Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134․ «Պատրաստվեք Փեսայի գալստին»


Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134․ «Պատրաստվեք Փեսայի գալստին», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

հինգ իմաստուն կույսերը

Փեսան գալիս է, Էլիզաբեթ Գիբբոնս

Նոյեմբերի 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 133-134

«Պատրաստվեք Փեսայի գալստին»

Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանել է․ «Ավետարանի վերականգնումը սկսվեց մի համեստ հարցով, որը ծագել էր մի համեստ տանը, և այն կարող է շարունակվել յուրաքանչյուրիս տանը» («Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 25)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ եկեղեցին գրեթե 19 ամսվա պատմություն ուներ, մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները կազմել էին հավակնոտ ծրագրեր՝ Աստծո վերջին օրերի հայտնությունները հավաքել մեկ հատորում և տպագրել 10000 օրինակ, ինչպես նաև կրկնապատկել Մորմոնի Գրքի առաջին տպաքանակը։ Դժբախտաբար, մեծ ծախսերի պատճառով այդ ծրագրերը դանդաղեցին, ապա ամբոխը հարձակվեց եկեղեցու մամուլի տան վրա այն ժամանակ, երբ տպագրությունը զարգացման փուլում էր։ Նրանք ցիրուցան արեցին չկարված էջերը, և, չնայած քաջարի սրբերը պահել էին որոշ էջեր, Պատվիրանների Գրքից ամբողջական ոչ մի օրինակ չհաջողվեց փրկել։

Վարդապետություն և Ուխտերի մեզ հայտնի 133-րդ բաժինը պետք է լիներ Պատվիրանների Գրքի հավելվածը՝ Տիրոջ հրատարակված հայտնություններից հետո եկող զորավոր եզրափակում։ Այն նախազգուշացնում է գալիք դատաստանի օրվա մասին և վերարտադրում է ժամանակակից հայտնության կոչը՝ հեռանալ աշխարհիկից, որը Բաբելոնի խորհրդանիշն է, կառուցել Սիոնը, պատրաստվել Երկրորդ Գալուստին, և տարածել այս ուղերձը «ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի» (հատված 37)։ Թեև Պատվիրանների Գրքի նախնական ծրագրերը չիրականացան, այս հայտնությունը հիշեցում և վկայություն է, որ Տիրոջ գործը հնարավոր չէ խափանել, «քանզի նա կմերկացնի իր սուրբ բազուկը …, և երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն իրենց Աստծո փրկությունը» (հատված 3

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 133

Վարդապետություն և Ուխտերի ճշմարտությունները կարող են պատրաստել ինձ՝ Աստծո գործը կատարելուն։

Գրքերը երբեմն ավարտվում են եզրափակիչ մասով, որը վերահաղորդում կամ ամփոփում է գրքի հիմնական կետերը։ Բաժին 133-ն ի սկզբանե նախատեսված էր լինելու Պատվիրանների Գրքի եզրափակիչ մասը, և օգտակար կլինի բաժինը կարդալուց հիշել այդ մասին։ Տերը Իր գործի ո՞ր դրույթներն է շեշտում։ 57-62 հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ՝ Տերն ինչպիսի՞ դեր է ցանկանում, որ դուք ունենաք Իր աշխատանքի մեջ։

Վարդապետություն և Ուխտեր 133․1-19

Տերը ցանկանում է, որ ես պատրաստվեմ Իր Երկրորդ Գալուստին։

Ե՛վ բաժին 1-ը՝ Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ նախաբանը, և՛ բաժին 133-ը՝ գրքի ի սկզբանե նախատեսված հավելվածը սկսվում են Տիրոջ նույն կոչով․ «Ականջ դրեք, ով իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ» (Վարդապետություն և Ուխտեր 1․1, 133․1)։ Ի՞նչ է նշանակում ականջ դնել (տես Սուրբ գրքերի ուղեցույցը, «Ականջ դնել», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ո՞ր հրավերներին կամ հրահանգներին է Տերը ցանկանում, որ դուք ականջ դնեք Վարդապետություն և Ուխտեր 133․1-19-ում։ Դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել Նրա Գալուստին ավելի լավ պատրաստվելու համար։ Ինչպե՞ս կօգնեք պատրաստվելու հարցում ձեր շրջապատի մարդկանց։

Տես նաև Մատթեոս 25․1-13, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 81-84։

Վարդապետություն և Ուխտեր 133․19-56

Երկրորդ Գալուստը ուրախ իրադարձություն է լինելու արդարների համար։

Երբ Վարդապետություն և Ուխտեր 133․19-32 հատվածներում կարդաք Փրկիչի Երկրորդ Գալուստն ուղեկցող իրադարձությունների մասին, խորհեք, թե դրանք ի՞նչ են ձեզ պատմում Փրկիչի և Նրա աշխատանքի մասին։ Ի՞նչ հնարավոր հոգևոր կիրառություններ կարող եք տեսնել այս իրադարձությունների նկարագրերում։

Երբ կարդում եք Փրկիչի վերադարձի նկարագրությունը 32-56 հատվածներում, ի՞նչն է ստիպում ձեզ անհամբեր սպասել այդ մեծ օրվան։ Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում Տիրոջ սերը Իր ժողովրդի հանդեպ։ Կարող եք գրի առնել ձեր անձնական փորձառությունները, ներառյալ «[ձեր] Տիրոջ ողորմությունը, և այն ամենը, ինչ նա շնորհել է [ձեզ] իր բարությամբ» (հատված 52

Վարդապետություն և Ուխտեր 134

«Կառավարությունները հաստատվել են Աստծու կողմից՝ մարդու օգտի համար»։

Կառավարության հետ վաղեմի սրբերի հարաբերությունները բարդ էին: Երբ սրբերին բռնի ուժով դուրս հանեցին Միսսուրիի Ջեկսոն գավառից, 1833 թվականին, նրանք տեղական կամ ազգային կառավարությունից ոչ մի օգնություն կամ փոխհատուցում չստացան, չնայած դիմել էին օգնության խնդրանքով։ Միևնույն ժամանակ, եկեղեցուց դուրս որոշ մարդիկ մեկնաբանեցին Սիոնի մասին ուսմունքները՝ ասելով, որ սրբերը մերժել են երկրային կառավարությունների իշխանությունը։Վարդապետություն և Ուխտեր 134 բաժինը գրվել է մասնավորապես նրա համար, որ հստակեցնի կառավարության վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը։

Եկեղեցու անդամներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն կառավարություններին։ Ուսումնասիրելով բաժին 134-ը, կազմեք երկու ցուցակ. առաջինում ընդգրկեք սկզբունքներ կառավարությունների մասին, երկրորդում՝ քաղաքացիների պարտականությունների։ Այս գաղափարներն ինչո՞վ էին օգտակար վաղեմի սրբերի համար։ Ինչքանո՞վ են դրանք կիրառելի ձեր ապրելավայրում։

Տես նաև Հավատո Հանգանակներ 1․11-12, Gospel Topics, “Religious Freedom,” topics.ChurchofJesusChrist.org։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 133․4-14։Սիոնի հոգևոր հականիշը Բաբելոնն է՝ հին քաղաքը, որը սուրբ գրություններում միշտ խորհրդանշում է ամբարշտությունն ու հոգևոր գերությունը (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, “Come to Zion,” Ensign or Liahona, Nov. 2008, 37, Սուրբ գրքերի ուղեցույց, «Բաբել, Բաբելոն», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Արդյոք կա՞ ինչ-որ բան, որ դուք պետք է անեք ընտանիքով, որպեսզի հոգևոր իմաստով, «դուրս [գաք] Բաբելոնից» (հատված 5), և «առաջ գնա[ք] դեպի Սիոնի հողը» (հատված 9

Վարդապետություն և Ուխտեր 133․20-33։Երբ միասին կարդաք այս հատվածները, կարող եք ընտանիքով նկարել Երկրորդ Գալուստի մասին նկարներ, ինչպես որ դուք այն պատկերացնում եք։ Կարող եք նաև աղոթել կամ երգել որևէ երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «Երբ Նա վերադառնա» (Երեխաների երգարան,46)։

Վարդապետություն և Ուխտեր 133․37-39։Գուցե ձեր ընտանիքին հաճելի լինի կարդալ այս հատվածները «բարձր ձայնով» (հատված 38)։ Ի՞նչ է նշանակում՝ բարձր ձայնով կիսվել ավետարանով։ Ի՞նչ ճշմարտություններով մենք կարող ենք կիսվել։

Վարդապետություն և Ուխտեր 134․1-2։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ կառավարության կարևորությունը, կարող եք քննարկել նմանատիպ հարցեր․ ինչպե՞ս է մեր ընտանիքն օրհնվել, ունենալով կանոններ։ Մեր երկիրն ինչպե՞ս է օրհնվել, ունենալով օրենքներ։ Դուք կարող եք նաև պատրաստել կամ ներկել ձեր երկրի դրոշը, կամ անգիր սովորել տասնմեկերորդ և տասներկուերորդ հավատո հանգանակները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ․ “Come, Ye Children of the Lord,” Hymns, no.58։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ուսուցանեք հստակ և պարզ վարդապետություն: Տերը նկարագրում է Իր ավետարանը «պարզ» ու «հասարակ» բառերով (Վարդապետություն և Ուխտեր 133․57)։ Այս բառերն ի՞նչ են հուշում ձեզ ավետարանը ձեր ընտանիքին ուսուցանելու մասին։

Քրիստոսը կարմիր պատմուճանով

Քրիստոսը կարմիր պատմուճանով, Միներվա Թեյչերթ