«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունիսի 19-25-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023
Հունիսի 19-25-ը
Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19
«Կատարուած է»
Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23 և Հովհաննես 19 գլուխները ներառում են Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերի նկարագրությունը: Ջանացեք փնտրել Նրա սերը ձեր հանդեպ, երբ ուսումնասիրեք Նրա զոհաբերությունն ու մահը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Ամեն բառի և արարքի մեջ Հիսուս Քրիստոսը մաքուր սիրո օրինակ ծառայեց. այն, ինչ Պետրոս Առաքյալը կոչում էր գթություն (տես Ա Կորնթացիս 13): Այն երբևէ այդքան ակնհայտ չէր, որքան Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերին: Նրա արժանապատիվ լռությունը կեղծ մեղադրանքներին դեմ հանդիման ցույց տվեց, որ Նա «չէ գրգռվում» (Ա Կորնթացիս 13.5): Նրա հոժարակամ հնազանդությունը խարազանումին, ծաղրին ու խաչելությանը, մինչ զսպում էր Իր տանջանքներին վերջ դնելու Իր զորությունը, ցույց տվեց, որ Նա «երկայնամիտ է» և «ամեն բանի դիմանում է» (Ա Կորնթացիս 13.4, 7): Նրա ողորմածությունը Իր մոր նկատմամբ և Նրա կարեկցանքը Իրեն խաչողների հանդեպ՝ նույնիսկ Իր սեփական անօրինակ տառապանքի ժամանակ, բացահայտեց, որ Նա «իրը չէ որոնում» (Ա Կորնթացիս 13.5): Երկրի վրա Իր վերջին պահերին Հիսուսն անում էր այն, ինչ Նա արել էր Իր մահկանացու ծառայության ողջ ընթացքում՝ ուսուցանում էր մեզ՝ ցույց տալով մեզ: Իրոք, գթությունը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19
Հիսուս Քրիստոսի՝ տառապելու պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը Հոր հանդեպ և մեր բոլորի հանդեպ
Չնայած Փրկիչը իշխանություն ուներ երկնքից իջեցնելու «տասնեւերկու գունդ հրեշտակներ» (Մատթեոս 26.53), Նա կամավոր ընտրեց համբերությամբ տանել անարդար փորձությունները, դաժան ծաղրը և աներևակայելի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ Նա արեց այդ: «Մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության», Նեփին վկայել է, «և երկայնամտության պատճառով» (1 Նեփի 19.9):
Փրկիչի վերջին ժամերի մասին ձեր ուսումնասիրությունը կարող եք սկսել՝ կարդալով 1 Նեփի 19.9-ը: Մատթեոս 27-ում, Մարկոս 15-ում, Ղուկաս 23-ում և Հովհաննես 19-ում որտե՞ղ եք գտնում յուրաքանչյուրի օրինակը, որոնցից, ըստ Նեփիի, Հիսուսը կտառապեր:
-
«[Նրանք] կդատեն նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի»
-
«Նրանք կխարազանեն նրան»
-
«Նրանք կզարկեն նրան»
-
«Նրանք կթքեն նրա վրա»
Ո՞ր հատվածներն են օգնում ձեզ զգալ Փրկիչի «սիրառատ բարությունը» ձեր հանդեպ: Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ կարդում եք այս պատմությունները: Գրի առեք դրանք կամ կիսվեք ինչ-որ մեկի հետ։
Տես նաև «Հիսուսին դատում են Պիղատոսի առաջ» և «Հիսուսին խարազանում են և խաչում» (տեսանյութեր, ChurchofJesusChrist.org):
Մատթեոս 27.27–49, 54, Մարկոս 15.16–32, Ղուկաս 23.11, 35–39, Հովհաննես 19.1–5
Ծաղրը չի կարող փոխել ճշմարտությունը
Իր ծառայության ընթացքում Հիսուսը համբերությամբ տանում էր ծաղրը, որն ավելի ուժեղացավ Նրա խարազանման և խաչելության ժամանակ: Բայց այդ ծաղրը չէր կարող փոխել ճշմարտությունը. Հիսուսն Աստծո Որդին է։ Երբ կարդաք այն նվաստացման մասին, որը Հիսուսը տարավ համբերությամբ, մտածեք ընդդիմության և ծաղրի մասին, որին նրա գործը բախվում է այսօր: Ի՞նչ հասկացողություն եք ձեռք բերում երկարատև ընդդիմության մասին: Ի՞նչն է ձեզ տպավորում հարյուրապետի խոսքերի մեջ Մատթեոս 27.54-ում:
Հիսուս Քրիստոսը միայնակ տառապեց, ուստի ես ստիպված չեմ անել այդ
Խաչի վրա Իր ամենադժվար պահերից մեկի ժամանակ Հիսուսը, ով միշտ ապավինում էր Իր Երկնային Հորը, հանկարծ իրեն լքված զգաց: Այս մասին կարդալով՝ գուցե մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք ձեզ հեռու եք զգացել Աստծուց: Դուք կարող եք խորհել, թե Փրկիչի զոհաբերությունը խաչի վրա ինչպես է հնարավորություն տալիս հաղթահարել այդ հեռավորությունը: Ինչպես վկայել է երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը, «Քանի որ Հիսուսը բոլորովին մենակ գնաց այդ երկար, միայնակ ճանապարհով, մենք ստիպված չենք դա անել: … Գողգոթայի գագաթից հնչող փողն այն ճշմարտությունն է, որ մենք երբեք չենք լինի մենակ, ոչ էլ անօգնական, նույնիսկ, եթե երբեմն մենակություն զգանք» («Ոչ ոք Նրա հետ չէր», Լիահոնա, մայիս 2009, 88): Մտածեք, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարել միայնությունը, երբ կարդում եք երեց Հոլլանդի ուղերձի մնացած մասը:
Փրկիչը մեզ համար ներման օրինակ է
Ի՞նչ եք զգում, երբ կարդում եք Փրկիչի խոսքերը Ղուկաս 23.34 (տես գաղափարը, որը տրամադրում է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություն գ): Փրկիչի խոսքերին հղում կատարելով՝ նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է. «Մենք պիտի ներենք և ոխ չպահենք նրանց հանդեպ, ովքեր վիրավորում են մեզ: Փրկիչը օրինակ ծառայեց՝ խաչին գամված լինելով. … Մենք չգիտենք նրանց սրտերը, ովքեր վիրավորում են մեզ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 68): Այս հատվածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, եթե դժվարանում եք ներել ինչ-որ մեկին:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին սովորել այս գլուխներում նկարագրված իրադարձությունների մասին, կարող եք նրանց հետ կիսվել «Chapter 52: The Trials of Jesus» և “Chapter 53: Jesus Is Crucified» (New Testament Stories, 133–38, կամ համապատասխան տեսաֆիլմերով ChurchofJesusChrist.org): Կամ կարող եք միասին դիտել այս իրադարձությունները պատկերող տեսանյութեր. «Հիսուսը դատապարտվում է Պիղատոսի առաջ» և «Հիսուսը խարազանվում և խաչվում է» (ChurchofJesusChrist.org): Կարող եք խնդրել երեխաներին իրենց սեփական բառերով պատմել պատմությունները: Ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե ինչ են զգում Փրկիչի հանդեպ՝ մեզ համար Նրա կրած տառապանքի շնորհիվ:
-
Մատթեոս 27.11–26, Մարկոս 15.1–15, Ղուկաս 23.12-25, Հովհաննես 19.1–16Ինչո՞ւ Պիղատոսը Հիսուսին խաչելության հանձնեց, չնայած գիտեր, որ Հիսուսն անմեղ է: Մենք ի՞նչ դասեր ենք սովորում Պիղատոսի փորձառությունից այն մասին, որ պիտի պաշտպանենք այն, ինչն, ըստ մեզ, ճիշտ է: Ձեր ընտանիքի համար օգտակար կլինի դերախաղով բեմադրել սցենարներ, որոնցում նրանք կկարողանան պաշտպանել այն, ինչը ճիշտ է:
-
Մատթեոս 27.46, Ղուկաս 23.34, 43, 46, Հովհաննես 19.26-28, 30Կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարել այս հատվածներից մեկ կամ երկու հայտարարություն, որոնք Փրկիչն արեց խաչի վրա: Խնդրեք նրանց կիսվել, թե այս հայտարարություններից ինչ են սովորում Փրկիչի և Նրա առաքելության մասին:
-
Մարկոս 15.39Խաչելության մասին կարդալով՝ ինչպե՞ս ենք ամրացնում մեր վկայությունն առ այն, որ Հիսուսն «Աստծո Որդին է»։
-
Հովհաննես 19.25-27Այս հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք սիրել և աջակցել ընտանիքի անդամներին:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Upon the Cross of Calvary», Hymns, no. 184: