Եկ, հետևիր ինձ
Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք:


Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Մորմոնի Գիրք 2020թ. (2020)

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020թ.

Նկար
Հիսուսը մարդկանց բժշկելիս

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ ազդեցություն և Սուրբ Հոգու զորությունը` օգնելով ձեզ հաջողության հասնել (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր խնամքին, Աստծո զավակներն են, և Նա գիտի, թե ինչի կարիք ունեն և ինչպես լավագույնս հասնել նրանց: Սուրբ Հոգու միջոցով Աստված ձեզ կառաջնորդի ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32.5):

Ավետարանի ուսուցման և ուսումնառության հիմնական նպատակը կյանքեր փոխելն է: Որպես ուսուցիչ, ձեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում եք, անել այն ամենը, ինչ կարող են՝ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը ավելի խորապես դարձի գալու համար, մի ջանք, որը տարածվում է դասարանական ժամանակի սահմաններից դուրս: Հրավիրեք նրանց, ում ուսուցանում եք, ակտիվորեն մասնակցել Հիսուս Քրիստոսի սկզբունքների և վարդապետության ուսումնառությանը և գործել համաձայն իրենց սովորածի: Խրախուսեք նրանց դարձնել իրենց անհատական և ընտանեկան արտադասարանական ուսումնասիրությունը ավետարանը սովորելու իրենց հիմնական ելակետը: Երբ նրանք հավատքով գործեն՝ սովորելով անհատապես և ընտանիքով, կհրավիրեն Հոգուն իրենց կյանք, քանի որ Հոգին է, որն առաջ է բերում իսկական դարձ: Այն ամենը, ինչ անում եք որպես ուսուցիչ, պետք է ուղղված լինի դեպի այդ սրբազան նպատակը:

Ուսուցանեք միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը, ինչպես որ այն գտնվում է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում: Մաքուր վարդապետությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ուսուցանված Աստծո և Նրա ծառաների կողմից, հրավիրում է Հոգուն և կյանքեր փոխելու զորություն ունի:

Ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Աստված է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և երբ դուք ծառայում եք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎՈւ 4.2), Նա կմեծացնի ձեր ընդունակությունները, պարգևները և տաղանդները և ձեր ծառայությունը կօրհնի նրանց կյանքը, ում ուսուցանում եք:

Տպել