Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 3-9-ը։ 2 Նեփի 1-5․ «Մենք ապրեցինք երջանիկ»


Փետրվարի 3-9-ը։ 2 Նեփի 1-5․ «Մենք ապրեցինք երջանիկ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Փետրվարի 3-9-ը։ 2 Նեփի 1-5, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Adam and Eve leaving the Garden of Eden

Ադամն ու Եվան, Դուգլաս Ֆրայեր

Փետրվարի 3-9-ը

2 Նեփի 1-5

«Մենք ապրեցինք երջանիկ»

Սկսեք ձեր հոգևոր նախապատրաստությունը, կարդալով 2 Նեփի 1-5-ը և գրի առնելով ձեր տպավորությունները։ Այս գլուխներում կան ավելի շատ սկզբունքներ, քան դուք կարող եք քննարկել մեկ դասաժամի ընթացքում, ուստի, նախապատրաստվելու ընթացքում հետևեք Հոգուն և ուշադրություն դարձրեք դասարանի անդամների արտահայտած մտքերին, որոնք կօգնեն ձեզ որոշել, թե որ սկզբունքների վրա կենտրոնանալ և ինչպես վարել զրույցը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հավանական է, որ ձեր դասարանի անդամները ընդգծել են կամ նշում են կատարել 2 Նեփի 1-5-ի առնվազն մեկ հատվածում։ Դասի սկզբում դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել հատվածներով, որոնք իմաստալից են նրանց համար։ Հրավիրեք դասարանին ամփոփել որևէ վարդապետական սկզբունք, որը նրանք սովորել են կիսված հատվածներից։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 2․11-30

Մենք ինքուրույն գործելու ազատություն ունենք։

  • Շատ հաճախ մարդիկ օգտագործում են իրենց կամքի ազատությունը՝ մեծ տառապանք պատճառելով ուրիշներին։ Ուստի, ինչո՞ւ է կամքի ազատությունն այդքան կարևոր Երկնային Հոր համար: Այս նախադասությունները կարող եք գրել գրատախտակին, իսկ դասարանի անդամները կարող են փնտրել պատասխանները 2 Նեփի 2․11-30 հատվածներում և պատասխանները գրել գրատախտակին։ Հակառակորդն ինչպե՞ս է փորձում խորտակել մեր կամքի ազատությունը: Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ «ընտրել ազատություն և հավերժական կյանք» (2 Նեփի 2․27)։ Խորհեք միասին կամքի ազատության վերաբերյալ օրհներգ երգելու մասին, ինչպես օրինակ «Իմացիր, որ ամեն ոք ազատ է» (Հիմներ, հ. 240), և հրավիրեք դասարանի անդամներին իրենց ցանկին ավելացնել այլ մտքեր, որոնք առաջ կգան օրհներգից։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում ներկայացնում է չորս հիմնական պայմաններ, որոնք հնարավոր են դարձնում կամքի ազատությունը։ Ահա ուղիներից մեկը, որով դուք կարող եք կառուցել դասարանի անդամների տանը սովորածի վրա․ Գրատախտակին գրեք չորս պայմանները։ Ապա հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մտքերով 2 Նեփի 2 գլխից, որոնք ուսուցանում են, թե ինչու են այս պայմանները խիստ կարևոր մեր աստվածային ներուժին հասնելու համար։

2 Նեփի 2․15-29

Անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասերն են։

  • Շատ քրիստոնյաներ կարծում են, որ Անկումը ողբերգություն էր, և Եվան սարսափելի սխալ գործեց։ 2 Նեփի 2 գլխի այդ հատվածները պարզաբանում են ճշմարտությունները Ադամի ու Եվայի Անկման վերաբերյալ, և վկայում են, որ Հիսուս Քրիստոսը փրկագնում է մեզ Անկումից։ Այս գաղափարները քննարկելու համար դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել 2 Նեփի 2․15-25 հատվածները և կազմել ճշմարտությունների ցանկ, որոնք սովորեցնում են նրանց, թե ինչ պատահեց Եդեմի պարտեզում։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ են նրանք գտնում «Լրացուցիչ նյութերում» տրված Նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերում։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս փրկեց մեզ Անկումից (Տես 2 Նեփի 2․6-8, 26-29

  • Նախորդի նման մի վարժություն կատարելուց հետո դուք կարող եք ցուցադրել նմանատիպ մի քանի հարցեր և հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով․

    • Այս հատվածներում Լեքիի ուսմունքներն ինչպե՞ս են ուղղում Անկման վերաբերյալ ընդունված որոշ թյուրըմբռնումներ։

    • Ի՞նչ առումով է Անկումը օրհնություն համարվում։

    • Ճիշտ հասկանալով անկումը, ինչպե՞ս ենք ավելի լավ հասկանում, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքը։

    • Ո՞րն է պատճառներից մեկը, որ դուք երախտապարտ եք Եդեմի պարտեզում Ադամի ու Եվայի ընտրության համար:

    • Աշխարհ գալու ձեր ընտրությունն ինչո՞վ է նման բարու և չարի գիտելիքի ծառի պտղից ճաշակելու Ադամի ու Եվայի ընտրությանը։

    • Ո՞րն է կյանքի նպատակը: Ինչո՞ւ էր Անկումն անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար։

2 Նեփի 4․15-35

Մեր թուլություններում մենք կարող ենք դառնալ դեպի Աստված։

  • 2 Նեփի 4․15-35 հատվածներում Նեփիի գրածները կարող են հույս և մխիթարություն բերել մեզ, երբ մեր դժվարություններն ու թուլությունները ճնշում են մեզ։ Հավանաբար դասարանի անդամները կարող են զույգերով վերանայել այդ հատվածները և գտնել տողեր, որոնք կարող են օգտագործել մխիթարելու համար մեկին, ով իրեն բեռնավորված է զգում չարչարանքներով։ Ապա յուրաքանչյուր զույգ կարող է կիսվել այդ հատվածներով դասարանի հետ: Գուցե որևէ մեկը դասարանում կարողանա կիսվել փորձառությամբ, երբ նա մխիթարություն է գտել՝ դառնալով դեպի Աստված, ինչպես Նեփին արեց։

  • 2 Նեփի 4 գլուխն ուսումնասիրելու համար դասարանի մի քանի անդամների նախապես հրավիրեք, որ պատրաստված գան՝ կիսվելու հատվածներով և արտահայտություններով այդ գլխից, որոնք իմաստալից էին իրենց համար։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են անում, երբ ճնշված են զգում իրենց թուլություններից։ Մխիթարության և հույսի վերաբերյալ մի օրհներգ, ինչպես օրինակ «Որտե՞ղ գտնեմ հանգիստ» (Հիմներ, հ. 129), կարելի է ավելացնել այս քննարկմանը։ Օրինակ, դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է օրհներգն ամրապնդում հուսահատության պահերին Տիրոջն ապավինելու Նեփիի օրինակը։

2 Նեփի 5

Երջանկությունը ավետարանով ապրելու մեջ է:

  • Անկախ Նեփիի և նրա մարդկանց ունեցած դժվարություններից, նրանք կարողացան հիմնել հասարակություն, հիմնված սկզբունքների վրա, որոնք տանում են դեպի երջանկություն։ Դասարանի անդամներն ի՞նչ սկզբունքներ գտան 2 Նեփի 5 ուսումնասիրելիս, որոնք նպաստել են նեփիացիների երջանկությանը։ Դասարանի անդամներին կարող եք բաժանել թերթիկներ և հրավիրել նրանց 2 Նեփի 5 գլխում գտնել սկզբունքներ, որոնք տանում են դեպի երջանկություն և գրի առնել դրանք։ Երջանկության որոնումներում ինչո՞վ են աշխարհի ուղիները տարբերվում 2 Նեփի 5-ում մեր գտածից։ Ի՞նչ նպատակներ կարող են դնել դասարանի անդամներն այս սկզբունքներից մեկը կիրառելու համար։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամներին ասեք, որ 2 Նեփի 6-10 գլուխներում է գտնվում Հիսուս Քրիստոսի Քավության մասին լավագույն առակներից մեկը ամբողջ սուրբ գրություններում։ Կարող եք նաև կիսվել այդ գլուխներում գտած հատվածով, որը մղում է ձեզ ոգևորությամբ կարդալ այն։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Անկումը Աստծո ծրագրի մասն էր:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Երբ Ադամն ու Եվան ստացան առաջին պատվիրանը, նրանք գտնվում էին անցումային վիճակում, այլևս հոգևոր աշխարհում չէին, այլ ունեին ֆիզիկական մարմիններ, որոնք դեռևս մահկանացու չէին և դեռևս չունեին արարման հնարավորություն։ Նրանք չէին կարող կատարել Հոր առաջին պատվիրանը առանց խախտելու արգելքը, որն առկա էր Եդեմի պարտեզի երջանկության և մահկանացու կյանքի սարսափելի փորձությունների և հրաշալի հնարավորությունների միջև։ …

… Մարգարե Լեքին բացատրել է, որ «եթե Ադամն օրինազանցություն չաներ, նա չէր ընկնի» (2 Նե. 2․22), այլ կմնար նույն վիճակում, որ ստեղծվել էր։

… Անկումը նախատեսված էր, ինչպես Լեքին է ամփոփում, քանի որ «բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները» (2 Նե. 2․24

«Եվան առաջինն էր, ով խախտեց Եդեմի սահմանափակումները, որպեսզի սկսեր մահկանացու կյանքը: Նրա արարքը, ինչպիսին էլ որ լիներ դրա բնույթը, իր ձևով օրինազանցություն էր, բայց հավերժության տեսանկյունից՝ փառահեղ անհրաժեշտություն՝ դուռ բացել դեպի հավերժական կյանք: Ադամը ցույց տվեց իր իմաստությունը՝ նույնը կրկնելով: Եվ այսպիսով, Եվան ու «Ադամն ընկան, որպեսզի մարդիկ լինեն» [2 Նեփի 2.25]:

«Որոշ քրիստոնյաներ դատապարտում են Եվային նրա արարքի համար, եզրակացնելով, որ նա և նրա դուստրերը ինչ-որ տեղ անկատար են: Բայց ո՛չ Վերջին Օրերի Սրբերը: Տեղեկացված լինելով հայտնությամբ, մենք գովում ենք Եվայի արարքը և մեծարում նրա իմաստությունն ու քաջությունը այն մեծ դրվագում, որը կոչվում է Անկում: …

Մեր օրերի հայտնությունները ցույց են տալիս, որ մեր առաջին ծնողները հասկանում էին Անկման անհրաժեշտությունը։ Ադամը հայտարարեց․ «Օրհնյալ է Աստծո անունը, քանզի իմ օրինազանցության հետևանքով աչքերս բացվել են, և այս կյանքում ես ուրախություն կունենամ, և կրկին, մարմնի մեջ, ես կտեսնեմ Աստծուն» (Մովսես 5․10)» (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 72–73)։

Բարելավել մեր ուսուցումը

Կապ պահպանեք նրանց հետ, ովքեր չեն հաճախում։ Ուսուցումն ավելին է, քան կիրակի օրը քննարկում կազմակերպելը․ այն ներառում է՝ սպասավորել սիրով և օրհնել ուրիշներին ավետարանով։ Գուցե դուք կարող եք մտածել ինչ-որ մեկի մասին, ով չի հաճախում և տալ նրան հատուկ հրավեր հաջորդ դասին մասնակցելու համար։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9:)

Տպել