Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128․ «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»


Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128․ «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

ընտանիքը նախնիների հետ հոգևոր աշխարհում

Մենք նրանց հետ և նրանք մեզ հետ, Քեթլին Քոննոլի

Նոյեմբերի 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 125-128

«Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»

Վարդապետություն և Ուխտեր 125-128 բաժիններն ուսումնասիրելիս չմոռանաք գրի առնել ձեր զգացումները, որպեսզի կարողանաք հիշել դրանք և կիսվել ուրիշների հետ։

Գրի առեք ձեր տպավորությունները

1840 թվականի օգոստոսին վշտահար Ջեյն Նեյմանը լսեց Մարգարե Ջոզեֆի խոսքը՝ իր ընկեր Սեյմուր Բրունսոնի թաղման արարողության ժամանակ։ Ջեյնի դեռահաս որդին՝ Սայրուսը նույնպես վերջերս էր մահացել։ Նրա վշտին ավելացել էր այն փաստը, որ Սայրուսը մկրտված չէր, և Ջեյնը անհանգստացած էր, չիմանալով, թե դա ինչպես կանդրադառնար նրա հավերժական հոգու համար: Ջոզեֆը գիտեր, թե Ջեյնն ինչ էր զգում, քանի որ ինքը նույնն էր մտածում իր սիրելի եղբոր՝ Ալվինի մասին, ով նույնպես մահացել էր նախքան մկրտվելը։ Այդպիսով, մարգարեն որոշեց Ջեյնի և մյուսների հետ, ովքեր ներկա էին թաղման արարողությանը, կիսվել նրանով, թե Տերն ինչ էր հայտնել իրեն այն մարդկանց մասին, ովքեր մահացել են՝ առանց ավետարանի արարողությունները ստանալու։

Մահացածների համար կատարվող մկրտության վարդապետությունը ոգևորեց սրբերին. նրանց մտքերն անմիջապես դարձան դեպի հանգուցյալ ծնողները, տատիկներն ու պապիկները և ընտանիքի մյուս անդամները։ Այժմ հույս կար նրանց համար։ Ջոզեֆը կիսում էր նրանց ուրախությունը։ Նա ուրախ և խանդավառ խոսքերով փոխանցեց այն, ինչ Տերն ուսուցանել էր իրեն մահացածների փրկության մասին. «Թող սարերն ուրախությունից գոչեն, և դո՛ւք, բոլո՛ր հովիտներ, բարձր աղաղակեք. և դո՛ւք, բոլո՛ր ծովեր և ցամաքներ, պատմեք զարմանալիքները ձեր Հավերժական Թագավորի»(Վարդապետություն և Ուխտեր 128․23

Տես Saints, 1:415–27; “Letters on Baptism for the Dead,” Revelations in Context, 272–76.

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 126

Տերը ցանկանում է, որ ես հոգ տանեմ իմ ընտանիքի անդամների մասին։

Անգլիայում ծառայած մի քանի միսիաներից վերջինի ավարտից հետո տուն վերադառնալով, Բրիգամ Յանգը Տիրոջից մեկ այլ կարևոր կոչում ստացավ՝ «առանձնակի հոգալ [իր] ընտանիքի համար» (հատված 3), որը չարչարանքներ էր կրել իր բացակայության ժամանակ։ Երբ խորհեք, թե 126-րդ բաժնի այս և մյուս խորհուրդներն ինչպես են վերաբերում ձեզ, կարող եք կարդալ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության նախկին նախագահ Բոննի Լ․ Օսկարսոնի խոսքերը․

«Հիշե՛ք, որ ամենամեծ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լինել հենց ձեր դիմաց։ Սկսեք ձեր ծառայությունը ձեր տներում և ձեր ընտանիքներից։ Սրանք այն հարաբերություններն են, որ կարող են հավերժ լինել։ Նույնիսկ, եթե, և հատկապես, եթե ձեր ընտանիքը գտնվում է կատարյալից հեռու իրավիճակում, դուք կարող եք ուղիներ գտնել ծառայելու, բարձրացնելու և զորացնելու։ Սկսեք այնտեղից, որտեղ կանգնած եք, սիրեք նրանց, ինչպիսին կան և պատրաստվեք այն ընտանիքի համար, որը դուք ցանկանում եք ունենալ ապագայում» («Կարիքները մեր առջև են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 27)։

Տես նաև “Take Special Care of Your Family,” Revelations in Context, 242–49.

Վարդապետություն և Ուխտեր 127․2-4

Տերը գիտի իմ ուրախ և տխուր պահերը։

1842 թվականի օգոստոսին կեղծ մեղադրանքները և ձերբակալության սպառնալիքը կրկին ստիպեցին Ջոզեֆ Սմիթին թաքնվել։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որ նա գրել էր սրբերին այդ ընթացքում (այժմ՝ Վարդապետություն և Ուխտեր 127), լի են լավատեսությամբ և ուրախությամբ։ Ի՞նչ են ուսուցանում Աստծո մասին 2-4 հատվածները, դուք ինչպե՞ս կարող եք վերաբերվել անձնական փորձություններին։

Կարող եք գրել, թե ինչպես է Տերը սատարում ձեզ ձեր կյանքի «խորը ջրերում»։

Վարդապետություն և Ուխտեր 127․5-8, 128․1-8

«Ինչ-որ դուք կապեք երկրի վրա, կապված լինի երկնքում»:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 127․5-8, 128․1-8 հատվածները, փնտրեք պատճառները, թե ինչու Տերը Ջոզեֆ Սմիթին հատուկ ցուցումներ տվեց՝ մահացածների համար կատարվող մկրտությունները գրանցելու վերաբերյալ։ Ի՞նչ եք սովորում այդտեղից Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։

երիտասարդը ընտանեկան անվանաքարտերը ձեռքին

Մեր նախնիների համար տաճարային ծառայություններ կատարելու շնորհիվ մեր սրտերը կապվում են նրանց հետ։

Վարդապետություն և Ուխտեր 128․5-25

Իմ նախնիների փրկությունը էական է իմ փրկության համար։

Նրանից, ինչ Աստված բացահայտեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, պարզ է դառնում, թե ինչու մեր նախնիները, ովքեր չէին մկրտվել այս կյանքում, իրենց փրկության հարցում մեր օգնության կարիքն ունեն։ Իսկ ձեր կարծիքով, մեր նախնիների փրկությունն ինչո՞ւ է «անհրաժեշտ և էական մեր փրկության համար» (տես Վարդապետություն և Ուխտեր 128․15-18, շեշտադրումն ավելացված է)։

5-րդ հատվածն ուսուցանում է, որ մահացածների համար կատարվող մկրտության արարողությունը «նախապատրաստ[վ]ել է աշխարհի հիմնադրումից առաջ»։ Այդ ճշմարտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Աստծո և Նրա ծրագրի մասին։ Ի՞նչ նոր գիտելիք եք դուք ստանում Նախագահ Հենրի Բ․ Այրինգի ելույթից՝ («Աստծո ընտանիքի հավաքումը»Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 19-22)։

Քահանայության արարողությունների և մահացածների մկրտության մասին ուսուցանելիս Ջոզեֆ Սմիթն օգտագործել է «կապող զորություն», «կապակցող օղակ» և «կատարյալ մի միացում» արտահայտությունները։ Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 128․5-25 հատվածները, փնտրեք այս և նմանատիպ այլ արտահայտություններ։ Որո՞նք են այն բաները, որ Հիսուս Քրիստոսի միջոցով կարող են կապվել մեկը մյուսի հետ, մահացածների համար կատարվող քահանայության արարողությունների շնորհիվ։ Ինչո՞ւ է «համարձակ» բառը տեղին՝ մահացածների փրկության վարդապետությունը նկարագրելու համար (տես 9-11 հատվածները

19-25 հատվածների Ջոզեֆ Սմիթի խոսքերից որո՞նք են տպավորիչ ձեզ համար։ Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում այն եղանակի վրա, որով դուք վերաբերվում եքձեր նախնիների համար կատարվող տաճարային ծառայությանը, և ի՞նչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել (գաղափարների համար տես FamilySearch.org/discovery կայքը)։

Տես նաև Ա Կորնթացիս 15․29, Դեյլ Գ․ Ռենլանդ, «Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում», Ensign or Լիահոնա, մայիս 2018, 46-49, “A Sacrifice of Time” and “Their Hearts Are Bound to You,” videos, ChurchofJesusChrist.org։

2:54
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 126։Բրիգամ Յանգին տրված այս խորհուրդը կարդալով, ձեր ընտանիքը կարող է ոգեշնչում զգալ՝ խոսելու այն մասին, թե ինչպես կարող եք ավելի շատ ժամանակ հատկացնել և «առանձնակի հոգալ» (հատված 3) միմյանց համար։

Վարդապետություն և Ուխտեր 128․15-18։Որո՞նք են ընտանեկան պատմության աշխատանքի փրկող և կատարելագործող օրհնությունները։ Որոշ գաղափարներ կարող եք գտնել “The Promised Blessings of Family History” տեսանյութում (ChurchofJesusChrist.org) կամ ընտանեկան պատմության մասին երգում, օրինակ, «Ընտանեկան պատմություն» (Երեխաների երգարան, 100)։

3:23

Վարդապետություն և Ուխտեր 128․18։Թղթից շղթա պատրաստեք, օղակների վրա գրելով ընտանիքի անդամների և նախնիների անունները` ցույց տալով, թե ընտանեկան պատմությունն ու տաճարային աշխատանքը ինչպես են «կապակցող օղակ» հանդիսանում՝ միացնելով մեզ մեր նախնիների հետ։ Գուցե հետազոտեք FamilySearch.org կայքը, որպեսզի գտնեք ընտանիքի անդամների անուններ և տեսնեք, թե որքան է երկարում ձեր շղթան։

Վարդապետություն և Ուխտեր 128․19-23Թերևս ընտանիքի անդամները կարող են փնտրել այս հատվածներում բառեր, որոնք ցույց են տալիս Ջոզեֆ Սմիթի հիացմունքը Հիսուս Քրիստոսի ավետարանով և մահացածների փրկության աշխատանքով։ Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ իրենք նույնն են զգացել այդ աշխատանքի հանդեպ, կամ կարող եք միասին փնտրել այդպիսի փորձառություններ FamilySearch.org/discovery կայքում։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ․ «Ընտանեկան պատմություն», Երեխաների երգարան, 100։

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Մկրտություն մահացածների համար․ «նոր և փառահեղ թեմա»

Նավու տաճարի մկրտության ավազանի էսքիզը

Էսքիզում պատկերված է Նավու տաճարի մկրտության ավազանը՝ տեղադրված տասներկու ցուլերի մեջքին։

Ֆիբի և Վիլֆորդ Վուդրուֆներ

Ֆիբի Վուդրուֆն ապրում էր Նավուի մոտակայքում, այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթը սկսեց ուսուցանել մահացածների մկրտության մասին։ Նա գրեց այդ մասին իր ամուսնուն՝ Վիլֆորդին, ով ծառայում էր իր միսիան Անգլիայում․

«Եղբայր Ջոզեֆը … հայտնությամբ իմացել է, որ այս եկեղեցու մարդիկ կարող են մկրտվել իրենց հարազատների համար, ովքեր մահացել են և հնարավորություն չեն ունեցել լսելու այս ավետարանը, այդ թվում՝ իրենց երեխաների, ծնողների, եղբայրների, քույրերի, տատիկների ու պապիկների, հորեղբայրների, քեռիների, հորաքույրների և մորաքույրների համար։ … Հենց որ նրանք մկրտվեն իրենց բարեկամների համար, այդ մարդիկ ազատվում են բանտից, և նրանց հնարավորություն է տրվում մասնակցել հարությանը և գնալ սելեստիալ արքայություն․ այս վարդապետությունը գրկաբաց ընդունվեց եկեղեցու կողմից, և նրանք առաջ են գնում մարդկանց մեջ, ոմանք նույնիսկ 16 անգամ են մկրտվում … մեկ օրում»։1

Ավելի ուշ, Վիլֆորդ Վուդրոֆն այս սկզբունքի մասին ասել է. «Այն պահին, երբ ես լսեցի այդ լուրը, հոգիս լցվեց ուրախությամբ։ … Դրանից հետո ես մկրտվեցի իմ բոլոր մահացած բարեկամների համար, ում մասին կարող էի մտածել։ … Իմ մեջ ցանկություն առաջացավ ալելուիա կանչելու, երբ մեզ հայտնություն տրվեց մահացածների համար մկրտության վերաբերյալ։ Ես զգացի, որ մենք իրավունք ունենք ուրախանալու Երկնքի օրհնություններով»։2

Վայլեթ Քիմբալ

Քույր Վուդրուֆի նման, Վայլեթ Քիմբալը նույնպես լսել էր մահացածների մկրտության լուրն այն ժամանակ, երբ նրա ամուսինը՝ Հեբերը մեկնել էր քարոզելու ավետարանը։ Նա գրել է ամուսնուն․

«Նախագահ Սմիթը խոսեց մի նոր ու հիանալի թեմայի մասին, … որն աշխուժություն առաջացրեց եկեղեցում։ Դա մահացածների համար մկրտվելու մասին էր։ Պողոսը խոսում է այդ մասին Ա Կորնթացիս 15-րդ գլխի 29-րդ հատվածում։ Ջոզեֆը հայտնության միջոցով ավելի լիարժեք բացատրություն է ստացել այդ թեմայով։ … Դա այս եկեղեցու արտոնությունն է՝ մարդիկ կարող են մկրտվել իրենց բոլոր նախնիների համար, ովքեր մահացել են նախքան այս ավետարանի ի հայտ գալը, ընդհուպ ապուպապերն ու ապուտատերը։ … Այսպես անելով մենք հանդես ենք գալիս որպես գործակալներ նրանց համար և Առաջին Հարության մեջ առաջ գալու արտոնություն ենք տալիս նրանց: Նա ասում է, որ ավետարանը քարոզվելու է նրանց … բայց այդպիսի բան չկա, որ հոգիները մկրտվեն։ … Այն պահից, երբ այդ կարգը քարոզվեց այստեղ, գետի ջրերը շարունակ զբաղված են։ Համաժողովի ժամանակ գետի մեջ երբեմն միաժամանակ մկրտվում էին ութից տասը երեցներ։ … Ես ուզում եմ մկրտվել մայրիկիս համար։ Ես մտածեցի, որ սպասեմ քո վերադարձին, բայց վերջին անգամ, երբ Ջոզեֆը խոսեց այդ թեմայի շուրջ, նա բոլորին խորհուրդ տվեց աչալուրջ լինել, գործի անցնել և որքան հնարավոր է շուտ ազատել բարեկամներին գերությունից։ Ուստի, կարծում եմ, որ այս շաբաթ կգնամ, քանի որ հարևաններից շատերն են գնալու։ Ոմանք արդեն մկրտվել են մի քանի անգամ։ … Ինչպես տեսնում ես, բոլորին հնարավորություն է տրվում։ Մի՞թե սա հիանալի վարդապետություն չէ»:3

Ֆիբի Չեյզ

Երբ Նավու տաճարում մկրտության ավազանն արդեն պատրաստ էր, մահացածների համար մկրտությունները սկսեցին կատարվել այդտեղ՝ գետի փոխարեն։ Նավուի բնակիչ Ֆիբի Չեյզը՝ մայրիկին գրելով տաճարի մասին, նկարագրել է մկրտության ավազանը, որպես մի տեղ, որտեղ «մենք կարող ենք մկրտվել մեր մահացածների համար և ազատիչներ դառնալ Սիոն սարի վրա»։ Նա շարունակել է պատմել․ «Այդ ավազանում ես մկրտվել եմ իմ սիրելի հայրիկի և մյուս մահացած բարեկամների համար։ … Այժմ ես ուզում եմ իմանալ քո հայրիկի ու մայրիկի անունները, որպեսզի կարողանամ ազատել նրանց, քանի որ ցանկանում եմ օգնել մահացածներին։ … Տերը կրկին խոսել է և վերականգնել է հին կարգը»։4

Սալլի Ռենդալ

Ընկերներին և ընտանիքի անդամներին մահացածների մկրտության մասին գրելիս, Սալլի Ռենդալը հիշատակել է իր որդու՝ Ջորջի մահվան մասին․

«Օ՜հ, ինչ դժվար փորձության ժամանակ էր դա ինձ համար, և դեռ թվում է, որ ես չեմ կարող հաշտվել դրա հետ, բայց … նրա հայրը մկրտվեց նրա համար և ինչպիսի փառահեղ բան է, որ մենք հավատանք և ստանանք ավետարանի լրիվությունը, ինչպես հիմա քարոզվում է, և կարողանանք մկրտվել մեր բոլոր մահացած բարեկամների համար և փրկենք նրանց, նույնիսկ այնքան հեռավոր՝ որքան կկարողանանք նրանց մասին տվյալներ ունենալ։

Ակնկալում եմ, որ գրեք ինձ մեր բոլոր ազգականների անունները, որոնք մահացած են, առնվազն մինչև պապերն ու տատերը։ Ես մտադիր եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի փրկեմ իմ բարեկամներին, և շատ ուրախ կլինեմ, եթե ձեզանից ոմանք գային և օգնեին ինձ, քանի որ դա մեծ աշխատանք է և դժվար է միայնակ կատարել։ … Ենթադրում եմ, որ դուք կմտածեք, թե սա տարօրինակ վարդապետություն է, սակայն դուք կպարզեք, որ այն ճշմարիտ է»։5

Նշումներ

  1. Phebe Woodruff letter to Wilford Woodruff, Oct. 6, 1840, Church History Library, Salt Lake City; spelling and punctuation modernized.

  2. Wilford Woodruff, “Remarks,” Deseret News, May 27, 1857, 91; punctuation modernized.

  3. Vilate Kimball letter to Heber C. Kimball, Oct. 11, 1840, Church History Library, Salt Lake City; spelling and punctuation modernized.

  4. Phebe Chase letter, undated, Church History Library, Salt Lake City; spelling and punctuation modernized. Երբ սրբերը սկսեցին կատարել մկրտություններ մահացածների համար, նույն անհատները երբեմն մկրտվում էին երկու սեռերի նախնիների համար։ Հետագայում բացահայտվեց, որ տղամարդիկ պետք է մկրտվեն տղամարդկանց համար, իսկ կանայք՝ կանանց։

  5. Sally Randall letter, Apr. 21, 1844, Church History Library, Salt Lake City; spelling and punctuation modernized.

Օգդեն Յուտա տաճարի մկրտության ավազանը

Օգդեն Յուտա տաճարի մկրտության ավազանը տեղադրված է տասներկու ցուլերի մեջքին։