Եկ, հետևիր ինձ
Մարտի 9-15-ը: Հակոբ 1-4․ «Հաշտվեք Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ»


Մարտի 9-15-ը։ Հակոբ 1-4․ «Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավության միջոցով», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 9-15-ը։ Հակոբ 1-4, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Հիսուսի ոտքերի մոտ ծնկի իջած կին

Ներվածը, Գրեգ Կ. Օլսեն

Մարտի 9-15

Հակոբ 1-4

Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավության միջոցով

Հակոբ 1-4 գլուխները պարունակում են շատ ուսմունքներ, որոնք վերաբերում են մեր օրերին։ Երբ կարդաք այդ գլուխները, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, ապրել համաձայն Հակոբի ուսուցանած վարդապետության։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել մտքերով Հակոբ 1-4-ից, կարող եք բաժանել թերթիկներ և հրավիրել դասարանի անդամներին գրել սուրբ գրության մի հատված այս գլուխներից, որը նրանք իմաստալից են համարում։ Թերթիկները դրեք տուփի մեջ, մի քանիսը հանեք և հրավիրեք սովորողներին, ովքեր գրել են այդ հատվածները, կիսվել իրենց մտքերով։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հակոբ 1․6-8, 15-19, 2․1-11, 4․18

Արդարակյաց ղեկավարները ջանասիրաբար աշխատում են հոգիների բարօրության համար։

  • Կարող եք քննարկում սկսել իր ժողովրդի մեջ Հակոբի ջանասեր աշխատանքի շուրջ, խնդրելով դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք օրհնվել են Եկեղեցու ղեկավարի ծառայությամբ։ Կամ, կարող եք խնդրել տեղի Եկեղեցու մի ղեկավարի՝ նախկին կամ ներկայիս, խոսել պահերի մասին, երբ նա ոգեշնչում է զգացել ծառայել որևէ մեկին։ Ապա դասարանի անդամները կարող են բառեր և արտահայտություններ գտնել Հակոբ 1․6-8, 15-19, 2․1-11և 4․18 հատվածներում, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ էր զգում Հակոբն իր ծառայության և այն մարդկանց հանդեպ, որոնց ծառայում էր։ Երբ ենք մենք տեսել մեր ղեկավարներին իրենց կոչումները մեծարելիս: Ըստ այս հատվածներում տրված խորհրդի, մենք ինչպե՞ս պետք է աջակցենք մեր ղեկավարներին:

Նկար
երկու մարդ սեղմում են միմյանց ձեռքերը գրասեղանի վերևում

Հակոբի նման, Եկեղեցու ղեկավարներն այսօր «մեծարում են [իրենց] պաշտոնը Տիրոջ համար»։

Հակոբ 2.12-21

Մենք պետք է խուսափենք հպարտությունից և հասնենք կարիքավորներին։

  • Տերը խիստ նախազգուշացումներ տվեց նեփիացիներին հպարտության վերաբերյալ։ Որպեսզի օգնեք քննարկում սկսել այս թեմայի շուրջ, կարող եք նախապես դասարանի մի քանի անդամների խնդրել փնտրել ուղիներ, որոնցով հակառակորդն այսօր մեր աշխարհում խթանում է սերը հարստության հանդեպ։ Այնուհետև հրավիրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Դասարանի անդամները կարող են զույգերով կարդալ Հակոբ 2․12-21 հատվածները և գտնել, թե Տերն ինչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք նյութական բարեկեցությանը։ Ապա նրանք կարող են պատրաստել և կիսվել մի պաստառով, որը լուսաբանում է այդ սկզբունքը։ Ժամանակ հատկացրեք դասարանի անդամներին անհատապես խորհելու համար, թե ինչ կարող են անել Հակոբի ուղերձից սովորածը կիրառելու համար։

  • Ձեր դասարանի անդամները կարող են վերանայել Հակոբ 2․12-21 հատվածները և գրել իրենց հարցերն ու ավելացնել դրանք Երեց Փերիի ցանկին։ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Փերիի խոսքերն ի՞նչ են ավելացնում Հակոբի ուսմունքների վերաբերյալ մեր հասկացողությանը:

Հակոբ 2.23-35

Տերը հիանում է մաքրաբարոյությամբ։

  • Երեց Դեյվիդ Ա. Բեդնար Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մենք ապրում ենք «աշխարհում, որը գնալով ավելի շատ է ծաղրում ծնունդ տալու սրբազան ունակությունը և նվազեցնում է մարդկային կյանքի արժեքը» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41-44)։ Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին օգտագործել Հակոբ 2․23-35 հատվածները և հակազդել մաքրաբարոյության վերաբերյալ աշխարհի ուղերձներին։ Օրինակ, գրատախտակին կարող եք գրել Ինչպե՞ս է Տերը նայում մաքրաբարոյությանը հարցը և հրավիրել դասարանի անդամներին գտնել հարցի պատասխանը։ Նրանցից ոմանք կարող են ուսումնասիրել Հակոբ 2․23-35, իսկ մյուսները կարող են ուսումնասիրել վերևում մեջբերված Երեց Բեդնարի խոսքերը։ Նրանք կարող են գրատախտակի վրա թվարկել իրենց գտած պատասխանները: Մաքրաբարոյության օրենքով ապրելու չափանիշներն ու օրհնությունները քննարկելու համար կարող եք ուսումնասիրել «Սեռական մաքրություն» (Երիտասարդներին զորացնելու համար, 35-37) թեման կամ ցուցադրել «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» թվարկված տեսաֆիլմերից մեկը։ Որո՞նք են մաքրաբարո կյանքով ապրելու օրհնությունները:

Հակոբ 4․4-11

Նեփիացիները հավատում էին Հիսուս Քրիստոսին։

  • Հակոբն ուզում էր, որ մենք իմանանք, որ չնայած նա և իր ժողովուրդն ապրել են Փրկիչի մահկանացու ծառայությունից հարյուրավոր տարիներ առաջ, նրանք գիտեին Նրա մասին և սպասում էին Նրան փրկության ակնկալիքով։ Համաձայն Հակոբ 4․4-5-ի, ինչո՞ւ էին նեփիացիները պահում Մովսեսի օրենքը։ Ի՞նչ ունենք մենք մեր օրերում, որն ուղղում է մեր հոգիները դեպի Փրկիչը: Ի՞նչ խորհրդանիշներ կամ նմանություններ է օգտագործում Հակոբը, որպեսզի ուսուցանի Հիսուս Քրիստոսի մասին (տես նաև Ծննդոց 22.1–13):

Հակոբ 4․8–18

Ես կարող եմ խուսափել հոգևոր կուրությունից՝ կենտրոնանալով Փրկիչի վրա։

  • Ձեր դասարանում որևէ մեկը վերջերս ստուգե՞լ է աչքերը։ Եթե այո, դուք կարող եք խնդրել նրան նկարագրել, թե ինչպես է բժիշկը գնահատել նրա տեսողությունը։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ըստ իրենց, ինչ է նշանակում կույր լինել հոգևոր առումով։ Ինչո՞վ է հոգևոր կուրությունը նման ֆիզիկական կուրությանը։ Հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել, թե ինչպես կարող ենք գնահատել՝ հոգևոր առումով մենք կույր ենք, թե՝ ոչ։ Նրանք կարող են նաև վերանայել Հակոբ 4․8-18 հատվածները և առաջարկել, թե ինչ կարող ենք անել հոգևոր բաները «տեսնելու» մեր ունակությունը մեծացնելու համար։

  • Երեց Քվենթին Լ. Քուկը նշել է չորս ուղիներ, երբ մարդիկ մեր օրերում կարող են նայել «նշանակետից այն կողմ» (տես «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»)։ Նրա խոսքերն ի՞նչ են ավելացնում Հակոբ 4․13-15 հատվածների վերաբերյալ մեր հասկացողությանը։ Ի՞նչ է նշանակում նայել նշանակետից այն կողմ: Ինչպե՞ս կարող ենք խուսափել նշանակետից այն կողմ նայելուց:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Հակոբ 5-7 գլուխները, ասեք նրանց, որ կգտնեն Հակոբ 4․17 հատվածում տրված հարցի պատասխանը, եթե աղոթքով կարդան հաջորդ երեք գլուխները։

Նկար
սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մեր վերաբերմունքը նյութական հարստությանը

Անդրադառնալով Հակոբ 2․13-19-ին, Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է․ «Մենք պետք է Հակոբի խորհուրդը սրտին մոտ ընդունենք: Մենք պետք է կարդանք այս սուրբ գրությունը, կարծես այն գրված է հատուկ մեր այս ժամանակների համար, քանի որ դա այդպես է։ Նրա խոսքերը պետք է դրդեն մեզ ինքներս մեզ ուղղել մեր հոգին քննող հարցեր։ Արդյո՞ք ամեն բան ճիշտ է մեր կյանքում։ Արդյո՞ք մենք ներդրումներ ենք կատարում նախ և առաջ այն բաներում, որոնք հավերժ են իրենց էությամբ։ Արդյո՞ք մենք ունենք հավերժության հեռանկար։ Թե՞ ընկել ենք նախ աշխարհիկ բաների համար ներդրումներ անելու թակարդը, իսկ հետո մոռանում ենք Տիրոջը»(“United in Building the Kingdom of God,” Ensign, May 1987, 34)։

Տեսաֆիլմեր գթության մասին (ChurchofJesusChrist.org)

  • «Ես ընտրել եմ լինել մաքուր»

  • «Մաքրաբարոյություն․ որտե՞ղ են սահմանները»

  • «Մաքրաբարոյության օրենքը»

Նայել նշանակետից այն կողմ

Երեց Քվենթին Լ. Քուկ Երեց Քվենթին Լ. Քուկն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք նայել «նշանակետից այն կողմ»․

«Ավետարանական ճշմարտությունները փոխարինելով մարդկային փիլիսոփայություններով»

Որոշ մարդկանց, կարծես, շփոթեցնում է Փրկիչի ուղերձի պարզությունը։ Նրանք ցանկանում են բարդություն և անհայտություն մտցնել ճշմարտության մեջ, այն ավելի ինտելեկտուալ կամ ներկայիս գիտության հետ ավելի համահունչ դարձնելու համար: … Մենք նայում ենք նշանակետից այն կողմ, երբ հրաժարվում ենք ընդունել ավետարանի պարզ ճշմարտություններն այնպիսին, ինչպիսին կան։

«Ավետարանի ծայրահեղականությունը»

Մենք նայում ենք նշանակետից այն կողմ, երբ որևէ սկզբունք, անկախ այն բանից, թե որքան արժեքավոր է այն, ավելի բարձր ենք դասում, որն էլ նվազեցնում է մեր պարտավորվածությունն առ հավասարապես կարևոր սկզբունքները, կամ, երբ մենք ընդունում ենք դիրքորոշում, որը հակասում է Եղբայրների ուսմունքներին։

«Հերոսական վարմունք ամենօրյա նվիրագործման փոխարեն»

Որոշ անդամներ հայտարարում են, որ մեծ ոգևորությամբ կնվիրվեն գործին, եթե իրենց որևէ մեծ ծառայության կանչեն, սակայն նրանք տնային ուսուցումը կամ այցելությամբ ուսուցումը [այժմ կոչվում է սպասավորում] արժանի կամ բավարար հերոսական չեն համարում իրենց աջակցող ջանքերի համար։

«Կանոնները գերադասել վարդապետությունից»

Նրանք, ովքեր նվիրումով հետևում են կանոններին, առանց ուշադրություն դարձնելու վարդապետությանը և սկզբունքին, հատկապես ենթակա են նշանակետից այն կողմ նայելուն (“Looking beyond the Mark,” Ensign or Liahona, Mar. 2003, 42–44)։

Տպել