Նոր Կտակարան 2023
Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17. «Կացէք իմ սէրի մէջ»


«Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17. «Կացէք իմ սէրի մէջ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 5-11-ը: Հովհաննես 14-17», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան. 2023

Վերջին Ընթրիքը

Վերջին Ընթրիքը, Վիլյամ Հենրի Մարգեթսոն

Հունիսի 5-11-ը

Հովհաննես 14-17

«Կացէք իմ սէրի մէջ»

Երբ կարդաք Փրկիչի ուսմունքները Հովհաննես 14–17-ում, Սուրբ հոգին կօգնի ձեզ ուղերձներ գտնել ձեզ համար: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիմա մենք այն կոչում ենք «Վերջին ընթրիքը», բայց չգիտենք՝ արդյո՞ք Հիսուսի աշակերտները, երբ հավաքվեցին Զատիկի տարեկան խնջույքին, լիովին գիտակցում էին, որ դա լինելու էր իրենց վերջին ընթրիքը իրենց Տիրոջ հետ՝ նախքան Նրա մահը: Սակայն Հիսուսը գիտեր որ «որ իր ժամը հասել է» (Հովհաննես 13.1): Նա շուտով պիտի դեմ առ դեմ կանգներ Գեթսեմանիի տառապանքներին, դավաճանությանն ու Իր մոտ ընկերների ուրացությանը և խաչի վրա տանջալից մահվան: Սակայն, նույնիսկ իմանալով այս ամենը, Հիսուսը կենտրոնացավ ոչ թե Իր վրա, այլ Իր աշակերտների վրա: Նրանք ի՞նչ պետք է իմանան առաջիկա օրերին և տարիներին: Հիսուսի տպավորիչ ուսմունքները Հովհաննես 14–17-ում բացահայտում են, թե Նա ինչպես է վերաբերվում Իր աշակերտներին՝ այն ժամանակ և հիմա: Շատ մխիթարական ճշմարտությունների մեջ, որոնցով Նա կիսվեց, վստահեցում կար, որ ինչ-որ իմաստով Նա երբեք չի լքի մեզ: «Եթէ իմ պատուիրանքները պահէք, -և Նա խոստացավ, - իմ սէրի մէջը կ’կենաք» (Հովհաննես 15.10):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 14–15

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները

Երբ կարդաք Հովհաննես 13-15-ը, նշեք սեր բառի յուրաքանչյուր օրինակը: Կարող եք նկատել, որ այս գլուխներում պատվիրաններ բառը հաճախակի կրկնվում է սեր բառի հետ մեկտեղ: Փրկիչի ուսմունքներից ի՞նչ կարող եք սովորել սիրո և պատվիրանների միջև եղած կապի մասին: Այս գլուխներում ուրիշ ի՞նչ բառեր և արտահայտություններ են հաճախակի կրկնվում սեր բառի հետ:

Խորհեք, թե ինչպես է Փրկիչի սերն ազդել ձեզ վրա:

Տես նաև Հովհաննես 13.34–35-ը, Դ. Թոդ Քրիստոսֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 48–51:

Հիսուսը խոսում է աշակերտների հետ

Վերջին Ընթրիքը, Քլարկ Քելլի Փրայս

Հովհաննես 14–16

Սուրբ Հոգին օգնում է ինձ կատարել իմ նպատակը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Աշակերտների համար պետք է որ սրտաճմլիկ լիներ լսել, որ Փրկիչի հետ իրենց ժամանակը գրեթե ավարտվել է: Նրանք կարող էին նաև անհանգստանալ այն բանի համար, թե ինչպես են շարունակելու առաջ գնալ առանց Նրա: Երբ կարդաք Հովհաննես 14–16 գլուխները, փնտրեք, թե ինչ ասաց Փրկիչը՝ նրանց հանգստացնելու համար:: Մասնավորապես, ուշադրություն դարձրեք, թե Նա ինչ է սովորեցրել նրանց Սուրբ Հոգու մասին: Ի՞նչ եք սովորում Սուրբ Հոգու մասին Փրկիչի խոսքերից հետևյալ հատվածներում:

Աշակերտներն ինչո՞ւ Սուրբ Հոգուց այսպիսի օգնության կարիք ունեին։ Սուրբ Հոգին ինչպե՞ս է կատարել այս դերերը ձեզ համար։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի Նրա ազդեցությունն ավելի ուժեղ լինի ձեր կյանքում:

Տես նաև 3 Նեփի 19.9, 27.20, Վարդապետություն և Ուխտեր 11.12–14, Մովսես 6.61, Մայքլ Գ. Քրեյգ, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 19–21:

Հովհաննես 15․1-8

Երբ ես հաստատուն մնամ Քրիստոսում, ես բարի պտուղ կտամ

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կացէք [Քրիստոսում]»: (Հովհաննես 15.4) Ո՞րն է ձեր «պտուղը», որը ցույց է տալիս, որ դուք կապված եք որթատունկին, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին::

Հովհաննես 17

Հիսուս Քրիստոսը բարեխոսում է Իր աշակերտների համար

Հիսուսի խոսքերը, որոնք գրանցված են Հովհաննես 17-ում հայտնի են որպես Միջնորդական աղոթք: Այս աղոթքում Հիսուսը աղոթեց Իր առաքյալների համար և «նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան [Նրան]» (Հովհաննես 17.20): Դա նշանակում է, որ Նա աղոթում էր ձեզ համար: Հիսուսն ի՞նչ էր խնդրում Իր Հորից ձեր և մնացած բոլոր հավատացյալների համար: Դա ի՞նչ է ձեզ սովորեցնում ձեր հանդեպ Նրա զգացմունքների մասին:

Այս աղոթքն ուսուցանում է նաև հիմնարար, հավերժական ճշմարտություններ: Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում: Այս գլուխը կարդալիս արձանագրեք այն ամենը, ինչ սովորում եք հետևյալի մասին.

  • Աղոթք

  • Փրկիչի հարաբերությունը Իր Հոր հետ

  • Փրկիչի հարաբերությունը Իր աշակերտների հետ

  • Աշակերտները որքանո՞վ պետք է տարբերվեն աշխարհից

  • Այլ ճշմարտություններ, որոնք առանձնանում են ձեզ համար

Հովհաննես 17.11, 21-23

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես միավորված են

Հովհաննես 17-ի Իր աղոթքում Հիսուսն ընդգծեց Հոր հետ Իր միասնությունը: Ի՞նչ առումներով են Հայրն ու Որդին «մեկ»։ (Հովհաննես 17.11, 21–23) Նշեք, որ Փրկիչը աղոթում էր, որ Իր աշակերտները կարող են լինել մեկ՝ «ինչպէս մենք», կամ նույն ձևով՝ ինչպես Նա և Նրա Հայրն են մեկ (Հովհաննես 17.22): Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար: Մտածեք ձեր հարաբերությունների մասին, օրինակ՝ ձեր ամուսնու/կնոջ կամ ընտանիքի այլ անդամների, ծխի անդամների և հավատակից քրիստոնյաների հետ: Ինչպե՞ս կարող եք աշխատել դեպի այն միասնությունը, որը Հիսուսն ունի Հոր հետ:

Տես նաև Քվենտին Լ. Քուք, «Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2020, 18–22, Շերոն Յուբենկ «Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ», Լիահոնա, նոյեմբեր 2020, 55–57:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հովհաննես 14․5-6Ընտանիքի անդամները կարող են բավականություն ստանալ՝ հերթով առաջնորդելով ձեր ընտանիքը արահետով քայլելիս: Ի՞նչ առումով է Փրկիչը հանդիսանում «ճանապարհը»: Ո՞ւր է Նա մեզ առաջնորդում:

Հովհաննես 14․26-27Ինչո՞վ է Հիսուսի խաղաղությունը տարբերվում «աշխարհի տված» խաղաղությունից: Ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են խաղաղություն և մխիթարություն գտել Սուրբ Հոգու միջոցով:

Հովհաննես 15․1-8Ուրախ կլինի կարդալ այս հատվածները դրսում՝ խաղողի վազի, որևէ ծառի կամ մեկ այլ բույսի կողքին: Ի՞նչ է պատահում ճյուղին, երբ այն հեռացնում ենք բույսից։ Դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչով ենք մենք ճյուղերի նման և ինչ է նշանակում «կենալ» Փրկիչի մեջ և «պտուղ տալ»:

Հովհաննես 15.17–27, 16.1–7Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ նախազգուշացրեց Իր աշակերտներին հալածանքի մասին: Հիսուսի աշակերտներն ինչպե՞ս են հալածվում այսօր: Փրկիչի խորհուրդն այս հատվածներում ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք բախվում ենք հալածանքի:

Հովհաննես 16.33։Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է հաղթել աշխարհին: Նրա Քավությունն ինչպե՞ս է մեզ խաղաղություն և ուրախություն բերել (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 68.6):

Հովհաննես 17.21-23Ի՞նչը կօգնի ձեր ընտանիքին սովորել, թե ինչպես լինել ավելի միասնական՝ ինչպես Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը: Գուցե դուք կարող եք խոսել սիրելի սպորտային թիմի և այն մասին, թե ինչպես են նրանք միասին աշխատում ընդհանուր նպատակի համար: Կամ կարող եք լսել որևէ երգչախմբի կամ նվագախմբի կատարում, ապա քննարկել, թե ինչպես են երաժիշտները միավորվում՝ գեղեցիկ երաժշտություն ստեղծելու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «The Holy Ghost», Children’s Songbook, 105։

Բարելավենք մեր ուսուցումը

Օգտագործեք ձայնագրություններ: Երբ ձեր ընտանիքին ուսուցանեք սուրբ գրությունները, ունկնդրեք սուրբ գրությունների լսողական տարբերակը, որոնք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կամ Gospel Library հավելվածում: Հովհաննես 14–17-ի լսողական տարբերակը կարող է հատկապես հզոր լինել, քանի որ այս գլուխները պարունակում են Փրկիչի շատ խոսքեր:

Խաղողը վազի վրա

Հիսուսն ուսուցանեց. «Ես որթն եմ՝ դուք ճիւղերը» (Հովհաննես 15.5):