Նոր Կտակարան 2023
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը


Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար» ձեռնարկը, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. 2023

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը

Ո՞ւմ համար է այս նյութը

Այս նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար: Այն նախատեսված է օգնել ձեզ սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել ավետարանը, ապա այս նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք ավետարանի ուսումնասիրության լավ սովորությունը, այս նյութը կօգնի ձեզ ունենալ ավելի իմաստալի փորձառություն:

Ամուսինն ու կինը ուսումնասիրում են սուրբ գրությունները

Ես ինչպե՞ս պետք է օգտագործեմ այս նյութը

Օգտագործեք այս նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Այն օգտակար կլինի ձեզ որպես ուղեցույց և որպես օժանդակ նյութ՝ սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրության համար: Նաև կարող եք օգտագործել այն ընտանեկան երեկոյի համար: Համառոտ շարադրանքը հատուկ նշում է Նոր Կտակարանի կարևոր սկզբունքները, առաջարկում է ուսումնասիրության գաղափարներ և միջոցառումներ անհատների ու ընտանիքների համար, ինչպես նաև տեղ է ապահովում ձեր տպավորությունները գրանցելու համար:

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նախատեսված չէ փոխարինելու կամ մրցելու այն լավ գործերի հետ, որ դուք անում եք ավետարանը սովորելու համար: Հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի որոշեք՝ ինչպես մոտենալ Աստծո խոսքի ձեր ուսումնասիրությանը։

Այս նյութը որքանո՞վ է առնչվում այն ամենին, ինչը տեղի է ունենում Եկեղեցում

Այս նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական ընթերցանության ժամանակացույցի: Եկ, հետևիր ինձ նյութերը Երեխաների միության, Կիրակնօրյա դպրոցի և Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար հետևում են նույն ժամանակացույցին։ Աջակցելով ավետարանով ապրելու և ավետարանը տանը սովորելու ձեր ջանքերին՝ եկեղեցու ձեր ուսուցիչները հնարավորություն կտան ձեզ կիսվել ձեր փորձառություններով, մտքերով և հարցերով սուրբ գրությունների մասին, որոնք դուք սովորել եք տանը:

Քանի որ Կիրակնօրյա դպրոցի դասերը ուսուցանվում են ամիսը մեկ անգամ, Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները կարող են ընտրությամբ բաց թողնել կամ միավորել համառոտ շարադրանքը՝ շաբաթական ժամանակացույցի հետ հասցնելու համար: Սա նաև անհրաժեշտ է (և՛ Կիրակնօրյա դպրոցի, և՛ Երեխաների միության) այն շաբաթների համար, երբ Եկեղեցու կանոնավոր ժողովները չեն անցկացվում ցցի համաժողովի կամ այլ պատճառներով: Այս շաբաթների ընթացքում ձեզ հրավիրում ենք շարունակել ուսումնասիրել Նոր Կտակարանը տանը։

Արդյո՞ք ես պետք է հետևեմ ժամանակացույցին

Ժամանակացույցը կօգնի ձեզ ավարտել Վարդապետություն և Ուխտերի ընթերցումը մինչև տարվա վերջ: Բացի այդ, հետևելով նույն ժամանակացույցին, ինչպես ուրիշները, կարող եք իմաստալի փորձառություններ ունենալ տանը, եկեղեցում և ամենուրեք։ Բայց դուք ձեզ սահմանափակված մի զգացեք ժամանակացույցով, կամ պարտավորված՝ կարդալու յուրաքանչյուր հատվածը, ժամանակացույցը պարզապես մի ուղեցույց է, որն օգնում է ձեզ տեմպի մեջ մնալ: Կարևորն այն է, որ դուք սովորում եք ավետարանը անհատապես և ընտանիքով: