Նոր Կտակարան 2023
Դարձը մեր նպատակն է


«Դարձը մեր նպատակն է», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Կինը ուսումնասիրում է սուրբ գրություններ

Դարձը մեր նպատակն է

2:45

Ավետարանի ուսումնասիրման և ուսուցման ամբողջ նպատակն է՝ խորացնել մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և օգնել մեզ ավելի շատ նմանվել Նրանց: Այս պատճառով, երբ ուսումնասիրում ենք ավետարանը, մենք պարզապես նոր տեղեկություններ չենք փնտրում, մենք ցանկանում ենք դառնալ «նոր ստեղծուած» (Բ Կորնթացիս 5.17): Սա նշանակում է՝ ապավինել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, ովքեր կօգնեն մեզ փոխել մեր սրտերը, համոզմունքները, գործողությունները և մեր էությունը:

Սակայն ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից դուրս, մտնելով մեր սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Ավետարանի ուսումնասիրությունը, որը բերում է ճշմարիտ դարձի, պահանջում է Սուրբ Հոգու ազդեցությունը:

Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտությունը և բերում այդ ճշմարտության վկայությունը (տես Հովհաննես 16.13): Այն լուսավորում է մեր միտքը, արագացնում մեր հասկացողությունը և դիպչում մեր սրտերին՝ Աստծո հայտնության հետ, ով աղբյուրն է ողջ ճշմարտության: Սուրբ Հոգին մաքրում է մեր սրտերը: Նա ոգեշնչում է մեզ ճշմարտությամբ ապրելու ցանկությունով, և Նա շշնջում է մեզ դրանով ապրելու ուղիները: Իրոք, «Սուրբ Հոգին … կ’սովորեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):

Այս պատճառներով, ապրելու, սովորելու և ավետարանն ուսուցանելու մեր ջանքերում մենք նախ և առաջ պիտի փնտրենք Հոգու ընկերակցությունը: Այս նպատակը պետք է վերահսկի մեր ընտրությունները, ուղղորդի մեր մտքերն ու գործողությունները: Մենք պիտի ձգտենք այն ամենին, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը և մերժենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը, քանի որ գիտենք, որ եթե մենք կարող ենք արժանի լինել Սուրբ Հոգու ներկայությանը, ապա կարող ենք արժանի լինել նաև ապրելու Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: