Եկ, հետևիր ինձ
Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները


«Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2020

Նկար
ընտանիքը ընթրիքի սեղանի շուրջ

Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները

Երեխաների Միության ղեկավարները պարտականություն ունեն սովորեցնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլոր երեխաներին, ներառյալ նրանց, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ։ Երեխաների Միությունում յուրաքանչյուր երեխայի պետք է ողջունել, սիրել, կրթել ու ներգրավել: Նման մթնոլորտում բոլոր երեխաների համար ավելի հեշտ է հասկանալ մեր Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի սերը, և զգալ ու ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը: Հետևյալ մտքերը կօգնեն ձեզ բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները։

  • Իմացեք երեխայի հատուկ կարիքները։ Այդ անելու լավագույն եղանակը երեխայի ծնողների կամ խնամակալների հետ զրուցելն է։ Պարզեք, թե ինչ եղանակներով է երեխան լավագույնս սովորում, և որ ռազմավարությունն է առավել օգտակար։ Դուք կարող եք նաև խորհրդակցել Երեխաների Միության մյուս ղեկավարների և ուսուցիչների հետ, ովքեր կարող են կիսվել փորձով ու մտքերով։

  • Ստեղծեք դրական մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա ապահով և սիրված է զգում: Իմացեք ձեր դասարանում գտնվող բոլոր երեխաների անունները և օգնեք նրանց զգալ ընդունված, սիրված և ընդգրկված: Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին հաճախ են քննադատում, ուստի հնարավորություններ գտեք գովաբանել նրանց դրական վարքագծի համար:

  • Կատարեք ճշգրտումներ, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել: Փոքր փոփոխություններ կարող են կատարվել վարժությունների համար, որոնք կապահովեն, որ բոլոր երեխաները կարողանան սովորել, ներառյալ նրանք, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակումներ կամ սովորելու դժվարություններ: Օրինակ, եթե վարժության ժամանակ խորհուրդ է տրվում նկար ցուցադրել, դրա փոխարեն կարող եք երգել համապատասխան երգը, որպեսզի ընդգրկեք տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին:

  • Ստեղծեք հետևողական դասարանային կարգ և կառուցվածք: Դա կարելի է անել դասարանային ժամանակացույցի պաստառ ստեղծելով, որը ցույց կտա, թե դասն ինչպես կանցնի։ Ձեր ժամանակացույցը կարող է ներառել աղոթքները, ուսուցման ժամանակը և վարժության ժամանակը: Դա կարող է օգնել նվազեցնել անորոշության զգացումները, որոնք կարող են մեծ թվով անհանգստություն առաջացնել որոշ երեխաների մոտ:

  • Օգտագործեք տեսողական նյութեր։ Սովորելու դժվարություններ կամ վարքագծի խնդիրներ ունեցող երեխաների համար կարող են օգտակար լինել տեսողական նյութերը, օրինակ, հարցը տալուց առաջ բարձրացնել ձեռքը՝ ձևավորելով պատշաճ վարքագիծ։

  • Հասկացեք, թե ո՞րն է խնդրահարույց վարքագծի պատճառը։ Սովորեք սահմանափակ հնարավորությունների կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել երեխայի ոչ պատշաճ վարվելակերպի վրա։ Շատ ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում, երբ խնդրահարույց վարքագիծ է առաջանում։ Աղոթքով մտածեք, թե ինչպես փոփոխեք իրավիճակը, որպեսզի լավագույնս աջակցեք երեխային։

Տպել