Նոր Կտակարան 2023
Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17. «Կացէք իմ սէրի մէջ»


«Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17. «Կացէք իմ սէրի մէջ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Վերջին Ընթրիքը

«Վերջին Ընթրիքը», Վիլյամ Հենրի Մարգեթսոն

Հունիսի 5-11-ը:

Հովհաննես 14-17

«Կացէք իմ սէրի մէջ»

Հովհաննես 14–17 գլուխները կարդալիս աղոթեք, որպեսզի հասկանաք ձեր ուսուցանած երեխաների կարիքները: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութը կաջակցի այս ուսումնասիրությանը, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է գաղափարներ տալ այն մասին, թե ինչպես ուսուցանել ձեր դասարանի երեխաներին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ սովորում են տանը, թող յուրաքանչյուր երեխա հերթով ձեռքի մեջ պահի թղթե սիրտ և կիսվի ինչ-որ բանով, որն անում է ուրիշների հանդեպ սեր դրսևորելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հովհաննես 14.15

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են Փրկչին ցույց տալ, որ սիրում են Նրան՝ պահելով Նրա պատվիրանները:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին անգիր արտասանել Հովհաննես 14.15 հատվածը: Խնդրեք նրանց ասել՝ «Եթե ինձ սիրում եք», երբ թղթե սիրտ եք պահում: Խնդրեք նրանց ասել՝ «Պահեք իմ պատվիրանները», երբ սուրբ գրություններն եք պահում:

  • Օգնեք երեխաներին վերհիշել Հիսուսի որոշ պատվիրաններ: Հրավիրեք նրանց առաջարկել եղանակներ, որոնց միջոցով նրանք կարող են պահել յուրաքանչյուր պատվիրան: Վկայեք, որ դա անելով մենք ցույց ենք տալիս մեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Միասին երգեք պատվիրանների մասին մի երգ, օրինակ՝ «Keep the Commandments» (Children’s Songbook, 146–47):

  • Երեխաների հետ խաղացեք որևէ խաղ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից:

Հովհաննես 14․26–27, 15․26, 16․13–14

Սուրբ Հոգին օգնում է ինձ

Հիսուսն իր աշակերտներին ուսուցանեց կարևոր ճշմարտություններ Սուրբ Հոգու մասին։ Մտածեք, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են օրհնել ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք «Վերջին Ընթրիքը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 54): Բացատրեք երեխաներին, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսն Իր առաքյալներին ուսուցանեց Սուրբ Հոգու մասին: Կիսվեք որոշ ճշմարտություններով, որոնք Նա ուսուցանել է Հովհաննես 14․26–27, 15․26, 16․13–14 հատվածներում։

    Նկար
    Հիսուսը խոսում է աշակերտների հետ

    Վերջին Ընթրիքը, Կլարկ Քելլի Փրայս

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին մխիթարել, առաջնորդել կամ օգնել է ձեզ իմանալ ճշմարտությունը: Վկայեք, որ Սուրբ Հոգին կօգնի երեխաներին նման ձևերով:

  • Երեխաների հետ միասին երգեք մի երգ Հոգու մասին, օրինակ՝ «The Holy Ghost» (Children’s Songbook, 105): Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել երգում նշված բաներին, որոնք անում է Սուրբ Հոգին:

Հովհաննես 17.3

Ես կարող եմ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ «հավիտենական կյանքն» է ճանաչել «միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին»: Երբ ձեր ուսուցանած երեխաները ճանաչեն Նրանց, նրանք կգտնեն հոգևոր ուժ, որը կօրհնի նրանց ողջ կյանքի ընթացքում, և կօգնի նրանց ձեռք բերել հավերժական կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Հովհաննես 17․3-ը, և խնդրեք երեխաներին լսել, թե Հիսուսն ում է ուզում, որ մենք ճանաչենք: Ցույց տվեք մի քանի նկար, որոնք ներկայացնում են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու եղանակներ, օրինակ՝ սուրբ գրությունների նկարներ, միասին սովորող ընտանիքի և մեկ ուրիշին ծառայող մարդու նկարներ: Դրեք նկարները հակառակ երեսի վրա և հրավիրեք երեխաներին հերթով շրջել դրանք և նկարագրել այն, ինչ պատկերված է նկարում: Ինչպե՞ս է այս ամենն օգնում մեզ ճանաչել Երկնային Հորը և Հիսուսին:

  • Երեխաների հետ խոսեք այն մասին, թե նրանք ի՞նչ են անում՝ իրենց ընկերներին ավելի լավ ճանաչելու համար: Ինչպե՞ս ենք մենք ավելի լավ ճանաչում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կիսվեք ձեր փորձով, թե ինչպես եք դա արել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հովհաննես 14․15, 15․10–14

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները

Երբ ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ կարդաք այս հատվածները` մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին: Ինչպե՞ս կօրհնվեն նրանք, երբ հասկանան, որ իրենց հնազանդությունը Փրկիչին՝ Նրա հանդեպ ունեցած իրենց սիրո նշանն է:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե Հիսուսն ինչպես ցույց տվեց, որ հնազանդ է Երկնային Հորը: Նրանց օգնելու համար ցույց տվեք Փրկչի կյանքից նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հհ. 34-35, 56-57): Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, երբ նրանք հնազանդ են եղել Երկնային Հորը:

  • Մի երեխայի խնդրեք կարդալ Հովհաննես 14․15-ը: Թող երեխաները հերթով նկարեն նկարներ, որոնք ներկայացնում են ինչ-որ մեկին, ով պահում է պատվիրանները, մինչ մյուս երեխաները կգուշակեն, թե ինչ է նա նկարում: Պատվիրանների օրինակների համար տես Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը (2022)։ Պահելով պատվիրանները՝ ինչպե՞ս ենք ցույց տալիս Փրկչին, որ սիրում ենք Նրան:

Հովհաննես 14․26, 15․26, 16․13

Սուրբ Հոգին առաջնորդում է, մխիթարում և վկայում ճշմարտության մասին

Ձեր ուսուցանած երեխաները ստացե՞լ են Սուրբ Հոգու պարգևը: Ի՞նչ գիտեն նրանք այն մասին, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել իրենց: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու դերերը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հանձնարարեք զույգերով կարդալ հետևյալ հատվածները. Հովհաննես 14.26, 15.26 և 16.13: Խնդրեք նրանց գտնել բառեր, որոնք ուսուցանում են նրանց, թե ինչ է անում Սուրբ Հոգին: Այդ բառերը գրեք գրատախտակին:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդել է, մխիթարել է, զգուշացրել է կամ վկայել է ճշմարտության մասին: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով: Նրանք ինչպե՞ս զգացին Սուրբ Հոգու ազդեցությունը:

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի նկարել իր դեմքը թղթե պարկի վրա: Լապտերի լույսը գցեք յուրաքանչյուր պարկի մեջ, որը կխորհրդանշի Սուրբ Հոգին: Այնուհետև պարկերի մեջ դրեք իրեր, օրինակ՝ գործվածքի կտորներ, որոնք կխանգարեն լույսին, որպեսզի ուսուցանեք, որ մեր սխալ ընտրությունները կարող են սահմանափակել Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Թող երեխաներն իրենց պարկերի միջից հանեն իրերը, որոնք կխորհրդանշեն ապաշխարությունը:

Հովհաննես 15․1–9, 17․3

Երկնային Հայրը և Հիսուսը ցանկանում են, որ ես ճանաչեմ Իրենց

Դուք կօրհնեք երեխաների կյանքը՝ օգնելով նրանց ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մի բույս (կամ բույսի նկար)` մինչ երեխաները հերթով կկարդան Հովհաննես 15.1-9 հատվածները: Ինչո՞վ է Հիսուսը նման որթի։ Ինչո՞վ ենք մենք նման ճյուղերին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «մնանք» կամ մոտ լինենք Փրկչին։

  • Բարձրաձայն կարդացեք Հովհաննես 17.3 հատվածը: Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում նրանք, որպեսզի ճանաչեն Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Կիսվեք, թե ինչպես եք դուք ճանաչում Նրանց:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքների հետ մի երգով, որը նրանք վերջերս սովորել են դասարանում կամ երգելու ժամանակ:

Բարելավենք մեր ուսուցումը

Գործնական աշխատանքները կարող եք փոփոխության ենթարկել: Եթե ուսուցանում եք կրտսեր խմբի երեխաներին, կարող եք հավելյալ մտահղացումներ գտնել այս ծրագրի ավագ խմբի երեխաներ բաժնից, որոնք ձեր դասարանի համար կարող եք ենթարկել փոփոխության: Նույն կերպ կրտսեր խմբի երեխաների համար նախատեսված գործնական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կարող եք փոխել ավագ խմբի երեխաների համար:

Տպել