Եկ, հետևիր ինձ
Դուք երեխաների ուսուցիչ եք


«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020 (2020)

Նկար
Հիսուսը երեխային գրկելիս

Դուք երեխաների ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ Սուրբ Հոգու ազդեցությունը և զորությունը, որպեսզի դուք հաջողեք (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր հոգատարությանը, Երկնային Հոր զավակներն են, և Նա գիտի նրանց կարիքներն ու ինչպես հասնել նրանց լավագույն ձևով: Սուրբ Հոգու միջոցով Աստված կառաջնորդի ձեզ ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32․5

Այս թանկագին երեխաները շարունակաբար կլանում են տեղեկություններ, որոնք վերաբերում են իրենց կյանքի բոլոր կողմերին` կազմելով ու վերամշակելով իրենց կարծիքները և բացահայտումներ անելով ու դրանցով կիսվելով: Սա հատկապես ճշմարիտ է ավետարանի հարցում, քանի որ երեխաները պատրաստ են ու ցանկանում են սովորել նրա պարզ ճշմարտությունները: Նրանց հավատքը հոգևոր բաների հանդեպ ամուր է և մաքուր, ու ցանկացած հնարավորություն նրանք դիտում են որպես սովորելու պահ: Նրանք պատրաստակամ գործում են համաձայն իրենց սովորածի, նույնիսկ եթե իրենց հասկացողությունը դեռ լիարժեք չէ: Ահա թե ինչպես պետք է մենք բոլորս ընդունենք ավետարանը: Ինչպես Փրկիչն է ուսուցանել. «Ով որ Աստուծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս երեխայ` նա չի մըտնիլ նորա մէջ» (Ղուկաս 18.17):

Երեխաներին ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Սակայն հիշեք, որ ձեր Երկնային Հայրն է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և եթե դուք ծառայեք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎՈւ 4.2), Նա կմեծացնի ձեր ունակությունները, պարգևները և տաղանդները, իսկ ձեր ծառայությունը կօրհնի ձեր ուսուցանած երեխաների կյանքը:

Տպել