Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»


Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2020

Նկար
the golden plates

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը

Մորմոնի Գրքի ներածական էջեր

Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Ուսումնասիրեք Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և նախաբանը, Երեք վկաների, Ութ վկաների և Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը և Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրությունը։ Այդ ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու հուշումներն այն մասին, թե ինչպես կարող եք ոգեշնչել ձեր դասարանին սկսել Մորմոնի Գրքի իմաստալից ուսումնասիրություն։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասի սկզբում կարող եք հրավիրել մի քանի հոգու կիսվել որևէ բանով, որ սովորել են Մորմոնի Գրքի ներածական էջերից, որը մեծացրել է նրանց վկայությունն այս սուրբ գրքի վերաբերյալ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ

Մորմոնի Գիրքը կարող է զորացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

  • Կարդալով Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, որը գրվել է Մորոնիի կողմից, կարող եք ձեր դասարանի անդամներին նախապատրաստել ուսումնասիրել Մորմոնի Գիրքն այս տարի։ Ինչպե՞ս կարող է տիտղոսաթերթի ուղերձը բարելավել նրանց ուսումնասիրությունը։ Գրատախտակին կարող եք գրել մեկ կամ մի քանի նախադասություն, ինչպես օրինակ՝ Ինչո՞ւ մենք ունենք Մորմոնի Գիրքը կամ Ինչո՞վ է Մորմոնի Գիրքը տարբերվում մյուս գրքերից, և հրավիրել դասարանի անդամներին փնտրել պատասխաններ, մինչ նրանք կուսումնասիրեն տիտղոսաթերթն անհատապես կամ զույգերով։ Ապա նրանք կարող են կիսվել իրենց ստացած տպավորություններով։ Կարող եք նաև խրախուսել դասարանի անդամներին քննարկել այս տարի Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու իրենց ծրագրերը։ Օրինակ, ի՞նչ են նրանք փնտրելու: Ինչպե՞ս են նրանք սովորելու Սուրբ Հոգուց ուսումնասիրության ընթացքում։

  • Մորմոնի Գրքի ամենակարևոր նպատակներից մեկը նշված է գրքի տիտղոսաթերթում․ համոզել «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է»: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել Մորմոնի Գրքի հատվածներով, որոնք ամրացրել են իրենց հավատն առ Հիսուս Քրիստոսը (նրանք կարող են նաև կարդալ մի քանի հատվածներ, որոնք տրված են «Լրացուցիչ նյութերում»)։ Դասարանի անդամները կարող են կարդալ այս հատվածներից մի քանիսը իրենց ընկերոջ հետ և կիսվել, թե ինչպես է Մորմոնի Գիրքն ազդել Փրկիչի վերաբերյալ իրենց վկայության վրա։

Մորմոնի գրքի նախաբանը

Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ «ավելի շատ մոտենալ Աստծուն»։

  • Մորմոնի Գրքի նախաբանը տալիս է տեղեկություն, որը հասկանալը շատ կարևոր է ընթերցողների համար։ Ձեր դասարանի անդամների համար օգտակար կլինի նախաբանն արագ աչքի անցկացնել և երեքից հինգ կետեր առանձնացնել, որոնցով կիսվելը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր առաջին անգամ են կարդում Մորմոնի Գիրքը։ Դասարանի անդամներն այնուհետև կարող են կիսվել իրենց գտածով։ Նրանք նույնիսկ կարող են դերախաղով ներկայացնել Մորմոնի Գիրքը ինչ-որ մեկին։ «Լրացուցիչ նյութերում» տրված տեսանյութերը նույնպես կարող են օգնել։

  • Ձեր դասարանի որոշ անդամներ գուցե ունեցել են փորձառություններ, որոնք հաստատել են Ջոզեֆ Սմիթի խոսքերի ճշմարտացիությունը. «ապրելով ըստ [Մորմոնի Գրքի] ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե Մորմոնի Գրքից սովորած ճշմարտություններով ապրելով, նրանք ինչպես կարող են ավելի մոտենալ Աստծուն։ Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել այս երեք հարցերի պատասխաններով, որոնք առաջադրել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը․ «Առաջինը՝ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի։ Երկրորդ՝ դուք ի՞նչ չէիք իմանա։ Եվ երրորդ՝ դուք ի՞նչ չէիք ունենա»։ («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 61):

  • Արդյո՞ք ձեր դասարանում որևէ մեկը կարդացել է Մորմոնի Գրքից հատվածներ, որոնք պարունակում են տարբեր անուններ փրկության ծրագրի համար, ինչպես տրված է «Եկ, հետևիր ինձ». Անհատների ու ընտանիքների համար բաժնում։ Եթե այո, ապա խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

«Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»

Մենք բոլորս կարող ենք լինել Մորմոնի Գրքի վկա։

  • Երեք և ութ վկաների վկայությունն ուսումնասիրելով, կարող եք ամրացնել ձեր դասարանի անդամների վկայությունը և օգնել նրանց խորհել, թե ինչպես կարող են կիսվել իրենց իսկ վկայությամբ։ Կարող եք խնդրել դասարանի կեսին կարդալ «Երեք վկաների վկայությունը», իսկ մյուս կեսին՝ «Ութ վկաների վկայությունը» և կիսվել տպավորություններով կամ մանրամասներով, որոնք գրավում են նրանց ուշադրությունը։ Ինչո՞վ են տարբերվում այդ երկու վկայությունները։ Ինչո՞վ են դրանք իրար նման։ Ի՞նչ ենք մենք սովորում այդ վկայություններից մեր վկայությամբ կիսվելու վերաբերյալ։ Որպեսզի սկսեք քննարկում, թե ինչու են կարևոր Երեք վկաները, դուք կարող եք կիսվել Նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերով կամ Ջոն Ուիթմերի վկայությամբ, որոնք տրված են «Լրացուցիչ նյութերում» կամ կարող եք ցուցադրել «Երեք վկաների վկայությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Նկար
Joseph Smith and the Three Witnesses praying together

Երեք վկաները վկայել են Մորմոնի Գրքի մասին։

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»

Ջոզեֆ Սմիթը գործիք էր Աստծո ձեռքում, որ ի հայտ բերեր Մորմոնի Գիրքը։

  • Դասարանի անդամները, գուցե, արդեն ծանոթ են «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայության» մեջ նկարագրված իրադարձություններին, սակայն դուք, հնարավոր է, կարողանաք օգնել նրանց գտնելու նոր մտքեր։ Օրինակ, կարող եք հրավիրել նրանց դուրս գրել Ջոզեֆ Սմիթի պատմության կարևոր իրադարձությունները։ Ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել նրա փորձառությունից, տեսնելով, որ Տերը մեծ կարևորություն տվեց Մորմոնի Գրքին։

  • «Երկնային մի հրեշտակ» (Օրհներգեր, հ. 13) օրհներգը պատմում է Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին։ Այդ օրհներգը երգելուց կամ լսելուց հետո դասարանի անդամները կարող են գտնել արտահայտություններ «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայության» մեջ, որոնք համընկնում կամ ամրապնդում են երգի արտահայտությունները։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ 1 Նեփի 1-7, հրավիրեք նրանց փնտրել գաղափարներ կամ ճշմարտություններ, որոնք օգնում են նրանց իրենց կյանքի ներկայիս իրավիճակներում, օրինակ՝ ընտանեկան խնդրի կամ Եկեղեցում առկա խնդրի հետ կապված։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Հատվածներ Մորմոնի Գրքից, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Տեսանյութեր Մորմոնի Գրքի մասին ChurchofJesusChrist.org-ում։

  • Մորմոնի Գրքի նախաբանը

  • Ի՞նչ է Մորմոնի Գիրքը: 60 վայրկյան տևողությամբ ակնարկ

  • Պատմություն Մորմոնի Գրքից

Բացի այդ, կարող եք դիտել Մորմոնի Գրքի վերաբերյալ տեսանյութեր, որոնք հավաքված են ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում։

Երեք վկաների վկայության կարևորությունը։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացատրել է, թե ինչու է Երեք վկաների վկայությունն այդքան ազդեցիկ․

«Երեք վկաների վկայությունը վկայում է Մորմոնի Գրքի մասին իրենից մեծ ուժ է ներկայացնում: Երեքից յուրաքանչյուրն էլ բավականին պատճառներ և հնարավորություններ են ունեցել հրաժարվելու իրենց վկայությունից, եթե այն կեղծ լիներ, կամ շտկումներ մտցնելու մանրամասների մեջ, եթե որևէ բան սխալ էր ասվել։ Ինչպես քաջ հայտնի է, անհամաձայնությունների կամ նախանձի պատճառով, որոնք կապված էին Եկեղեցու այլ ղեկավարների հետ, այս երեք վկաներից յուրաքանչյուրը վտարվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց՝ նրանց վկայությունների հրատարակումից մոտավորապես ութ տարի անց։ Երեքն էլ գնացին իրենց ուրույն ճանապարհներով, առանց ընդհանուր շահի կամ պայմանավորվածության։ Այնուամենայնիվ, մինչև իրենց կյանքի վերջը, Եկեղեցուց հեռացվելուց հետո 12 -ից 50 տարիների ընթացքում այս վկաներից ոչ մեկը չհրաժարվեց իրենց հրատարակված վկայությունից կամ չասաց որևէ բան, որը որոշակի ստվեր կգցեր դրանց ճշմարտացիության վրա» (The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36)։

Ջոն Ուիթմերի վկայությունը։

Ջոն Ուիթմերը՝ Մորմոնի Գրքի ութ վկաներից մեկը, հայտարարել է․ «Ես երբևէ չեմ լսել, որ երեք կամ ութ վկաներից որևէ մեկը երբևիցե հրաժարվի իր բերած վկայությունից։ … Մեր անուններն առաջ են գնացել բոլոր ազգերի, լեզուների և ժողովուրդների մեջ՝ որպես աստվածային հայտնություն Աստծուց։ Եվ այն կիրականացնի Աստծո նախագծերը համաձայն դրանցում պարունակվող հայտարարության» (Noel B. Reynolds, ed., Book of Mormon Authorship Revisited: The Evidence for Ancient Origins [1997], 55–56)։

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք անձնական ոգեշնչում: Այս շարադրանքը որպես պարտադիր հրահանգներ դիտելու փոխարեն, օգտագործեք որպես մտքերի աղբյուր ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ կմտածեք նրանց կարիքների մասին, ում ուսուցանում եք:

Տպել