Եկ, հետևիր ինձ
Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար


Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Մորմոնի Գիրքը 2020թ. (2020)

Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020թ.

Նկար
դասարանում խոսող կին

Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար

Նախապատրաստվել ուսուցանել Կիրակնօրյա Դպրոցում

Տանը անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանը սովորելու կենտրոնը: Սա ճշմարիտ է ձեր և նրանց համար, ում ուսուցանում եք: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր ունեցած անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ հետազոտեք սուրբ գրությունները և ձգտեք Սուրբ Հոգու ոգեշնչմանը:

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր նախապատրաստության կարևոր մասն է` ինչպես ձեր անհատական ուսումնասիրության, այնպես էլ ուսուցանելուն նախապատրաստվելու համար: Այն կօգնի ձեզ ավելի խորը ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները: Դուք նաև կկարողանաք ոգեշնչել և հրավիրել դասարանի անդամներին օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը՝ ամրացնելով նրանց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը, (որպեսզի օգնեք անել սս, տես՝ «Գաղափարներ անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու համար» այս աղբյուրում): Այդ ընթացքում հիշեք, որ պետք է զգայուն լինեք դասարանի անդամների հանդեպ, ում ընտանեկան հանգամանքները գուցե բարենպաստ չեն կանոնավոր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար:

Ձեր նախապատրաստության ժամանակ մտքեր և տպավորություններ կգան ձեզ այն մարդկանց վերաբերյալ, ում ուսուցանում եք, թե ինչպես սուրբ գրությունների սկզբունքները կօրհնեն նրանց կյանքը և ինչպես կարող եք ոգեշնչել նրանց հայտնաբերել այդ սկզբունքները, երբ նրանք ինքնուրույն ուսումնասիրեն սուրբ գրությունները:

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշենչում՝ հետազոտելով այս աղբյուրի համառոտ շարադրանքները: Մի մտածեք այս գաղափարների մասին որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ որպես առաջարկների, որոնք կբոցավառեն ձեր անձնական ոգեշնչումը: Դուք գիտեք ձեր դասարանի անդամներին և ավելի լավ կճանաչեք նրանց, երբ միասին սովորեք դասարանում: Տերը նույնպես գիտի նրանց և Նա կոգեշնչի ձեզ լավագույն եղանակներով, որպեսզի օգնեք դասարանի անդամներին կառուցել ավետարանի գիտելիքի վրա, որը նրանք ստանում են իրենց տներում:

Դուք ունեք բազմաթիվ այլ մատչելի աղբյուրներ, երբ նախապատրաստվում եք, ներառյալ գաղափարներ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից և եկեղեցական ամսագրերը: Այս և մյուս աղբյուրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար տես այս աղբյուրում «Լրացուցիչ աղբյուրներ» բաժինը:

Մտապահելու որոշ գաղափարներ

  • Տունը լավագույն միջավայրն է ավետարանը սովորելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցել, քաջալերել և կառուցել դասարանի անդամների կողմից տանը սովորած ավետարանի գիտելիքների վրա:

  • Դասարանի անդամների դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը կխորանա, երբ նրանք հասկանան և կիրառեն ճշմարիտ վարդապետություն: Խրախուսեք նրանց գրի առնել և գործել ըստ այն տպավորությունների, որոնք ստանում են Սուրբ Հոգուց:

  • Ուսուցանելն ավելին է, քան դասախոսելը, բայց այն նաև ավելին է, քան ուղղակի քննարկում վարելը: Ձեր դերի մի մասը մասնակցության խրախուսումն է, որը դաստիարակում է, և հիմնված է սուրբ գրությունների վրա: Դուք պետք է կիսվեք նաև ձեր ստացած ոգեշնչող գաղափարներով, որոնք ստացել եք սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

  • Երկնային Հայրը կամենում է, որ դուք հաջողության հասնեք՝ որպես ուսուցիչ: Նա ապահովել է շատ աղբյուրներ՝ օգնելով ձեզ հաջողության հասնել, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհրդակցել մյուս ուսուցիչների հետ մարտահրավերների վերաբերյալ, որոնց հետ բախվում եք: Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Մարդիկ լավագույն ձևով են սովորում, երբ հնարավորություն են ունենում ուսուցանելու: Առիթի դեպքում, թույլ տվեք դասարանի անդամներին, ներառյալ երիտասարդներին, ուսուցանել դասի մի մասը: Այս որոշումը հիմնավորեք դասարանի անդամների կարիքների և ունակությունների համաձայն: Եթե դուք հրավիրում եք դասարանի որևէ անդամի ուսուցանել, ժամանակ տրամադրեք՝ օգնելով նրան նախապես պատրաստվել՝ օգտագործելով այս աղբյուրում և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում գտնվող գաղափարները: Հիշեք, որ որպես կանչված ուսուցիչ, վերջին հաշվով դուք եք պատասխանատու նրա համար, ինչ ուսուցանվում է դասարանում:

  • Այս աղբյուրը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար բացի երկու կիրակիներից, երբ գերագույն համաժողով է տեղի ունենում: Այն կիրակիները, երբ Կիրակնօրյա Դպրոց չի անցկացվում ցցի համաժողովի պատճառով կամ որևէ այլ պատճառով, ընտանիքները կարող են տանը շարունակել ուսումնասիրել Մորմոնի Գիրքը՝ համաձայն ծրագրված ժամանակացույցի Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար: Որպեսզի պահեք Կիրակնօրյա Դպրոցի դասը ըստ ժամանակացույցի, կարող եք ընտրությամբ բաց թողնել մեկ դասը կամ միացնել երկու դասը: Խառնաշփոթից խուսափելու համար Կիրակնօրյա Դպրոցի նախագահները գուցե կամենան Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչներին նախապես խորհուրդ տալ այս ճշտումների վերաբերյալ:

Տպել