Եկ, հետևիր ինձ
Հունվարի 13–19։ 1 Նեփի 8–10․ «Եկեք և ճաշակեք պտղից»


Հունվարի 13-19-ը։ 1 Նեփի 8-10․ «Եկեք և ճաշակեք պտղից», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 13-19-ը։ 1 Նեփի 8-10, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
կենաց ծառի Լեքիի տեսիլքը

Լեքիի երազը, Սթիվեն Լոյդ Նիլ

Հունվարի 13-19

1 Նեփի 8-10

«Եկեք և ճաշակեք պտղից»

Նախքան այս համառոտ շարադրանքի գաղափարների ընթերցումը, կարդացեք 1 Նեփի 8-10 գլուխները և մտածեք խնդիրների ու հնարավորությունների մասին, որոնց հանդիպում են այն մարդիկ, ում դուք ուսուցանում եք։ Գրի առեք ձեր տպավորություններն այն մասին, թե այս գլուխների ո՞ր սկզբունքների վրա պիտի կենտրոնանաք դասարանում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Լեքիի տեսիլքը շատ կիրառելի է մեր օրերում։ Դասի սկզբում դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով, երբ նրանք կարդան այդ տեսիլքի մասին։ Խրախուսեք նրանց կիսվել որոշակի հատվածներով և դրանց նշանակությամբ, որ նրանք գտել են իրենց կյանքի համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

1 Նեփի 8․10-16

Երբ մենք զգում ենք Աստծո սերը, ցանկանում ենք օգնել ուրիշներին զգալ այն։

  • Բնական է սիրելի մարդկանց հետ կիսվել սիրած բաներով, սակայն երբեմն դժվար ենք համարում կիսվել ավետարանով։ Լեքիի տեսիլքի շուրջ քննարկումը գուցե օգնի դասարանի անդամներին գտնել ավետարանով կիսվելու հնարավորություններ։ Դասարանի անդամին կարող եք տալ մի կտոր միրգ և խնդրել նրան համոզել դասարանի մնացած մասին կանոնավոր ուտել այդ միրգը։ Այս առարկայական դասն ինչո՞վ է նման 1 Նեփի 8․10-16-ում Լեքիի ունեցած փորձառությանը։ Ի՞նչ ենք սովորում Լեքիի փորձառությունից, որը կօգնի մեզ ավետարանով կիսվելիս։ Որպես այս քննարկման մաս, կարող եք ցուցադրել «Կիսվելու լավ բաներ» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը:

  • Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Ծառի պտուղը խորհրդանշում է Քավության օրհնությունները» («Լեքիի երազը․ ամուր բռնել ձողից,” Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2011, 34)։ Դասարանի մի քանի անդամների նախապես խնդրեք անդրադառնալ 1 Նեփի 8․11-16 հատվածներին և մտածել նմանատիպ հարցերի շուրջ․ Ես ինչպե՞ս կնկարագրեի այն քաղցրությունը, որը Հիսուս Քրիստոսի Քավությունն է բերել իմ կյանք։ Ինչպե՞ս եմ ես հրավիրել ուրիշներին ճաշակել դրա քաղցրությունից (տես հատված 15): Ինչպե՞ս են ուրիշները հրավիրել ինձ` փնտրել Փրկիչի Քավության օրհնությունները: Ի՞նչ եմ ես ոգեշնչվում անել, երբ կարդում եմ 1 Նեփի 8․11-16-ը։ Հրավիրեք այդ անդամներին դասի ընթացքում կիսվել իրենց պատասխաններով և հրավիրեք դասարանի բոլոր անդամներին քննարկման ընթացքում առաջարկել իրենց մտքերը։

Նկար
կենաց ծառի Լեքիի տեսիլքը

Միներվա Կ. Թեյչերթ (1888–1976), Աշխարհի տունը, 1954, յուղանկար տախտակի վրա, 36 x 48 դյույմ: Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան

1 Նեփի 8․19-38

Աստծո խոսքն առաջնորդում է մեզ դեպի Փրկիչը և օգնում մեզ զգալ Նրա սերը։

  • Լեքիի տեսիլքի շուրջ քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների գրատախտակին նկարել տեսիլքի մի պատկեր՝ առաջնորդվելով 1 Նեփի 8․19-38 հատվածներով` որպես ուղեցույց։ Կամ կարող եք ցուցադրել Լեքիի տեսիլքի նկարը այս շաբաթվա ուրվագծի Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից։ Ապա կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի գտնել հատվածներ, որոնք մեկնաբանում են նկարի որևէ խորհրդանիշը․ այդ մեկնաբանությունները կարելի է գտնել 1 Նեփի 11․4-25, 35-36, 12․16-18, և 15․21-33, 36-ում։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, հրավիրեք նրանց քննարկել, թե ինչ են մեզ սովորեցնում այդ խորհրդանիշերը։ Օրինակ, ի՞նչ է մեզ սովորեցնում մեծ ու ընդարձակ շենքը հպարտության մասին։ Ի՞նչ է մեզ սովորեցնում երկաթյա ձողը Աստծո խոսքի մասին։ Նրանք կարող են նաև խոսել այն մասին, թե ինչպես է Լեքիի տեսիլքն օգնել իրենց գալ դեպի Քրիստոսը։ Ինչպե՞ս ենք մենք մեզ տեսել տեսիլքում:

  • Լեքիի տեսիլքի աչքի ընկնող ուղերձներից մեկը Աստծո խոսքի կարևորությունն է, որը ներկայացվել է երկաթյա ձողի տեսքով։ Որպեսզի օգնեք ընդգծել այդ ուղերձը, կարող եք բաժանել դասարանը չորս խմբի և հանձնարարել յուրաքանչյուրին ուսումնասիրել Լեքիի տեսած չորս խումբ մարդկանց, ինչպես նկարագրված է «Լրացուցիչ աղբյուրներում» և 1 Նեփի 8․21-23, 24-28, 30 և 31-33-ում։ Ապա թույլ տվեք դասարանի անդամներին միմյանց հետ կիսվել իրենց սովորածով։ Դուք կարող եք նաև մի քանի րոպե հատկացնել դասարանի անդամներին` խորհելու, թե ինչ են ոգեշնչված անել, վստահ լինելով, որ իրենք առաջ են գնում «ամուր բռնած երկաթյա ձողից» (1 Նեփի 8․30

1 Նեփի 10․17-19

Աստված կհայտնի մեզ ճշմարտությունը, եթե մենք ջանասիրաբար փնտրենք այն։

  • Խավարի մեգը, որը պատել է մեր արահետը, և մեծ ու ընդարձակ շենքից հնչող ծաղրող ձայները կարող են դժվարացնել, որ գտնենք ճշմարտությունը։ Կարող է օգտակար լինել միասին կարդալ Նեփիի՝ որպես ճշմարտություն փնտրողի օրինակի մասին: Քննարկման սկզբում կարող եք խնդրել դասարանի անդամներին ներկայացնել որոշ շփոթեցնող ուղերձներ, որոնք գալիս են աշխարհից։ Օրինակ, վերջին համաժողովի ժամանակ մարգարեներն ու առաքյալներն աշխարհիկ ի՞նչ մտքերի մասին են մեզ նախազգուշացրել։ Գրատախտակին կարող եք գրել Նեփիի քայլերը, որոնք նա կատարեց իր հոր տեսիլքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար (տես 1 Նեփի 10․17-19, 11․1)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին ճշմարտություն փնտրելիս։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ 1 Նեփի 11-15-ը, հրավիրեք նրանց գտնել, թե ինչ առնչություն ունեն հետևյալ կերպարները Լեքիի երազի հետ՝ մանուկ Հիսուսը, խաչ, պոռնիկների մայրը, պատերազմելու համար հավաքված ամբոխներ և գրքեր։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մորմոնի Գրքի տեսանյութեր։

Խորհեք տեսանյութ ցուցադրելու վերաբերյալ, որտեղ նկարագրվում են այդ գլուխների իրադարձությունները (տես Մորմոնի Գրքի տեսանյութերի հավաքածուն ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում)։

Լեքիի երազի չորս խումբ մարդիկ:

Խումբ 1։«1 Նեփի 8․21-23 հատվածներում մենք սովորում ենք մարդկանց առաջին խմբի մասին, ովքեր առաջ էին շարժվում և գտնվում էին դեպի կյանքի ծառը տանող ճանապարհի սկզբում: Ինչևէ, երբ խավարի մեգը պատում էր մարդկանց, որը ներկայացնում է «դևի գայթակղությունները» (1 Նեփի 12․17), նրանք կորցնում էին իրենց ճանապարհը, մոլորվում և կորչում էին: Նկատեք, որ այս տողերում ոչինչ չի ասվում երկաթե ձողի մասին։ Նրանք, ովքեր անտեսում և անլուրջ են վերաբերվում Աստծո խոսքին, չեն կարող օգտվել աստվածային ուղեցույցից, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը»։

Խումբ 2։«1 Նեփի 8․24-28 հատվածներում մենք կարդում ենք մարդկանց երկրորդ խմբի մասին, որոնք գտան ուղիղ և նեղ արահետը, որը տանում էր դեպի կյանքի ծառը։ Այս խմբի մարդիկ «առաջ մղվեցին խավարի մեգի միջով՝ կառչելով երկաթյա ձողից այնքան, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին ծառի պտղից» (հատված 24)։ Սակայն, երբ մեծ և ընդարձակ շենքի նրբագեղ հագնված բնակիչները ծաղրեցին երկրորդ խմբի մարդկանց, «նրանք ամաչեցին» և «հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան» (հատված 28)։ … Անգամ հավատքով, վճռականությամբ և Աստծո խոսքով, նեղ ու անձուկ ճանապարհով առաջ մղվող երկրորդ խումբը, ի վերջո, կորավ, միգուցե, այն պատճառով, որ միայն պարբերաբար էր կարդում կամ ուսումնասիրում ու քննում սուրբ գրությունները:

Խումբ 3։ 30-րդ հատվածում մենք կարդում ենք մարդկանց երրորդ խմբի մասին, որոնք առաջ մղվեցին՝ «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից»։ Այս հատվածի հիմնական արտահայտությունը երկաթե ձողից շարունակ ամուր բռնվելն է։ Երրորդ խումբը նույնպես առաջ մղվեց հավատքով և համոզմունքով, սակայն, ոչինչ չի ասվում այն մասին, որ նրանք շեղվեցին, ընկան արգելված ուղիներ կամ կորան։ Հավանաբար, այս երրորդ խումբը շարունակ կարդում և ուսումնասիրում ու քննում էր սուրբ գրությունները։ … Սա է այն խումբը, որին ես և դուք պետք է ձգտենք միանալ»:

Խումբ 4։«Չորրորդ խումբը չէր ձգտում դեպի ծառը, փոխարենը՝ ցանկանալով հասնել մեծ և ընդարձակ շենքին՝ որպես վերջնական նպատակակետի (տես 1 Նեփի 8․31-33)»։

Դեյվիդ Ա. Բեդնար, «Լեքիի երազը՝ ամուր բռնվել ձողից», Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2011, 34-36։)

Բարելավել մեր ուսուցումը

Վստահություն արտահայտեք բարձր ակնկալիքների միջոցով։ Որոշ աշակերտներ վստահ չեն ավետարանն ինքնուրույն ուսումնասիրելու իրենց կարողությունների վրա: Խոստացեք դասարանի անդամներին, որ երբ նրանք ջանքեր գործադրեն` ինքնուրույն ուսումնասիրելու համար, Սուրբ Հոգին կուսուցանի նրանց։ Դուք կարող եք խորհուրդներ տալ, թե ինչից սկսեն նրանք։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 29-30:)

Տպել