Եկ, հետևիր ինձ
Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ


«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2020

Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ

Այս նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում:

Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար

Կարող եք փոփոխության ենթարկել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար վարժությունները ձեր Երեխաների Միությունում օգտագործելու համար։ Մի անհանգստացեք, եթե երեխաներն արդեն արել են այդ վարժությունները տանը իրենց ընտանիքների հետ․ կրկնությունը օգնում է երեխաներին սովորել: Երեխաները, հնարավոր է, ցանկություն ունենան ձեզ պատմել, թե վարժությունն ինչպես կատարեցին իրենց ընտանիքի հետ ու ինչ սովորեցին:

Հիմներ և Մանկական երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և LDS Music LDS Media Library հավելվածներում:

Նայեք ձեր փոքրիկներին

Նայեք ձեր փոքրիկներին․ Մանկական ձեռնարկ-ում նշված թեմաներից շատերը նման են այն թեմաներին, որոնք ուսուցանելու եք Երեխաների Միությունում: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, մանուկների ձեռնարկում կարող եք նայել հավելյալ երգերի, պատմությունների, վարժությունների ու արհեստների համար:

Friend և Լիահոնա ամսագրեր

Friend և Լիահոնա ամսագրերն ունեն պատմություններ ու վարժություններ, որոնք կարող են լրացնել այն սկզբունքները, որոնք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար-ից։

Մորմոնի Գրքի պատմություններ

Մորմոնի գրքի պատմություններ գիրքը կարող է օգնել երեխաներին սովորել Մորմոնի գրքի վարդապետությունն ու պատմությունները: Այդ պատմությունների տեսանյութերը կարող եք գտնել medialibrary.ChurchofJesusChrist.org կայքում:

Տեսալսողական նյութերի գրադարան

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել երեխաներին մտովի պատկերացնել վարդապետությունը և պատմությունները, որոնք գտնվում են Մորմոնի Գրքում: Այցելեք medialibrary.ChurchofJesusChrist.org, որպեսզի փնտրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն, ներառյալ՝ Մորմոնի Գրքի տեսաֆիլմերի շարքը, որը պատկերում է Մորմոնի Գրքի իրադարձությունները: Մեդիա նյութերից շատերը կարելի է գտնել նաև LDS Media Library հավելվածում:

Ավետարանի նկարներ

Արվեստի գործերը կարող են օգնել երեխաներին պատկերացնել Մորմոնի Գրքի վարդապետություններն ու պատմությունները: Շատ նկարներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի նկարների գրքում, medialibrary.ChurchofJesusChrist.org կայքում և LDS Music և LDS Media Library հավելվածներում։

Հավատքին հավատարիմ

Եթե երեխաներին ուսուցանվող հիմնական սկզբունքները հասկանալու հարցում հավելյալ օգնության կարիք կունենաք, կարող եք նայել Հավատքին հավատարիմ գրքույկը: Այս աղբյուրը պարունակում է ավետարանական թեմաների պարզ բացատրություններ, որոնք դրված են այբբենական կարգով:

Նկար
երգող երեխաներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով նյութը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։

Տպել