Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134. «Պատրաստվեք Փեսայի գալուստին»


Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134․ «Պատրաստվեք Փեսայի գալուստին». Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

հինգ իմաստուն կույսեր

Փեսան գալիս է, Էլիզաբեթ Գիբբոնս

Նոյեմբերի 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 133-134

«Պատրաստվեք Փեսայի գալուստին»

Հաշվի առեք ձեր կողմից ուսուցանվող երեխաների կարիքները, ինչպես նրանց, ովքեր ուսումնասիրում են և սովորում տանը, այնպես էլ նրանց, ովքեր չեն կարողանում անել այդ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ուսուցանել միմյանց այն բաների մասին, ինչ իրենք սովորում են:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք մի նկար, որն օգտագործել եք Երեխաների միության դասի ժամանակ և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում այդ դասից:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 133.19-21, 25

Հիսուս Քրիստոսը կրկին կգա:

Բաժին 133-ում Տերը նկարագրում է Իր Երկրորդ Գալուստը և հրավիրում Իր ժողովրդին պատրաստվել այդ փառահեղ իրադարձությանը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին անհամբեր սպասել Փրկիչի վերադարձին:

Հնարավոր վարժություններ

  • Թաքցրեք Փրկիչի Երկրորդ Գալուստի նկարը մի կտորի հետևում, որը կարծես վարագույր լինի (կարող եք օգտագործել այս շաբաթվա համառոտ շարադրանքի պատկերը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կամ Ավետարանի պատկերագրքում, հմր.66): Հրավիրեք երեխաներին հերթով մի կողմ քաշել «վարագույրը» և ձևացնել, թե դուրս են նայում պատուհանից: Հարցրեք նրանց, թե ինչ կզգային, եթե դուրս նայեին պատուհանից և տեսնեին Հիսուսին երկնքից վար իջնելիս: Կարդացեք մի արտահայտություն «գնացեք, դուրս եկեք Նրան դիմավորելու» (հատված 19), և օգնեք երեխաներին կրկնել արտահայտությունը:

  • Յուրաքանչյուր երեխայի աթոռի տակ թաքցրեք մի նկար, որը պատկերում է, թե ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար (ինչպես օրինակ` կարդալ սուրբ գրությունները, կիսվել ավետարանով կամ ծառայել մեր ընտանիքներին): Թող երեխաները գտնեն նկարներ և խոսեն այն մասին, թե այդ գործողություններն ինչպես են օգնում մեզ պատրաստվել հանդիպելու Փրկիչին, երբ Նա վերադառնա:

  • Միասին մի երգ երգեք Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ “When He Comes Again” (Children’s Songbook, 82–83).: Կիսվեք Փրկիչի հանդեպ ձեր սիրով և Երկիր Նրա վերադառնալու վերաբերյալ ձեր զգացմունքներով: Հրավիրեք երեխաներին ևս կիսվել իրենց զգացմունքերով:

Վարդապետություն և Ուխտեր 133․52-53

Հիսուս Քրիստոսը սիրառատ է ու բարի:

Այս հատվածները նկարագրում են այն բազում ուղիները, որոնցով Տերը ցույց է տվել Իր «սիրառատ բարությունը» Իր ժողովրդին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք երեխաներին զգալ Փրկիչի սերն իրենց հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուսի Խաչելության ու Հարության նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 42,47): Խնդրեք երեխաներին կիսվել այլ բաներով, որ Հիսուսն արել է, երբ Նա երկրի վրա էր։ Կարդացեք «նրանք պիտի հիշատակեն իրենց Տիրոջ [սիրառատ բարությունը]» արտահայտությունը (հատված 52-ում), և օգնեք երեխաներին մտածել ուղիներ, որոնց միջոցով իրենք կարող են պատմել ուրիշներին Փրկիչի սիրո մասին:

  • Միասին երգեք մի երգ Հիսուսի մասին, օրինակ՝ “Jesus Is Our Loving Friend” (Children’s Songbook, 58): Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես է Փրկիչը ցույց տվել Իր սերը ձեր հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 134․5։

Տերը կամենում է, որ ես հնազանդվեմ օրենքին:

Փոքր երեխաները հաճախ պետք է հետևեն կանոնների` տանը, դպրոցում և այլ տեղերում: Դուք կարող եք օգնել նրանց հասկանալ, որ Տերն ակնկալում է մեզանից հետևել կանոններին և օրենքներին մեր համայնքի և ազգի մեջ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խաղալ մի պարզ խաղ՝ առանց հետևելու կանոններին, իսկ հետո խաղալ այն կանոններով: Ինչպե՞ս են կանոններն օգնում մեզ: Արտահայտեք ձեր երախտագիտությունը երկրի օրենքների համար:

  • Օգնեք երեխաներին կրկնել հավատո տասներկուերորդ հանգանակը: Շեշտադրեք հիմնական բառերը «հնազանդվել, հարգել և պաշտպանել» և խոսեք երեխաների հետ, թե ինչ են նշանակում այդ խոսքերը: Կիսվեք նրանց հետ, թե ինչու է կարևոր հնազանդվել օրենքին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 133.4-5, 14-15

Տերը ցանկանում է, որ ես լինեմ մաքուր:

Վարդապետություն և Ուխտեր 133-ը կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե ինչպես իրենց մաքուր պահել շրջապատի աշխարհիկ ազդեցություններից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ «Բաբել, Բաբելոն» վերնագիրը Սուրբ Գրքերի Ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) պարզելով, թե ինչ է Բաբելոնը, և ինչ է այն իրենից ներկայացնում: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133․4-5, 14-15 հատվածները: Ի՞նչ է նշանակում «դուրս եկեք Բաբելոնից» (հատված 5)։ Ինչպիսի՞ տեղերից և ի՞նչ իրավիճակներից է Տերը կամենում, որ մենք հեռու մնանք: Ի՞նչ կարող ենք անել, դրանցից խուսափելու համար:

  • Սենյակի մի կողմում դրեք մի նշան, որի վրա գրված է «Սիոն», իսկ մյուս կողմում՝ մի ուրիշ նշան, որի վրա գրված է «Բաբելոն»: Թերթիկների վրա գրեք Վարդապետություն և Ուխտեր 133.4–5, 14–15, որոնք նկարագրում են կամ Սիոնը կամ Բաբելոնը (ինչպես օրինակ «ամբարիշտ», « մաքուր» կամ «կործանում»), և հրավիրեք երեխաներին դնել յուրաքանչյուր թերթիկը համապատասխան նշանի տակ:

Վարդապետություն և Ուխտեր 133.19-25, 46–52

Հիսուսը կթագավորի Երկրի վրա:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Չափազանց կարևոր է պատրաստել աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին» («Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 81): Ինչպե՞ս կօգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես կարող են մասնակցել այդ վճռորոշ աշխատանքին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար, և հրավիրեք երեխաներին մի ցուցակ կազմել՝ ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին։ Այնուհետև օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 133․19 -25, 46–52 հատվածները, հրավիրեք նրանց ավելացնել որոշ բաներ իրենց ցուցակին: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկրորդ Գալուստը ուրախալի օր կլինի արդարների համար:

  • Օգնեք երեխաներին հասկանալ հատված 19-ը, խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպես է հարսը պատրաստվում իր հարսանիքին, (գուցե ինչ-որ մեկը, ով նոր է ամուսնացել, կարողանա օգնել այս զրույցին): Ինչո՞վ ենք մենք նման հարսին, ով պատրաստվում է «Փեսայի գալուն»` Հիսուս Քրիստոսին: Եթե կարծում եք օգտակար կարող է լինել, վերանայեք երեխաների հետ տասը կույսերի առակը (տես Մատթեոս 25.1–13-ը): Ինչո՞ւ է կարևոր պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ի՞նչ կարող ենք անել այժմ պատրաստվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 134․1-2

Տերը կամենում է, որ ես հնազանդվեմ օրենքին:

Չնայած աշխարհում կան տարբեր կառավարություններ, Տերը կամենում է, որ մենք «աջակցենք և սատար կանգնենք … այն կառավարությանը, որտեղ [մենք] ապրում ենք» (Վարդապետություն և Ուխտեր 134․5):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք թվել այն կանոններն ու օրենքները, որոնց իրենք հնազանդվում են: Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե ոչ ոք չհնազանդվեր օրենքներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 134.1–2-ը երեխաների հետ, օգնելով նրանց հասկանալ այն խոսքերը կամ արտահայտությունները, որոնք նրանք գուցե չեն հասկանում: Ինչո՞ւ է Տերը կամենում, որ մենք կառավարություն և օրենքներ ունենանք:

  • Գրեք յուրաքանչյուր բառը կամ արտահայտությունը տասնմեկերորդ և տասներկուերորդ հավատո հանգանակներից մի առանձին թերթիկի վրա: Խառնեք թղթերը և խնդրեք երեխաներին միասին աշխատել` դրանք ճիշտ հերթականությամբ դնելու համար։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ մենք հավատում ենք այն բաներին, ինչ ուսուցանում են այդ հավատո հանգանակները:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Յուրաքանչյուր երեխայի մի հարց տվեք, որ այն ուղղեն ընտանիքի որևէ անդամի: Օրինակ, եթե դուք սովորել եք Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին, որևէ երեխա գուցե հարցնի. «Ի՞նչ կարող ենք անել` Հիսուսի կրկին գալուն պատրաստվելու համար»:

Բարելավել մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ երեխաներին, որոնց ուսուցանում եք։ Դուք ճանաչում եք այն երեխաներին, ում ուսուցանում եք: Այս համառոտ շարադրանքում եղած գաղափարները գուցե անհրաժեշտ լինի փոփոխել` նրանց կարիքները լավագույն ձևով բավարարելու համար: Կարող եք օգտագործել այս ուրվագծում տրված ցանկացած գործնական աշխատանք, այլ ոչ միայն նրանք, որոնք գրված են տարիքային խմբի համար, որին ուսուցանում եք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,7):