Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 10-16-ը։ 2 Նեփի 6-10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»


Փետրվարի 10-16-ը։ 2 Նեփի 6-10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Փետրվարի 10-16-ը։ 2 Նեփի 6-10, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
Jesus praying in Gethsemane

Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի, Հարրի Անդերսոն

Փետրվար 10-16-ը

2 Նեփի 6-10

«Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»

Ուսուցմանը նախապատրաստվելու լավագույն ուղիներից է 2 Նեփի 6-10 գլուխների նախապես ինքնուրույն ընթերցումը։ Գրի առեք ձեր ստացած բոլոր տպավորությունները և օգտագործեք այս համառոտ շարադրանքը լրացուցիչ մտքեր և ուսուցման գաղափարներ գտնելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հակոբն ուսուցանեց իր ժողովրդին, որ Եսայիայի ուսմունքները «կարելի է վերագրել ձեզ» (2 Նեփի 6․5)։ Սկզբում կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել 2 Նեփի 6-10 գլուխներից Հակոբի որևէ ուսմունքով, որը նրանք զգում են, որ կարող են նմանեցնել իրենց կյանքին։ Նրանք կարող են բացատրել, թե ինչու են այդ ուսմունքը նշանակալից համարում։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 6-8

Տերը ողորմած է Իր ժողովրդի հանդեպ և կիրագործի Իր խոստումները։

  • Ձեր դասարանին 2 Նեփի 6–8 գլուխների վերաբերյալ որոշակի գաղափար տալու համար 2 Նեփի 6․8–15 կազմեք հատվածներում նկարագրված իրադարձությունների պարզ ժամանակացույցը։ Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Տիրոջ և Իր ժողովրդի հանդեպ Նրա զգացմունքների մասին (տես նաև 2 Նեփի 7․1-3, 8․3)։ Դուք կարող եք բացատրել, որ որպես Եկեղեցու անդամներ, մենք այսօր Աստծո ուխտյալ ժողովուրդն ենք և հավաքվում ենք աշխարհից ավետարանի ապահովության մեջ։ Ի՞նչ ուղերձներ ունեն այս գլուխները մեզ համար այժմ։

2 Նեփի 9

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց ազատում է ֆիզիկական և հոգևոր մահից։

  • Փրկիչի Քավության մեր գնահատականը մեծացնելու եղանակներից մեկն է՝ մտածել այն մասին, թե ինչ կպատահեր մեզ հետ, եթե չլիներ Քավությունը։ Դասարանի անդամները կարող են խորհել սրանց շուրջ, մինչ կուսումնասիրեն 2 Նեփի 9-ը։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին սկսել՝ ուսումնասիրելով 4-9 հատվածները, ապա գրատախտակին գրեն, թե ինչ կպատահեր, եթե չլիներ Քրիստոսի Քավությունը։ Համաձայն 10-14 հատվածների, Փրկիչն ինչպե՞ս փրկեց մեզ այդ վիճակից։ «Լրացուցիչ նյութերում» տրված Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը կարող է օգնել ձեր դասարանին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը։ Կարող եք ցուցադրել նաև նրա ուղերձի վրա հիմնված «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org): Դասարանի անդամները կարող են կիսվել ցանկացած մտքերով կամ զգացումներով, որ Երեց Հոլլանդի ուղերձը ոգեշնչում է Փրկիչի հանդեպ։

  • Խնդրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչպես մեկին կբացատրեն Հիսուս Քրիստոսի Քավությունը, ով չգիտի, թե ինչ է դա կամ ինչու է անհրաժեշտ։ 2 Նեփի 9 գլխում գտնվող ճշմարտությունները կարող են օգնել նախապատրաստել դասարանի անդամներին նման զրույցի։ Նրանք կարող են ուսումնասիրել 4-12 հատվածները, փնտրելով, թե ինչպես է Փրկիչի Քավությունը հաղթահարում ֆիզիկական և հոգևոր մահը։ Հիմնվելով այս սուրբ գրություններից սովորածի վրա, Փրկիչի զոհաբերությունն ինչո՞ւ է կոչվում «անսահման քավություն» (2 Նեփի 9․7

  • Հակոբն այնքան հիացած էր Աստծո փրկագնման ծրագրով, որ բացականչեց « Օ՜հ, որքան մեծ է» և «Օ՜, մեծությունը», երբ նկարագրում էր ծրագիրը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալՓրկիչի և Նրա Քավության հանդեպ ունեցած այդ զգացողությունները, կարող եք հրավիրել նրանց փնտրել Հակոբի բացականչությունները 2 Նեփի 9 գլխում (մեծ մասը գտնվում են 8-20 հատվածներում)։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Աստծո և Նրա ծրագրի մասին։ Ո՞ր փորձառություններն են օգնել մեզ զգալ այն, ինչ Հակոբը զգաց Իր զավակների համար նախատեսված Երկնային Հոր ծրագրի հանդեպ: Դուք կարող եք նաև երգել Աստծո մեծության մասին մի երգ, ինչպես օրինակ «Ինչ մեծ ես Դու» (Օրհներգեր, հ. 86), որպեսզի ավելի իմաստալից դարձնեք այս զրույցը։

2 Նեփի 9․27-54

Մենք կարող ենք գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա փառահեղ Քավության օրհնությունները։

  • Դուք կարող եք քննարկում սկսել այս հատվածների Հակոբի ուսմունքների շուրջ, խնդրելով դասարանի անդամներին պատկերացնել, թե ինչպես կհրավիրեն մեկին ապաշխարել և գալ Քրիստոսի մոտ։ Հակոբն ինչպե՞ս արեց դա 2 Նեփի 9․50–53։ Ըստ նրա խոսքերի, ի՞նչ օրհնություններ կգան մեր կյանք, երբ մենք ընդունենք այդ հրավերները։

  • 2 Նեփի 9-ում Հակոբն օգտագործում է երկու զորեղ և հակասական արտահայտություններ՝ «մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը» և « խորամանկ ծրագիրը այն չար մեկի» (2 Նեփի 9․6, 28)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել այդ հակադրությունից, դուք կարող եք գրատախտակին գծել մի ուղի և վերնագրել այն Երկնային Հոր ծրագիրը։ Դասարանի անդամներին հրավիրեք ուսումնասիրել 2 Նեփի 9․27-52, փնտրելով խորհուրդը, որը Հակոբը տվեց՝ օգնելով մեզ հետևել Երկնային Հոր ծրագրին։ Խնդրեք նրանց գրել իրենց գտածը ուղու կողքին։ Ի՞նչ է Հակոբն ուսուցանել այն մասին, թե ինչպես է սատանան հեռացնում մեզ մեր Երկնային Հոր ծրագրից։ Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ուր կտանի մեզ Երկնային Հոր ծրագրին հետևելը և ուր կտանի սատանային հետևելը (տես 2 Նեփի 9․9, 18)։ Համաձայն այդ հատվածների, մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի լիրաժեք հետևենք մեր Երկնային Հոր ծրագրին:

  • 2 Նեփի 9․28-38 հատվածներում Հակոբը նախազգուշացնում է մի շարք հատկանիշների և վարքագծերի մասին, որոնք խանգարում են հետևել մեզ համար նախատեսված Աստծո ծրագրին։ Դասարանի անդամներին հրավիրեք գտնել դրանք։ Այդ հատկանիշներից և վարքագծերից որո՞նք են ավելի տարածված այսօր։ Ի՞նչն է դրանք այդքան վտանգավոր դարձնում: Ի՞նչ ենք մենք սովորում 2 Նեփի 9․50-53 հատվածներից այդ վտանգներից խուսափելու մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վստահ կարդալ Եսայիայի գրվածքները, որոնք Նեփին մեջբերում է 2 Նեփի 11-24 գլուխներում, դուք կարող եք բացատրել, որ Նեփին ներառել է այս գրությունները, որպեսզի ամրացնի իր ժողովրդի հավատն առ Հիսուս Քրիստոսը։ Հրավիրեք դասարանի անդամներին նայել հաջորդ շաբաթվա ընթերցանությանը որպես հնարավորություն Նրա հանդեպ սեփական վկայությունը ձեռք բերելու համար։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Փրկիչ ունենալու մեր կարիքը

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը պատմել է ժայռեր մագլցող մի պատանու մասին, ով կախվել էր կիրճի ծայրից՝ մինչ ոչինչ չկար, որ պահեր նրան մահացու անկումից։ Ճիշտ այն պահին, երբ ավազը սկսեց հոսել նրա ձեռքերից, նա զգաց, թե ինչպես իր կրտսեր եղբայրը բռնեց իր դաստակներից և քաշեց նրան ապահով մի տեղ։ Երեց Հոլլանդը համեմատում է նրա փորձառությունը մեր հանգամանքների հետ այս անկում ապրած աշխարհում․

«Կար իրական Ադամ և Եվա, ովքեր ընկան իրական Եդեմից՝ բոլոր հետևանքներով հանդերձ, որոնք անկումը կրում էր իր հետ։ … Քանի որ մենք ծնվել ենք այդ անկում ապրած աշխարհում և քանի որ մենք ևս խախտելու էինք Աստծո օրենքները, մենք ևս դատապարտվում էինք նույն տույժերով, որոնց Ադամն ու Եվան դիմակայեցին:

Ինչպիսի դժբախտություն: Ողջ մարդկային ցեղը ազատ անկման մեջ է՝ յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին և երեխա, ֆիզիկապես գլորվում է դեպի մշտական մահ՝ հոգևորապես ընկղմվելով հավերժական տառապանքի մեջ: Միթե՞ դա է կյանքը, ինչ այն նախատեսված էր լինել: Մի՞թե սա է մարդկային փորձառության մեծաշուք վախճանը: Մի՞թե մենք բոլորս ուղղակի կախված ենք ցուրտ անդունդում անտարբեր տիեզերքի ինչ-որ վայրում, մեզանից յուրաքանչյուրը որոնելով հենման մի կետ, մեզանից յուրաքանչյուրը որոնելով կառչելու մի բան՝ ոչինչ չզգալով բացի մեր մատների տակ հոսող ավազից, մեզ փրկող ոչինչ, ոչ մի բան բռնվելու, ոչ մի բան, որ մեզ պահի: …

Այդ հարցերի պատասխանն է միանշանակ և հավերժական «ոչ»: … Քավությունը ձեռք էր բերելու լիակատար հաղթանակ ֆիզիկական մահի վրա, առանց նախապայմանի շնորհելով հարություն ամեն մարդու, ով ծնվել է կամ երբևէ կծնվի այս աշխարհում: Ողորմածությամբ այն նաև կապահովի ներում բոլորի անձնական մեղքերի համար՝ Ադամից մինչև աշխարհի վերջը, որը պայմանավորված է ապաշխարությամբ և աստվածային պատվիրաններին հնազանդությամբ» («Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 105-6)։

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ բերեք ձեր վկայությունը։ Ճշմարտության մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում ուսուցանում եք: Կարիք չկա, որ այն լինի պերճախոս և երկար: Խորհեք Փրկիչի վերաբերյալ ձեր անձնական վկայությամբ կիսվելու մասին, երբ կքննարկեք 2 Նեփի 9-ը։

Տպել