգնեք երեխաներին գտնել Զաքեոսին ու ասել նրա անունը: Երեխաների համար շարժումներ հորինեք, որ կատարեն, մինչ կպատմեք Զաքեոսի ու Հիսուսի մասին պատմությունը․ օրինակ՝ նրանք կարող են կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի տեսնեն ամբոխի միջից կամ ձևացնեն, իբրև մագլցում են ծառը: Բացատրեք, որ Փրկիչը տեսավ Զաքեոսին ու նրան անունով կոչեց: Վկայեք, որ Փրկիչը նաև գիտի բոլոր երեխաներին ու նրանց անունները:

  • Դասարան բերեք նկարի դատարկ շրջանակ կամ թղթից պատրաստեք: Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի հերթով պահել շրջանակն իրենց դեմքին` մինչ մյուսները կասեն. «Երկնային Հայրը և Հիսուսը ճանաչում են [երեխայի անունը]»:

  • Երեխաների հետ որևէ երգ երգեք Երկնային Հոր սիրո մասին, օրինակ՝ «Աստծո զավակն եմ» (Մանկական երգեր, 58): Օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել այն ամենին, որոնք օգնում են նրանց իմանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:

Մատթեոս 21.12-14

Տաճարը սուրբ վայր է

Հիսուսի ակնածանքը տաճարի նկատմամբ՝ ինչպես նկարագրված է այս հատվածներում, կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ տաճարը սուրբ վայր է:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուսը մաքրում է տաճարը նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 51) և պատմեք պատմությունը, ինչպես որ այն հիշատակված է Մատթեոս 21.12–14 հատվածներում: Օգնեք երեխաներին նկարի մեջ փնտրել փողի ու կենդանիների պատկերներ: Այնուհետև քննարկեք, թե ինչու էր Փրկիչը ցանկանում, որ դրամափոխներն ու կենդանիներ վաճառողները հեռանային տաճարից:

  • Ցույց տվեք տաճարների նկարները (օրինակ, տես Ավետարանի պատկերագիրք, հհ․ 117–19) և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում, երբ տեսնում են տաճարը: Դուք կարող եք բացատրել, որ տաճարը մի վայր է, որտեղ մենք գնում ենք՝ Աստծո հետ խոստումներ կապելու, աղոթքների պատասխաններ փնտրելու և Աստծուն մոտ զգալու համար: Օգնեք երեխաներին բացահայտել Սուրբ Հոգու զգացմունքները՝ ասելով նրանց, որ տաճարը հատուկ վայր է: Խնդրեք երեխաներին իրենց պահել այնպես, ինչպես կպահեին, եթե լինեին տաճարի ներսում: Օրինակ` նրանք կարող են շշնջալ կամ ակնածալից նստել:

  • Միասին երգեք տաճարի մասին որևէ երգ, օրինակ՝ I Love to See the Temple (Children’s Songbook, 95), և հրավիրեք երեխաներին մի օր տաճարից ներս մտնելու համար նպատակ դնել:

Ֆորտ Քոլինս Կոլորադո տաճար

Տաճարը Տիրոջ տունն է

Մատթեոս 21.28-32

Ես կարող եմ հնազանդ լինել

Երկնային Հայրն ուզում է, որ մենք հնազանդ լինենք: Երկու որդիների մասին առակը լավ հնարավորություն է՝ հնազանդության կարևորության մասին ուսուցանելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք երկու որդիների նկարը և օգտագործեք նկարները Մատթեոս 21.28-32 հատվածների առակը պատմելու համար: Ո՞ր որդին ճիշտ վարվեց վերջում: Խնդրեք երեխաներին անվանել այն գործերը, որ կարող են կատարել՝ տանը հնազանդ լինելու համար: Թող նրանք իրենց նկարեն այդ գործերից մեկը կատարելիս:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ իրենք հնազանդ են եղել իրենց ծնողներին։ Ինչպե՞ս են օրհնվել հնազանդ լինելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ղուկաս 19.1-10

Երբ փնտրեմ Փրկիչին, կգտնեմ Նրան

Կարող եք օգտագործել Զաքեոսի պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել այն քայլերի մասին, որ կարող են կատարել՝ Փրկիչին ավելի մոտենալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ղուկաս 19.1-10 հատվածները` ամեն մի քանի հատվածից հետո դադար տալով, որպեսզի քննարկեք, թե ինչ ենք բացահայտում Զաքեոսի մասին: Զաքեոսն ի՞նչ արեց, որպեսզի կարողանար տեսնել Հիսուսին: Նա ինչպե՞ս պատասխանեց, երբ Հիսուսը խնդրեց նրան ծառից վայր իջնել: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել այն պատճառներով, ինչի համար կուզենային տեսնել Հիսուսին: Եթե Փրկիչը գար մեր քաղաք, ի՞նչ կանեինք նախապատրաստվելու համար:

  • Հրավիրեք երեխաներին մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր Զաքեոսի նման, գուցե, փնտրում են Փրկիչին: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն որևէ մարդու սովորել Փրկիչի մասին:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այն փորձառություններով, երբ զգացել են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տեղյակ են իրենց մասին ու սիրում են իրենց:

Մատթեոս 21.12-14

Տաճարը սուրբ վայր է, որը ես պետք է հարգեմ

Ինչպե՞ս կարող է Փրկիչի` տաճարը մաքրելու մասին պատմությունն օգնել, որ դուք ուսուցանեք երեխաներին տաճարների սրբության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 21․12-14։ Ցույց տվեք Հիսուսը մաքրում է տաճարը նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 51) և հարցրեք նրանց, թե ո՞ր հատվածն է պատկերված այդ նկարում:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգացել, երբ տաճարի ներսում են եղել, այցելել են տաճարի շրջակա տարածքները կամ նայել են տաճարների նկարներ: Ի՞նչն է օգնել նրանց իմանալ, որ տաճարը սուրբ վայր է: Կարող եք պատմել երեխաներին, թե ինչու եք սիրում տաճարը։ Ինչո՞վ է այն սուրբ ձեզ համար։

  • Խնդրեք երիտասարդներից մեկին կամ մի քանիսին մասնակցել ձեր դասին ու խոսել այն մասին, թե ինչպես են նախապատրաստվել տաճար մտնելու համար: Եթե նրանք եղել են տաճարում, խնդրեք նրանց խոսել այն մասին, թե ինչ են զգացել, երբ այնտեղ են եղել:

  • Տաճարի նկարը կտրեք մի քանի մասի, որ ստացվի գլուխկոտրուկ, և յուրաքանչյուր երեխայի տվեք մի մասը: Խնդրեք երեխաներին իրենց մասի դարձերեսին գրել մի բան, որ կարող են անել, որպեսզի պատրաստվեն տաճար մտնելու համար: Երբ յուրաքանչյուր երեխա կիսվի մի մտքով, նրա մասը ավելացրեք գլուխկոտրուկին:

  • Գրատախտակին գրեք հետևյալը. կարող է օգնել ինձ պատրաստվել ծառայել տաճարում: Հրավիրեք երեխաներին առաջարկել այս նախադասությունն ավարտելու եղանակներ: Գաղափարներից կարող են լինել՝ «Պահել իմ մկրտության ուխտերը» կամ «Սուրբ Հոգին»:

Մատթեոս 23․25–28

Հիսուսը ցանկանում է, որ ես արդար լինեմ իմ գործողություններում և իմ ցանկություններում

Հիսուսն ուսուցանել է դպիրներին ու փարիսեցիներին, թե որքան կարևոր է իսկապես ապրել համաձայն ավետարանի, այլ ոչ թե արդարակյաց ձևանալ: Ի՞նչը կօգներ երեխաներին հասկանալ այս ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ Մատթեոս 23.25-28 հատվածները կարդալուց հետո կարող եք կիսվել կեղծավորներ բառի բացատրությամբ, որը գտնվում է Bible Dictionary-ում. «Մեկը, ով ձևացնում է, որ կրոնասեր է, երբ այդպիսին չէ»: Ինչո՞ւ է կեղծավոր լինելը վատ:

  • Երեխաներին ցույց տվեք մի բաժակ, որը մաքուր է դրսից, բայց կեղտոտ է ներսում, որը կօգնի պարզաբանել Մատթեոս 23.25 հատվածի փոխաբերությունը: Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք մաքուր ու անմեղ ենք ներսից:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել դասի ընթացքում սովորած որևէ բանի մասին, որով նրանք կարող են կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ տանը:

Բարելավենք մեր ուսուցումը

Աջակցեք երեխաների ծնողներին: «Ծնողներն ավետարանի ամենակարևոր ուսուցիչներն են իրենց երեխաների համար. նրանցն է և՛ հիմնական պատասխանատվությունը, և՛ ամենամեծ զորությունը՝ իրենց երեխաների վրա ներգործելու համար (տես Երկրորդ Օրինաց 6.6–7): Երբ երեխաներին ուսուցանում եք եկեղեցում, աղոթքով որոնեք եղանակներ, թե ինչպես աջակցել նրանց ծնողներին իրենց կարևոր դերում» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25):