Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 24-ից մարտի 1-ը: 2 Նեփի 26-30․ «Զարմանալիք և զարմանք»


Փետրվարի 24-ից մարտի1-ը: 2 Նեփի 26-30․ «Զարմանալիք և զարմանք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Փետրվարի 24-ից մարտի 1-ը: 2 Նեփի 26-30, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
Jesus reaching out to a woman

Նա ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ, Սանդրա Ռասթ

Փետրվարի 24-ից մարտի 1-ը

2 Նեփի 26-30

«Զարմանալիք և զարմանք»

Հիշեք, որ տունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրման կենտրոնը: 2 Նեփի 26-30 գլուխների ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ուսուցանելու ձեր նախապատրաստության հիմքը։ Ծրագրեք ուղիներ, որպեսզի կառուցեք, հաստատեք և խրախուսեք ձեր դասարանի անդամներիանձնական և ընտանեկան ուսումնասիրությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասի սկզբում դասարանի անդամներին հնարավորություն տվեք կիսվել որևէ բանով 2 Նեփի 26-30 գլուխներից, որը նրանք իմաստալից են համարել տանն ուսումնասիրելիս։ Օրինակ, կարող եք խնդրել նրանց հակիրճ կիսվել հատվածով, որն օգնեց նրանց հասկանալ մեր օրերը և խնդիրները, որոնց հանդիպում ենք։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 26․24-28, 33

Ամեն բան, որ Տերն անում է, պայմանավորված է մեր հանդեպ Նրա ունեցած սիրով։

  • Եթե ոգեշնչում եք զգում քննարկել Տիրոջ սիրո վերաբերյալ Նեփիի ուսմունքները, կարող եք փորձել հետևյալը․ 2 Նեփի 26․24 հատվածը միասին ընթերցելուց հետո հրավիրեք դասարանի անդամներին կազմել այն ամենի ցանկը, որ Հիսուս Քրիստոսն արել է իրենց համար, ինչը պայմանավորված էր սիրով։ Ինչպե՞ս է Նա «ձգել բոլոր մարդկանց իր մոտ»։ Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել՝ ի պատասխան Նրա սիրո արտահայտության։

  • 2 Նեփի 26․24-28, 33 հատվածներում տրված Տիրոջ հրավերները Նրա սիրո զորեղ ապացույցն են։ Եթե ուզում եք օգնել դասարանի անդամներին բացահայտել այդ հրավերները, խնդրեք նրանց, որ համառոտեն այս հատվածներում տրված Տիրոջ ուղերձը՝ ամփոփելով մեկ նախադասության մեջ։ Հավանաբար դասարանի մի քանի անդամներ կցանկանան կիսվել իրենց գրածով: Այդ հատվածներն ինչպե՞ս կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք հրավիրում ուրիշներին գալ դեպի Քրիստոսը։ Խրախուսեք դասարանին գրի առնել իրենց որոշ մտքերն ու զգացողությունները։ Որպեսզի օգնեք հրավիրել Հոգին, կարող եք լսել Փրկիչի սիրո վերաբերյալ մի օրհներգ, ինչպես օրինակ «Եկ Հիսուսի մոտ» (Հիմներ, հ. 117), մինչ դասարանի անդամները խորհում են։

2 Նեփի 27, 29, 30․3-8

Մորմոնի Գիրքն առանցքային դեր ունի Աստծո վերջին օրերի աշխատանքում։

  • Ձեր դասարանի անդամները գուցե մի փոքր օգնության կարիք ունենան հասկանալու 2 Նեփի 27 գլխում տրված մարգարեությունները։ «Լրացուցիչ նյութերում» տրված պատմական ակնարկը կարող է օգնել։ Ձեր դասարանի համար արդյո՞ք հարմար կլինի, եթե դասարանի մի քանի անդամներ համառոտ բեմականացնեն այդ ակնարկում և 2 Նեփի 27․15-22-ում նկարագրված իրադարձությունները։ Ինչո՞ւ էին Նեփիին ցույց տրվել այդ իրադարձությունները դրանցից շատ տարիներ առաջ։ Ի՞նչ է մեզ սովորեցնում Նեփիի մարգարեությունը Մորմոնի Գրքի կարևորության մասին: Քաջալերեք դասարանի անդամներին կիսվել միմյանց հետ, թե ինչպես են ձեռք բերել իրենց անձնական վկայությունը Մորմոնի Գրքի վերաբերյալ։

  • Արդյո՞ք ձեր դասարանում որևէ մեկը ունեցել է փորձառություն, երբ հրավիրել է մեկին կարդալ Մորմոնի Գիրքը։ Որո՞նք են այն պատճառները, որ որևէ մեկը կարող է չընդունել Մորմոնի Գիրքը կարդալու հրավերը։ Նման պատճառներից մեկի վերաբերյալ Տիրոջ պատասխանը գտնվում է 2 Նեփի 29․6-11 հատվածներում։ Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ այդ հատվածները, ապա բեմականացնել, թե ինչպես կարող են սիրով պատասխանել մեկին, ով ասում է, որ Մորմոնի Գիրքն անհրաժեշտ չէ։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ ունեն դասարանի անդամներն այն բանի վերաբերյալ, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին «իմանալ, որ [Մորմոնի Գիրքը] օրհնություն է իրենց համար՝ Աստծո ձեռքից» (2 Նեփի 30․6

2 Նեփի 28

Սատանան փորձում է խաբել։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում խորհուրդ է տալիս փնտրել սատանայի ստերը, որոնք նկարագրված են 2 Նեփի 28-ում։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գտածով կամ կարող են դասարանում արագ աչքի անցկացնել 2 Նեփի 28 գլուխը և ներկայացնել սատանայի ստերը։ Օգտակար կլինի նրանց թույլ տալ աշխատել փոքր խմբերով և գտնել սուրբ գրություններ, որոնք հերքում են այդ խաբեությունները (եթե նրանց օգնություն է անհրաժեշտ, կարող եք կիսվել «Լրացուցիչ նյութերի» առաջարկներով)։ Ապա խմբերը կարող են կիսվել միմյանց հետ իրենց գտածով և քննարկել, թե ինչպես կարող են հերքել հակառակորդի «կեղծ, սին և հիմար վարդապետությունները» (2 Նեփի 28․9

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամները գուցե ոգեշնչվեն կարդալ 2 Նեփի 31-33 գլուխները, եթե իմանան, որ այդ գլուխները պարունակում են Նեփիի վերջին գրառված խոսքերը, ինչպես նաև Քրիստոսի վարդապետության ամենապարզ, սակայն ամենաբովանդակալից նկարագրություններից մեկը։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

«Այն ժամանակ ուսյալը կասի. Ես չեմ կարող կարդալ այն» (2 Նեփի 27․18

1828թ․ փետրվարին Մարտին Հարրիսը՝ Ջոզեֆ Սմիթի ընկերը, «ճամփորդեց Նյու Յորք Սիթիից դեպի արևելք, որպեսզի գիտնականներին ցույց տա [ոսկե] թիթեղների որոշ գրառումներ։ Հավանաբար նա ցանկանում էր մեկ անգամ ևս համոզվել թիթեղների իսկության մեջ կամ գուցե մտածում էր, որ կկարողանան պարտքով գումար վերցնել թարգանությունը հրատարակելու համար։ Ցանկացած առիթով նա պնդել է, որ Տիրոջից է հուշում ստացել կատարել ուղևորությունը։

Այդ ժամանակ ո՛չ Ջոզեֆը, ո՛չ էլ Մարտինը շատ բան չգիտեին թիթեղների լեզվի մասին։ Նրանք գիտեին միայն այնքանը, ինչ Մորոնի հրեշտակն էր ասել Ջոզեֆին․ որ դա հնագույն ամերիկյան հիշատակարան էր։ Այսպիսով, եգիպտերեն իմացող գիտնական փնտրելու փոխարեն (Ջոզեֆն ավելի ուշ իմացավ, որ թիթեղների լեզուն կոչվում էր «բարեփոխված եգիպտերեն»), Մարտինն այցելեց մի քանի գիտնականների, ովքեր հետաքրքրվում էին հնություններով, հատկապես ամերիկյան հնություններով։

… [Մարտինի այցելած գիտնականներից մեկը] Չարլզ Անտոնն էր՝ Կոլումբիայի քոլեջի քերականության և լեզվաբանության երիտասարդ մի պրոֆեսոր։ Անտոնը հավաքում էր ամերիկյան հնդիկների պատմություններ և ելույթներ տպագրության համար և պատրաստակամություն հայտնեց ստուգելու փաստաթուղթը, որը Մարտինը բերեց նրա մոտ։

Մարտինը պնդում էր, որ Անտոնը գրառումները հայտարարեց բնագիր, մինչև իմացավ, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ձեռք բերել դրանք։ Նա խորհուրդ տվեց, որ Մարտինը թիթեղները բերեր իր մոտ։ Մարտինը մերժեց, իսկ Անտոնը պատասխանեց, արտաբերելով Եսայիայի այս հատվածը․ «Ես չեմ կարող կարդալ կնքված գիրքը»։ Չնայած Անտոնը հետագայում ժխտեց իրենց հանդիպման վերաբերյալ Մարտինի պատմածից որոշ մանրամասներ, մենք գիտենք հետևյալը․ Մարտինը վերադարձավ արևելյան գիտնականների հետ ունեցած իր հանդիպումներից ավելի քան երբևէ համոզված, որ Ջոզեֆ Սմիթը կանչված էր Աստծուց, և թիթեղներն ու գրություններրը հնադարյան էին։ Նա և Ջոզեֆը Անտոնին կատարած այցը դիտում էին որպես Եսայիայի մարգարեության իրականացում (որի մասին նշվում է նաև Մորմոնի Գրքում) «կնքուած գրքի խօսքերին պէս, որ կտան գրագէտին եւ կասեն. Մէկ կարդա այս. Եւ նա կասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է» [Եսայիա 29․11, տես նաև 2 Նեփի 27․15-18]» (“The Contributions of Martin Harris,” Revelations in Context [2016], 3–4, history.ChurchofJesusChrist.org

Սուրբ գրություններ, որոնք հերքում են սատանայի խաբեությունները։

Կեղծ վարդապետություն

Ճշմարիտ վարդապետություն

«Այսօր նա հրաշքների Աստված չէ. նա արել է իր գործը» (2 Նեփի 28․6

Մորոնի 7․35-37

«Աստված … կարդարացնի մի փոքր մեղք գործելը» (2 Նեփի 28.8):

Վարդապետություն և Ուխտեր 1․31

«Ամեն ինչ լավ է Սիոնում» (2 Նեփի 28․21

Վարդապետություն և Ուխտեր 68․31, 82․14

«Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա» (2 Նեփի 28․22

2 Նեփի 2․17, Վարդապետություն և Ուխտեր 76․25-27

«Այլևս կարիք չունենք Աստծո խոսքի, քանզի մենք բավականաչափ ունենք» (2 Նեփի 28․29

2 Նեփի 28․30, Հավատո Հանգանակ 1․9

Բարելավել մեր ուսուցումը

Մի վախեցեք լռությունից։ «Լավ հարցերին պատասխանելու համար ժամանակ է պահանջվում: Դրա համար պահանջվում է խորհրդածություն, փնտրտուք և ոգեշնչում: Ժամանակը, որը դուք տրամադրում եք հարցի պատասխաններին սպասելուն, կարող է խորհելու սուրբ ժամանակ լինել: Խուսափեք այդ դադարը ժամանակից շուտ խախտելու գայթակղությունից, պատասխանելով սեփական հարցին կամ անցնելով առաջ մեկ այլ բանի» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 31):

Տպել