Լրացուցիչ աղբյուրներ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Լրացուցիչ աղբյուրներ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020թ.
Լրացուցիչ աղբյուրներ
Այս բոլոր աղբյուրները կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում:
Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար
Դուք կարող եք հարմարեցնել այս աղբյուրի ամեն վարժություն`ձեր Կիրակնօրյա Դպրոցի դասին օգտագործելու համար: Եթե դասարանի անդամներն օգտագործել են այս վարժությունները սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով և գաղափարներով:
Եկեղեցու ամսագրեր
New Era, Ensign, և Լիահոնա ամսագրերը ապահովում են հոդվածներ և այլ նյութեր, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար ձեռնարկից:
Հիմներ և Մանկական երգեր
Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և մանկական երգերի ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org-ում և LDS Music և LDS Media Library հավելվածներում:
Տեսալսողական նյութերի գրադարան
Արվեստի գործերը, տեսաֆիլմերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին մտովի պատկերացնել վարդապետությունը և պատմությունները, որոնք գտնվում են Մորմոնի Գրքում: Այցելեք medialibrary.ChurchofJesusChrist.org, որպեսզի փնտրեք Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն, ներառյալ՝ Մորմոնի Գրքի տեսաֆիլմերի շարքը, որը պատկերում է Մորմոնի Գրքի իրադարձությունները: Տեալսողական աղբյուրները մատչելի են նաև LDS Media Library հավելվածում:
Ավետարանի նկարներ
Արվեստի գործերը կարող են օգնել նրանց, ում ուսուցանում եք, պատկերացնել Մորմոնի Գրքում գտնվող վարդապետությունն ու պատմությունները: Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի պատկերագրքում և medialibrary.ChurchofJesusChrist.orgև LDS Music և LDS Media Library հավելվածներում:
Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ
Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները տալիս են պատմական հիմքեր և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրություններում գտնվող սկզբունքների վերաբերյալ: Դրանք նաև կարող են ոգեշնչել ուսուցողական գաղափարներ Կիրակնօրյա դասերի համար:
Ավետարանական թեմաներ
Այցելելով Topics.ChurchofJesusChrist.org, կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսաֆիլմեր: Կարող եք նաև գտնել Gospel Topics Essays, որը սպառիչ պատասխաններ է առաջարկում ավետարանին վերաբերող հարցերին:
Հավատքին հավատարիմ
Այս աղբյուրը պարունակում է ավետարանական թեմաների պարզ բացատրություններ, որոնք դրված են այբբենական կարգով:
Քարոզիր իմ ավետարանը
Միսիոներների համար նախատեսված այս ուղեցույցը տալիս է ավետարանական հիմնական սկզբունքների մի ակնարկ։
Երիտասարդներին զորացնելու համար
Այս աղբյուրը ընդգծում է Եկեղեցու չափանիշները, որոնք կօգնեն մեզ արժանի մնալ Տիրոջ օրհնություններին: Հաճախ անդրադարձեք դրան, հատկապես, եթե ուսուցանում եք երիտասարդներին:
Ուսուցանել Փրկիչի ձևով
Այս աղբյուրը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։