Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136․ «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Նոյեմբերի 22-28-ը
Վարդապետություն և Ուխտեր 135-136
«Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ»
Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 135-136 բաժինները, Տերը կարող է ձեզ գաղափարներ հուշել, օգնելով կիրառել կարդացածը։ Երբ դա տեղի ունենա, գրի առեք այն, ինչ Նա ձեզ ուսուցանում է։
Գրի առեք ձեր տպավորությունները
1844 թվականի հունիսի 27-ի կեսօրին Ջոզեֆ և Հայրում Սմիթները կրկին հայտնվեցին բանտում, Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի հետ միասին։ Նրանք գիտեին, որ անմեղ են՝ զերծ ցանկացած հանցանքից, բայց ենթարկվեցին՝ հույս ունենալով իրենց ձերբակալությամբ կանխել Նավուում սրբերի հանդեպ կատարվող բռնությունները։ Սա առաջին անգամը չէր, որ Եկեղեցու թշնամիները բանտարկում էին մարգարե Ջոզեֆին, բայց այս անգամ նա կարծես գիտեր, որ ողջ չէր վերադառնալու։ Նա և իր ընկերները փորձում էին մխիթարել միմյանց՝ կարդալով Մորմոնի Գիրքը և երգելով հիմները: Այնուհետև հնչեցին կրակոցները, և մի քանի րոպեի ընթացքում ավարտվեց Ջոզեֆ Սմիթի և նրա եղբոր՝ Հայրումի մահկանացու կյանքը:
Այնուամենայնիվ, դա աստվածային գործի վերջը չէր, որում նրանք ընդգրկվել էին։ Եվ դա նաև Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վերջը չէր։ Դեռ անելիքներ կային, և հայտնություններ կային ստանալու, որպեսզի Եկեղեցին առաջնորդվեր։ Մարգարեին սպանելով՝ հնարավոր չէր սպանել Աստծո գործը։
Տես Saints, 1:521–52։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 135, 136․37-39
Ջոզեֆ և Հայրում Սմիթները սեփական արյամբ կնքեցին իրենց վկայությունները։
Պատկերացրեք, թե դուք ինչ կզգայիք, եթե ապրեիք Նավուում այն ժամանակ, երբ սպանվեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները (տես Saints, 1:554–55)։ Ինչպե՞ս կփորձեիք հասկանալ այս ողբերգական դեպքը։Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը, որն առաջին անգամ տպագրվեց նահատակությունից երեք ամիս անց, կարող էր օգնել։ Կարող եք նշել բառեր և արտահայտություններ, որոնք ձեզ հասկացողություն և վստահություն կտային։ Ինչպե՞ս կպատասխանեք այսպիսի հարց տվող մարդուն. «Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Իր մարգարեն սպանվի»։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 5․21–22, 6․29–30, “Remembering the Martyrdom,” Revelations in Context, 299–306, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ, 522–23, 529–40, Մ․ Ռասել Բալլարդ, «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը»: Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 8-11։
Վարդապետություն և Ուխտեր 135․3
Ջոզեֆ Սմիթն ավելին է արել մեր փրկության համար, քան որևէ մեկը, բացի Հիսուս Քրիստոսից:
Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք՝ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ: Դրանցից քանի՞սն եք ստացել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կատարած առաքելության շնորհիվ։Վարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածում թվարկվում են Առաջին Տեսիլքին հաջորդած 24 տարիների ընթացքում Ջոզեֆ Սմիթի կատարած հրաշալի գործերից մի քանիսը։ Դրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել անձամբ ձեր ու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա։ Գրի առեք ձեր վկայությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին։ Ո՞վ կարող է ձեր վկայությունը լսելու կարիքն ունենալ։
Տերն ինձ խորհուրդ է տալիս կյանքում «ճամփորդելու» վերաբերյալ։
Նավուից արտաքսվելուց հետո սրբերը երկար ճամփորդեցին դեպի Սոլթ Լեյքի դաշտավայր, իսկ առաջին մի քանի հարյուր մղոնները դանդաղ էին ընթանում և թշվառ պայմաններում։ Բրիգամ Յանգը, ով այդ ժամանակ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ ղեկավարում էր Եկեղեցին, մտահոգ էր, թե սրբերն ինչպես են դիմանալու ճանապարհի մյուս կեսն անցնելիս։ Նա հիմնեց ժամանակավոր ճամբար, որը կոչվում էր Վինթեր Քուորթերս և Աստծուց առաջնորդություն խնդրեց։ Ի պատասխան՝ Տերը նրան հայտնություն տվեց, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնում։ Ի թիվս այլ բաների, այս հայտնությունը սրբերին հիշեցրեց, «որ ճամփորդության ընթացքը նրանց համար նույնքան կարևոր էր, որքան նպատակակետին հասնելը» և «օգնեց արևմտյան գաղթը դժբախտ անհրաժեշտությունից վերածել կարևոր, ընդհանուր հոգևոր փորձի» (“This Shall Be Our Covenant,” Revelations in Context, 308)։
Մտապահեք այս համատեքստը, երբ կարդաք բաժին 136-ը։ Ի՞նչ խորհուրդ գտաք, որը կօգնի ձեր կյանքում դժվար փորձությունը վերածել «կարևոր … հոգևոր փորձի»։ Կարող եք նաև խորհել, թե այդ խորհուրդն ինչպես կօգնի ձեզ կատարել Տիրոջ կամքը ձեր կյանքում, քանի որ այն օգնել էր վաղեմի սրբերին դժվար ճանապարհ անցնել դեպի Արևմուտք:
Տես նաև “This Shall Be Our Covenant,” Revelations in Context, 307–14; Church History Topics, “Succession of Church Leadership,” ChurchofJesusChrist.org/study/history/topics։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 135․1, 3։Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում` Ջոզեֆ Սմիթը «կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ», ընտանիքով կարող եք դիտել “Testimony of the Book of Mormon” տեսանյութը (ChurchofJesusChrist.org, տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, “Safety for the Soul,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 88–90): Այս հատվածներում ի՞նչն է մեզ տպավորում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի հավատարիմ լինել մեր վկայություններին, նույնիսկ, եթե մեզանից չի պահանջվում մեր կյանքը տալ հանուն դրանց։
-
Վարդապետություն և Ուխտեր 135․3Քննարկելու համար, թե ինչ է նշանակում այն հայտարարությունը, որ Ջոզեֆ Սմիթը «ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուսից», կարող եք վերանայել այն ամենը, ինչ այս տարի ընտանիքով ուսումնասիրել եք Ջոզեֆ Սմիթի մասին։ Կարող եք օգտագործել այս օժանդակ նյութի նկարները, որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հիշել այն, ինչ սովորել են, և հրավիրեք նրանց պատմել իրենց դուր եկած պատմությունները կամ ուսմունքները։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ մարգարե Ջոզեֆ Սմիթի և այն բանի համար, ինչ Տերն իրագործել է նրա միջոցով։ Կարող եք նաև դիտել տեսանյութ՝ «Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման մարգարեն» (ChurchofJesusChrist.org)։
-
Վարդապետություն և Ուխտեր 136։Երբ Տերը հայտնեց բաժին 136-ը, սրբերը երկար, դժվարին ճամփորդություն էին կատարում Բրիգամ Յանգի ղեկավարությամբ (տես բաժիններ 58, 60, և 62 Վարդապետություն և Ուխտերի Պատմություններում, 206–8, 211–16, 222–24)։ Երբ միասին կարդաք բաժին 136-ը, մտածեք, թե ձեր ընտանիքն ինչ դժվարությունների կարող է հանդիպել։ Ի՞նչ խորհուրդ ենք գտնում այս հայտնության մեջ, որն օգնում է մեզ օգտվել Տիրոջ օգնությունից և զորությունից։
-
Վարդապետություն և Ուխտեր 136․4։Ի՞նչ է նշանակում «կքայլենք Տիրոջ բոլոր կանոններով»։ Մեր ստացած արարողություններն ինչպե՞ս են ազդում մեր առօրյա կյանքի վրա։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում։
Առաջարկվող երգ․ «Փառք տանք մարդուն» հիմներ, հ. 27։