Եկ, հետևիր ինձ
Հունվարի 20–26-ը։ 1 Նեփի 11–15․ «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»


Հունվարի 20-26-ը։ 1 Նեփի 11-15․ «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 20-26-ը։ 1 Նեփի 11-15, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
մարդիկ կենաց ծառի պտուղն ուտելիս

Ամեն քաղցրությունից էլ ավելի քաղցր, Միգուել Անգել Գոնզալես Ռոմեռո

Հունվարի 20-26-ը

1 Նեփի 11-15

«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»

Սկսեք ուսուցման ձեր նախապատրաստությունը՝ կարդալով 1 Նեփի 11-15-ը։ Գրի առեք ձեր մտքերն ու տպավորությունները այն հատվածների և սկզբունքների մասին, որոնք դասարանի անդամներին խրախուսելու եք քննարկել։ Ստորև տրված գաղափարները կարող են օգնել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս գլուխները պարունակում են սկզբունքներ, որոնց շուրջ դասարանի անդամները կցանկանան խորհել, մինչ ավետարանով կկիսվեն ուրիշների հետ։ Մտածեք գրատախտակին գրել հետևյալ տիպի հարցեր և հրավիրել դասարանի անդամներին կիսվել նյութերով, որոնք գտել են այս շաբաթվա ընթերցանության ընթացքում, և կարող են օգնել պատասխանել այս հարցերին․

  • Ի՞նչ է Ուրացությունը և Վերականգնումը։

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ Մորմոնի Գիրքը:

  • Ես ինքս ինչպե՞ս կարող եմ իմանալ Աստծո ճշմարտությունները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

1 Նեփի 11․1-5, 13-33

Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ որպես Իր սիրո արտահայտություն:

  • Հրեշտակը Նեփիին ցույց տվեց խորհրդանիշներ և իրադարձություններ Փրկիչի կյանքից, որոնք ցույց են տալիս Աստծո սերը։ Օգտակար կլինի դասարանի հետ միասին բացատրել այս խորհրդանիշներն ու իրադարձությունները, և քննարկել, թե ինչպես են դրանք ցուցադրում Աստծո սերը մեր հանդեպ։ Կարո՞ղ եք ցուցադրել նկարներ, տեսանյութեր կամ այլ տեսողական նյութեր, որոնք նկարագրում են այդ հատվածների որոշ իրադարձությունները (տես, օրինակ, biblevideos.ChurchofJesusChrist.org): Փրկիչի կյանքն ու քավությունն ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ Աստծո սերը ձեր հանդեպ։

1 Նեփի 12-15

Աստված կօգնի մեզ դիմակայել սատանայի ազդեցությանը։

  • Գուցե լինում են իրավիճակներ, երբ ձեր դասարանի անդամները զգում են՝ ինչպես Նեփիի տեսիլքի մարդիկ, ովքեր թափառում էին խավարում կամ հանդիպում են նրանց ծաղրին, ովքեր գտնվում էին մեծ ու ընդարձակ շենքում։ Կարող եք հարցնել դասարանին, թե ինչու է խավարի մեգը լավ խորհրդանիշ գայթակղության համար (տես 1 Նեփի 12․17), և ինչու է մեծ ու ընդարձակ շենքը լավ խորհրդանիշ աշխարհի սին երևակայությունների և հպարտության համար (տես 1 Նեփի 12․18)։ Ապա դուք կարող եք դասարանի անդամների միջև բաժանել 12-15 գլուխները, և հրավիրել նրանց փնտրել հատվածներ, որոնք ուսուցանում են, թե Աստված ինչպես կօգնի մեզ հաղթահարել գայթակղությունը, սին բաները և հպարտությունը (տես, օրինակ 1 Նեփի 13․34-40, 14․14

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ զորությունը, որը գալիս է Աստծո խոսքից (տես 1 Նեփի 15.24): Կարող եք հրավիրել նրանց քննարկել նմանատիպ հարցեր․ Նեփին ի՞նչ սովորեց Աստծո խոսքի զորության մասին։ Սատանան ինչպե՞ս է փորձում արժեզրկել Աստծո խոսքը (տես 1 Նեփի 13.26–29): Տերը և Նրա մարգարեներն ի՞նչ են արել Նրա խոսքը պահպանելու համար։ Որպես ձեր քննարկման մի մաս, կարող եք խնդրել դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես են ուսումնասիրում սուրբ գրությունները, և ինչ են անում, որ Աստծո խոսքը դարձնեն իրենց առօրյա կյանքի մի մասը։

1 Նեփի 13

Տերը նախապատրաստեց Իր Եկեղեցու Վերականգնման ուղին:

  • Գուցե ժամանակացույցն օգնի դասարանի անդամներին հասկանալ Նեփիի տեսիլքի իրադարձությունները, որոնք վերաբերում են Վերականգնմանը։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կազմել նման մի ժամանակացույց գրատախտակին՝ հիմնվելով 1 Նեփի 13-ում նկարագրված իրադարձությունների վրա։ Այս իրադարձություններից որո՞նք են արդեն տեղի ունեցել։ Որո՞նք են տեղի ունենում այժմ։ Կիսվեք «Լրացուցիչ աղբյուրներից» Ջորջ Վաշինգտոնի՝ Միացյալ Նահանգների առաջին նախագահի խոսքերով, որոնք ցույց են տալիս, որ նա հասկանում էր Աստծո ազդեցությունն ամերիկյան հեղափոխության վրա, իրադարձություն, որն ուղի պատրաստեց Վերականգնման համար։

  • Ինչպե՞ս կարող են դասարանի անդամներն օգտագործել 1 Նեփի 13 գլուխը, որպեսզի բացատրեն այլ հավատք ունեցող մեկին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ Վերականգնումը (օրինակ, տես 1 Նեփի 13.26–29, 35–42): Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կարող են օգտագործել դասարանի անդամները, որպեսզի օգնեն ուրիշներին հասկանալ, թե ինչու էր անհրաժեշտ Վերականգնումը (որոշ օրինակների համար, տես Թեմատիկ Ուղեցույց, «Ավետարանի վերականգնում»): Դասարանի անդամների համար օգտակար կլինի դերախաղի միջոցով ներկայացնել, թե իրենք ինչպես կբացատրեն մեկին Վերականգնման անհրաժեշտությունը և թե ինչպես է այն օրհնել նրանց։

1 Նեփի 13․20-41

Մորմոնի Գիրքն ուսուցանում է պարզ և արժեքավոր ճշմարտություններ:

  • Կարող է օգտակար լինել օգտագործել 1 Նեփի 13․20-41 հատվածները քննարկում սկսելու համար, թե ինչու է մեզ անհրաժեշտ Մորմոնի Գիրքը։ Դասարանի անդամները կարող են թվարկել «պարզ ու արժեքավոր» բաներ, որոնք կորել էին Աստվածաշնչից և վերականգնվել Մորմոնի Գրքի միջոցով (որոշ օրինակներ տես 26 և 39 հատվածներում կամ «Լրացուցիչ նյութերի» ցանկերում)։ Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են այս վերականգնված «պարզ ու արժեքավոր բաներն» օգնել իրենց ավելի մոտենալ Աստծուն։

    Նկար
    Սուրբ գրություններն ընթերցող ընտանիք

    Հոգին կարող է օգնել մեզ անձամբ բացահայտել «պարզ ու արժեքավոր ճշմարտությունները»։

  • Կարող եք ցուցադրել «Մորմոնի Գիրքը․ գիրք Աստծուց» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ է այս տեսանյութն ուսուցանում այն մասին, թե ինչու է մեզ անհրաժեշտ Մորմոնի Գիրքը։ Կամ կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին գրատախտակին նկարել Երեց Թեդ Ռ. Քալիսթերի նկարագրած պատկերը «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող մեջբերման մեջ: Դասարանի անդամներն այնուհետև կարող են կիսվել, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին հաջորդ շաբաթվա ընթացքում կարդալ 1 Նեփի 16-22 գլուխները, կարող եք նշել, որ այնտեղ տրված է մի պատմություն, որը կարող է ոգեշնչել և օգնել նրանց, երբ իրենցից պահանջվում է անել մի բան, որն անհնարին է թվում։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մորմոնի Գրքի տեսաֆիլմեր

Մորմոնի գրքի տեսաֆիլմեր հավաքածուից գտեք տեսանյութեր, որոնք նկարագրում են 1 Նեփի 11-15 գլուխների պատմությունները ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։

Աստծո ձեռքը ամերիկյան հեղափոխության մեջ

Ջորջ Վաշինգտոնն ասել է․ «Մարդը պիտի իսկապես վատը լինի, ով նայում է ամերիկյան հեղափոխության իրադարձություններին առանց ամենաջերմ երախտագիտություն զգալու տիեզերքի մեծ Հեղինակի հանդեպ, ում աստվածային միջամտությունն այնքան հաճախ ներկայացվել է մեր կողմից» (Նամակ Սամուել Լենգդոնին, սեպտեմբեր 28, 1789, founders.archives.gov/documents/Washington/05-04-02-0070)։

Նախագահ Ռասսել Մ. Նախագահ Նելսոնի կազմած Մորմոնի Գրքի ցուցակները

«Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 60–63)։

Մորմոնի Գիրքը հերքում է տեսակետը, որ.

  • Հայտնությունն ավարտվեց Աստվածաշնչով:

  • Մանուկները պիտի մկրտվեն:

  • Երջանկություն կարելի է գտնել ամբարշտության մեջ:

  • Անձնական բարությունը բավարար է վեհացման համար (արարողությունները և ուխտերը անհրաժեշտություն են):

  • Ադամի անկումը վարակեց մարդկությանը «սկզբնական մեղքով»:

Մորմոնի Գիրքը հստակեցնում է հասկացողությունը․

  • Մեր նախամահկանացու գոյության մասին:

  • Մահվան մասին: Դա Աստծո երջանկության հրաշալի ծրագրի անհրաժեշտ բաղադրիչն է:

  • Հետմահկանացու գոյության մասին, որը սկսվում է դրախտում:

  • Թե ինչպես է հարություն առած մարմինը, իր հոգու հետ միավորված, դառնում անմահ հոգի:

  • Տերն ինչպես է դատելու մեզ՝ համաձայն մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների:

  • Արարողությունները, օրինակ՝ մկրտությունը, հաղորդությունը, Սուրբ Հոգու շնորհումը, ինչպես են կատարվում պատշաճ կերպով։

  • Հիսուս Քրիստոսի Քավությունը:

  • Հարությունը:

  • Հրեշտակների կարևոր դերը:

  • Քահանայության հավերժական էությունը:

  • Մարդկային վարքագիծն ինչպես է ազդեցության ենթարկվում ավելի շատ խոսքի զորությամբ, քան թրի զորությամբ:

Մենք ունենք Մորմոնի Գրքի կարիքը։

Երեց Թեդ Ռ. Քալիսթեր Հիսուսը սովորեցրել է.

Աստվածաշունչը մի վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, իսկ Մորմոնի Գիրքը՝ ևս մեկ վկայություն։ Ինչո՞ւ է այս երկրորդ վկայությունը այդքան էական: Հետևյալ լուսաբանումը կարող է օգնել. թղթի վրա քանի՞ ուղիղ գիծ կարող եք անցկացնել մի կետով: Պատասխանն է` անսահման: Մի պահ պատկերացրեք, որ մի կետը ներկայացնում է Աստվածաշունչը, իսկ հարյուրավոր ուղիղ գծերը, որոնք անցնում են այդ կետով, ներկայացնում են Աստվածաշնչի տարբեր մեկնաբանությունները, և այդ մեկնաբանություններից յուրաքանչյուրը մի եկեղեցի է ներկայացնում։

Ի՞նչ է պատահում, երբ այդ թղթի վրա հայտնվում է երկրորդ կետը՝ Մորմոնի Գիրքը։ Քանի՞ ուղիղ գիծ կարող եք տանել այս երկու կետերի՝ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջև։ Միայն մեկ։ Քրիստոսի վարդապետությունների միայն մեկ մեկնաբանություն կարող է ճշմարիտ լինել, եթե կա այդ երկու վկաների վկայությունը» («Մորմոնի Գիրք՝ գիրք Աստծուց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 75):

Բարելավել մեր ուսուցումը

Վարեք ոգեշնչող քննարկումներ։ Յուրաքանչյուր ոք ունի ինչ-որ բան՝ նպաստելու դասի քննարկումներին, սակայն երբեմն ոչ բոլորն են հնարավորություն ստանում: Ուղիներ որոնեք դասարանի անդամների հնարավորությունները շատացնելու համար, որ կիսվեն իրենց վկայություններով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 33:)

Տպել