Եկ, հետևիր ինձ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16-22․ «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»


Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16-22․ «Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16-22, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
Lehi looking at the Liahona

Լեքին և Լիահոնան, Ջոզեֆ Բրիքի

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը

1 Նեփի 16-22

«Ես կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»

Երբ կարդաք 1 Նեփի 16-22 գլուխները, մտածեք այն մասին, թե ինչպես կարող է դժվարությունների առջև կանգնելու Նեփիի փորձառությունն օգտակար լինել ձեր դասարանի անդամների համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Նեփին տեսավ սուրբ գրություններն իրեն և իր ժողովրդին նմանեցնելու արժեքը (տես 1 Նեփի 19․23)։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել սկզբունքներով, որոնք սովորել են դեպի խոստումի երկիր Նեփիի կատարած ճամփորդության պատմությունից, որն առնչվում է իրենց կյանքի հետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

1 Նեփի 16․10-16, 23-31, 18․10-13, 20-22

Աստված օգտագործում է փոքր միջոցները մեծ բաներ իրագործելու համար։

  • Կարո՞ղ եք դուք կամ ձեր դասարանից որևէ մեկը մտածել որևէ փոքր բանի մասին, որ կարող է օգտագործվել մեծ բան ստեղծելու համար (տես 1 Նեփի 16.29): Կարող եք հրավիրել դասարանի անդամներին քննարկել, թե ինչ են սովորում այս սկզբունքի մասին այն բանից հետո, երբ կկարդան հետևյալ սուրբ գրություններն անհատապես կամ խմբերով․ 1 Նեփի 16․25-31, Ալմա 37․3-8 և Վարդապետություն և Ուխտեր 64․33, 123․12-17։ Ինչպե՞ս է Աստված օգտագործել փոքր միջոցները մեր կյանքում մեծ բաներ իրագործելու համար։

  • Ձեր դասարանի համար գուցե օգտակար կլինի քննարկել, թե ինչպես է Երկնային Հայրն առաջնորդում մեզ մեր ճանապարհներում։ Սկզբում դուք կարող եք խնդրել դասարանին քննարկել սկզբունքները, որոնց շնորհիվ Լիահոնան գործում էր (տես 1 Նեփի 16․10-16, 23-31, 18․10-13, 20-22, տես նաև Ալմա 37․38-47)։ Ինչպե՞ս կարող են այդ սկզբունքները համարվել «փոքր միջոցներ»։ Դասարանի անդամները գրատախտակին կարող են թվարկել այն, ինչ Աստված նախապատրաստել է մեզ առաջնորդելու համար (գաղափարների համար տես «Լրացուցիչ նյութերը»)։ Ի՞նչ փոքր գործողություններ կարող ենք կատարել, որպեսզի ունենանք Աստծո առաջնորդությունը։

Նկար
Lehi using the Liahona

Եթե դուք պատրաստված եք, դուք չեք վախենա, Քլարկ Քելլի Փրայս

1 Նեփի 16․18-32, 17․7-16, 18․1-4

Եթե մենք պահենք պատվիրանները, Աստված կօգնի մեզ հաղթահարել դժվարությունները։

  • Ձեր դասարանի անդամները, գուցե, կանգնած են խնդիրների ու դժվարությունների առաջ, որոնց լուծումը անհնարին է թվում։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Նեփիի փորձառությունը անհնարին թվացող խնդիրների դեպքում՝ իր ընտանիքին անապատում կերակրելը և նավ կառուցելը, որպեսզի օգնեք նրանց։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կարդալ 1 Նեփի 16․18-32, 17․7-16 և 18․1-4, փնտրելով սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց դժվարության հանդիպելիս (օրինակ, 1 Նեփի 16․24-26 հատվածներն ուսուցանում են, որ աղոթքն ու հեզությունը մեզ թույլ են տալիս ստանալ ոգեշնչում և առաջնորդություն Աստծուց)։ Դուք կարող եք սկսել՝ տալով նրանց սկզբունքի մի օրինակ, որը գտել եք այդ հատվածներում։ Մինչ ուսանողները կիսվում են իրենց գտածով, նրանք կարող են կիսվել նաև դրա հետ առնչվող անձնական փորձառություններով։

1 Նեփի 16․18-32, 17․7-22

Հավատքը մղում է գործողության:

  • Լեքիի և նրա ընտանիքի փորձառություններն անապատում ցույց են տալիս հավատքի զորությունը և անհավատության հետևանքները։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին բացահայտել այդ ճշմարտությունները, կարող եք գրել այս հարցերը գրատախտակին․ Նեփին ինչպե՞ս գործի դրեց իր հավատը։ Դրա արդյունքում ինչպե՞ս նա օրհնվեց։ Որո՞նք էին Լամանի և Լեմուելի անհավատության հետևանքները: Հրավիրեք դասարանի անդամներին խմբերով փնտրել այդ հարցերի պատասխանները 1 Նեփի 16․18-32 կամ 17․7-22 հատվածներում և կիսվել իրենց գտածով։

1 Նեփի 19․22-24

Մենք կարող ենք սուրբ գրությունները մեզ վերագրել։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել, թե ինչպես սուրբ գրությունները վերագրել իրենց, դուք կարող եք կարդալ օրինակներ, թե ինչպես Նեփին դա արեց։ Օրինակ, 1 Նեփի 4․1-3 և 17․23-32, 41-45 հատվածներում ի՞նչ սկզբունքներ ուսուցանեց Նեփին՝ սուրբ գրությունները նմանեցնելով իր ընտանիքի իրավիճակին։ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերը «Լրացուցիչ նյութերում» ցույց են տալիս, թե սուրբ գրությունների վերագրումը մեզ ինչպես կարող է օրհնել մեզ։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ներկայացնել խնդիրներ, որոնց հանդիպել են իրենք կամ իրենց ընտանիքի անդամները, ապա գտնել սուրբգրային պատմություններ, որոնք կարող են մտքեր տալ նրանց և օգնել այդ իրավիճակներում։ Համաձայն 1 Նեփի 19․22-24, ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների վերագրումը մեզ օրհնել մեզ։

  • Քննարկելով 1 Նեփի 19․22-24 հատվածները, դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են նրանք «սուրբ գրությունները նմանեցնում» իրենց և իրենց ընտանիքներին, ինչպես նաև օրհնությունները, որոնք նրանք ստանում էին այդ անելով։ Կարող եք գրատախտակին գրի առնել դասարանի անդամների մտքերն այն մասին, թե ինչպես սուրբ գրությունները վերագրեն իրենց (որոշ խորհուրդների համար տես «Լրացուցիչ նյութերում» տրված ցանկը)։ Հետագայում դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին դասի ժամանակ կիսվել փորձառություններով, երբ օգտագործել են ցանկում տրված գաղափարները։

1 Նեփի 20-21

Տերը կհավաքի Իսրայելի տունը վերջին օրերում։

  • Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել 1 Նեփի 20-21 գլուխներում գտնվող իմաստալից ուսմունքներով, գրատախտակին գրեք նմանատիպ վերնագրեր․ Իսրայելի զավակները, Լեքիի ընտանիքը և Մեր օրերի մարդիկ։ Ժամանակ տվեք նրանց, որպեսզի վերանայեն 1 Նեփի 20-21 գլուխները և յուրաքանչյուր վերնագրի տակ գրեն, թե որքանով են Եսայիայի մարգարեությունները վերաբերում այդ խմբերին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ 2 Նեփի 1-5-ը, հրավիրեք նրանց մտածել, թե ինչ կասեին իրենց ընտանիքներին, եթե նրանց ժամանակը երկրի վրա կարճ լիներ։ Շեշտեք, որ 2 Նեփիի առաջին մի քանի գլուխները պարունակում են վերջին ուղերձը, որը Լեքին տվեց իր ընտանիքին։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Մորմոնի Գրքի տեսանյութեր։

Մորմոնի գրքի տեսանյութերի հավաքածուից գտեք տեսանյութեր, որոնք նկարագրում են 1 Նեփի 16-22 գլուխների պատմությունները ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում։

Մեր «Լիահոնաները»։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Սուրբ Հոգին մեր կյանքում գործում է ճիշտ այնպես, ինչպես Լիահոնան Լեքիի և նրա ընտանիքի համար՝ համաձայն մեր հավատք,ջանասիրության և ուշադրության» («Որպեսզի մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 31)։

2005 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին Յոթանասունից Երեց Լովել Մ. Սնոուն ասել է․ «Այս գերագույն համաժողովը մեր ժամանակների Լիահոնան է, ժամանակը և վայրը ստանալու ոգեշնչված առաջնորդություն, որի միջոցով մենք բարգավաճում ենք» («Տիրոջ կողմնացույցը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 97)։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Նույն Տերը, ով Լեքիին տվեց Լիահոնա, ինձ և ձեզ այսօր տալիս է բացառիկ և արժեքավոր պարգև՝ առաջնորդել մեզ մեր կյանքում։ … Պարգևը, որի մասին ես խոսում եմ, հայտնի է որպես ձեր հայրապետական օրհնություն» (Թոմաս Ս. Մոնսոն, “Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, Nov. 1986, 65)։

Մեզ վերագրել սուրբ գրությունները։

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

«Տարիներ առաջ ես սովորեցնում էի մեր կրտսեր որդուն Հարեդի եղբոր կյանքի և փորձառությունների մասին։ Չնայած պատմությունը հետաքրքիր էր, սակայն ինձ չէր հաջողում գրավել նրա ուշադրությունը։ Ապա ես հարցրի նրան, թե այս պատմությունն ինչ նշանակություն ուներ անձամբ իր համար։ Դա շատ կարևոր է, երբ մենք հարցնում ենք մեր երեխաներին․ «Ի՞նչ նշանակություն ունի այն ձեզ համար»։ Նա ասաց․ «Գիտես, դա այդքան էլ չի տարբերվում Ջոզեֆ Սմիթի՝ պուրակում ունեցած փորձառությունից, երբ նա աղոթեց և պատասխան ստացավ»։

Ես ասացի. «Դու գրեթե Ջոզեֆի տարիքին ես։ Քո կարծիքով, քո աղոթքը նրա աղոթքի նման կարո՞ղ է օգտակար լինել քեզ համար։ Հանկարծ ես նկատեցի, որ մենք չէինք խոսում վաղուց հեռու մի երկրում տեղի ունեցած պատմության մասին։ Մենք խոսում էինք մեր որդու մասին, նրա կյանքի, նրա կարիքների և աղոթքի մասին, թե ինչպես կարող էր այն օգնել իրեն։

Որպես ծնողներ, մենք պարտավոր ենք օգնել մեր զավակներին «նմանեցնել բոլոր սուրբ գրությունները [իսկապես, Հիսուս Քրիստոսի ավետարանի յուրաքանչյուր հատվածը] մեզ [և մեր զավակներին], … [մեր ընտանիքների] օգտի և ուսման համար» (“With All the Feeling of a Tender Parent: A Message of Hope to Families,” Ensign or Liahona, May 2004, 90)։

Խորհուրդներ սուրբ գրությունները վերագրելու համար։

  • Մտածեք իրադարձությունների կամ հանգամանքների մասին մեր օրերում, որոնք նման են սուրբ գրություններում ձեր կարդացածին։

  • Փնտրեք, թե մարդիկ ինչ գիտեն, ինչ են սովորում կամ անում սուրբ գրություններում, որ կարող է օգնել ձեզ այս պահին առկա անձնական խնդրի կամ հարցի հետ կապված։

  • Այդ պատմության մեջ գտեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր սեփական հանգամանքներում։

Տպել