Նոր Կտակարան 2023
Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», «Կատարուած է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Քրիստոսը Պիղատոսի առաջ

Ecce Homo, Անտոնիո Սիզերի

Հունիսի 19-25-ը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»

Սկսեք ձեր նախապատրաստությունը՝ աղոթքով կարդալով Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, և Հովհաննես 19։ Աղոթքով ձգտեք հասկանալ երեխաների կարիքները:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թող յուրաքանչյուր երեխա հերթով բարձր պահի այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից: Նկարը պահելիս յուրաքանչյուր երեխա կարող է կիսվել, թե ինչ է տեսնում նկարի մեջ։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 27․11–66, Ղուկաս 23, Հովհաննես 19

Քանի որ Հիսուսը մահացավ ինձ համար, ես կարող եմ հարություն առնել

Փոքր երեխաները կարող են տխրել Հիսուսի Խաչելության մասին պատմություններից: «Գլուխ 52. Հիսուսի փորձությունները» և «Գլուխ 53. Հիսուսը խաչված է» (Նոր Կտակարանի պատմությունները էջ 133-38, կամ համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում) լավ օրինակ են տրամադրում, թե ինչպես կարող եք պատշաճ կերպով կիսվել այս պատմությունով նրանց հետ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութից, մինչ կպատմեք Հիսուսին դատելու, Խաչելության ու թաղման մասին (տես նաև Ավետարանի պատկերագիրք, էջ 57-58): Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին: Նշեք, որ երրորդ օրը Հիսուսը հարություն առավ։ Այսինքն՝ Նա կենդանացավ։

  • Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ իրենց ծնողներն անում են իրենց համար, սակայն իրենք իրենց համար չեն կարող անել: Ցուցադրեք Փրկիչի նկարը: Բացատրեք, որ Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք հարություն առնել. մի բան, որ մենք չենք կարող անել ինքնուրույն:

  • Ցույց տվեք ձեզ ծանոթ որևէ մեկի նկարը, ով մահացել է: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուսի շնորհիվ այդ անձնավորությունը մի օր կրկին կապրի:

Քրիստոսի թաղումը

Թաղումը, Քարլ Հեյնրիխ Բլոխ

Մատթեոս 27․26-37, Ղուկաս 23․34

Ես կարող եմ ներել ուրիշներին, ինչպես Հիսուսը ներեց

Ինչպե՞ս կօգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես Հիսուսի նման ներել նրանց, ովքեր բարի չեն:

Հնարավոր վարժություններ

  • Նկարագրեք, թե որքան անգութ էին զինվորները Հիսուսի հանդեպ (տես Մատթեոս 27.26-37) և հետո կարդացեք Ղուկաս 23.34 հատվածը: Բացատրեք, որ երբ մենք ներում ենք ուրիշներին, մենք այլևս նրանց վրա չենք բարկանում, և սեր ենք ցուցաբերում նրանց հանդեպ:

  • Կիսվեք օրինակներով, երբ ինչ-որ մեկը մի չար բան է ասում կամ անում: Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչպես կարող էին ներողամտություն ցուցաբերել այդ իրավիճակներում:

  • Երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Help Me, Dear Father» (Children’s Songbook, 99): Տվեք այնպիսի հարցեր, որոնք տրված են երգում, օրինակ՝ «Ո՞ւմ պետք է ներենք»: Կամ՝ «Ո՞վ կարող է օգնել մեզ, երբ ներելը դժվար է»:

  • Ընկեր ամսագրի վերջին համարներում փնտրեք մի պատմություն, որտեղ մի երեխա ներում է ինչ-որ մեկին: Այդ պատմությամբ կիսվեք երեխաների հետ:

Ղուկաս 23․32–33, 39–43

Քանի որ Հիսուսը տանջվեց ու մահացավ ինձ համար, ես կարող եմ ապաշխարել ու ներում ստանալ

Չնայած ութ տարեկանից ցածր երեխաները դեռ հաշվետու չեն, կարևոր է, որ նրանք այժմ սկսեն սովորել՝ ինչպես ապաշխարել իրենց կատարած սխալ ընտրությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Ղուկաս 23.32–33, 39–43 հատվածները և օգնեք երեխաներին գտնել նկար 57-ի երկու չարագործներին՝ Ավետարանի պատկերագրքում: Բացատրեք, որ երբ առաջին չարագործը ծաղրեց Հիսուսին, երկրորդն ընդունեց, որ ինքը սխալվել է, այսինքն` նա սկսում էր ապաշխարել:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19․16 հատվածը: Հիսուսն ինչո՞ւ տառապեց մեզ համար։

  • Ցուցադրեք The Shiny Bicycle տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Բացատրեք, որ մենք կարող ենք աղոթել Երկնային Հորը, և Նա կարող է օգնել մեզ ուղղել մեր մեղքերն ու սխալները և ներում ստանալ:

  • Թող երեխաները գրատախտակին կավիճով նշաններ դնեն, որոնք կխորհրդանշեն սխալ ընտրությունները: Այնուհետև խնդրեք նրանց մաքրել գրատախտակը, որը կխորհրդանշի ապաշխարություն: Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և վկայեք, որ մենք կարող ենք ապաշխարել Նրա շնորհիվ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 27․11–66, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուսը մահացավ ինձ համար, որովհետև Նա սիրում է ինձ

Ինչո՞ւ եք դուք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ Փրկիչի զոհաբերության նշանակությունն իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Նշեք Մատթեոս 27.11–66 հատվածների կարևոր իրադարձությունները տարբեր թղթերի վրա (սա անելու համար տեսեք «Գլուխ 52. Հիսուսի փորձությունները» և «Գլուխ 53. Հիսուսը խաչված է» Նոր Կտակարանի պատմությունները, էջ 133–38 կամ համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում): Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել այս հատվածներն ու ճիշտ հերթականությամբ դասավորել իրադարձությունները:

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Մատթեոս 27.54 հատվածը, ապա կիսվել Հիսուսի մասին մտքերով, որոնք օգնում են նրանց իմանալ, որ Նա Աստծո Որդին է:

  • Հարցրեք երեխաներին, թե «Տես վախճանվեց Փրկիչը մեծ» օրհներգից Հիմներ և մանկական երգեր, էջ. 16, կամ հաղորդության մեկ այլ օրհներգից ինչ են սովորում Խաչելության մասին։ Ինչո՞ւ էր Հիսուսը պատրաստ տառապել մեզ համար (տես Վարդապետություն և Ուխտեր 18․10–11, 19․16

Մատթեոս 27․26-37, Ղուկաս 23․34

Ես կարող եմ ներել ուրիշներին, ինչպես Հիսուսը ներեց

Ուրիշներին ներելը կարող է դժվար լինել: Ձեր ուսուցանած երեխաները կօրհնվեն, երբ հետևեն Փրկիչի օրինակին ու սովորեն, թե ինչպես ներել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մատթեոս 27.26–37 հատվածների զինվորների մասին, ովքեր անգութ էին Հիսուսի հանդեպ, սակայն Հիսուսը ներեց նրանց Ղուկաս 23.34 հատվածում: (Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանության տրամադրած խորաթափանց միտքը Ղուկաս 23.34 ծանոթագրություն գ-ում:) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից:

  • Գրատախտակին գրեք Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ներեք ինչ-որ մեկին, ով բարի չէ ձեր հանդեպ: Թող երեխաները հերթով գրատախտակին գրեն մտահղացումներ, ինչպես օրինակ` Աղոթել, որպեսզի այդ մարդու հանդեպ բարի զգացումներ ունենանք կամ Մտածել այդ մարդու լավ հատկանիշներից մեկի մասին:

Ղուկաս 23․32–33, 39–43

Քանի որ Հիսուսը տանջվեց ու մահացավ ինձ համար, ես կարող եմ ապաշխարել ու ներում ստանալ

Այս դասը լավ հնարավորություն է վկայել, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերից ու ներում ստանալ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկաս 23․32–33, 39–43 հատվածները։ Բացատրեք, որ Հիսուսի հետ խաչվող երկու անձնավորությունները չարագործներ էին: Չարագործներից մեկն ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը սկսում էր ապաշխարել: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ ապաշխարում ենք։ (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ապաշխարել, ապաշխարություն», scriptures.ChurchofJesusChrist.org

  • Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը` բաց թողնելով շեղագիր բառերը. «Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ ներում ստանալ, երբ ապաշխարեմ»: Երեխաներին հուշումներ տվեք, որպեսզի օգնեք նրանց լրացնել բաց թողնված բառերը:

  • Հրավիրեք երեխաներից մեկին պահել մի պարկ և լցրեք այն քարերով, երբ մյուս երեխաները թվարկեն սխալ ընտրությունների անուններ, որ ինչ-որ մեկը կարող է անել: Օգնեք երեխաներին պարկը համեմատել հոգևոր բեռի հետ, որը մենք կրում ենք, երբ մեղք ենք գործում: Ապաշխարությունն ինչո՞վ է նման պարկից քարերը հանելուն: Դուք կարող եք երեխաներին հիշեցնել, որ ապաշխարությունը ոչ թե միանգամյա իրադարձություն է, այլ ամենօրյա գործընթաց:

  • Փնտրեք Ընկեր ամսագրի վերջին համարում ապաշխարության մասին պատմություն կամ ուղերձ և այն կիսեք երեխաների հետ:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին մտածել ինչ-որ մեկի մասին, ում պետք է ներեն, և որոշել մի բան, որը կանեն, որպեսզի ցույց տան այդ անձնավորությանը, որ ներել են նրան:

Բարելավենք մեր ուսուցումը

Ինչպես ճանաչել հայտնությունը: Հայտնությունը հաճախ «տող առ տող» է գալիս (2 Նեփի 28.30), ոչ՝ միանգամից: Մինչ կաղոթեք ու կմտածեք սուրբ գրությունների և այս ծրագրի մասին, կտեսնեք, որ մտքերն ու գաղափարները կարող են գալ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում` երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում, կամ շփվում եք ընտանիքի անդամների և ընկերների հետ: