Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128․ «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար». Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021
Նոյեմբերի 1-7-ը
Վարդապետություն և Ուխտեր 125-128
«Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»
Եթե փոքր երեխաներին ուսուցանելիս ունեք հավելյալ աջակցության կարիք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ձեռնարկի սկզբում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին նկարել որևէ բան, ինչ նրանք սովորել են սուրբ գրությունների իրենց տնային ուսումնասիրությունից կամ Երեխաների միության դասին: Նրանց տվեք մի քանի րոպե, որ նկարեն, ինչի մասին որ մտածեցին, և կիսվեն դասարանի հետ:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 126․3
Ես սիրում եմ իմ ընտանիքը:
Երբ ավետարանը քարոզելուց հետո Բրիգամ Յանգը տուն էր վերադառնում, Տերն ասաց, որ նա կենտրոնանա իր ընտանիքի համար հոգ տանելու վրա:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ կիսվեք Բրիգամ Յանգի մասին տեղեկությամբ «Գլուխ 50. Սրբերը Նավույում» (Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 184), կամ ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 126-ը ձեր սեփական խոսքերով: Ապա երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 126.3-ը, շեշտելով «առանձնակի հոգա ընտանիքիդ համար» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում հոգ տանել մեր ընտանիքների համար: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են սեր ցույց տալ իրենց ընտանիքի անդամների հանդեպ:
-
Դասից առաջ հրավիրեք երեխաներին բերել իրենց ընտանիքի նկարը (կամ խնդրեք նկարել): Ապա, խնդրեք նրանց կիսվել ինչ-որ բանով, որն իրենք սիրում են իրենց ընտանիքում: Ցույց տվեք ձեր ընտանիքի մի նկար և արեք նույնը։ Բացատրեք, թե ինչո՞ւ է Երկնային Հայրն ուզում, որ մենք հոգ տանենք մեր ընտանիքի անդամների մասին: Երգեք մի երգ, որն ուսուցանում է այս ճշմարտությունը, ինչպես օրինակ՝ «Երբ օգնում ենք» (Երեխաների երգարան,198):
Վարդապետություն և Ուխտեր 128․5, 12
Աստծո բոլոր զավակները պետք է հնարավորություն ունենան մկրտվելու:
Օգնեք երեխաներին պատրաստվել կապել իրենց մկրտության ուխտերը. բացի այդ, ուսուցանեք նրանց, որ մենք կարող ենք օգնել առանց մկրտության մահացածներին ստանալ նույն օրհնությունները:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի մկրտության մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 35) կամ ցույց տվեք «Հիսուսի մկրտությունը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում): Հարցրեք երեխաներին՝ երբևէ տեսե՞լ են, ինչպես է որևէ մեկը մկրտվում: Ի՞նչ են նրանք հիշում այդ մասին: Օգտագործեք նկարը կամ տեսաֆիլմը` ցույց տալով երեխաներին, որ երբ մենք մկրտվում ենք, ամբողջովին գնում ենք ջրի տակ, իսկ հետո հետ բարձրանում, ճիշտ՝ ինչպես Հիսուսն արեց: Բացեք Վարդապետություն և Ուխտեր 128․12-ը և բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մկրտվելը հիշեցնում է մեզ Հարության մասին:
-
Պատմեք երեխաներին ձեզ ծանոթ որևէ մարդու մասին (ինչպես օրինակ մի նախնու), ով մահացել է առանց մկրտվելու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.5-ը և թող նրանք հերթով պահեն տաճարի մկրտության ավազանի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ, Անհատների և Ընտանիքների համար) ձեռնարկում: Վկայեք, որ Երկնային Հայրը թույլ է տալիս մեզ մկրտվել երկրի վրա այն մարդկանց համար, ովքեր մահացել են: Աստծո բոլոր զավակներն այս ձևով կարող են մկրտվել և ուխտեր կապել Նրա հետ:
Վարդապետություն և Ուխտեր 128․18
Երկնային Հայրն ուզում է, որ ես իմանամ իմ ընտանեկան պատմությունը։
Կան հասարակ ուղիներ, որոնցով փոքր երեխաները կարող են մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին։ Օգնեք նրանց սեր զգալ իրենց տոհմածառի վրա գտնվող մարդկանց հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Ստեղծեք թղթյա շղթա ձեր ընտանիքի մարդկանց անուններով (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը), և բերեք այն` դասարանին ցույց տալու համար: Պատմեք մի քանի բան ձեր շղթայի մարդկանց մասին: Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատվածը, և բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «հայրերի և երեխաների միջև … կապակցող օղակ կա»: Օգնեք երեխաներին պատրաստել իրենց ընտանիքի շղթաները, խնդրեք նրանց տուն տանել այդ շղթաները և իրենց ծնողներին խնդրել, որ օգնեն իրենց` ավելացնել նախնիների անունները:
-
Խնդրեք երեխաներին պատմել ինչ-որ բան իրենց պապիկներից և տատիկներից մեկի մասին: Պատմեք ձեր սիրելի պատմվածքներից մեկը ձեր ծնողների կամ պապիկների և տատիկների մասին: Հնարավորության դեպքում, ցույց տվեք նկարներ։ Խրախուսեք երեխաներին ավելի շատ բան իմանալ իրենց պապիկների և տատիկների և մյուս նախնիների մասին:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ օգնել հոգ տանել իմ ընտանիքի մասին:
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր կողմից ուսուցանվող երեխաներին` իմաստալի ծառայել իրենց ընտանիքի անդամներին:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 126․3: Ինչո՞ւ Երկնային Հայրը խնդրեց Բրիգամ Յանգին «առանձնակի հոգ տանել [իր] ընտանիքի համար»: Ինչպե՞ս կարող ենք մենք նույնը անել մեր ընտանիքների համար: Մի ցուցակ կազմեք, թե ինչ կարող ենք անել՝ մեր ընտանիքներին ծառայելու համար: Կատարելով այս բաները, ինչպես ավելի կնմանվենք Երկնային Հորը:
-
Երեխաների հետ կիսվեք Քույր Քերոլ Մ. Սթեֆենսի՝ իր թոռնիկ Փորթերի մասին պատմությամբ (տես «Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 115): Ի՞նչ արեց Փորթերը` իր ընտանիքի մասին հոգ տանելու համար։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:
Վարդապետություն և Ուխտեր 128․1, 15-18
Մահացածների համար մկրտությունը ստեղծում է «կապակցող օղակ» իմ և իմ նախնիների միջև:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մահացածների համար մկրտությունը կապում է մեզ մեր նախնիների հետ՝ ինչպես օղակները շղթայի մեջ: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ ուրախությունը, որը գալիս է մեր նախնիներին ճանաչելուց և հավաստիանալուց, որ տաճարային աշխատանքն արվում է նրանց համար:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին բաժանեք երկու խմբի, մի խմբին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 128․1-ը, պարզելով, թե ինչ թեմա էր զբաղեցնում Ջոզեֆ Սմիթի միտքը: Խնդրեք մյուս խմբին կարդալ հատված 17-ը և գտնել, թե որ թեման էր նա համարում «ամենափառավորը»: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և քննարկել, թե ինչու էր այդ թեման այդքան «փառավոր»: Եթե հնարավոր է, հրավիրեք որևէ երիտասարդի, ով կատարել է մկրտություններ մահացածների համար, կիսվել իր իր փորձառությամբ և բացատրել, թե ինչու ենք կատարում այս աշխատանքը:
-
Օգտագործեք մի առարկայական դաս՝ ցույց տալով, որ մենք պետք է օգնենք մեր նախնիներին, ովքեր մկրտված չեն: Օրինակ, ցույց տվեք մի նվեր կամ հյուրասիրություն, բայց դրեք այն երեխաներից մեկի հասանելիությունից դուրս: Ասեք երեխային, որ նա կարող է ունենալ առարկան, բայց չի կարող շարժվել իր տեղից: Հարցրեք մյուս երեխաներին, թե ինչպես կարող են օգնել երեխային ստանալ այն: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128․15-ըև ասեք, թե ինչպես է այն կապված առարկայական դասի հետ:
-
Հրավիրեք երեխաներին պատրաստել թղթյա շղթա իրենց ծնողների, տատիկ-պապիկների, մեծ տատի և պապի անուններով և այլն (տես այս դասի համար գործնական աշխատանքի էջը): Եթե երեխաները չգիտեն իրենց նախնիների անունները, խրախուսեք նրանց գտնել և գրել դրանք շղթայի վրա տանը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատվածը, պարզելով, թե ինչ է «կապակցող օղակը», որը դարձնում է մեր ընտանեկան պատմությունը «ամբողջական և լրիվ»: Պատմեք նախնիներից մեկի մասին մի պատմություն, որն օգնում է ձեզ կապված զգալ նրա հետ: Կամ ցույց տվեք «Քաջություն. Կարծում եմ ես դա Նրանից եմ ստանում» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org):
-
Երեխաներին ցույց տվեք տաճարային մի երաշխավորագիր և պատմեք, թե ինչպես եք ձեռք բերել այն: Օգնեք նրանց ստանալ իրենց տաճարային երաշխավորագրերը, որպեսզի կարողանան տաճար գնալ և մկրտվել իրենց նախնիների համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին տանը խնդրել որևէ մեկին օգնել իրենց ավելի շատ բան սովորել իրենց ընտանեկան պատմության մասին: Նրանք կարող են լսել պատմություններ մի նախնու մասին կամ կարող են օգտագործել FamilySearch.org-ը՝ գտնելով նախնիների անուններ, ովքեր չեն մկրտվել: