Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132. «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է»


Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132․ «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է Նավու քաղաքում

Ջոզեֆ Սմիթը Նավուում, 1840, Թեոդոր Գորկա

Նոյեմբերի 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 129-132

«Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է»

129-132 բաժիններն ուսուցանում են շատ արժեքավոր սկզբունքներ, որոնցից միայն մի քանիսն են քննարկվում այս օժանդակ նյութում։ Ի՞նչ այլ ճշմարտություններ եք գտնում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Բրիգամ Յանգը Ջոզեֆ Սմիթի մասին մի անգամ ասել է. «Նա կարող էր երկնային բաները դյուրին դարձնել մարդկանց հասկացողության համար» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 499-500)։ Սա հատկապես վերաբերում է 1840-ական թվականներին Նավու քաղաքում մարգարեի բացահայտած ուսմունքներին, որոնցից մի քանիսը զետեղված են Վարդապետություն և Ուխտեր 129-132 բաժիններում։ Ինչպիսի՞ն է Փրկիչը։ «Նա մեզ նման մարդ է»: Ինչպիսի՞ն է երկինքը։ «Միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 130․1-2), և այս աշխարհում մեր ամենացանկալի ընտանեկան հարաբերությունները, եթե դրանք կնքված լինեն պատշաճ իշխանությամբ, «ամբողջությամբ ուժի մեջ կլինեն» հաջորդ աշխարհում (Վարդապետություն և Ուխտեր 132․19)։ Այսպիսի ճշմարտությունների շնորհիվ մենք կզգանք, որ երկինքն այնքան էլ հեռու չէ։ Այն փառավոր է, միևնույն ժամանակ՝ հասանելի։

Բայց երբեմն Աստված կարող է խնդրել մեզ որոշ բաներ անել, որոնք այնքան դժվար են, որ անիրագործելի են թվում։ Վաղեմի սրբերից շատերի համար բազմակի ամուսնությունը այդպիսի մի պատվիրան էր։ Մեկից ավել կանանց հետ ամուսնանալու պատվիրանը հավատքի մեծ փորձություն էր Ջոզեֆ Սմիթի, նրա կնոջ՝ Էմմայի և գրեթե բոլորի համար, ովքեր ստացան այն։ Այս փորձության միջով անցնելու համար նրանք պետք է ավելին ունենային, քան պարզապես համակրանքն էր վերականգնված ավետարանի հանդեպ, նրանց անհրաժեշտ էր ունենալ հավատք առ Աստված, որը շատ ավելի խորը կլիներ, քան անձնական ցանկությունները կամ նախապաշարմունքը: Այդ պատվիրանն այսօր չկա, բայց այն մարդկանց հավատարիմ օրինակը, ովքեր ապրել են այդ պատվիրանի համաձայն, մնացել է։ Եվ այդ օրինակը ոգեշնչում է մեզ, երբ մեզանից պահանջվում է կատարել մեր «զոհաբերությունները՝ ի հնազանդություն» (Վարդապետություն և Ուխտեր 132․50

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 130-131

Ջոզեֆ Սմիթը բացահայտել է ճշմարտություններ Աստվածագլխի և «գալիք աշխարհի» մասին։

Դուք կարող եք նկատել, որ 130-131 բաժինները տարբերվում են Վարդապետություն և Ուխտերի մյուս բաժիններից։ Դա այն պատճառով է, որ 130-131 բաժինները գրվել են Ջոզեֆ Սմիթի գործավարներից մեկի՝ Վիլյամ Քլեյթոնի գրառումների հիման վրա, որոնք վերջինս կատարել էր Մարգարեի ուսուցման ժամանակ։ Արդյունքում, այս հատվածներն ավելի շատ ճշմարտությունների հավաքածու են, քան՝ հավաքական, թելադրված հայտնություններ։ Նույնիսկ այդ դեպքում, այս ճշմարտություններից շատերն ունեն մի շարք ընդհանուր դրույթներ։ Օրինակ, դուք կարող եք կարդալ 130-131 բաժինները, մտքում ունենալով հետևյալ հարցերը․ Ես ի՞նչ եմ սովորում Աստծո մասին։ Ի՞նչ եմ ես սովորում մահկանացու կյանքից հետո եկող կյանքի մասին։ Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա։

Տես նաև “Our Hearts Rejoiced to Hear Him Speak,” Revelations in Context, 277–80.

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․7, 13-25

Երկնային Հայրը հնարավոր է դարձրել, որ ընտանիքները հավերժ լինեն։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված մխիթարիչ ճշմարտություններից մեկն այն է, որ ամուսնությունն ու ընտանեկան հարաբերությունները կարող են տևել հավերժ։ Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնել է այդ հարաբերությունները հավերժ դարձնելու համար անհրաժեշտ արարողություններն ու իշխանությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 132․7, 18-19Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․7, 13-15 հատվածները կարդալիս մտածեք ընտանեկան այն հարաբերությունների մասին, որոնք դուք ունեք կամ հույս ունեք ունենալ ապագայում։ Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում այն բանի վրա, թե դուք ինչ եք մտածում այդ հարաբերությունների մասին։

Այնուամենայնիվ, երբեմն հավերժական ընտանիքների սկզբունքն այնքան էլ մխիթարական չէ. այն կարող է առաջացնել անհանգստություն կամ տխրություն, երբ մեր ներկայիս ընտանեկան իրավիճակը չի համապատասխանում սելեստիալ չափանիշին։ Երբ Նախագահ Հենրի Բ. Այրինգն անհանգստացել էր իր ընտանիքում նման իրավիճակի մասին, նա այս իմաստուն խորհուրդն է ստացել Տասներկու Առաքյալների Քվորումի անդամից. «Դուք պարզապես ապրեք սելեստիալ արքայությանն արժանի կյանքով և ընտանեկան ձեռքբերումներն ավելի հրաշալի կլինեն, քան դուք կարող եք պատկերացնել» («Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 25)։ Այս խորհրդին հետևելու շնորհիվ, ինչպե՞ս կարող է օրհնվել ձեր ընտանեկան ներկայիս վիճակը։

Տես նաև Քրիսթեն Մ. Օուքս, «Եկեղեցու ամուրիներին» (ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար, սեպտ. 11, 2011), broadcasts.ChurchofJesusChrist.org։

տղամարդն ու կինը Աքրա Գանա Տաճարի բակում

Ընտանեկան հարաբերությունները կարող են հավերժ դառնալ տաճարային արարողությունների միջոցով։

Վարդապետություն և Ուխտեր 132․1-2, 29-40

Բազմակի ամուսնությունն ընդունելի է Աստծո համար միայն այն դեպքում, եթե Նա է պատվիրել դա։

Յուրաքանչյուր մարդ, ով կարդացել է Հին Կտակարանը, հավանաբար հետաքրքրվել է նրանով, որ Աբրահամը, Հակոբը, Մովսեսը և մյուսները ամուսնացել են բազմաթիվ կանանց հետ։ Արդյո՞ք այս արդար տղամարդիկ շնություն են գործել։ Թե՞ Աստված հավանություն էր տվել նրանց գործողություններին։ Պատասխանները փնտրեք Վարդապետություն և Ուխտեր 132․1-2, 29-40։

Մի տղամարդու և մի կնոջ միջև ամուսնությունը Աստծո ամուսնության չափանիշն է (տես Պաշտոնական հայտարարություն-1 նախաբանը, տես նաև Հակոբ 2․27, 30)։ Այնուամենայնիվ, պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ Աստված պատվիրել է Իր զավակներին կիրառել բազմակի ամուսնություն։

Վերականգնված Եկեղեցու վաղ տարիները եղել են այդ բացառության ժամանակահատվածները։ Այդ պատվիրանը ստանալով, Ջոզեֆ Սմիթը և վերջին օրերի այլ սրբեր, կիրառել են բազմակի ամուսնություն։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ վաղ շրջանում վերջին օրերի սրբերի կողմից բազմակի ամուսնության կիրառման մասին, տես «Վերականգնման ձայները»՝ այս օժանդակ նյութի վերջում, “Mercy Thompson and the Revelation on Marriage” (Revelations in Context, 281–93); Saints, 1:290–92, 432–35, 482–92, 502–4; “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org); “Why Was It Necessary for Joseph Smith and Others to Practice Polygamy?” (video, ChurchofJesusChrist.org

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 130․2, 18-19, 132․13, 19։Օգտագործելով այս հատվածները, ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին առաջնահերթ դարձնել այն ամենը, ինչ հավերժական է։ Գուցե ցանկանաք ճամպրուկ կամ պայուսակ հավաքել, վերցնելով այն իրերը, որոնք համաձայն Վարդապետություն և Ուխտեր 130․2, 18-19, 132․19 հատվածների, մենք կարող ենք մեզ հետ տանել հաջորդ կյանք՝ ինչպես, օրինակ, ընտանեկան նկարներ կամ սուրբ գրություններ։ Ի՞նչ է մեզ ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 132․13 հատվածը աշխարհիկ գործերի մասին։ Սա կհանգեցնի քննարկման՝ հավերժական նշանակություն ունեցող բաների վրա կենտրոնանալու թեմայով։

Վարդապետություն և Ուխտեր 130․20-21։Կարող եք երգել երախտագիտության մասին մի երգ, օրինակ․ «Օրհնություններդ հաշվիր» (Հիմներ, հ. 241), և կազմել օրհնությունների ցուցակ, որոնք ձեր ընտանիքը ստացել է Աստծո օրենքներին հնազանդվելով։ Ի՞նչ օրհնություններ ենք մենք ցանկանում ստանալ։ Մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ այդ օրհնությունները։

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․15-19։“Marriage Is Sacred” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է օգնել ձեր ընտանիքին քննարկել այս հատվածներում հանդիպող ճշմարտությունները։ Ո՞րն է Երկնային Հոր մոտեցումը ամուսնության վերաբերյալ։ Անկախ նրանից՝ ամուսնացած ենք, թե միայնակ, մենք ինչպե՞ս ենք պատրաստվում հավերժական ամուսնությանը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Երեխաների երգարան, 98)։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ավետարանի ճշմարտությունները։ Երբեմն ավետարանի ճշմարտություններն ուղղակիորեն են հայտարարվում, երբեմն էլ՝ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով։ Երբ կարդաք, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություն է ուսուցանվում այս հատվածներում»։

Փարիզ Ֆրանսիա Տաճարի կնքման սենյակը

Փարիզ Ֆրանսիա Տաճարի կնքման սենյակը։