Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 17–23-ը։ 2 Նեփի 11–25․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով»


Փետրվարի 17-23-ը։ 2 Նեփի 11-25․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Փետրվարի 17-23-ը։ 2 Նեփի 11-25», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
Եսայիան մագաղաթի վրա գրելիս

Փետրվար 17-23-ը

2 Նեփի 11–25

«Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Բացի 2 Նեփի 11-25 գլուխները ձեզ վերագրելուց, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, վերագրել այս գլուխներն իրենց (տես 2 Նեփի 11․8)։ Երբ Հոգին ոգեշնչի ձեզ որոշակի մտքեր և գաղափարներ, գրի առեք դրանք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նախքան 2 Նեփի 11-25-ից որոշակի հատվածներ քննարկելը օգտակար կլինի դասարանի անդամներին խնդրել պատկերացնել, որ իրենք ունեն ընկեր, ով դժվարանում է որևէ իմաստալից կամ ոգեշնչող բան գտնել Եսայիայի խոսքերում։ Ո՞ր հատվածներով նրանք կկիսվեն այդ ընկերոջ հետ։

Նկար
Ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 11-24

Եսայիան վկայեց Հիսուս Քրիստոսի մասին։

  • Եսայիայի մարգարեությունները կարելի է ավելի հեշտ հասկանալ, երբ գիտենք, թե ինչու է այն գրվել։ 2 Նեփիում տրված Եսայիայի մարգարեությունների շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել 11 գլուխը և գրել Եսայիայի խոսքերն այդքան հաճախ մեջբերելու Նեփիի նպատակներից մի քանիսը։ Նրանք կարող են կիսվել նաև հատվածներով, որոնք գտել են 2 Նեփի 12-24 գլուխների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, երբ զգում են, որ հասել են այդ նպատակներին։ Հասկանալով Նեփիի նպատակները, դասարանի անդամներն ինչպե՞ս կարող են ավելի շատ բան սովորել Եսայիայի խոսքերից։ Խրախուսեք նրանց իրենց մտքում պահել այդ նպատակները, մինչ դասարանում կքննարկեն Եսայիայի խոսքերը։

  • Քանի որ Եսայիան օգտագործել է խորհրդանիշերով այդքան հարուստ լեզու, հնարավոր է հեշտությամբ չնկատել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նրա զորեղ վկայությունը։ Ահա մի վարժություն, որը կարող է օգնել ձեր դասարանին կենտրոնանալ այդ վկայության վրա։ Կարող եք պատրաստել մի քանի թերթիկներ, որոնց վրա գրված կլինեն հատվածներ 2 Նեփի 12-24 գլուխներից, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին (օրինակ՝ 2 Նեփի 13․13, 14․4-6, 15․1-7, 16․1-7, 17․14, 18․14-15, 19․6-7, 21․1-5, 22․2)։ Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել թերթիկներից մեկը, ուսումնասիրել դրա վրա գրված հատվածները և թերթիկի վրա գրել, թե ինչ սովորեց Հիսուս Քրիստոսի մասին։ Ապա դասարանի անդամները կարող են փոխանակվել թերթիկներով մեկ ուրիշի հետ և ավելացնել Փրկիչի մասին իրենց սովորած լրացուցիչ մտքեր ու գաղափարներ նույն հատվածներից։ Ապա դասարանի անդամներին կարող եք հնարավորություն տալ կիսվել Եսայիայից և միմյանցից իրենց սովորածով, որը խորացրել է Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց երախտագիտությունը։

  • 2 Նեփի 19․6 հատվածում տրված են Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մի քանիսը։ Խնդրեք որևէ մեկին գրել դրանք գրատախտակին և հրավիրեք դասարանի անդամներին քննարկել, թե ինչու է այդ տիտղոսներից յուրաքանչյուրը Փրկիչին համապատասխան նկարագիր հանդիսանում։ Ինչպե՞ս է Նա իրականացրել այդ դերերը մեր կյանքում: Որոշ տիտղոսների մասին ավելին սովորելու համար օգտակար կլինի ուսումնասիրել 2 Նեփի 19․6-ի ծանոթագրությունները։

2 Նեփի 12․2-5, 21․10-1222

Վերջին օրերին Աստծո ժողովուրդը կհավաքվի ու խաղաղություն կվայելի։

  • Եսայիայի մարգարեությունների որոշ մասերը հատկապես մեզ են վերաբերում, քանի որ դրանք նկարագրում են Աստծո վերջին օրերի աշխատանքը։ Օրինակ, դուք կարող եք քննել 2 Նեփի 21․10-12-ը, որտեղ նկարագրվում է «դրոշ» (նշան կամ դրոշակ), որը կբարձրացվի Աստծո ժողովրդին հավաքելու համար։ Ինչպե՞ս ենք մենք տեսել, որ Տերը հավաքում է Իր ժողովրդին հոգևորապես։ Գուցե դասարանի որոշ անդամներ ցանկանան խոսել այն մասին, թե ինչն է նրանց մեջ ցանկություն առաջացնում հավաքվել կամ միավորվել Աստծո ժողովրդի հետ Եկեղեցում։ Նրանք գուցե ուրախությամբ պատրաստեն իրենց իսկ դրոշները, որոնց վրա գրված կամ նկարված կլինեն ավետարանի որոշ ճշմարտություններ, որոնց նրանց կարծիքով մարդիկ «ձգտում են», և որոնք կօգնեն «ժողովել» և «հավաքել» (10 և12 հատվածներ) Աստծո զավակներին մեր օրերում։ Ինչպե՞ս ենք մենք օգնում հավաքմանը:

  • Այդ վարդապետությունը քննարկելու մեկ ուրիշ ուղի է գրատախտակին գրել հետևյալ թեմաները․ Իսրայելի ցրումը, Իսրայելի հավաքումը և Մարգարեություններ Քրիստոսի մասին։ Դուք կարող եք դասարանի անդամների խմբերին հանձնարարել 2 Նեփի 12-24 գլուխներից, հրավիրել նրանց գտնել հատվածներ, որոնք ուսուցանում են այդ բաների մասին և գրել այդ հատվածները գրատախտակին՝ համապատասխան վերնագրի տակ։ Ի՞նչ ուղերձներ ունեն այս հատվածները մեզ համար։ Օգտակար է դասարանի անդամներին հայտնել, որ Վարդապետություն և Ուխտեր 113․1-6 հատվածները կարող են օգնել նրանց հասկանալ 2 Նեփի 21․1-5, 10 հատվածները։)

  • «Բարձր լեռան վրա» (Հիմներ և մանկական երգեր, հ. 5) կամ «Տերն իմ լույսն է» (Հիմներ, հ. 89), օրհներգերը, որոնք հիմնված են 2 Նեփի 12․2-5 և 2 Նեփի 22-ի վրա, կարող են հաստատել Եսայիայի խոսքերի ուղերձները և հոգին։

2 Նեփի 14.4-6

Մեր տներն ու Սիոնի «ժողովները» կարող են լինել ապահով վայրեր ու ապաստարաններ։

  • 2 Նեփի 14․4-6 հատվածներում Եսայիան մարգարեացել է ապահովության և խաղաղության մասին, որ արդարները կվայելեն այն բանից հետո, երբ Տերը «լվացած կլինի» և «զտած կլինի» նրանց մեղքերը։ Չնայած այդ հատվածներում նկարագրվում են պայմաններ, որոնք գոյություն կունենան Հազարամյակի ժամանակ, դրանք կարող են օգնել դասարանի անդամներին, մինչ նրանք կփնտրեն հոգևոր ապահովություն վերջին օրերի ամբարիշտ միջավայրում։ Հրավիրեք նրանց խորհել և քննարկել, թե ինչ է նշանակում ունենալ «ամպ և մեգ» և «բոցավառ կրակ» «բնակատեղի» և «ժողովների վրա» (հատված 5, տես նաև Ելից 13․21-22)։ Ի՞նչը կարելի է համեմատել 6-րդ հատվածում նշված շոգի, մրրիկի ու անձրևի հետ։ Ինչպե՞ս կարող ենք ապաստարան գտնել (տես նաև Վ&Ու 115.6): Հավանաբար դասարանի անդամները կարող են առաջարկել ուղիներ, որպեսզի համոզվեն, որ մեր տները և Եկեղեցու հավաքները հոգևոր պաշտպանության վայրեր են։

2 Նեփի 25․19-29

«Ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է»:

  • Ձեր դասարանի անդամները հավանաբար կարող են անդրադառնալ Նեփիի ցանկությանը՝ «համոզելու մեր զավակներին, և նաև մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին»: Ինչպե՞ս էր Նեփին «ջանասիրաբար աշխատում» իրականացնել այդ նպատակը (2 Նեփի 25.23): Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել 2 Նեփի 25․19-29 հատվածները, որպեսզի գտնեն ճշմարտություններ Փրկիչի և Նրա ավետարանի վերաբերյալ, որոնք Նեփին ցանկանում էր, որ իր ժողովուրդն իմանար։ Ապա նրանք կարող են կիսվել, թե ինչ են արել, որպեսզի այդ ճշմարտություններով կիսվեն իրենց ընտանիքի կամ ընկերների հետ։ Օրինակ, ինչպե՞ս են նրանք ուսուցանել այն ճշմարտությունը, որ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։ (Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է որոշ մտքեր հաղորդել այդ ճշմարտության վերաբերյալ:) Ինչպե՞ս են դրանք օգնել ուրիշներին «հրճվել Քրիստոսով»։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամների համար հետաքրքիր կլինի իմանալ, որ 2 Նեփի 26-30 գլուխները կարող են օգնել նրանց պատասխանել այն մարդկանց, ովքեր ասում են․ «Մենք չունենք Մորմոնի Գրքի կարիքը»։

Նկար
սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

«Քանզի մեզ համար մի երեխա է ծնվել»։

2 Նեփի 19․6-ի շուրջ ձեր քննարկումից հետո կարող եք դիտել կամ լսել «Քանզի մեզ համար մի երեխա է ծնվել» երգը Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի Երգչախմբի կատարմամբ (ChurchofJesusChrist.org

«Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»:

Մեկնաբանելով 2 Նեփի 25․23-ում տրված Նեփիի խոսքերը, նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է.

«Մտածում եմ, որ երբեմն սխալ կարող ենք հասկանալ «այն ամենից հետո՝ ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը: Մենք պետք է հասկանանք, որ «հետո»-ն չի նշանակում «պատճառով»:

Մենք չենք կարող փրկվել այն ամենի «պատճառով», ինչ կարող ենք անել: Մեզանից ովքե՞ր են արել այն ամենը, ինչ կարող են: Արդյո՞ք Աստված սպասում է, որ մենք սպառենք բոլոր ջանքերը, հետո նոր միջամտի մեր կյանքին Իր փրկող շնորհով: …

«Ես համոզված եմ, որ Նեփին գիտեր, որ Փրկիչի շնորհը թույլ է տալիս և հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել մեղքը [տես 2 Նեփի 4.19–35, Ալմա 34.31]: Ահա, թե ինչու էր Նեփին ջանասիրաբար աշխատում համոզել իր զավակներին և եղբայրներին «հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» [2 Նեփի 25․23]:

Ի վերջո, դա այն է, ինչ մենք կարող ենք անել։ Եվ դա է մեր մահկանացության աշխատանքը»։ («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 110):

Բարելավել մեր ուսուցումը

Ուղղեք այնպիսի հարցեր, որոնք առաջ են բերում վկայություն: «Հարցեր ուղղելը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել` ուսուցանվող սկզբունքների մասին, կարող են Հոգին հրավիրելու հզոր միջոց լինել: … Նրանց վկայությունները, ինչպես նաև դասարանի մյուս անդամների վկայությունները կաճեն, երբ Հոգին հաստատի ճշմարտությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 32

Տպել