Եկ, հետևիր ինձ
Օրինակ ուսուցման համար


Օրինակ ուսուցման համար Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Մորմոնի Գիրք 2020թ. (2020)

Օրինակ ուսուցման համար Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020թ.

Նկար
Երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ

Օրինակ ուսուցման համար

Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ կրկնվող օրինակը յուրաքանչյուր համառաոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք տնային ուսումնասիրությունը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինակի տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ, մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է և վարդապետության ուսուցումը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, դասարանային քննարկման ժամանակ պետք է խրախուսել տնային ուսուցումը: Թույլ տվեք, որ այս համընկնումները ինքնաբերաբար տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի մաս, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են անցած շաբաթվա ընթացքում, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները՝ որպես անհատներ և ընտանիքներ, ու կիրառում իրենց սովորածը: Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դասարանից դուրս իրենց անհատական ուսուցումը կարևոր է: Նրանց անձնական դարձը կգա ոչ միայն կիրակի օրվա ուսուցումից, այլ նաև իրենց ամենօրյա փորձառություններից: Երբ դասարանի անդամները լսում են միմյանց փորձառությունների մասին, ավելի հավանական է, որ նրանք ոգեշնչվեն ձգտել իրենց համար նմանատիպ փորձառությունների:

Ոչ բոլորն են կարդացել յուրաքանչյուր դասի գլուխները, և նույնիսկ նրանք, ովքեր կարդացել են, գուցե անհարմար զգան կիսվել: Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց գնահատված զգան, անկախ այն բանից՝ նրանք ինչ-որ բան ունեն կիսվելու, թե՝ ոչ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դուք և ձեր դասարանի անդամները պետք է կենտրոնանաք վարդապետության՝ ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա, որոնք գտնվում են հանձնարարված սուրբ գրությունների հատվածներում: Երբ սուրբ գրություններից քննարկեք վարդապետություն, ի՞նչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և լրացուցիչ աղբյուրներով կկարողանաք կիսվել: Ինչպե՞ս կօգտագործեիք այս աղբյուրները, որ դասարանի անդամներին օգնեք հայտնաբերել և հասկանալ ավետարանի սկզբունքները: Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին գրի առնել և գործել համաձայն այն մտքերի և տպավորությունների, որոնք իրենք կստանան:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասի վերջում տրամադրեք մի պահ՝ հաջորդ շաբաթվա քննարկումը նախապես ծրագրելու համար: Մտածեք, թե ինչպես ոգեշնչեք դասարանի անդամներին շարունակել սովորել Մորմոնի Գրքից՝ ինչպես անհատապես, այնպես էլ ընտանիքով:

Տպել